Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլիպիններում ցուցարարները քարեր ու ձվեր են նետել Հիլարի Քլինթոնի ավտոշարասյան վրա

Նոյեմբեր 17,2011 14:31 Share
Աջակցեք aravot.am-ին

Ֆիլիպինների մայրաքաղաքում  տասնյակ ցուցարարներ հարձակվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին  ուղեկցող ավտոշարասյան վրա, գրում է «Գազետա ռու»-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը:
«Միջադեպի ժամանակ ոչ ոք չի վիրավորվել», – ասել է  պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները. Ըստ նրա, պետքարտուղարի ավտոշարասյան վրա  նետել են ձվեր,  ներկով լցված գնդակներ եւ նույնիսկ քարեր:
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հիլարին Մանիլայից պատրաստվում էր ուղեւորվել   դեպի հաջորդ հանդիպման վայրը: Շարասյունն արագացրել է ընթացքը  եւ տեղ հասել առանց միջադեպի: Բողոքի այդ գործողությամբ ցուցարարները հայտնել են իրենց անհամաձայնությունը, որ ԱՄՆ-ն միջամտում է Ֆիլիպինների ներքին գործերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: