Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Քաղաքական կիքսեր մի՛ փնտրեք…Ես իմ ամբիցիաները բավարարել եմ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ոչ թե ԲՀԿ-ն, այլ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական  հիմնադրամն է դիմել բուհերին, տարբերեք՝ ԲՀԿ-ն «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ պարզաբանելով, թե ինչու են որոշ պետական բուհերի ռեկտորներ հրաժարվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջարկած անվանական կրթաթոշակներից: Հարցին, թե գուցե նախարարի հրահանգո՞վ են ռեկտորները հրաժարվում եւ նախարարի «ամբիցիաներով» առաջնորդվում, նախարարը

ԵՊՀ «ռեկտոր» Լաուրա Սիմոնյանը խոստացավ բարեփոխումներ

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ այսօր Երեւանի պետական համալսարանում` գիտխորհրդի դահլիճում կայացավ ռեկտորատի անդրանիկ նիստը՝ «Համալսարանը ղեկավարում են ուսանողները» խորագրով: Մասնակիցները  բացառապես ուսանողներ էին: ԵՊՀ ուսանողական խորհուրդը կազմակերպել էր «Ինչ կանեի ես, եթե լինեի համալսարանի ռեկտոր» խորագրով շարադրությունների մրցույթ, որի հաղթողներին եւ լավագույն աշխատանքների հեղինակներին հնարավորություն է ընձեռվել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ստանձնել ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորի

«Ի պաշտպանություն ԼՂՀ»-ի նամակը ԱԳ նախարարին

ՀՀ արտաքին գործերի նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանին              Երկու տասնյակից ավելի քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ 1996թ. ձևավորեցին «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտե, որն իր ստեղծման առաջին օրերից ձեռնամուխ եղավ պատմաիրավական փաստաթղթերի հիման վրա «Ղարաբաղյան իրավական թղթապանակ» ձեւավորմանը, որի փաստաթղթային պարունակությունը բովանդակում է արցախյան հիմնահարցի էության ամբողջական ու ճշմարտացի պատկերը: Անցած տարիներին ՀՀ իշխանությունների տարբեր օղակներին

700 հրավիրյալ՝ Սասուն Միքայելյանի որդու հարսանիքին

Վաղը «Օջախ» ռեստորանում տեղի է ունենալու ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, ներկայումս ՀԱԿ կարկառուն դեմքերից մեկի՝ Սասուն Միքայելյանի որդու հարսանյաց արարողությունը: «Առավոտի» աղբյուրը պնդում է, որ այն իր ճոխությամբ լինելու է տարվա հարսանիքը: Մեր տեղեկություններով, հարսանեկան արարողությանը հրավիրված է 650-700 մարդ: Յուրաքանչյուր մեկ հրավիրյալի համար նախատեսված է 150 դոլարի ծախս: Արդյոք հրավիրյալների ցանկում կա՞ն ներկայիս

Հրանտ Բագրատյան. 2012-ի բյուջեն արտագաղթի բյուջե է

2012 թվականը բերքառատ է լինելու հարուստների համար: Այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, 2012-ի բյուջեն էլ ավելի կխրախուսի արտագաղթը եւ մենք հերթական տարին կորցրած կլինենք, իսկ Ադրբեջանը կրկին 10 %-ով առաջ կգնա: «Հրավիրում եմ նախագահի եւ ՀՀԿ-ի ուշադրությունը: Լսե՛ք, ազգային եկամուտի օգտագործման հաշվի մեջ հարուստների տեսակարար կշիռը շարունակելու է

Վարչապետ. «Նոյեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստ կնախաձեռնենք»

Եթե այսօր Ազգային ժողովի լիագումար նիստում կառավարության ներկայացրած հարկային փաթեթի քննարկումները չավարտվեն, կառավարությունը նոյեմբերի 28-ին կկազմակերպի խորհրդարանի արտահերթ նիստ: Այսօր կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ արտահերթ նիստի անհրաժեշտությունը բացատրելով  հարկային փաթեթի հաստատման անհրաժեշտությամբ: Նրա խոսքերով, փաթեթը պետք է հաստատվի նախքան բյուջեի հաստատումը, մինչդեռ,  ըստ վարչապետի, խորհրդարանը հասցրել է քննարկել փաթեթի միայն

«Քինգ-բոքսը ևս հաղթահարելի էր ինձ համար»

«Լրագրողի համար բռնցքամարտի հմտություններին տիրապետելը կարևոր է, նույնիսկ` անհրաժեշտ»,-կեսկատակ-կեսլուրջ ասում է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Արուս Հակոբյանը: 2007 թվականին, ընդունվելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, Արուսը ոչ միայն բարձրագույն կրթություն, այլև պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելու հնարավորություն ստացավ: «Հենց առաջին կուրսում պարզեցի, որ համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնում բոքսի սեկցիա կա ու որոշեցի երազանքս իրականացնել: Դպրոցական տարիներին պարապում

Ախոյանը Վանի ճամփան դարձրել է ջրի ճամփա

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն «Առավոտի» հետ զրույցում բացատրում է, թե ինչո՞ւ է Վանի ճամփան «ջրի ճամփա» դարձրել. «Ոչ, ոչ մի բիզնես չկա, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, տարեկան այդքան գումար ծախսել, մարդկանց հասցնել այնտեղ, ի՞նչ բիզնեսի մասին կարող է խոսք լինել: Նպատակը միայն հոգեւոր է, եւ որպես արեւմտահայի զավակ իմ հոգուց դա մի մեծ բեռ

Ընդդեմ առողջապահության նախկին նախարարի

Օքսֆամի հայաստանյան գրասենյակի  եւ «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնն» առաջարկում է ավելացնել առաջնային բուժօգնության բյուջեն «Առավոտի»՝ «Կառավարությունը խաբե՞լ է»  հրապարակմամբ անդրադարձել էինք ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի՝ 2012 թվականի բյուջեի նախագծի առողջապահական հատվածին վերաբերող դիտարկումներին: Նախկին նախարարը նաեւ թերահավատություն էր հայտնել Օքսֆամ հեղինակավոր կազմակերպության վերջերս այդ առիթով անցկացրած հետազոտությունների վերաբերյալ: Այսօր այդ առիթով կազմակերպությունը

ԿԳ նախարար. «ԱԺ ամբիոնից հնչած ոչ բոլոր ելույթներն են արժանի լսելու» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ  հանդիպման ժամանակ անդրադառնալով խորհրդարանի նիստերին ձանձրացող պատգամավորներին ու նախարարներին, ասաց, որ իր համար էլ են որոշ ելույթներ խիստ ձանձրալի: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար. «Խմելուց երբեք չեմ հրաժարվում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, անդրադառնալով խորհրդարանում ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի «շարիկներով» խաղալու քայլին, ասաց, որ նորմալ է վերաբերվում: Նախարարը նորմալ է վերաբերվում նաեւ ալկոհոլային խմիչքներին:  Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Ռուսաստանում հետախուզվող ՀՀ քաղաքացին ազատ արձակվեց Հայաստանի դատարանի դահլիճից

Նոյեմբերի 12-ին Բագրատաշենի մաքսակետից ոստիկանություն բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Արա Արսենյանը: Մեր տվյալներով, Ռուսաստանի իրավապահները նրան փնտրում են ՌԴ Ռոստովի մարզի Ակսայ քաղաքում կատարված ինչ-որ գողության կապակցությամբ: Նոյեմբերի 15-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը քննելով նրա նկատմամբ ելքի արգելքի հարցը` ազատ է արձակել Ասլանյանին: Դատավորը մեզ հետ զրույցում ասաց, որ

Նոյեմբերյանում հենապատ քանդած ծառը «հետմահու» կծառայի համայնքին

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, Հանրապետական կուսակցության Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության գրասենյակի մոտ հսկա եղեւնին քանդել է մայթի հենապատը: Նոյեմբերի 16-ին համայնքի ավագանու նիստում քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ իրենք դիմել են բնապահպանական պետական տեսչություն, որտեղից  մասնագետները եկել, ուսումնասիրել եւ հավանություն են տվել ծառի հատմանը: Համայնքային տարածքում հատվելիք եղեւնու շինափայտով կնորոգվեն քաղաքային զբոսայգու ջարդված նստարանները: Ոսկան

«Մարտի 1»-ի գործով նախաքննական մարմնի ղեկավարը՝ նոր պաշտոնում

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Aravot.am-ին հայտնեց, որ ՀՀ ոստիկանապետ, գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Վահագն Հարությունյանը նշանակվել է  ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննչական վարչության պետ: Վահագն Հարությունյանը նախկինում աշխատում էր Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում եւ հանրությանն ավելի շատ հայտնի է իբրեւ մարտի 1-ի առթիվ հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար:

Ցուցարարներ. «Վարչապետ չէ, ավազակապետ է» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր կառավարության շենքի առջեւ կրկին մարդաշատ էր: Ցուցարարները «գողեր, ավազակներ, մարդասպաններ» վանկարկումներով բողոքի ցույց էին կազմակերպել: Դալմայի այգիների հողօգտագործողները, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերն ու Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները սուլելով՝ պահանջում էին տեսակցություն հենց վարչապետի հետ:  Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կանդելակիին առաջինը նախագահն է շնորհավորել

Ծննդյան 36- ամյակի կապակցությամբ առաջինը Թինա Կանդելակիին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը. այս մասին գրում է wday.ru կայքը: Նա Twitter-ում գրել է. « Ծնունդդ շնորհավոր, Թինա: Ընդունիր իմ ու Սերգեյ Սոբյանինի շնորհավորանքները»: Համարձակ հոբելյարն էլ իրեն չի կորցրել ու պատասխանել է. «Շնորհակալություն: Իսկ դուք չե՞ք ցանկանա երեքով նշենք իմ տարեդարձը, միեւնույն ժամանակ  կքննարկենք նաեւ

Քաղծառայողներին հալածո՞ւմ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հերքեց, թե քաղծառայողները բողոքում են կառավարության նախատեսած սոցիալական փաթեթից, որով կառավարությունը անկանխիկ սոցիալական աջակցություն էր տրամադրելու չինովնիկներին: Պարոն Բադալյանի խոսքերով, իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն լուրերը, թե աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ այդ առիթով բողոքի ակցիաներ են կազմակերպել՝

Կապանում պարգեւատրել են ավագանու նիստերից ամենաշատը բացակայող անդամին

Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման 15-ամյակի կապակցությամբ երեկ Կապանում մի շարք համայնքային ծառայողներ ու ավագանու անդամներ պատվոգրեր ու դրամական պարգեւներ ստացան` համայնքի կյանքում իրենց կատարած  աշխատանքի համար: Պարգեւ ստացավ ՏԻՄ ձեւավորումից հետո Կապանի առաջին քաղաքապետ Գագիկ Աթաջանյանը: Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանը ՀՀ կառավարությունից «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով պարգեւատրվեց` Հայաստանի հարավարեւելյան սահմանների եւ Արցախի պաշտպանության գործում

Արմինե Օհանյան. «Հիմա ունենք մի օրենք, որի ճիշտ գործելու հավանականությունը կախված է դատավորներից»

  «Այն, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածը խանգարում է ազատ մամուլի, ազատ խոսքի իրավունքի իրացմանը, փաստ է»,- այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն օրերս իր որոշմամբ հանգել էր եզրակացության, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի զրպարտություն եւ վիրավորանք հոդվածները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: «Փաստը, որ թերթերի նկատմամբ 30 դատական

Յոթ երկրի արգելվել է մասնակցել ծանրամարտի աշխարհի առաջնությանը

Ինչպես երեւում է,  արեւելյան որոշ երկրների ազգային ֆեդերացիաներ այնքան էլ լուրջ չեն վերաբերվում դոպինգի դեմ մղվող պայքարին ու դրան մատների արանքից են նայում: Մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ սահմանված ժամկետներում՝ մինչեւ նոյեմբերի 3-ը, աշխարհի առաջնությանը մասնակցելուն նախապատրաստվող իրենց մարզիկների նախնական դոպինգ անալիզների մասին պատշաճ տեղեկատվություն չներկայացնելու համար միանգամից յոթ երկրի՝ Բուլղարիա, Կիպրոս,

Շփոթված փեսացուն

«Կներեք, բայց սխալ մարդու եք սիրո խոստովանություն անում»: «Ո՞նց, բայց ես հենց քեզ եմ սիրում, Մարինե ջան»: «Ես Մարինեն չեմ, Նարինեն եմ:» ԵՊՀ-ում սովորող երկվորյակ քույրերի արտաքին նմանությունը շփոթության մեջ էր գցում ոչ միայն նրանց դասախոսներին ու համակուրսեցիներին, այլև նրանց երկրպագուներին և շատ հաճախ նաև հենց քույրերին: Անանուն ծաղիկներն ու սիրո խոստովանությունները միշտ չէ, որ

Խմբակային սեքս՝ նոր տեսահոլովակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փոփ արքայադուստր Բրիթնի Սփիրսն իր երկրպագուներին ներկայացրեց եւս մեկ «տաք» տեսահոլովակ: Մեկ սենյակում հավաքված դիմակավորված, կիսամերկ տղամարդիկ, Էրոտիկ հագնված կանայք կարծես մեռնում են անհապաղ մերձենալու ցանկությունից: Երգչուհու տեսահոլովակն այնքան է դուր եկել իր երկրպագուներին, որ մեկ րոպեի ընթացքում մի քանի հարյուր հազար դիտում է գրանցվել Youtube-ում: Հիշեցնենք, որ Բրիթնին օրերս է ավարտել իր «Femme Fatale» համերգային

Ֆիլիպիններում ցուցարարները քարեր ու ձվեր են նետել Հիլարի Քլինթոնի ավտոշարասյան վրա

Ֆիլիպինների մայրաքաղաքում  տասնյակ ցուցարարներ հարձակվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին  ուղեկցող ավտոշարասյան վրա, գրում է «Գազետա ռու»-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը: «Միջադեպի ժամանակ ոչ ոք չի վիրավորվել», – ասել է  պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները. Ըստ նրա, պետքարտուղարի ավտոշարասյան վրա  նետել են ձվեր,  ներկով լցված գնդակներ եւ նույնիսկ քարեր: Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ

Ամերիկացիները պահանջում են, որ իրենց հարկերն ավելացնեն

Մի քանի տասնյակ ամերիկացի միլիոնատերեր այսօր ժամանել են Կոնգրես՝ պահանջելով, որ իրենց հարկերը բարձրացնեն, տեղեկանում ենք CNNMoney-ից: Նրանք ցանկանում են, որ օրենսդիրները չեղյալ հայտարարեն հարուստների համար հարկային «արձակուրդները», որոնք մտցվել էին նախկին նախագահ Բուշի կողմից: Ընդ որում՝ միլիոնատերերից ոմանք ավելին են պահանջում՝ ուզում են, որ ընդհանրապես ծանրանա հարկային բեռը: Այս խմբի ներկայացուցիչները Վաշինգթոնում հանդիպելու են,

Կարիեսը կարելի է կանխել

Հավաստիացնում են մասնագետները Կարիեսի առաջացման՝ ատամի փչացման պատճառները լինում են տարբեր: Կան մասնագետներ, ովքեր պնդում են, որ կարիեսից խուսափելու համար պետք է պահպանել հիգիենայի կանոնները: Այսպես, օրինակ՝ ատամների կանոնավոր մաքրումը խոզանակով՝ առնվազն 3 րոպե տեւողությամբ: Ամեն ուտելուց հետո պարտադիր պետք է օգտագործել ատամնային թելիկներ եւ բերանի ողողման համար նախատեսված հեղուկ (որի բաղադրության մեջ մտնում է

Կլինեն վարկանիշային երկու նոր ցուցակներ

Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻԴԵ-ն, Կրակովում կայացած գործկոմի նիստում որոշել է 2012 թվականի հունվարի 1-ից նաեւ արագ եւ բլից շախմատների վարկանիշային դասակարգում սահմանել: Այդ նպատակով ՖԻԴԵ-ն մարզաձեւի ազգային ֆեդերացիաներին կոչ է անում՝ եկող տարվա առաջին օրից իրենց մոտ գրանցել իր հովանու ներքո անցկացվող արագ եւ բլից շախմատների բոլոր մրցաշարերը: Ընդ որում, մասնակցության համար գրանցվել անհրաժեշտ

Տալի հուշամրցաշարը մեկնարկեց

Երեկ Մոսկվայում մեկնարկեց Միխայիլ Տալի հիշատակին նվիրված մրցաշարը՝ շախմատային 10 գերաստղերի մասնակցությամբ: Առաջին տուրում Լեւոն Արոնյանը եւ Մագնուս Կարլսենը բաժանեցին միավորը: Ոչ-ոքի գրանցվեց նաեւ Հիկարու Նակամուրա-Բորիս Գելֆանդ, Վիշվանաթան Անանդ-Սերգեյ Կարյակին պարտիաներում: Անհատական վարկանիշով մրցաշարի ամենահամեստ մասնակիցը՝ Յան Նեպոմնյաշչին, պարտության մատնեց Վլադիմիր Կրամնիկին, իսկ Վասիլի Իվանչուկն առավելության հասավ Պյոտր Սվիդլերի նկատմամբ: Այսօր Արոնյանը խաղում է Կրամնիկի

Արմեն Մովսիսյան. «Ամոթ ա, էս Ժողովրդի մեջ էս ինչ եք անում»

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու էր երեկ խորհրդարանում «շարիկներով» խաղում: «Այ ամոթ ա, Էս ժողովրդի մեջ էս ի՞նչ եք անում»,- ասաց նախարարը` հավելելով` հետո կխոսենք, ուշացնում եք ինձ: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հայաստանի լրագրող ֆուտբոլիստները վերադարձել են 3-րդ մրցանակով

Հայաստանի տարբեր ԶԼՄ-ների լրագրողներով համալրված ֆուտբոլային թիմը Ուկրաինայի Լուցկ քաղաքում անցկացված զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների «Վոլին 2011» մինի ֆուտբոլի միջազգային ավանդական 14-րդ մրցաշարից վերադարձել է բրոնզե մեդալով: Մրցաշարին մասնակցել են նաեւ Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի, Լեհաստանի լրագրողական թիմերը: Երրորդ տեղի համար պայքարում մեր գործընկերները երեք անպատասխան գնդակ են անցկացրել լիտվացիների դարպասը՝ նվաճելով բրոնզե մեդալ եւ համապատասխան

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031