Օրվա լրահոսը
ՍՊԱՆՎԵԼ Է ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՊԱՀԱԿԸ
Երեկ, ժամը 15.00-ին, Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդներ, որտեղ նրանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի գարեջրի գործարանի մուտքի դիմաց միմյանց հետ վիճաբանել են 30-ամյա Արսեն Սահակյանը, 28-ամյա Ալբերտ Սահակյանը, 26-ամյա Արմեն Սահակյանը,
Հմայակը «հաշիվ» է պահանջում
Երեկ Հայաստանի քաղաքագետների միությունը հայտարարություն է տարածել, որում քննադատության է ենթարկում միջազգային հանրությանը՝ առ այսօր անպատասխան թողնելու համար հարցերը, որոնք միության վարչությունը բարձրացրել էր երեք տարի առաջ՝ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո: Հայտարարությունում փաստվում է, որ իշխանություններն անցած տարիների ընթացքում ամեն ինչ արեցին մարտիմեկյան ողբերգության հանրային հետաքննության՝ մեր կողմից առաջ քաշված գաղափարը բովանդակազրկելու
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՆԵԼ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՎԱԽԵՐԸ»
Հիմա նրա վախենալու ժամանակն է Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը հանգրվանային է համարում: «Սկսել ենք հանրահավաքային մի շարք, որի նպատակն է պարտադրել այս բռնապետությանը արտահերթ ընտրություններ եւ կատարել շարժման այլ պահանջները: Ես կարծում եմ, որ մարտը եւ ապրիլի սկիզբը լինելու են այս առումով իշխանությունների համար վերջին շանսը, որպեսզի նորմալ, քաղաքական պրոցեսի սահմաններում մենք
«ԲԱ ՈՐ ՎԱՐԴԱՆԻԿԸ ՄԵԶՆԻՑ ՆԵՂԱՆԱ»
Այս դեպքում Վարդանիկը պարզապես խորհրդանշական անուն է: Կգնա՞ իշխանությունը խորհրդարանի օլիգարխա-թափության: Ամենամակերեսային հաշվարկներով, 131 ազգային երեսփոխաններից միայն 25-ը բիզնես չունի: Մոտ մեկ տարի առաջ հակակոռուպցիոն միջազգային մի կազմակերպության հրավերով մասնակցեցի մի սեմինարի՝ Ռումինիայում, որտեղ ռումին պաշտոնյաները, պատգամավորները եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարները մեզ՝ հայերիս սովորեցնում էին՝ ինչպես խուսափել շահերի բախումից եւ, մասնավորապես, ինչպես կանոնակարգել գործընթացները, որ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՂԲԱՅՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Երեկ, ժամը 23-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարեց Տիգրան Փոստանջյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամսով կալանք ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննիչ Արմեն Թեւանյանի (ձախից) միջնորդությունը։ Միաժամանակ դատարանը մերժեց կալանքը գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Բացի այդ, դատարանը առհասարակ լուծում չտվեց փետրվարի 24-ին պաշտպան Հայկ Ալումյանի (աջից) կողմից
Փետրվարի 25
ԽՈՅ (21.03-20.04)- Օրն անցկացրեք ընտանեկան միջավայրում: ՑՈՒԼ (21.04-21.05)- Մի խուսափեք ժամադրությունից՝ այն կարող է վնասել ձեր հարաբերությունները: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հետեւեք ձեր առողջությանը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Հարմար օր է խնջույք կազմակերպելու եւ արկածների համար: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Սեքսը մի մղեք երկրորդ պլան: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր մտերիմներին ասեք այն, ինչ նրանց մասին մտածում եք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Մի մոռացեք ընկերներին,
ԿՈԿՈՐԴԻԼՈՍԸ՝ ՏԱՆԸ
Բրազիլիայի հյուսիսային Պարա նահանգի բնակիչներից մեկը տան հյուրասենյակում 1,5 մ երկարության կոկորդիլոս է հայտնաբերել, որը գտնվել է բազմոցի ետեւում։ Տանտիրուհին երեխային արագ դուրս է բերել սենյակից ու կանչել փրկարարներին, որոնց հաջողվել է վնասազերծել կենդանուն։ Դեպքին նախորդած օրերին հորդ անձրեւներ էին տեղացել, գետերը վարարել էին, ինչի արդյունքում կոկորդիլոսը հայտնվել էր քաղաքի բնակելի հատվածում՝ թաքնվելով տներից մեկում։
ԶԳՈՒՇԱՑԵՔ ՑՆՑՈՒՂ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ
Վերջերս իրականացրած մի հետազոտություն ցույց է տվել, որ ախտածին մանրէները կարող են կուտակվել ցնցուղի գլխիկի մեջ եւ հասունանալով տաք ջրի հետ դուրս գալ այնտեղից: Նման մանրէները կարող են խնդիրներ առաջացնել իմունային թույլ համակարգ ունեցող մարդկանց համար: Ցնցուղի մութ, թաց եւ տաք գլխիկը հիանալի միջավայր է մանրէների զարգացման համար, որոնք առաջացնում են թոքերի հիվանդություններ: Ցնցուղաջրի մանրէների
Սնունդը՝ որոշիչ
Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ երեխայի սեռը կախված է նրանից, թե ի՞նչ է ուտում ապագա մայրիկը: Մասնագետների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լիարժեք կալորիայով հարուստ նախաճաշը նպաստում է տղա ծնվելուն, իսկ դիետիկ եւ բանջարեղենային սնունդը՝ աղջկա: Բժիշկ Շերլի Ռոզենֆելդի համոզմամբ, եթե ապագա մայրիկը իր սնունդը չի հարստացնում ճարպոտ ուտելիքով, ապա պտուղը կարող է
Սեքսուալ ձայնի «գաղտնիքը»
Գիտնականներն ուսումնասիրել են կանանց ձայնը ձվազատման ժամանակ։ Պարզվել է, որ նրանց ձայնը ավելի բարձր եւ սեքսուալ է հնչում, երբ կնոջ օրգանիզմը պատրաստ է բեղմնավորման։ Գիտնականները փորձեր են անցկացրել՝ ձայնագրելով կանանց ձայները դաշտանաշրջանի ժամանակ։ Ապա այդ ձայնագրությունները լսել են մի խումբ տղամարդիկ եւ կանայք։ Պարզվել է, որ երկու սեռերի ներկայացուցիչներին էլ ավելի շատ այն ձայներն են
Դիակիզարա՞ն, թե՞ շիրիմ
«Համաձայն եմ, թող դիակիզեն: Առանց այն էլ որդուս աշխատավարձով յոթ հոգի է ապրում: Մահվանիցս հետո որտեղի՞ց պետք է այդքան փող տա, տարածք գնի, շիրմաքար պատվիրի, հազիվ թաղմանս ծախսերը հոգա»,- կատակում է 81-ամյա Գրիգոր պապը: 2006թ. փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի շուրջ բազմաթիվ վեճեր են ծագել:
«Պատժող պապա» դառնում են ժառանգաբար
Ընտանիքն ու դպրոցը մեծ դեր ունեն երեխաների մեջ ագրեսիայի առաջացման պատճառները կանխելու համար Բոլոր ծնողների հետ էլ պատահում է, երբ երեխաների դեռահասության շրջանում նրանց հետ ունեցած փոխհարաբերություններում առաջ են գալիս բարդություններ, երեխաներն իրենց չսիրված են համարում, ագրեսիվ են դառնում եւ այլն: Այս մասով Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Գիտահետազոտական լաբորատորիա» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն,
ԵՐԵԽԱՅԻՆ ՇԱՏ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ, ՄԻՐԳ ԵՎ ՉԻՐ ՏՎԵՔ
Որպեսզի նա առողջ մեծանա Երեխայի օրգանիզմի ֆիզիկական ու մտավոր զարգացումը, նյութափոխանակության բնականոն ընթացքը, իմունային, հորմոնային եւ այլ համակարգերի նորմալ գործունեությունը մեծամասամբ կախված է նրա ընդունած սննդի որակից եւ քանակից: Երեխան պետք է ամեն օր ընդունի սպիտակուցներով, ածխաջրերով, ճարպով եւ վիտամիններով հարուստ սնունդ: ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության մանուկների եւ դեռահասների բաժնի աշխատակիցներն այս
Ֆուտբոլային ֆանատները՝ ռինգում
Թե ֆուտբոլային խաղն ինչպե՞ս կավարտվի՝ մեծապես կախված է ոչ միայն ֆուտբոլիստներից ու մրցավարներից, այլեւ տրիբունաներում տեղ զբաղեցրած մարզասերների վարքագծից: Քիչ չեն օրինակները, երբ ֆուտբոլասերների վատ պահվածքի պատճառով կամ խաղն այդպես էլ չի ավարտվել, կամ արդեն հետո չափից ավելի «ակտիվ» աջակիցներ ունեցող թիմը որակազրկվել է: Ֆուտբոլի երկրպագուները տարբերվում են մյուս մարզաձեւերի սիրահարներից: Նրանք անսպառ էներգիա ունեն
Հայաստանի փոխարեն՝ Ուկրաինա՞ն
Ուկրաինան պատրաստ է ընդունել օգոստոսին նշանակված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որի կազմակերպումը նախապես վստահվել էր Հայաստանին: Սակայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հունվարին պաշտոնապես հրաժարվել է դրա անցկացումից՝ EUBC-ին հղած նամակում նշելով, որ այդ ամիս Երեւանում կայանալու է «Համահայկական խաղերը», իսկ մայրաքաղաքի հյուրանոցները միաժամանակ երկու խոշոր մրցումների մասնակիցների ընդունել չեն կարող: Այս մասին տեղեկացնում է «Armsport.am»-ը:
Հուսադրող մրցելույթներ
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկած դահուկավազքի աշխարհի առաջնությունում մեր հանրապետությունից հանդես է եկել յոթ դահուկավազորդ՝ Սերգեյ Միքայելյանը, Թադեւոս Պողոսյանը, Արթուր Եղոյանը, Հովհաննես Սարգսյանը, Շավարշ Գասպարյանը, Սյուզաննա եւ Վալյա Վարոսյանները: Տղամարդկանց 10 կմ եւ կանանց 5 կմ դասական ոճի որակավորման մրցումներում միայն առաջին տասնյակում տեղ զբաղեցնողներն էին պայքարը շարունակելու իրավունք ստանում: Ընդ որում, կանայք փետրվարի 28-ին մրցելու
Էլինան երկրորդ հաղթանակը տարավ
Հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի երկրորդ տուրում նույնպես հաղթանակ տոնեց: Այս անգամ հայ շախմատիստուհին սպիտակներով 74-րդ քայլում պարտության մատնեց բազմափորձ Մայա Չիբուրդանիձեին: Մրցաշարի 12 մասնակիցներից միայն Էլինան ու վրաստանցի Նանա Ձագնիձեն են, որ միավոր չեն կորցրել եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ցավոք, անհաջողության մատնվեց մեր երկրորդ
Գեղարդավանքի երգչախմբի համերգները՝ Գերմանիայում
Փետրվարի 14-21-ը Սուրբ Գեղարդավանքի երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան)՝ գլխավորությամբ Սուրբ Գեղարդավանքի վանահայր տ. Հարություն աբեղա Կիրակոսյանի, համերգներով հանդես եկավ Գերմանիայի Հայդենհայմ, Շտուտգարտ, Գյոպինգեն եւ Հանաու քաղաքներում: Սա երգչախմբի հինգերորդ այցն էր Գերմանիա՝ Գեղարդավանքի եւ Գերմանիայի Լորշ վանք-գիտահետազոտական ինստիտուտի համագործակցության շրջանակներում: Երգչախումբը գերմանացի ունկնդրին ներկայացրեց հայ հոգեւոր եւ ժողովրդական երգերի մշակումներ: Առաջին
Յուի երեւանյան համերգը
Կրկին ՀՊՖՆ-ի ընկերակցությամբ Դեռեւս երկու տարի առաջ «Առավոտն» անդրադարձել էր հարավկորեացի դիրիժոր Ջոնգ Վիկտորին Յուի երեւանյան համերգին: Երաժշտասերների ընդունելությունը չափից ավելի ջերմ էր: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում դիրիժորը դարձյալ կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ), այս անգամ հնչեցնելով Սիբելիուսի, Գրիգի ստեղծագործություններից: Ի՞նչն է պատճառը, որ այս կարճ ժամանակահատվածում արվեստագետը նորից ընդունել է ՀՊՖՆ-ի հրավերը: Գուցե
ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԵՐԿ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԻ ՏԱԲՈՒՆԵՐ
Ըստ երիտասարդ կինոգործիչների, այսօրվա կինոյում հաճախ խնդիրը փորձում են լուծել սիմվոլներով Նարեկ Ներսիսյանը (ձախից), Շողիկ Թադեւոսյանը եւ Արեգ Ազատյանը: Փետրվարի 10-20-ը Բեռլինում անցկացվեց կինոաշխարհի ամենահեղինակավոր փառատոներից մեկը՝ Բեռլինի 61-րդ միջազգային կինոփառատոնը, որին այս տարի մշակույթի նախարարության որոշակի աջակցությամբ մասնակցեց նաեւ Հայաստանը: «Առավոտը» հանդիպեց Գերմանիայի մայրաքաղաքից օրերս վերադարձած մասնակիցների՝ կինոռեժիսոր-սցենարիստներ Արեգ Ազատյանի, Շողիկ Թադեւոսյանի եւ դերասան
ԼԻԲԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Թուրքիայի քաղաքացիները Լիբիայից հայրենիք տեղափոխվելուց հետո հայտնել են, որ Տրիպոլիում սկսված հուզումների ընթացքում 6 թուրք է ձերբակալվել։ Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet-ը: «Թուրքական ավիաուղիների» միջոցով Թուրքիա տեղափոխված քաղաքացիները հայտնել են, թե Տրիպոլիի օդանավակայանում կան առանց անձնագրի Թուրքիայի քաղաքացիներ, որոնց անձնագրերը վերցրել են աշխատանքի տեղավորման ընկերությունները։ Լիբիայից վերադարձած Թուրքիայի քաղաքացիները հաստատել են լիբիական
ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՑՈՒՄԸ ՌԴ-ԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է
Ռուսաստանին անհանգստացնում է Հյուսիսային Աֆրիկայում արմատական մահմեդականների ազդեցության ուժեղացումը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հյուսիսային Կովկասում իրավիճակի վրա: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ հինգշաբթի օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզուի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսում: Ինչ վերաբերում է Հյուսիսային Աֆրիկայում եւ արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ Հյուսիսային Կովկասում
ՍԱՐԿՈԶԻՆ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔԻԱ
Այսօր կարճատեւ այցով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կայցելի Թուրքիա: Սակայն ըստ թուրքական մամուլի, այցի հետ կապված Անկարայում որոշ դժգոհություններ կան: Խոսքը վերաբերում է վերջին պահին Սարկոզիի այցի արարողակարգում տեղի ունեցած փոփոխություններին։ Ըստ այդմ՝ նախապես հայտարարված երկօրյա պաշտոնական այցի փոխարեն լինելու է ընդամենը 5-ժամանոց այց: Այդ փոփոխությունների առնչությամբ իր վրդովմունքն է հայտնել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
ԱՍԱՆՋԸ ԿԱՐՈՂ Է ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ
Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին արտաքսել Շվեդիա, որտեղ նրան մեղադրում են բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների մեջ, որի շրջանակներում Շվեդիայի դատախազությունը փորձում է հարցաքննել Ասանջին: Reuters-ի մատուցմամբ, Ասանջը 7 օր ժամանակ ունի դատարանի որոշումը բողոքարկելու համար: «Արտահոսքերի» սկանդալային կայքի հիմնադիրն իր մեղքը չի ընդունում: Նրա փաստաբանները Ասանջի դեմ սկսված հետապնդումներում քաղաքական
Եմենի իշխանությունները կպաշտպանեն ցուցարարների անվտանգությունը
Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը կոչ է արել երկրի անվտանգության ուժերին՝ պաշտպանել ցուցարարներին, որոնք պահանջում են 32 տարի երկրում իշխող Սալեհի պաշտոնանկությունը, թույլ չտալ իշխանամետ եւ ընդդիմադիր ցուցարարների միջեւ բախումներ: Reuters-ի փոխանցմամբ, Եմենի նախագահի հայտարարությունը երեկ տարածվել է Վաշինգտոնում Եմենի մամուլի կցորդի միջոցով: «Կառավարությունը շարունակելու է պաշտպանել քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու, նաեւ ազատ կամարտահայտության իրավունքները»,-
ԼԻԲԻԱՅՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է ՀԱԶԱՐԻ
Մարտերը Լիբիայի արեւմտյան հատվածում գտնվող բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Տրիպոլիի համար շարունակվում են: Երկրի ղեկավար Մուամար Քադդաֆիի կողմնակիցները փորձում են ամրապնդել իրենց վերահսկողությունը Տրիպոլիում: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Զոհվածների ու վիրավորների մասին հստակ տեղեկություններ չկան. նշվում է 300-ից մինչեւ 1000 սպանվածների մասին: Չնայած միջազգային հանրության կոչերին ու հորդորներին` արյունալի մարտերը Լիբիայում չեն դադարում։
ՏՈՆ՝ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ
Երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) մշակութային տոն էր: Բուհի օտար լեզուների ամբիոնը, իր 50-ամյա հոբելյանի կապակցությամբ, տարբեր ֆակուլտետների բակալավրատի, մագիստրատուրայի եւ միջին մասնագիտական կրթության (քոլեջ) խմբերում սովորող ուսանողների հետ համատեղ, կազմակերպել էր «Սեր եւ պոեզիա» գրական-երաժշտական միջոցառում՝ նվիրված հայկական տոնացույցի տոներից երկուսին՝ սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին եւ Տեառնընդառաջին: Ուսանողները, ցուցադրելով իրենց ճարտասանական,
ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ
Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, «168 ժամ» օրաթերթի փետրվարի 15-16-ի համարում հրապարակվել էր հոդված՝ «Դպրոցի տնօրենն ինձ հայհոյել է» վերնագրով, որով տեղեկացվել էր, որ նշված դպրոցի 10-րդ դասարանի նախկին
Արթուր Աբրահամը՝ «Օրրանում»
«Օրրանը» երեկ ցնծության մեջ էր: Պատճառը աշխարհահռչակ հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի այցն էր: Հայ ազգի պարծանքը հանդիսացող բռնցքամարտիկը «Օրրանի» ամենասպասված հյուրերից էր: «Օրրան» բարեգործական հ/կ հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ մարզիկը շրջեց «Օրրանում» եւ ծանոթացավ սաների առօրյային: Անմիջականորեն շփվելով երեխաների հետ՝ Արթուրը չկարողացավ թաքցնել իր հուզմունքը: Մանուկների երգն ու պարը իսկապես տպավորեցին նրան: Իսկ երեխաներից մեկի
Գիտության փողերի վրա կալա՞նք են դրել
Գիտնականների աշխատավարձերն ուշանում են Վերջին օրերին «Առավոտը» ԳԱԱ գիտական ինստիտուտների տարբեր աշխատակիցների եւ ասպիրանտների կողմից անդադար դժգոհություններ է ստանում՝ կապված աշխատավարձերի եւ ասպիրանտական թոշակների ուշացման հետ: Մեզ դիմած գիտնականներն ու ասպիրանտները նեղսրտում են, թե իրենք արդեն երկու ամիս աշխատավարձ եւ թոշակ չեն ստացել: Այս հարցի վերաբերյալ կան տարաբնույթ մեկնաբանություններ. գիտնականներից շատերը մտահոգություն ունեն, որ ՀՀ