Լրահոս
Օրվա լրահոսը

Հրշեջները եկան, բայց տաքսին ամբողջովին այրվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 14,2011 14:15
PrevPhoto
NextPhoto

Արդեն հաղորդել ենք, որ այսօր` նոյեմբերի 14-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում` «Հայաստան» հանրախանութի դիմաց, դեռ անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել «Կավալեր» տաքսի ծառայությանը պատկանող` Տ 6184 համարանիշի տաքսի ավտոմեքենայում:

Շտապ դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները` 1 մարտական հաշվարկով: Կարճ ժամանակում հրշեջներին հաջողվեց կրակը մարել, սակայն մեքենան ամբողջովին դարձել էր մոխրակույտ: Հրդեհը մարելու շնորհիվ պայթյուն չառաջացավ:

Հրդեհի բռնկման պահին ավտոմեքենայում եղել է միայն վարորդը` Արարատի մարզի բնակիչ Համլետ Սողոմոնյանը, որը մարմնական վնասվածքներ չի ստացել:
Դեպքի վայր էին ժամանել նաեւ Երեւանի ճանապարհային ոստիիկանության աշխատակիցները եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը: Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները եւ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները փորձում են ճշտել հրդեհի պատճառները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել