Օրվա լրահոսը
Ահնիձորում անասնակերի պակասության պատճառով մորթում են անասուններին
«Այս տարի շուտ ձմեռնացավ»,- ծնկներին տալով ասում է Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ Լուսիկ տատը: Գյուղացիների ողջ ամառվա չարչարանքը` խոտը մնացել է ձյան տակ: Գյուղացիները չեն հասցրել հնձած խոտը սարից գյուղ իջեցնել ու հիմա անասնակեր չունենալու պատճառով Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի չորս` Լորուտ, Աթան, Շամուտ գյուղերի բնակիչները դժվարին իրավիճակում են հայտնվել: «Ասենք, ես մեքենա ունեմ,
Իջեւանի նախկին քաղաքապետը չի շնորհավորելու նորընտիրին
Կիրակի Իջեւանը ընտրեց համայնքի ղեկավար: Առաջադրված էին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը եւ չորս անգամ քաղաքապետ ընտրված, քաղաքը 12 տարի իբրեւ անկուսակցական ղեկավարած, իսկ այս ապրիլին հանրապետական դարձած Վարուժան Ներսիսյանը: Արդեն հայտնի է, որ հանրապետական դառնալը բացասաբար անդրադարձավ երկարամյա քաղաքապետի վրա. Վարուժան Ներսիսյանը պարտվեց: Մոտ 20 հազար բնակիչ եւ 13 857 ընտրող ունեցող քաղաքում ընտրությանը մասնակցել է
Հայ ծանրորդներից ովքե՞ր կմեկնեն Լոնդոն
Փարիզում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունը հայ մարզասերների հիշողության մեջ կմնա որպես չիրականացած երազանքների մղձավանջ: Բայց եղածն արդեն hետ չես բերի: Հիմա ավելի կարեւոր է, թե ի՞նչ է լինելու սրանից հետո: Ըստ աշխարհի առաջնության պաշտոնական կայքի, մեր տղամարդկանց հավաքականն այս եւ նախորդ առաջնությունների արդյունքով գրավել է 18-րդ հորիզոնականը եւ Լոնդոնի 4 ուղեգիր վաստակել, իսկ կանայք (18-րդ
Մանկապիղծի դատը հետաձգվեց
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ժ.12.30-ին պետք է լսվեին մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Բողոսսյանի դեմ հարուցված քրեական գործով նրա պաշտպանների ճառերը: Ամբաստանյալի վիճակը՝ կապված ստամոքսի եւ աղիների հետ, կտրուկ վատացավ: Երկրոդ շտապօգնության մեքենան է եկել դատարան եւ դատաքննությունը հետաձգվել է: Ռ.Մ.
Ցմահ դատապարտյալները սպասում են ՀՀ արդարադատության նախարարին
«Առավոտի» տեղեկություններով, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, ցմահ ազատազրկման դատապարտված 70 կալանավորների ստորագրությամբ այսօր դիմումներ են ուղարկվել հանրապետության նախագահի աշխատակազմ, արդարադատության նախարարին ու գլխավոր դատախազին: Դիմումատուները ձեւական են համարում Ազգային ժողովի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն փոփոխությունները, որոնք վերաբերում էին ցմահ դատապարտվածների պատժաչափի իրավաչափությանն ու դրանց վերանայմանը: Դատապարտյալները խնդրում են, որ իրենց այցելեն նշյալ
Դատավոր Սամվել Ուզունյանի որդու վթարի նոր մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Aravot.am-ի տեղեկություններով, շաբաթ օրը Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի փաստով նախապատրաստված նյութերը ոստիկանությունից ուղարկվելու են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Ինչպես ավելի վաղ Aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Յուրի Ուզունյանը ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնի ծառայող է, կոչումով` ավագ լեյտենանտ, «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր, ներկայումս Ավան-Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել
Հաջորդ դատը՝ հունվարին. Լեռնապատի գյուղապետը հանդես է գալիս հայցադիմումի լրացմամբ
Այսօր ժ.10-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, շարունակվեց Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ գյուղաբնակ Բորիս Աշրաֆյանի հայցի քննության նախնական նիստը: Հիշեցնենք, որ իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորելու համար հայցվորը փոխհատուցում էր պահանջել պատասխանողից: Այս գործով 3-րդ անձ է ճանաչվել նաեւ «Առավոտը»: Նախորդ դատական նիստն ավարտվել էր պատասխանող Բորիս Աշրաֆյանի՝
Ըստ նախարարի՝ յուրաքանչյուրը կարող է տեսնել Հայաստանում ով ումից ինչ է գնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եկող տարվանից գնումների մասին հայտարարություններն ու գնումների ողջ գործընթացը իրականանալու է բաց մրցույթով ու էլեկտրոնային համակարգով: Այսօր ֆինանսների նախարարությունում կազմակերպված ասուլիսում նոր համակարգը ներկայացնելով՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ յուրաքանչյուր անձ կարող է տեսնել Հայաստանում ով ումից ինչ է գնում: Ըստ նրա, այս համակարգի ներդրումը կնվազեցնի թղթատարությունը եւ կոռուպցիան: Պարոն Գաբրիելյանի խոսքերով. «Օրինակ՝
Չարլզ Լոնդսեյլը խոսեց Ցեղասպանության մասին
Հայոց Ցեղասպանության մասին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլն այսօր ՄԱԱ-ում ասուլիսում զգոնությամբ էր խոսում. «Պաշտոնական դիրքորոշումը չեմ կարծում՝ կփոխվի: Դեսպանների աշխատանքն այս հարցում առաջընթաց չի կարող ունենալ, որոշողը մեր կառավարությունն է: Ես գիտեմ, թե հարցը որքան ցավալի է յուրաքանչյուր հայի համար: Մենք հարգում ենք զոհերի հիշատակը:
Հրշեջները եկան, բայց տաքսին ամբողջովին այրվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արդեն հաղորդել ենք, որ այսօր` նոյեմբերի 14-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում` «Հայաստան» հանրախանութի դիմաց, դեռ անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել «Կավալեր» տաքսի ծառայությանը պատկանող` Տ 6184 համարանիշի տաքսի ավտոմեքենայում: Շտապ դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության
Վենիամին Սմեխովը Հայաստանում է
Հայ-ռուսական մշակութային եւ «Հայաստանում ռուսական մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 12-16-ը Հայաստանում է թատրոնի եւ կինոյի անվանի դերասան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Վենիամին Սմեխովը: Նա մեր երկիր է ժամանել տիկնոջ` արվեստագիտության թեկնածու, Ա. Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնի` MXT-ի դպրոց-ստուդիայի դոցենտ, թատերական քննադատ Գալինա Աքսիոնովայի հետ: Այս այցը ժողովրդական արտիստի երրորդ մշակութային գործուղումն է Հայաստան:
ԱԺ ընդդիմության ներկայացուցիչը գովեց Հովիկ Աբրահամյանին
ԱԺ հերթական քառօրյան սկսվեց սովորականի նման եւ ի զարմանս բոլորի` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ոչ թե հայտարարեց իր հրաժարականի մասին, այլ միանգամից անցավ կանոնակարգային աշխատանքային ռեժիմի: «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը հարց ուղղեց հայ-թուրքական արձանագրությունների մասին, որին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե իր դիրքորոշումը չի փոխվել այս հարցում, իսկ հանրապետության նախագահը ժամանակին կասի իր խոսքը:
Չարլզ Լոնդսեյլ. «Հայուհի կինս ամենակարեւոր նվերն է ինձ համար»
Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Մամուլի ազգային ակումբում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հանդիպումների շարքում այսօր հյուրընկալվեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնդսեյլը: Նա չորս տարի է, ինչ պաշտոնավարում է մեր երկրում: «Ասեմ, որ դժվար չորս տարիներ էին: Չեմ ասում շա~տ դժվար տարիներ, բայց դժվարություններ, անշուշտ, եղել են: Եթե անդրադառնանք
Վարչապետի քեֆը լա՞վ չէր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հաշվի առնելով, որ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը Հանրապետական կուսակցության երիտասարդ կադրերից է, «Առավոտը» նրանից հետաքրքրվեց՝ Մարզահամերգային համալիրում այդ ի՞նչ էին խմեցրել վարչապետին, եւ ինչո՞ւ: Պարոն Սահակյանը պատասխանեց, թե Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ դա ընդամենը ձայնային խոտան էր:
Հովհաննես Սահակյան. «Որ թիմը լավ աշխատում է, նա էլ հաղթում է» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կիրակի օրը Իջեւանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանը, նախնական տվյալներով՝ մոտ 1700 ձայնի տարբերությամբ, պարտվեց ԲՀԿ թեկնածուին՝ Վարդան Ղալումյանին: Այսօր «Ազդակ» ակումբում լրագրողները ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեցին, թե դա ինչի՞ արդյունք էր, ճի՞շտ է, որ 6-րդ վարչությունից աշխատակիցներ էին գնացել ԲՀԿ թեկնածուին ահաբեկելու: Պարոն Սահակյանը պատասխանեց. «Խնդրի հետ
Հովիկ Աբրահամյանի հետ միասին հեռանում են որոշ աշխատակիցներ
Ազգային ժողովի նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հետ կապված, աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ԱԺ մի քանի աշխատակիցներ: NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, աշխատանքից հեռանալու դիմում գրողների շարքում են ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը, ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը եւ ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը:
ԱԺ նախագահը ներկայացրեց իր հրաժարականի դիմումը
Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ պաշտոնապես ներկայացրեց հրաժարական: Իր ելույթում նա մասնավորապես ասաց. «Լիովին գիտակցելով ողջ պատասխանատվությունը ՀՀ Նախագահի, պետության, ժողովրդի եւ կուսակցության առջեւ, համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի հոդված 20-ի 2-րդ կետի` այսօր ներկայացնում եմ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի մասին իմ դիմումը: 2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ`
Միջազգային տիեզերակայան կժամանի նոր անձնակազմ
Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանից երկուշաբթի դեպի Միջազգային տիեզերանավ ուղարկվել է նոր անձնակազմ: «Սոյուզ» տիեզերանավը, չնայած «Բայկոնուր»-ի արձակման կայանում ձյան 15-սանտիմետրանոց ծածկին, տեխնիկական որեւէ խնդիր չի ունեցել: Երեք տիեզերագնացից՝ ԱՄՆ-ի՝ մեկ, եւ Ռուսաստանի՝ երկու ներկայացուցչից բաղկացած անձնակազմը տիեզերագնացների առաջին խումբն է, որն ուղարկվել է Միջազգային տիեզերակայան այս տարվա հուլիսին ավելի քան 30 տարի գործելուց հետո ԱՄՆ-ի «Շաթլ»
Թբիլիսիում պայթյունի հետեւանքով տուժել են ՀՀ երկու քաղաքացիներ
Թբիլիսիի գազալցակայանում պայթել է «Ֆոլքսվագեն» ավտոմեքենա: Ըստ վրացական CHN գործակալության՝ պայթյունի հետեւանքով Հայաստանի երկու քաղաքացիներ ստացել են դեմքի եւ ձեռքերի այրվածքներ: Նրանք տեղափոխվել են այրվածքային կենտրոն: Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառը տեխնիկական անսարքությունն էր:
Այրվում է ավտոմեքենա, իսկ հրշեջներ չկան
Այս պահին «Կիեւ» հանրախանութի մոտ այրվում է տաքսի ավտոմեքենա: Այն շուրջ 15 րոպե է, ինչ այրվում է, սակայն հրշեջները դեռ չեն ժամանել: Օգնության չեն շտապում նաեւ այլ վարորդները: Հրդեհի պատճառն առայժմ չհաջողվեց ճշտել: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ Տեսանյութը՝ «Ա1+»-ի
Արխիվային տեսանյութ. Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի զավակների հարսանիքի լուսանկարներ
Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Մուրադ Գուլոյանի զավակների հարսանիքների տեսանյութերը YouTube-ում վաղուց են տարածվել եւ հանրահայտ են: Պակաս հայտնի է ԱԺ այսօր հրաժարական տվող նախագահի եւ ԲՀԿ նախագահի զավակների հարսանիքի մասին տեղադրված տեսանյութը, որն իրականում յուրօրինակ լուսանկարչական ռեպորտաժ է:
Ի՞նչ են հյուրասիրել Սթիվ Վոզնյակին
Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի պատվին Հայաստանի նախագահի նստավայրում անցկացված ճաշկերույթին մասնակցած «Սինոփսիս» ընկերության կորպորատիվ շուկայավարման եւ ռազմավարական գործընկերությունների գծով փոխտնօրեն Ռիչ Գոլդմանը իր բջջային հեռախոսով յուրահատուկ ֆոտոռեպորտաժ է արել՝ ներկայացնելով նախագահական ճաշկերույթը։ Լուսանկարներում՝ ճաշկերույթի ընթացքում մատուցված սթեյքն ու աղանդերն են: Ըստ Badu.am-ի
Դարոն Մալակյան. «Երաժշտությունն իմ կյանքն է, իմ կյանքը` երաժշտությունը»
Լինելով Դարոն Մալակյանի` System Of A Down խմբի բեքվոկալիստի եւ կիթառահարի, Scars On Broadway խմբի մենակատարի եւ հիմնադիրի մեծ երկրպագուն` վիրտուալ հարցազրույց անցկացրեցի նրա հետ: –Դարոն,ասում են, որ կյանքում դու չափազանց տարբեր ես բեմի Դարոնից,արդյոք դա այդպե՞ս է: -Կյանքում ես հանգիստ մարդ եմ, չեմ սիրում աղմկոտ վայրերում լինել, հաճախ գերադասում եմ մենակությունը, հատկապես երգեր գրելիս:
YouTube-ը հայերեն՝ Դու խողովակ
Ամենահանրահայտ ինտերնետային ռեսռւրսներն ունեն այնպիսի անվանումներ, որոնք եթե ստեղծված լինեին ի սկզբանե հայերի կողմից ու նույն տրամաբանությամբ, ապա կստանայինք բավականին հետաքրքիր պատկեր: Վարդան Պապիկյանն իր բլոգում այս դիտարկումն անելով՝ բերում է մի քանի օրինակներ: «YouTube – ԴուԽողովակ. մտածված է ամենայն ճշգրտությամբ, այնպես չէ՞: Դուք Ձեր խողովակներով ավելացրեք Ձեր մեդիա նյութերը: Խոսակցականում էլ հետաքրքիր է ստացվում:
Թայվանում լույս է տեսել «կենդանի» թերթ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Daily News-ը թողարկել է այնպիսի թերթ, որը թույլ է տալիս ոչ միայն կարդալ թղթի վրա տպված նյութն, այլ բջջային հեռախոսի տեսախցիկը պահելով նյութի նկարի վրա՝ դիտել տվյալ թեմայով տեսահոլովակը: Տեխնոլոգիան մշակվել է Aurasma բրիտանական ընկերության կողմից, որը մի քանի ամիս առաջ գնվել է HP ընկերության կողմից: Wired UK-ը գրում է, որ նոր տեխնոլոգիան թույլ
Իտալիայի նոր վարչապետ է նշանակվել Մարիո Մոնտին
Իտալիայի նոր վարչապետ է նշանակվել տեխնոկրատ Մարիո Մոնտին։ Նման որոշում է կայացվել Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի մոտ կիրակի օրը կայացած խորհրդակցությունից հետո: Մարիո Մոնտին տնտեսագետ է, Եվրահանձնաժողովի նախկին անդամ: Հիշեցնենք, շաբաթ օրը հրաժարական էր ներկայացրել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին: «Ազատություն» ռադիոկայան
Իջեւանում ԲՀԿ-ականը հաղթեց ՀՀԿ-ականին
Իջեւանում երեկ կայացած քաղաքապետի ընտրություններում, ուր պայքարն ընթանում էր 2 ինքնառաջադրված թեկնածուների` գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանի եւ քաղաքի ավագանու անդամ,ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանի միջեւ, ըստ նախնական տեղեկությունների` ԲՀԿ-ի ներկայացուցչին հաջողվել է մոտ 1600 ձայնի առավելությամբ հաղթել ՀՀԿ-ական քաղաքապետի նկատմամբ, որը Իջեւանը ղեկավարում էր 13 տարի:
Ինչո՞ւ են եզդիները խնձորով խփում հարսի գլխին
Եզդի ժողովուրդը միշտ աչքի է ընկել իր սովորույթներով: Եզդի ասելով՝ ակամա պատկերացնում ենք մարդկանց, որոնք զբաղվում են ոչխարաբուծությամբ կամ հողագործությամբ: Բայց պետք է նշել, որ կան նաեւ եզդիներ, որոնք երկար ժամանակ ապրելով քաղաքում` ստանալով բարձրագույն կրթություն, տարբերվում են իրենց հայրենակիցներից, բայց դա նրանց չի խանգարում պահպանել ազգայինը, ավանդույթներն ու սովորույթները : Ցանկանալով ավելի մոտիկից ծանոթանալ
Գրպանի արեւային մարտկոցը լույս կտա եւ կլիցքավորի հեռախոսը
Սինգապուրում ստեղծվել է շարժական մի համակարգ՝ Sunbox USB 3.0, որին կարելի է միացնել մի քանի տեսակ լապտերներ ու լիցքավորել բջջայինը: Սարքը, որը օգտակար կլինի հատկապես ճանապարհորդներին, փրկարարներին, ներկայացրել է Horizon Fuel Cell Technologies ընկերությունը: Sunbox USB 3.0–ն (https://www.horizonfuelcell.com/store/sunbox30.htm) ունի 6 վոլտանոց մարտկոց, LCD-էկրան, մի քանի տեսակ մուտքեր: Այն հեշտորեն տեղավորվում է ձեռքում: Սարքին կցված արեւային
Ստեղծվել է մանկական պլանշետային համակարգիչ
Toys R Us-ն FUHU-ի՝մանկական հավելվածների մշակող ընկերության հետ, ըստ ittrend.am-ի, ստեղծել է պլանշետ երեխաների համար՝ Nabi Tablet: Այն կսկսվի վաճառվել դեկտեմբերի 1-ից՝ 200 դոլարով:


















































