Օրվա լրահոսը
ՀՀԿ այսօրվա հավաքի արդյունքում չե՞ն լինի պաշտոնանկություններ
ՀՀԿ գործադիր մարմինն այսօր անցկացնելու է աշխատանքային հերթական խորհրդակցությունը: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը News.am-ին հայտնել է, որ աշխատանքային խորհրդակցության օրակարգով նախատեսված չեն նոր պաշտոնանկություններ : Ըստ օրակարգի, քննարկվելու են միայն կուսակցության գործունեությանը վերաբերող հարցեր, ներկուսակցական խնդիրներ:
«Քաունթերփարթ ինթերնեշնլի» ծրագիրը՝ Սյունիքի մարզում
Սյունիքի մարզի 10 համայնքում «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպությունն առաջիկա 4 տարիներին կիրականացնի «Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցություն» ծրագիրը: Գյուղերում ծրագիրը մեկնարկել է դեռեւս անցած հոկտեմբերին: Սա դրամաշնորհների ծրագիր է, համայնքներում ակտիվ բնակիչները նախագծեր են առաջարկում: Գյուղերում հիմնականում ներկայացվել են վերանորոգման- շինարարական, քաղաքացիական հասարակության ակտիվացման, կրթական եւ այլ ծրագրեր: Գյուղերում պահանջվող գումարի 20 տոկոսը պետք է
Սերժ Սարգսյան. «Մեր հետագա տնտեսական աճի և զարգացման երկարաժամկետ երաշխիքը փոխակերպումն է»
Հատվածներ այսօր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից: «Մենք պետք է դառնանք հասարակություն, որը լավագույն պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր անհատի ստեղծագործական կարողությունները բացահայտելու համար: Սա մնայուն նպատակ է, որովհետև մեր ամեն մի ձեռքբերում նոր պահանջներ է առաջադրելու: Դա բնական է և հենց դա է առաջընթացի քարշիչ ուժը: Ինչպե՞ս ավելի արագացնել
Սահակաշվիլին շնորհակալ է Ռուսաստանին էմբարգոյի համար
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին EurActiv-ի լեհական բյուրոյին տված հարցազրույցում ասել է, թե «շնորհիվ Ռուսաստանի էմբարգոյի, շանտաժի եւ բռնության» այսօր Վրաստանն այլ հետխորհրդային պետություններից ամենաքիչն է կախված Ռուսաստանից: «Ռեգնումի» փոխանցմամբ՝ Սահակաշվիլին պատասխանելով հարցին, թե արդյոք Վրաստանին սպառնո՞ւմ է ՌԴ կողմից գազամատակարարման դադարեցումը՝ ասել է. «Էներգետիկայի առումով մենք լիովին անկախ ենք: Համապատասխանաբար, այս առումով իրավիճակը մեզանում ավելի
Միքայել Վաթինյան. «Ֆիլմս դիտելու համար է, ոչ թե խոսելու»
Ռեժիսորի «Ժաննան եւ ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն ունենում է համաշխարհային պրեմիերաներ: Ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան եւ ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը 2011թ. հոկտեմբերին ունեցավ համաշխարհային պրեմիերա Ասիայի ամենամեծ` Պուսանի կինոփառատոնում: Ֆիլմի արտադրությանն աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ոսկե ծիրանի» հիմնադիր Հարություն Խաչատրյանը հայտնեց,
ՏՄՊՊ-ն տուգանեց՝ սպառողին մոլորեցնելու համար
Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է պարենային եւ ոչ պարենային շուկաներում գործող 23 տնտեսվարողի նկատմամբ հարուցված վարչական վարույթների արդյունքները: Ըստ ՏՄՊՊ-ի, իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող տնտեսվարողները ենթարկվել են ընդհանուր առմամբ 5 մլն 800 հազար դրամ ֆինանսական տույժի: Իրավախախտ ընկերություններն են՝ ՙԳետամեջի թռչնաբուծական ֆաբրիկան՚, որը տուգանվել է 1 մլն դրամ, ՙՄՎ Քեմիքլ
Կապանի մարզադահլիճը դառնալու է առեւտրի կենտրոն
Կապանում գործող մարզական տարբեր խմբերն իրենց պարապմունքներն ու մարզումները անցկացնում են այս կամ այն կրթական հաստատության մարզադահլիճում կամ որեւէ այլ տարածքում: Կապանը մարզադպրոցների կարիք ունի, քաղաքի հիմնական մարզադպրոցը աշխատում է գերհագեցած ու ծանրաբեռնված ռեժիմով: Ու այս պայմաններում քաղաքի հին մարզադահլիճներից մեկը քանդում-վերափոխում են, որ ծառայի ոչ մարզական նպատակների: Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի նախկին մարզադահլիճը, որտեղ
ՀԱԿ առաջնորդը խոսել է օրենքի իշխանության հաստատման մասին
Նոյեմբերի 9-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գար Շտյորենի հետ: Հանդիպման հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, երկրի առջեւ ծառացած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերները: Նախագահ Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ Հայաստանի բոլոր ներքաղաքական խնդիրները, այդ թվում` կեղծված ընտրությունները, համակարգային կոռուպցիան, ժողովրդավարական ազատությունների, անկախ դատական համակարգի, լրատվամիջոցների
Պաշտոնանկ արվեց նաեւ Էրեբունու ոստիկանապետը
Էրեբունու ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Էրեբունու նոր ոստիկանապետ է նշանակվել մինչ այժմ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը գլխավորած Գագիկ Գաբրիելյանը: Գրիգոր Գրիգորյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Էրեբունու ոստիկանապետի պաշտոնանկությունը առնչություն ունի նրա ենթակա, Էրեբունու փոխոստիկանապետ Միհրան Քեշիշյանի դեպքի հետ: Կաշառառության մեջ
«Շարժենք անշարժը»
Քաղաքը սեքս էր լսում, ունկնդրում էր բոլոր անկյուններում, բոլոր ծակուծուկերում, ամեն ծառի ու թփի տակ, սրճարանների պարապ աթոռներին, տների պատերի տակ, մեքենաների մեջ, ավտոբուսներից իջնելիս, քնած թե արթուն: Քաղաքին մի նոր ՙխաղալիք՚ էին նետել ու ասել էին ՙզբաղվիր՚: Ու քաղաքը զբաղվում էր: Քաղաքը զբաղված էր: …Գիշերային փողոցներում մարդիկ այլեւս գրեթե չէին երեւում: Ինչ-որ անորոշ ստվերներ
Արմինե Օհանյան. «Ճշտված տեղեկություններ տպագրել նշանակում է միայն պաշտոնական հաղորդագրություններ տպագրել»
Ծաղկաձորում այսօր շարունակվող «Լրատվամիջոցներն այսօր» թեմայով սեմինարի ընթացքում զեկույցով հանդես եկավ «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Նրա ելույթն առնչվում էր զրպարտության մասին օրենքին: «Հրապարակի» դեմ այսօրվա դրությամբ հարուցվել է վեց դատական հայց, եւ տիկին Օհանյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց, որ եթե ինքը տարիներ շարունակ փորձել է լրագրողների մեջ կոտրել ներքին գրաքննիչին, նրանց ազատ եւ
Սեքսոլոգ. «Քիմիական ճանապարհով ամլացված պեդոֆիլները հնարավոր է, որ ավելի այլասերված կերպով բռնություն գործեն»
Մանկապիղծների՝ քիմիական ճանապարհով ամլացումը հարցի լուծում չէ, դա չի վերացնի սեռական հակումը, այսինքն՝ անձը, ինչպես որ նախքան ամլացումն է եղել պեդոֆիլ, այդպես էլ կմնա ամլացումից հետո: Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք ԱԺ-ում ներկայումս քննարկվող մանկապիղծներին քիմիական ճանապարհով ամլացնելու մեթոդը ճի՞շտ է, թե՝ ոչ: Ըստ նրա,
Եվս մի կադրային փոփոխություն ոստիկանությունում. Մուշեղ Օհանյան
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Նոր Նորքի բաժնի պետ, գնդապետ Մուշեղ Օհանյանը եւ նշանակվել Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ: Հիշեցնենք, որ Մուշեղ Օհանյանը Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, այժմ կալանավորված Մարգար Օհանյանի եղբայրն է:
Քրգործ զորամասի շտաբի պետի նկատմամբ՝ կաշառք ստանալու համար
ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետին կաշառք տալու մասին /3000 ԱՄՆ դոլար/ օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2011թ. նոյեմբերի 8-ին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետը 2011թ. նոյեմբերի
Բերլուսկոնին չի մասնակցի արտահերթ ընտրություններին
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հայտարարել է, որ չի մասնակցի իր հրաժարականից հետո անցկացվելիք արտահերթ ընտրություններին: Նախօրեին Իտալիայի վարչապետը հայտարարել էր, որ համաձայն է հրաժարվել իր պաշտոնից, երբ խորհրդարանը կընդունի տնտեսական բարեփոխումների մասին օրինագիծը` ճգնաժամից խուսափելու նպատակով։ Բերլուսկոնիի ղեկավարած կուսակցությունը պնդում է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն, իսկ ընդդիմությունը պահանջում է ազգային միասնության կառավարության
Քրիստոնեության ընդունման 1700-ամյակից 10 տարի անց
Այսօր Խորենացի փողոցում գտնվող GOOD WILL («Բարի կամք»…երեւի J) մեծ խանութից (սուպերմարկետից J) գնումներս հաճելի ժպիտով աղջիկը հենց այս պոլիեթիլենային տոպրակի (ցելոֆանի J) մեջ դրեց ու ճանապարհեց: Այս տոպրակներից դեռ շատ կար, ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ՉԵՆ: Բայց 2001 թվականի համար են: Հիմա ուզում եմ հասկանամ, 10 տարի առաջ ով, որտեղ, ինչ է յուրացրել կամ որ հարցում
ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը հարցին ասուլիսի ընթացքում
Հարց. Պարոն Նալբանդյան, այսօր ստորագրվեց համաձայնագիր դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար վիզային ռեժիմի վերացման մասին, արդյոք սա նախատեսում է նաեւ վիզային ռեժիմի թեթեւացում սովորական անձնագրեր ունեցող անձանց համար: Պատասխան.Դուք գիտեք, որ մենք պատրաստվում ենք համաձայնագիր ստորագրել Եվրոպական Միության հետ, Շենգենի գոտու երկրների հետ, որը հույս ունեմ, որ մյուս տարվա առաջին կեսին կկատարվի, որը վերաբերվում է
Սևան, թե՞ GeoProMining Gold
«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում են «Բնություն, թե փող» ահազանգերի շարքը, որի շրջանակներում մոտակա օրերին իրականացվելու է «Սևան, թե GeoProMining Gold» ցիկլը: «Մենք Սևանի հանդեպ պարտք ունենք: Սևանին պետք է վերադարձնենք այն, ինչ երկար տարիներ` սկսած Խորհրդային Միության ժամանակներից, լիուլի վերցրել ենք: Սևանին պետք է վերադարձնենք նրա առողջությունը, և սրանք պարզապես
Ծանրորդների մեկնարկը հաջող չստացվեց
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որ անցկացվում է Փարիզում, Հայաստանի տղամարդկանց հավաքականն անհաջող մեկնարկեց: Մինչեւ 69 կգ քաշային կարգում մեր երկու ներկայացուցիչներից սամաղարցի Վանիկ Ավետիսյանը պոկում վարժությունում իր պատվիրած 138 կգ ծանրաձողին երեք անհաջող մոտեցումից հետո դուրս մնաց պայքարից՝ չմասնակցելով նաեւ հրում վարժությանը: Նրա թիմակից Սամվել Գրիգորյանի 145 կիլոգրամն 8րդ ցուցանիշն էր պոկումում, 171 կիլոգրամը՝ 21-րդը հրումում:
Հասարակածն անցան
Պորտո Կարասում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վեցերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները հաղթանակներ տոնեցին: Տղամարդիկ 2.5:1,5 հաշվով առավելության հասան Իսպանիայի նկատմամբ՝ թիմային 9,0 միավորով բարձրանալով երրորդ հորիզոնական, իսկ կանայք պարտության մատնեցին Հունաստանի ընտրանուն եւ 8,0 միավորով հանգրվանեցին ութերորդ տեղում: Այսօրվա զույգերն են. տղամարդիկ՝ Հայաստան-Ֆրանսիա, կանայք՝ Հայաստան-Ռուսաստան: ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՊՄՀ ուսանող «Առավոտ» օրաթերթ
Վանաձորում 32 ընտանիք բնակարան ստացավ
2010 թվականի հուլիսի 9-ին «Ապրում են օձերի հետ. Մեկ ամսում Վանաձորի Տարոն- 4 թաղամաս 12 օձ է այցելել» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Լոռու մարզկենտրոն Վանաձորի Տարոն- 4 թաղամասի Մինէներգոյի 1, 14, 15, 16 շենքերի բնակիչները մեկ ամսվա ընթացքում հասցրել են սեփական ուժերով վնասազերծել ավելի քան 12 օձ : Օձերը հանդիպում են շենքերի մերձակա տարածքներում, պատշգամբների տակ,
Մեկնարկեցին «Պոլիտեխնիկական դասախոսությունները»
Այսուհետեւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) պարբերաբար կկազմակերպվեն «Պոլիտեխնիկական դասախոսություններ» անվանումով գիտական սեմինարներ: Սեմինարները կվարի համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Ավետիսյանը: Նրա հրավերով գիտահետազոտական խնդիրների տեխնոլոգիական լուծումների շուրջ զեկուցումներով հանդես կգան գիտության տարբեր ճյուղերի հայտնի գիտնականները՝ «Ի՞նչն է հետաքրքիր ու արդիական այսօր» կարգախոսով: Օրերս ՀՊՃՀ-ում տեղի ունեցավ «Պոլիտեխնիկական դասախոսություններ»
Թուրքական հերթական կեղծարարությունը
Եվ ՀՀ ազգային արխիվի «հակահարվածը» Վերջերս Մոսկվայում լույս է տեսել թուրք երիտասարդ պատմաբան Մեհմեդ Փերենչեկի «Հայկական հարցը ռուսական պետական արխիվների 120 փաստաթղթերում» գիրքը: Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Փերենչեկը նոր եւ ոչ ճիշտ մոտեցում է ցուցաբերել Հայոց ցեղասպանությանը: Գրքում մասնավորապես ասվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին եւ
Հայուհիները նախընտրում են ուռուցիկ զգեստներ
Հարսանեկան զգեստներն անցյալում եւ հիմա Գեղեցիկ եւ յուրօրինակ հարսանեկան զգեստ հագնելու մասին, գուցե, շատ աղջիկներ են երազում: Բայց պետք է ընդունել, որ այդ գեղեցիկը եւ յուրօրինակը հարաբերական է, քանի որ յուրաքանչյուր աղջիկ այն յուրովի է պատկերացնում: Ինչ գույնի հարսանեկան զգեստ են գերադասում հայուհիները: Այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել հարսանեկան զգեստներ տրամադրող սրահներից մեկի աշխատակցուհի Սյուզիից.
Ապարան-Աշտարակի ճանապարհին
Նոյեմբերի 9-ին`ժամը 08.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ Ապարան- Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոպատահար: Ապարանի բնակիչ,1978 թ. ծնված Ս.Ղազարյանը իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի 24 ՕՍ 123 պետհամարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանփեզրին կայանած «Միցուբիշի» մակնիշի 14 ԼՍ 721 պետհամարանիշի ավտոմեքենային, այնուհետեւ վրաերթի ենթարկել անցորդներ՝ Ապարանի բնակիչ,1984 թ. ծնված Մ.Ստեփանյանին, Ապարանի բնակիչ,1984
Քացախաթթվից
Նոյեմբերի 9-ին`ժամը 01.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ քացախաթթվի թունավորման ախտանիշով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Աղասու փողոցի թիվ 33 տան բնակիչ,1992 թվականին ծնված Աննա Գալոյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Կոռուպցիոն սկանդալը կարող է ՖԻՖԱ-ին զրկել գլխավոր գործընկերոջից
«Emirates» ավիաընկերության մամուլի ծառայությունը մեկնաբանել է փոխնախագահ Բուտրոս Բուտրոսի այն հայտարարությունը, թե չի շարունակվի ՖԻՖԱ-ի հետ հովանավորական պայմանագիրը: Պատճառն այս տարվա ամռանը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության ժամանակ առաջացած կոռուպցիոն սկանդալն է: «Մենք լրջորեն մտածում ենք ՖԻՖԱ-ի հետ մինչեւ 2014 թվականը կնքած պայմանագիրը չշարունակելու մասին», – հայտարարել է Բուտրոսը: Համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 2006 թվականին, որի ընդհանուր
Վթար՝ Իսակովի փողոցում
Նոյեմբերի 8-ին`ժամը 21.21-ին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի թիվ 29 շենքի մոտակայքում (ՀՀ ոստիկանության ակադեմիայի հատված) տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել են Գ.Իսպիրյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 68 ՕՏ 820 պետհամարանիշի և Գ.Հովհաննիսյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 07 ՏՕ 351 պետհամարանիշի ավտոմեքենաները: Փրկարարները «ՎԱԶ 2106» ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Իսպիրյանին: Տուժածի
Խոհանոցի հատակին
Նոյեմբերի 8-ին`ժամը 21.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 38 շենքի 15-րդ բնակարանի բնակիչը ընկել է, չի կարողանում տեղաշարժվել: Փրկարարները բացել են բնակարանի դուռը,. խոհանոցի հատակին հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող՝ 1929 թվականին ծնված Է.Սեւոյանը:
Լճակի դիակը
Նոյեմբերի 8-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի «Կարապետի գյոլեր» կոչվող լճակում հայտնաբերվել է դիակ: Կապանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 22/26 շենքի բնակիչ,1943 թվականին ծնված Բելլա Հայրապետյանի դին:


















































