Օրվա լրահոսը
ՄԵՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ «ՄԻ ԲԱՐՁԻ» ԷԼ ՉԵՆ ԾԵՐԱՆՈՒՄ
Հայաստանում կենդանիների ամուսնությունները օրինական բնույթ չեն կրում Վերջերս Ուկրաինայում ստեղծվեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման մի կենտրոն, որը, ի տարբերություն մեր իմացած «զագսի», օրինականացնում է կենդանիների ամուսնությունները: Այնտեղ իրենց երկրորդ կեսին գտած կենդանիները կարող են ոչ միայն վկաներով, քավորով, ազապբաշիով հարսանիք անել, այլեւ ստանալ ամուսնության վկայականներ եւ ոչ միայն Աստծո, այլեւ օրենքի առաջ էլ ամրագրել իրենց
ՖԻՖԱ-Ի ՆՈՐ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ 65-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, երեկ հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման մարտ ամսվա ցուցակը, որում Հայաստանի ընտրանին նախորդ ամսվա համեմատությամբ նահանջել է երեք աստիճան եւ հայտնվել 65-րդ հորիզոնականում: Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Իրենց տեղերում են մնացել նաեւ լավագույն եռյակի մյուս երկրները՝ երկրորդ տեղում ընթացող Հոլանդիան եւ նրան հաջորդող Գերմանիան: Իսկ
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է
Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, Ծաղկաձորում մեկամսյա ուսումնամարզական հավաքն ավարտելով, մեկնել է Մոնտե Կարլո, որտեղ մարտի 11-25-ը մասնակցելու է կույր եւ արագ շախմատի «Amber Chess Tournament» հոբելյանական՝ 20-րդ գերմրցաշարին: Աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստները շրջանաձեւ մրցակարգով միմյանց հետ հանդիպելու են կույր եւ արագ շախմատում: 227 հազար եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդ ունեցող այս մրցաշարն անցկացվում է
ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՆՎԵՐ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Մալթայի Տա Կալի քաղաքի «Սենտենարի» ստադիոնում ընթացած Եվրոպայի 2013 թ. առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի վերջին տուրում ինքն իրեն լավագույն նվերն է մատուցել: Գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանի սանուհիները տանտիրուհիների հետ եզրափակիչ խաղում կամային ոչ-ոքի են արել (1:1) եւ գրավելով առաջին տեղը՝ տիրել խմբային մրցաշարի իրավունք տվող միակ ուղեգրին: ՀՖՖ մամուլի
Մրցաշրջանը մեկնարկել է
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 20-րդ առաջնությունն արդեն մեկնարկել է, բայց միայն 6 թիմերի համար: Մեկնարկն էլ բավական սակավագոլ է ստացվել՝ երեք խաղերից միայն մեկն է ավարտվել կողմերից մեկի հաղթանակով, այն էլ՝ նվազագույն հաշվի առավելությամբ: Մյուս երկու հանդիպումները խաղաղ ելք ունեցան, ընդ որում՝ «Միկա»-«Շիրակ» խաղում այդպես էլ հաշիվը չբացվեց: Առաջին տուրի «Գանձասար»-«Ուլիս» հանդիպումն էլ, ինչպես արդեն
ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ, ՆՈՐ «ՔՆՆՈՒԹՅՈՒՆ»
Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին ընդհանուր առմամբ մասնակցեց շուրջ 130 ըմբիշ, այդ թվում՝ նաեւ Արցախից ու Ջավախքից: Մրցագորգերում ծավալված պայքարի արդյունքում այդ տարիքային խմբի հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին միայն Հայաստանի ներկայացուցիչները՝ Արտակ Հովհաննիսյանը (50 կգ), Մաթեւոս Սարոյանը (55), Վոլոդjա Ֆրանգուլյանը (60), Գրիգոր Գրիգորյանը (66), Գեւորգ Համբարձումյանը (74), Էդիկ
ՊԻԵՏՐՈԴԱՐԿԻՆ ԵԿԵԼ Է
Աշխարհահռչակ իտալացի ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կրկին Երեւանում է: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված Աստոր Պիացոլայի ծննդյան 90- ամյակին: Համերգի մասնակիցներն են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Պիետրոդարկին եւ իտալացի դիրիժոր Ռոբերտո Մոլինելլին: Ծրագրում՝ Է. Մորիկոնե, Ն. Ռոտա, Ռ. Մոլինելլի, Ա. Բարբարոսսա եւ բնականաբար՝ Ա.
«Հրանտ Դինքը»՝ 3-րդ անգամ
Արդեն 2 տարի է, ինչ սեպտեմբերի 15-ին Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ծննդյան օրը մրցանակներ են հանձնվում այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության հարցում: 2010-ի մրցանակաբաշխությունը, որին ներկա էր նաեւ «Առավոտի» թղթակիցը, կայացավ Ստամբուլի «Ճեմալ Րէշիտ Րէյ» համերգասրահում: Հիշեցնենք, որ մրցանակներից մեկը ստացավ «Թուրքիա-ազնիվ պայքարողների շարժում» հակամիլիտարիստական կազմակերպությունը, երկրորդը՝ իսպանացի
Մաեստրո՝ Աստծո օրհնությամբ
80-ամյա Հովհաննես Չեքիջյանն այսօր էլ ստեղծագործում է իրեն հատուկ եռանդով Անցյալ դարի վաթսունական թվականներին ապրում էի Տալլինում եւ սովորում տեղի կոնսերվատորիայում: Մի օր ինձ հրավիրեցին աշխարհահռչակ խմբավար, կոմպոզիտոր Գուստավ Էռնեսաքսի մոտ: Նա խնդրեց օգնել՝ մի հայկական երգի հայերեն տեքստ սովորեցնել Էստոնիայի տղամարդկանց ակադեմիական երգչախմբին, որը պատրաստվում էր հյուրախաղերով գալ Հայաստան: Խոսքը մեր ժողովրդական «Հինգալա» երգի
ԱՌԱՋՆԱԽԱՂ՝ 5 ՏԱՐԻ ՀԵՏՈ
Անվանի բեմադրիչ Ռ. Ջրբաշյանը Հարությունյան ընտանիքի՝ «Սայաթ-Նովայի» մասին «Առավոտը» 5 տարի առաջ «Վերջին հույսը վարչապետն է» խորագրով հրապարակման մեջ անդրադարձել էր անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրության խնդրին: Հոդվածից հետո հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նպաստել էր, որ «Սայաթ-Նովայի» համար պետբյուջեից հատկացվի 50 մլն դրամ: 5 տարի պահանջվեց օպերայի նոր բեմադրության համար: Սկզբում՝ ճանաչված բեմադրիչներ
ԿՈՍՈՎՈ-ՍԵՐԲԻԱ ՈՒՂԻՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՊԱԼՎԵԼ ԵՆ
Կոսովոյի եւ Սերբիայի իշխանությունների միջեւ ուղիղ բանակցությունները, որոնք պետք է մեկնարկեին մարտի 8-ին-ին՝ չեն կայացել: Այն, որ դրանք չեղյալ են հայտարարվել՝ հաստատել է Կոսովոյի վարչապետի տեղակալ Միմոզա Կուսարի-Լիլը: Panarmenian.net-ի փոխանցմամբ, Կոսովոյի պատվիրակությունը չի մեկնել Բրյուսել, քանի որ, Կուսարի-Լիլի մատուցմամբ՝ «կառավարությունը որոշել է սպասել, թե խորհրդարանը երբ կմշակի ու բանաձեւ կընդունի առաջիկա երկխոսության մասին»: Ինչպես հայտնել
ՃԱՊՈՆԻԱՆ ՆՈՐ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՈՒՆԻ
Ճապոնիայի նոր արտգործնախարար է նշանակվել այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Տակեակի Մացումոտոն, որը նախկին վարչապետ Իտո Խիրոբումայի հետնորդներից մեկն է: ԱԳ նախկին նախարար Սեյձի Մաեխարան հրաժարական էր տվել կիրակի օրը՝ խոստովանելով, որ օտարերկրյա մի քաղաքացուց քաղաքական իր գործունեության համար նվիրատվություն էր ընդունել, ինչը ճապոնական օրենսդրությամբ արգելվում է: Նրա հրաժարականը, BBC-ի մատուցմամբ, հերթական անգամ թուլացրել
ԹԵՀՐԱՆՈՒՄ ՆՈՐ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
Մարտի 8-ի երեկոյան Թեհրանում նոր բախումներ են տեղի ունեցել ընդդիմության կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Այլ աղբյուրների մատուցմամբ, ընդդիմադիր ցուցարարները, որոնք նախապես կոչ էին արել իրենց համակիրներին դուրս գալ փողոց՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, պահանջում էին ազատ արձակել ընդդիմության ձերբակալված երկու առաջնորդներին՝ Մեհդի Քարուբիին եւ Միր Հոսեյն Մուսավիին: Սակայն ոստիկանությունն
Սարկոզիի «հակաթուրքականության» հետեւանքը
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հակաթուրքական պահվածքը եւ 6 ժամանոց այցը Թուրքիա՝ սկսել է անդրադառնալ թուրք-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների վրա: Սարկոզիի հակաթուրքական պահվածքը մասնավորապես ստիպել է թուրքական իշխանություններին՝ խզել ֆրանսիական Alcatel ընկերության հետ 18-ամյա համագործակցությունը: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Beyazgazete-ը: Աղբյուրի մատուցմամբ, Alcatel-ը երկար տարիներ Թուրքիայի համար արբանյակներ է արտադրել եւ ուղարկել տիեզերք՝ ապահովելու
ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Մոսկվա
Մարտի 9-ին Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը ժամանել է Մոսկվա՝ քննարկելու Լիբիայում շարունակվող արյունահեղության հարցը, նաեւ նախապատրաստելու Բարաք Օբամայի այցը Ռուսաստան, որը ենթադրաբար տեղի կունենա ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախագահության վերջին տարում: Reuters-ի փոխանցմամբ, ԱՄՆ փոխնախագահը Մոսկվայում մտադիր է քննարկել նաեւ ռազմավարական հարձակվողական սպառազինությունների կրճատման մասին Միացյալ Նահանգների եւ ՌԴ-ի միջեւ ստորագրված նոր պայմանագրի հարցը,
ՔԱԴԴԱՖԻՆ ՈՒՂԵՐՁ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻՆ
Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի մասնավոր ինքնաթիռը ուղղություն է վերցրել դեպի Եգիպտոս: Այդ մասին երեկ հաղորդել է France-Presse-ը՝ վկայակոչելով Հունաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը: Հունաստանի իշխանությունները հայտարարել են, թե մարտի 9-ին ինքնաթիռը երկրի սահմանը հատել է հարավ-արեւմուտքում՝ Կրետե կղզում: Թե ովքե՞ր կարող են լինել այդ ինքնաթիռի ուղեւորները՝ չի հաղորդվում: Հունաստանի ռազմաօդային ուժերում, գործակալության աղբյուրների տվյալներով, լիբիական ավիաուղիներին
Ուսանողները կանգնել են փաստի առաջ
ԿԳ նախարարությունը կասեցրել է որոշ ոչ պետական բուհերի լիցենզիաները ՀՀ ԿԳՆ կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի՝ օրերս կայացած հերթական նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամաններով ոչ պետական 24 բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաների պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով իրականացված ստուգումների արդյունքները: Արդյունքում ամբողջովին կասեցվել է Հայաստանի ավետարանական աստվածաբանական
«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՑԱՔՈՒՑՐԻՎ»
ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող եւ գիտահետազոտական խմբի ղեկավար, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ծրագրի հիմնադիր եւ ղեկավար Արեգ Միքայելյանի համոզմամբ, ցանկալի կլիներ ունենալ աստղագիտության հեռանկարային զարգացման ծրագիր: – Հայաստանը միշտ ունեցել է աստղագիտական լավ դպրոց, այսօրվա հայ մասնագետները որքանո՞վ են մրցունակ «դրսի» մասնագետների հետ: – Մեր նախկին հաջողությունները եւ փառքը կապված
ԱԶԱՏԵ՛Լ Տ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ
Մի խումբ մտավորականներ դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ հետեւյալ նամակով. «Մենք՝ ներքոստորագրյալներս, ճանաչում ենք երեւանյան Նոր Արաբկիր համայնքի հիմնադիրներից Փոստանջյան գերդաստանին՝ որպես ազգասեր, մարդասեր եւ նվիրյալ հայրենասերների: Օրերս հաղորդագրություն տարածեցին, ըստ որի՝ Արաբկիր համայնքի շարքային ծառայող, ոչ պաշտոնական դիրք ունեցող Տիգրան Փոստանջյանին ձերբակալել են՝
«Հավատարիմ մնացեք ընդունված բանաձեւերի ոգուն»
Կոչ է անում իրավապաշտպանը «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ-ի նախագահ, Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը երեկ դիմել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերին նամակով, որում, մասնավորապես, ասված է. «Մենք համոզված ենք, որ այս երեք տարիների ընթացքում, ԵԽԽՎ-ն քաղբանտարկյալների ազատ արձակման եւ Հայաստանում քաղաքական հետապնդումներին վերջ դնելու հարցում իր
ԻՍԿ ԵԹԵ ՎԱՂԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԼԻՆԻ՞…
Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հայկական, ռուսական եւ արեւմտյան մամուլը լեցուն է պատերազմի վերսկսման հավանականության կամ անհավանականության վերաբերյալ նյութերով: Ոմանք փորձում են ապացուցել, որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է պատերազմի՝ հայերի դեմ, վկայակոչում են այդ հանրապետության օրեցօր աճող ռազմական բյուջեն եւ Ադրբեջանի նախագահի ու տարբեր տրամաչափի չինովնիկների հայտարարությունները՝ «օկուպացված տարածքները զենքի ուժով ազատագրելու» մասին, մյուսները ճգնում են համոզել,
ԿԴԻՄԵՆ ԴԱՏԱՐԱՆ
Չվճարված գիշերավարձեր ունեցող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության նախկին աշխատակիցներն այսօր՝ մարտի 10-ին, պատրաստվում են դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նրանք մտադիր են դատարանի միջոցով ստանալ ոչ միայն 2005 թվականից չվճարված գիշերավարձերը, այլեւ այն տուգանքավճարները (0.0015%-ները), որոնք առաջացել են այսքան ժամանակ գիշերավարձերի չվճարման արդյունքում: Ըստ նախկին աշխատողների՝ տուգանքների չափերը նույնիսկ գերազանցում են չվճարված
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՐԿԵԼ ԻՐԵՆՑ ԵՐԿՐԻ ԴԵՄՔԸ
Մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե իբր հայկական զինված ուժերի կրակից մարտի 8-ին զոհվել է ադրբեջանցի երեխա, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն ասել է, որ այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան փորձել փրկել սեփական երկրի դեմքը, որը ակնհայտորեն վտանգվել էր մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած նախագահների հանդիպման նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից
Տպագրվել է լուսանկարչական ալբոմ
«Մեր Առաջին տարրը»՝ նվիրված ջրին Դեռեւս 2009-ի հոկտեմբերին՝ «Արեւորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում, Հոլանդիայի «Արքայազն Կլաուս» մշակութային եւ զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել էր «Մեր Առաջին տարրը. Կովկասյան ջուր» խորագրով տարածաշրջանային լուսանկարչական մրցույթը: Վերջինիս արդյունքները ամփոփվել են մեկ գրքի մեջ՝ նույն խորագրով: Երեկ «Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցավ «Մեր Առաջին տարրը. Կովկասյան ջուր» գրքի շնորհանդեսը: Ինչպես
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԳԼԽԱՏՎԱԾ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ
Ֆրանսիական համալսարանից ազատված դասախոսները շարունակում են իրենց իրավունքները պաշտպանել դատարանում: Հայաստանի անկախացումից ի վեր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Հայաստանում հանդես է գալիս մի շարք մարդասիրական, կրթական, առողջապահական, եկեղեցաշինական ու մշակութային ծրագրերով: «Հայաստանին ամենակարեւոր ուժերեն մեկը մշակույթն է: Մանավանդ անկախությունից հետո, երբ Հայաստանը դժվար օրեր կապրեր, բարեգործականը կարեւոր համարեց Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին աջակցելը, օգնություն հասցրեց,
Թունավորվել է շմոլ գազից
Մարտի 7-ին տեղեկատվություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր է հոսպիտալացվել նույն քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 16 շենքի 10-րդ բնակարանի բնակիչ՝ 1983թ. ծնված Լուսինե Մադթաղյանը:
Եվ ոչ միայն ֆիզիկական բռնություն
Այսօր, ժամը 11:00-ին, ԵՊՀ հյուրերի տան հանդիպումների սրահում (Մաշտոցի 52, 2-րդ հարկ, 205 սենյակ) տեղի կունենա մամուլի ասուլիս: Կանանց իրավունքների կենտրոնը կներկայացնի 2010թ. ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրական տվյալները` ելնելով Կենտրոնի «Ազգային թեժ գծին» ուղղած զանգերի եւ այցելությունների թվից: 2010թ. ԿԻԿ-ի «թեժ գծին» եղել է 1777 զանգ, որից 701-ը (39,4%)՝ ընտանեկան բռնության վերաբերյալ (384 առաջնային եւ
Դեղորայքից՝ թունավորում
Դեղորայքային թունավորումով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Սախարովի փողոցի 17-րդ շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ, 1970թ. ծնված Հրաչ Թորոսյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Գետն է ընկել
ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ Կապան քաղաքի կենցաղի տան հարեւանությամբ՝ Ողջի գետի Կավարտաջուր կոչվող վտակն է ընկել քաղաքացի: Փրկարարների կողմից ջրից դուրս է բերվել Կապանի Ձորք թաղամասի 7-րդ շենքի թիվ 25 բնակարանի բնակիչ, 1958թ. ծնված Վահրամ Մնացականյանը, որը կոտրվածքներով տեղափոխվել է Կապան քաղաքի հիվանդանոց:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՄԱՄՈՒԼԻ
1962թ. նոբելյան մրցանակի դափնեկիրների պատվին ճաշկերույթ տալիս Ջոն Քենեդին ասել է. «Սպիտակ տանը դեռ երբեք տաղանդի ու հանճարի այսքան բարձր կենտրոնացում չի եղել, բացառությամբ այն դեպքերի, երբ այստեղ միայնակ ճաշում էր Թոմաս Ջեֆերսոնը»: ԱՄՆ սահմանադրության հայր ու 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնն իր հերթին ասել է. «Եթե ստիպված լինեի ընտրել՝ ունենալ կառավարություն առանց թերթերի, թե թերթեր