Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Աղաբեկյանը նախընտրում է միայն երգով զբաղվել

Նոյեմբեր 14,2011 19:31

2007 թվականին «Հայ Սուպերսթարում» առաջին հորիզոնականը զբաղեցրած Լուսինե Աղաբեկյանը, ով մասնակցել է մի շարք այլ մրցույթների, պատրաստվում է նոր  ոճով եւ շնչով ներկայանալ հանդիսատեսին: Նա խոստովանում է, որ մինչ «Հայ Սուպերսթար»-ին մասակցելը վստահ չի եղել իր ուժերի վրա, եւ այժմ հավատացնում է, որ նոր նախագծերով հուսախաբ չի անի իր երկրպագուներին:

 

Ինչպիսի՞ անհատականություն է Լուսինե Աղաբեկյանը:

-Բարի, որ կյանքում չեմ ամաչի իմ բարության համար, մարդամոտ, շուտ նեղացկոտ: Լսում եմ խորհուրդներ և հետևում դրանց: Փորձում եմ լինել ինքնուրույն եւ կայուն` իմ ոճում:

Ի՞նչ տվեց Ձեզ «Հայ Սուպերսթարը»:

-Դարձա ավելի ինքնավստահ, մինչ այդ չգիտեի իմ հնարավուրությունները: Այն ուժ տվեց ինձ, որով ես կարողացա բեմ դուրս գալ եւ ներկայանալ հանդիսատեսին:

-Հաճելի՞ է լինել ճանաչված:

-Որոշ առումով՝ այո, որոշ առումով՝ ոչ: Այո, որովհետեւ, ինչպես ասում են, բոլոր դռները բացվում են քո առջեւ եւ ոչ, որովհետեւ լսում ես խոսակցություններ, որոնք հաճելի չեն:

-Ասում են շոու-բիզնեսում մրցակցություն կա, ի՞նչ կասեք դրա մասին:

-Ճիշտն ասած նման բաներին ուշադրություն չեմ դարձրել: Ես ունեմ ընկերներ, որոնց հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ: Ամեն դեպքում, ես իմ գործուվ եմ զբաղվում ու չեմ նայում, թե մյուսներն ինչ են անում:

Այժմ որեւէ կապ ունե՞ք «Շանթ» հեռուստաընկերության հետ:

-Այո, ճիշտ է` կնքված պայմանագրի ժամկետն արդեն լրացել է, բայց դեռեւս կապը խզված չէ:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

– Այժմ աշխատում եմ Արամայիս Հայրապետյանի հետ, ով հանդիսանում է իմ պրոդյուսերը: Նոր ծրագրերը թող լինեն անակնկալ իմ երկրպագուների համար: Կասեմ միայն, որ լինելու է ոճային փոփոխություն:

-«Էդեմի գաղտնիքները » սերիալի սաունթրեքը  Ձեր «Աչքերիս խորքում» երգն է, ի՞նչ կասեք դրա մասին:

-Երգը գրել է Գիսանե Պալյանը եւ բնավ սաունթրեքի համար չէ նախատեսված: Վերջերս պատահաբար լսեցի, որ այն դարձրել են ինչ-որ ֆիլիմի սաունթրեք: Ինձ համար դա անակնկալ էր, որովհետեւ դրա մասին ինձ չէին զգուշացրել:

-Բացի երգելն այլ զբաղմունք կամ մասնագիտություն ունե՞ք:

-Ոչ: Կարծում եմ`  երբ ընտրում ես մասնագիտությունդ, պետք է նվիրվես դրան: Նախընտրում եմ ունենալ մեկ մասնագիտություն, քան երկուսը, որոնք կխանգարեն միմյանց:

Ո՞ր ոճում ընդհանրապես հանդես չեք գա:

-Միանշանակ 6/8 ռաբիզ ոճում:

Կցանկանայի՞ք փոխել Ձեր ճակատագիրն:

– Ճակատագրի ամենամեծ նվերն իմ ընտանիքն է, որը ցանկացած պահի իմ կողքին է:  Ես չեմ ցանկանա, որ իմ կյանքում որեւէ բան փոխվի:

Ե՞րբ եվ որտե՞ղ է տեղի ունեցել Լուսինե Աղաբեկյանի ժամադրությունը:

-«Շանթ» հեռուստաընկերությունում, բայց չակերտները չեմ ուզում բացել:

                                                                                                                       Ռուբինա Սաֆարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930