Օրվա լրահոսը

«Զրո հարեւաններ՝ առանց խնդիրների»

«Թուրքական  մամուլն ու հանրային կարծիքը գտնում են, որ այդ  քաղաքականությունը ձախողվել է, որովհետեւ Թուրքիան փաստորեն ոչ թե ունի «զրո խնդիրներ՝ հարեւանների հետ», այլ «զրո հարեւաններ՝ առանց խնդիրների»: Դա են ցույց տալիս Թուրքիայի հարաբերությունները Իսրայելի, Սիրիայի, Կիպրոսի եւ դրանով պայմանավորված՝ ողջ ԵՄ-ի  հետ»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի իշխող՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության որդեգրած «զրո խնդիրներ՝

Չենք շահել, բայց եւ չենք կորցրել

Հայ-թուրքական արձանագրությունների մասին ՍԴ որոշումը գրվել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի աշխատասենյակում: – Պարոն Սաֆրաստյան, օրերս Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության արտաքին կապերի գծով փոխնախագահը հայտարարեց, որ Թուրքիան այսուհետ դադարեցնում է իր՝ «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությունը: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞վ է պայմանավորված նման փոփոխությունը: – Երբ խոսում են Դավութօղլուի հեղինակած «զրո

Հրդեհներ հայ-վրացական սահմանագոտում, մարումներ առանց հրշեջների

 Նոյեմբերի 5-ին եւ 6-ին Տավուշի մարզի  Զորական եւ Դեղձավան գյուղերի տարածքում 4-5  հրդեհ կար, այրվում էին չոր խոտերով ծածկված դաշտերը: Զորականի տարածքում, ֆելզիտի հանքավայրից ոչ հեռու կրակը մոտենում էր Վրաստանի հետ սահմանին: Սակայն կրակը չէր կարող անցնել հարեւան երկրի տարածք, որովհետեւ սահմանագծին փորված է խրամատ: Բացի այդ, հաջորդ օրը տեղացած ձյունը լուծեց կրակի խնդիրը: Ոսկան

Գլխավոր հույսը Տիգրան Գ. Մարտիրոսյանն է

Ֆրանսիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մինչեւ 69 կգ քաշային Մելինե Դալուզյանի երեկվա անակնկալ ձախողումից հետո (նա հաղթողի հիմնական հավակնորդներից էր) ոսկե մեդալի մեր գլխավոր հույսն աշխարհի գործող չեմպիոն, 77 կգ քաշային Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանն է, որը մրցահարթակ մտնելու է այսօր երեկոյան: Սակայն ոչ միայն չեմպիոնության, այլ, ընդհանրապես, մեդալի համար պայքարը շատ դաժան է լինելու: Ուժեղագույնների

Հայկական «Փախչող հարսնացուն» Տավուշի մարզում

Հոկտեմբերի 8-ին Նոյեմբերյան քաղաքում արտասովոր հարսանիք է եղել: 28-ամյա կինն  ամուսնանում էր 21-ամյա երիտասարդի հետ: Արտասովորն այն էր, որ հարսանեկան սպիտակ հանդերձ հագած, հարսի քողով կինը մինչ այդ շուրջ 10 տարի ամուսնացած էր, ապրել էր Իջեւան քաղաքում, ուներ 3 զավակ: Իրավաբան ամուսինը նրանից  ամուսնալուծվելով` կարողացել էր դատարանում ապացուցել, որ ինքն ավելի լավ ծնող է,եւ  դատարանը

«Սկսել կառավարման համակարգի առողջացումը»

Առաջարկում է ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը – Ինչո՞ւ ազատ, արդար ընտրություն անցկացնելու մասին ավելի շատ իշխանություններն են խոսում, քան ընդդիմությունը: – Ընտրություններ են սպասվում, իսկ ՀՀ նաեւ խնդիր ունի արեւմտյան գործընկերներին համոզելու, թե իրենք ցանկություն ունեն ժողովրդավարական փոփոխություններ անելու, իսկ դրա առաջին եւ կարեւոր քայլը նորմալ, ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է: Եվ քանի որ

Ինչպես տարանջատել

«Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից»:  Երեկ այս ոչ միայն անվիճելի, այլեւ միանգամայն արդիական գաղափարը արտահայտել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դա ես հասկանում եմ այսպես. պետական պաշտոնի եւ բիզնեսի, ինչպես նաեւ քաղաքականության եւ բիզնեսի համատեղումը պետք է արգելվի օրենքով եւ հասարակական մակարդակով այնքան մերժելի լինի, որ ապագայում, եթե երբեւէ իմացվի, որ

10.11.2011

10.11.2011

Տավուշի մարզի դատարանը եւս սպասում է սահմանադրական դատարանի վճռին

«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայց էր ներկայացրել «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի եւ «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ` պահանջելով պարտավորեցնել Նաիրա Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիա» ընկերությանը հրապարակորեն ներողություն խնդրել եւ հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ից Նաիրա Խաչիկյանից եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից համապարտությամբ բռնագանձել երեք միլիոն դրամ փոխհատուցում, եւս 264 հազար

51-ամյա պատգամավորը դեռ ուսանող է

ՀՀ Ազգային ժողովում հայտնված պատգամավորների զգալի մասն, իհարկե, զավեշտալի կենսագրություն ունի։ Նրանք, որպես կանոն, կամ կրթություն չունեն, կամ էլ գնված դիպլոմներով «ռեզյումե» են ապահովել՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենց բուկլետներում «ավարտել է…» արտահայտությունը գրելու համար։ Բայց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ստեփանյանի կենսագրությունը սպասվածից ավելի ծիծաղելի էր։ Նա դեո սովորում է։ Այս օրենսդիրը ծնվել է

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է պաշտոնանկություններն ու նշանակումները

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Նրա հրամանով՝ ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանը ազատվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Կարեն Բաբակեխյանը նշանակվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Տեր-Թովմասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու ուղարկվել

Խորհուրդ Արմեն Ալավերդյանին՝ չի կարելի հենց այնպես վերցնել ու միանգամից սկսել «խելքով աշխատել»

«Եկել է ժամանակը, որ իսկապես խելքով աշխատենք», հայտարարել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: «ՉԻ»- Պրն Ալավերդյանն անպատասխանատու հայտարարություն է արել. չի կարելի հենց այնպես  վերցնել ու միանգամից սկսել «խելքով աշխատել»: Դրա  համար նախապատրաստական  լուրջ աշխատանքներ են պետք: Օրինակ՝ Ազգային ժողովը պիտի  հստակ  օրենք ընդունի, որ, ենթադրենք, 2013թ. հունիսի 1-ից հարկային մարմինները պիտի

Փոխնախարար Խաչիկ Ասրյան. «Դժոխքի դարպասների պահակ լինելն էդքան Էլ հեշտ գործ չէ»

Հատվածներ Սպորտի եւ երիտասարդության փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ-ի փոխնախագահ Խաչիկ Ասրյանի հետ հարցազրույցից – Պարոն Ասրյան, Ձեր հարցազրույցներից մեկում ասել Էիք, որ պատրաստ եք Սերժ Սարգսյանի հրահանգով դժոխքի դարպասների պահակ աշխատել։ Ինչո՞ւ։ – Սերժ Սարգսյանը ե՛ւ որպես ՀՀ նախագահ, ե՛ւ որպես հայ մարդ, հայ ժողովրդի հայրենասեր զավակ՝ ինձ համար բարձրազույն արժեք Է։ Եվ ուզում եմ

Լեւոն Արոնյանի գլխավորած թիմը բարձրացավ 2-րդ հորիզոնական

Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում շախմատի եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունների ավարտին մնում է երկու տուր: Այսօր երեկոյան աշխարհի թիմային չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը հանդիպում է Նիդեռլանդների, իսկ կանանց թիմը՝ Սերբիայի հետ: Իսկ նախորդ տուրում մեր տղաների քառյակը 2,5:1,5 հաշվով առավելության հասնելով ֆրանսիացիների նկատմամբ՝ թիմային 11,0 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական: Հավաքականին հաղթական

«Ժողովուրդը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի մասին

Իրականում դա ոչ թե ելույթ էր, այլ խոստումների ու դեկլարատիվ ճշմարտությունների մի երկարատեւ շարան, որտեղ գերակշռում Էին «պետք Է», «հարկավոր Է», «անխուսափելի Է» եւ նմանատիպ անհասցե ձեւակերպումները. «Մենք պետք է դառնանք հասարակություն, որը լավագույն պայմաններ Է ստեղծում յուրաքանչյուր անհատի ստեղծագործական կարողությունները բացահայտելու ուղղությամբ», «Մենք պետք Է վեր հանենք մեր տեսակին առավել հարազատ արժեքները», «Մենք պետք

«Հայկական ժամանակը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի մասին

Արդյունաբերողների եւ գործարարների միության՝ երեկ տեղի ունեցած համագումարում Սերժ Սարգսյանը մի հայտարարություն է արել, որը երեկոյան արդեն լայնորեն քննարկվում էր իշխանական կուլիսներում։ «Գործարարությունը պետք է հետետղականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից»,- համագումարում ունեցած ծավալուն ելույթում ընղգծել է Սարգսյանը։ Այս նախադասությունը ներառող պարբերությունը սկսվում է այսպես. «Այո, մենք կանգնած ենք նոր սկզբի աոջեւ»։ Ներիշխանական ինտրիգների վերլուծաբանները

Վանաձորցիներին աղբաման խոստանում են, դիտահորի կափարիչ՝ ոչ այնքան

Վանաձորի քաղաքապետարանից տեղեկացանք, որ այս տարի քաղաքում  առկա աղբամանների թիվն ավելացել է 48-ով, ու սա հույս է, որ Վանաձորն ավելի մաքուր կլինի: Ըստ քաղաքապետարանի, այսօր Վանաձորում աղբահանությունն ու սանիտարական մաքրումը կատարվում է ամեն օր, առանձին թաղամասերի ու շենքերի համար` 3 օրը մեկ հաճախականությամբ, իսկ սեփական տարածքներում` շաբաթական 2 անգամ: Բայց քաղաքում քիչ չէ նաեւ շինարարական

Գրականագետը Facebook-ի մասին

 Հատված գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ հարցազրույցից – Այսօր չե՞ք տեսնում այն վտանգը, որ յուրաքանչյուր մարդ «Ֆեյսբուքում» հավակնում է գրող լինել, հատկապես եթե մի 3 հազար ընկեր ունի, որոնցից 300-ը լայք կտան, մի 30-ն էլ քոմենթ կթողնեն։ – Ես մի պահ փորձեցի պաւոկերացնել, թե Գրիգոր Նարեկացուն իր ժամանակ ոնց էին լայք անում, ու ոչ կերպ

Էդվարդ Նալբանդյան. ՀՀ իշխանությունները կարեւորում են քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ԵՄ հետ համագործակցության համատեքստում,

Հատված այսօր «Արեւելյան գործընկերություն. Զարգացումների ներքաղաքական եւ Եվրոպական համատեքստը» խորագրով խորհրդաժողովում  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից. «Եվրոպական արժեքների` ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հաստատուն է եղել մեր հասարակության մեջ: Եվրոպական արժեհամակարգը քաղաքացիների սեփականությունը դարձնելու եւ մեր տարածաշրջանի երկրները միմյանց եւ Եվրամիությանը մոտեցնելու գործում մեծ է հասարակական կազմակերպությունների դերը:  Արեւելյան

Սթիվ Վոզնյակ. «Իմ այցը Հայաստան հատուկ առիթ է»

Apple ընկերության համահիմնադիր, աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծող Սթիվեն Վոզնյակն (Stephen Wozniak) ասել է, որ Հայաստան է ժամանել «շատ հատուկ մրցանակ» ստանալու նպատակով: Սթիվեն Վոզնյակն ասել է այս մասին նոյեմբերի 9-ի երեկոյան Զվարթնոց օդանավակայանում Մեդիամաքսի հետ բացառիկ հարցազրույցում: «Ինձ Հայաստան են հրավիրել հատուկ մրցանակ ստանալու եւ առանձնահատուկ մարդկանց հետ հանդիպելու նպատակով», – ասել է Վոզնյակը:

Հրապարակը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի մասին

Երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը խուճապի է մատնել բոլոր նրանց, ովքեր շարունակում էին առաջիկա խորհրդարանում պատգամավորական մանդատ ստանալու հույսեր փայփայել։ «Այո, մենք կանգնած ենք նոր սկզբի առջեւ։ Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից»,- երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Այն գործարարները, ովքեր այսօր պատգամավորական մանդատ ունեն

Նոր երկրաշարժ Վանի մոտ. կան զոհեր եւ փլատակների տակ մնացածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոր` 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Վան քաղաքի մոտ: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության համաձայն` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Վանից 16 կիլոմետր հարավ: Այս պահին հաղորդվում է 5 զոհերի մասին, Վանում փլուզվել է առնվազն 7 շենք, այդ թվում` 2 հյուրանոց, եւս 14 շենք-շինություններ քանդվել են քաղաքից դուրս: Նախնական տեղեկություններով` փլատակների տակ է մնացել մոտ 100

Իսկանդարյան. Կարեւորն այն է, թե հասարակությունն ինչպես է վերաբերվում ընտրություններին

Հատված Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ հարցազրույցից: -Վարչապետը Բրյուսելում հայտարարել է, թե Հայաստանը մտադիր է անցկացնել լավագույն ընտրությունները, որ երբեւէ տեղի են ունեցել մեր անկախության 20 տարիների ընթացքում։ Դրա նախադրյալները տեսնո՞ւմ եք։ -Կարեւորը ոչ այնքան ընտրությունների որակն է, այլ այն, թե հասարակությունն ինչպես է վերաբերվում այդ ընտրություններին։ Ընտրություններն ինչքան էլ «լավ» անցնեն, ինչ

Հայաստանում ավելացել է տարադրամի պահանջարկը

Վերջին մի քանի օրերին արժութային շուկայում դարձյալ լարվածություն է. արժեզրկվում է դրամը։ Սա հիմք է տալիս ասելու, որ շուկայում ավելացել է տարադրամի պահանջարկը։ Ամերիկյան արժույթի փոխարժեքը դրամի հարաբերությամբ վերջին օրերին բարձրացավ 5-6 նիշով՝ անցնելով 380 դրամի սահմանը։ Միայն նոյեմբերի 8-ին արժութային բորսայում դոլարը թանկացավ ավելի քան 2,7 դրամով։ Այդ ամենի հետեւանքով փոխանակման կետերում դոլարը գնվում

Մելինե Դալուզյանը ձախողվեց

Հայաստանի լավագույն ծանրորդներից մեկը`Մելինե Դալուզյանը,  Փարիզում ընթացող ծանրամարտի աշխարհի կանանց առաջնության 69 կգ քաշայինների պայքարում, պոկում վարժությունում երեք անգամ անհաջող մոտենալով 116 կգ ծանրաձողին, դուրս մնաց պայքարից: Աշոտ Հակոբյան  

Աղվեսից մինչեւ մուգ կարմիր խնձոր

             Հեռավոր  գյուղերում  ավելի  ավանդական  են  անցկացվում  հարսանքիները, քան  քաղաքում: Ամուսնական  արարողությունը  սկսվում  է փեսայի  ներքնաշորը  հագցնելուց  մինչև  մգեցված  կարմիր  խնձորը, որի  մգությունը  մինչ  օրս  հետաքրքրում  է  հարսի, առավել  ևս  փեսայի  տան անդամներին:    Համլետն  ու  Սիրարփին  պատրաստվում  են  ամուսնության  արարողությանը: Ժամերն  են  հաշվում: Ազատանում,  տարեցների  վկայությամբ,  պահպանվում  են  բոլոր  ծեսերը. «Մեզ  մոտ  քողից  մինչև 

ՀՀԿ այսօրվա նիստից հետո չեղան հրաժարականներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀԿ գործադիր մարմնի նիստն այսօր տեւել է ընդամենը 15 րոպե, եւ այս անգամ չեն հետեւել պաշտոնանկությունների մասին լուրեր: «Նման հարց չի քննարկվել, նույնիսկ ԱԺ նախագահի եւ փոխնախագահի հարցը: Քննարկվել են կազմակերպչական հարցեր»,-լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ հիմնականում են քննարկել են ՀՀԿ տարածքային կառույցների հետ տարվող աշխատանքները: Տեսանյութը՝ «Ա1+»-ի  

Ազգային արժանապատվության պակասից մինչեւ ազգային սնապարծություն

    Հայաստան է եկել Մարիա Վլադիմիրովնան՝ ռուսական կայսերական տոհմից, ու ցնծում է հայ ժողովուրդը, որ ազնվական տիկինը հարցազրույցներից մեկում գովել է Արարատը… Հանրային հեռուստատեսությանն էլ  հարցազրույց է տվել…Ինչպիսի՜ մեծ պատիվ հայերիս ու մասնավարապես` բիբլիական Արարատի համար: Մարիա Վլադիմիրովնան ասում է՝ տեսել է Արարատը, իսկ այ իր հռչակավոր նախնուն Նիկոլային, այդպես էլ չի հաջողվել Արարատը

Կոմպլեքսավորվենք ոչ թե մեծ քթից, այլ քիթն ամեն տեղ խոթելու սովորությունից

Անի Աբրահամյան ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, 4-րդ կուրս   Մեր օրերում շատ հաճախ կարելի է լսել «վա՜յ, քիթս մեծ ա», «ոնց չեմ սիրում քիթս, իսկական հայի քիթ ա» և նմանատիպ այլ արտահայտություններ, որոնք վկայում են մեր երիտասարդների բարդույթների մասին, սակայն պետք է նկատել, որ բարդույթ ասվածն իրականում ավելի մեծ է ու խորը, քան քիթը: Մինչ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031