Օրվա լրահոսը

«ՍԻՐԵԼ ԵՄ ՈՒ էՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԷԼ ԿՍԻՐԵՄ»

Սիրային խնդիրները դեռահասության շրջանում երբեմն ավարտվում են սպանությամբ, ինքնասպանությամբ կամ հոգեկան հիվանդություն ձեռք բերելով: Մի քանի օրից լրանալու է Սյունիքի մարզում ինքնասպան եղած 14-ամյա աղջկա՝ Էլենի մահվան 1 տարին: Ուրախ, անհոգ, տաղանդավոր աղջիկը շենքի տանիքից նետվել էր, որ «սիրած տղան ամբողջ կյանքում տանջվի»: Այդ խոսքերը ինքնասպանությունից առաջ նա գրել էր նամակում՝ բացատրելով, թե ում եւ

Արդեն Ծաղկաձորում է

Armchess.am-ը տեղեկացնում է, որ ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակում հայ շախմատիստների մեջ, Լեւոն Արոնյանից հետո, երկրորդ վարկանիշային արդյունքն ունեցող գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը երեկ պետք է ժամաներ Ծաղկաձոր եւ միանար հավակնորդների մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի լավագույն գրոսմայստերի թիմին:

Ուորդը չի թերագնահատում Աբրահամին

Երկրորդ միջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդը լրատվամիջոցներին պատմել է «Super Six» մրցաշարի կիսաեզրափակչում իր մրցակցի՝ Արթուր Աբրահամի հետ կայանալիք մարտի մասին իր մտորումները: «Ես ուշադրություն չեմ դարձնում այն հայտարարություններին, թե Աբրահամն այլեւս այն չէ, ինչ ժամանակին էր, քանի որ վերջին երկու մենամարտերում պարտվել է, այլ համոզված եմ, որ այդ օրը նա

«Գանձասարն» ուրախացնում է

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի վերջին առաջնությունը վեցերորդ տեղում եզրափակած Կապանի «Գանձասարը» հաճելիորեն ուրախացնում է իր երկրպագուներին: Աշգաբադում մասնակցելով «Թուրքմենբաշիի գավաթի» խաղարկությանը՝ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարած թիմը խմբային մրցաշարում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Այս անգամ կապանցիները մեկ անպատասխան գնդակ անցկացրին Մախաչկալայի «Անժիի» երիտասարդական կազմի դարպասը:

Հաղթանակ եւ ոչ-ոքի

Հայաստանցի գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը հաջող մեկնարկեցին Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի խաղարկության եզրափակիչ՝ վեցերորդ մրցաշարում, թեեւ վիճակահանության արդյունքներով երկուսն էլ հանդես եկան սեւ խաղաքարերով: Էլինան 58-րդ քայլում պարտության մատնեց ֆրանսիացի Մարի Սեբագին, իսկ Լիլիթը 44-րդ քայլում ոչ-ոքի արեց շվեդ Պիա Կրամլինգի հետ: Երեկ՝ երկրորդ տուրում Դանիելյանի մրցակիցն աշխարհի բազմակի

ԴԵՐԵՆԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. «ԱՄԵՆ ՄԻ ՄԱՆՐՈՒՔ ԿԱՐԵՎՈՐ Է»

Լոնդոնում մեկնարկելիք ամառային օլիմպիական խաղերին ընդամենը մեկուկես տարի է մնում եւ այդ կարճ ժամանակը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համար չափազանց հագեցած է լինելու: Առջեւում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններն են եւ վարկանիշային մեկ մրցաշար: Մեր առաջատար բռնցքամարտիկները պատրա՞ստ են փորձություններին: «Առավոտի» զրուցակիցը ՀԱՕԿ-ի փոխնախագահ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն է: – Պարոն Գաբրիելյան, Ֆեդերացիան գալիք

Ամեն տարի՝ 20 ժողովրդական երգի ուսուցում

Ըստ խմբավար Տիգրան Հեքեքյանի՝ սա օտար ազդեցություններից սերունդը փրկելու ճանապարհներից մեկն է «Մենք կորցրել ենք մեր ինքնությունը,- երեկ «Հայելի» ակումբում այս տեսակետը հայտնեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի ղեկավար, խմբավար Տիգրան Հեքեքյանն ու հավելեց:- Մենք հանձնվել ենք ինքնակամ՝ մեր մշակույթը դնելով մի կողմ»: Վերջերս երգահան Վահրամ Պետրոսյանի շուրջ շրջանառվող խոսակցությունները Տ. Հեքեքյանին խիստ զայրացրել են:

Երեւանը սիրո կարիք ունի

Համոզված են մտավորականները «Էս էն Երեւանը չի»,- ասում է ճարտարապետ Լեւոն Իգիթյանը: Երեկվա ասուլիսում ճարտարապետն ու նկարիչ, արվեստաբան Հենրիկ Գարուկյանն իրենց մտահոգությունները հայտնեցին Երեւան քաղաքի փոփոխությունների, մարդկանց անտարբերության մասին: Լ. Իգիթյանը շեշտեց, որ հայերի շրջանում կա մի ստվար զանգված, որ սիրում է ամեն ինչի մասին ուռճացված խոսել, քննադատել ու բողոքել, առանց խորանալու, հասկանալու բուն խնդիրը.

«ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ ԿՌԻՎ ԵՆՔ ՏԱԼԻՍ»

Իր եւ «դրսում» ստեղծագործող կոլեգաների անունից ասում է կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը Դիրիժոր Մայքլ Մորգանը (ձախից), Անի Քրիստին եւ Ավետիս Բերբերյանը: «Առավոտը» մշտապես հետամուտ է եղել արտերկրում ապրող եւ ստեղծագործող հայաստանցի արվեստագետների ձեռքբերումներին ու հաջողություններին, ներկայացնելով հատկապես նրանց, ովքեր ինտեգրվում են համաշխարհային արվեստին: Մեր ուշադրությունը գրավեց San Fransico classical voiceses պարբերականի հունվարի 30-ի համարը, որտեղ ներկայացված

ԱԼԺԻՐՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՎԵՑ

Ալժիրի ղեկավարությունը վերացրել է երկրում արտակարգ դրության ռեժիմը, որը գործում էր 19 տարի: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Հունվարի վերջին Ալժիրում սկսված բողոքի ակցիաների ժամանակ իշխանությունը խոստացել էր երկրում իրականացնել բարեփոխումներ: Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը ողջունել է արտակարգ դրության ռեժիմի վերացումը Ալժիրում՝ միաժամանակ ընդգծելով, որ դրան պետք է հաջորդեն քաղաքական ավելի մեծ ազատություններ ապահովող բարեփոխումներ:

ԹԱԳԱՎՈՐԻ ԱՉՔԸ ՎԱԽԵՑԵԼ Է, ՆԱ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ

Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլան արտերկրում մի քանի ամիս բուժում ստանալուց հետո վերադարձել է երկիր եւ հայտարարել սոցիալական ոլորտի ծախսերն ավելացնելու մասին: BBC-ի փոխանցմամբ, զգալիորեն աճելու են բնակելիների շինարարության համար նախատեսվող ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ծախսերը, ավելացվելու է նաեւ երկրի քաղաքացիների՝ արտերկրում ուսումնառության ֆինանսավորումը: Արաբական աշխարհում բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին Սաուդյան Արաբիայում ցույցեր համարյա թե

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՀՈՒՅՍ Է ՏՎԵԼ

Իրականությունն այն է, որ այսօր հենց Բելառուսն է ամբողջ աշխարհին ցույց տալիս, թե ինչպես պետք է պահպանել սեփական պետության ինքնիշխանությունը, կայունությունն ու անվտանգությունը, բայցեւ մշտապես աջալուրջ լինել ու պատրաստ լինել կռվի: Trend-ի փոխանցմամբ, այդ մասին փետրվարի 23-ին, Հայրենիքի պաշտպանների եւ Բելառուսի զինված ուժերի օրվա կապակցությամբ երկրի ԶՈՒ հրամանատարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Ալեքսանդր

ԱՊՀ պետությունները պատրաստվում են նոր հակամարտությունների՞

2010թ. համեմատությամբ՝ ԱՊՀ երկրների եւ Վրաստանի սպառազինության ծախսերը կգերազանցեն ակնկալվող ՀՆԱ-ն գրեթե վեց անգամ: Դա այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսության առաջատարներն ակտիվորեն կրճատում են սպառազինության ծախսերը, օրինակ՝ ԱՄՆ-ն 2012-2016թթ. մտադիր է նվազեցնել Պենտագոնի ծախսերը, նախկին ԽՍՀՄ երկրների (բացառությամբ ՌԴ-ի) ռազմական ծախսերը ավելացել են 23 տոկոսով եւ կազմում են 60,6 մլրդ դոլար: Այդ մասին հաղորդում է

ՔԱԴԴԱՖԻՆ ԿԱՐՈՂ Է ԱՌՆՎԱԶՆ ԵՎՍ 2 ՕՐ «ՁԳԵԼ»

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ անդրադառնալով Լիբիայի իրադարձություններին, այդ երկրի նախագահ Մուամար Քադդաֆիին կոչ է արել համաձայնել ժողովրդի պահանջներին: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով իրանական FARS գործակալությունը: «Ինչպե՞ս կարող է նման բան լինել, որ ինչ-որ մեկը գնդակահարի իր ժողովրդին»,- ասել է Ահմադինեջադը՝ Քադդաֆիին կոչ անելով հրաժարական տալ եւ լինել ժողովրդի կողքին: Հիշեցնենք նաեւ, որ 2009-ի

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

Արժե՞ արդյոք որեւէ նախագիծ սկսել, երբ դեռեւս անհայտ է դրա իրականացման ձեւաչափը կամ վերջնական արդյունքը: Նախնական ի՞նչ քայլեր են հարկավոր ծրագրի հաջողության երաշխիքների համար: Աշխատանքային առողջ միջավայր ստեղծելը բավարար չէ այս հարցերին պատասխանելու եւ ռեալ արդյունք ակնկալելու համար: Կարեւոր են նաեւ նպատակների սահմանումը, դրանց իրագործման համար ընտրված կառավարման գործիքներն ու հետագա ռազմավարությունը: Վերջերս «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում կազմակերպված

Ինքնավարության խնդիրները

 Բուհերը դեռ կախված են ԿԳ նախարարությունից Դեռեւս 1988թ. սեպտեմբերի 18-ին Բոլոնիայում նշելով հնագույն համալսարանի 900-ամյակը՝ մի շարք երկրների համալսարանների ռեկտորների կողմից ստորագրվեց «Համալսարանական ազատությունների խարտիան», կոչ անելով բոլոր պետություններին ու ազգերին՝ ընդունել հիմնարար սկզբունքներ, որոնք պետք է աջակցեն համալսարանների կրթական գործունեությանը: Համալսարանական ազատությունների խարտիան նախանշեց հիմնարար սկզբունքներ, ըստ որոնց՝ համալսարանը հասարակության ոլորտում աշխարհագրորեն եւ պատմական

ԱՇՈՏՅԱՆԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՎԵՑ «ՏՆՕՐԵՆԱՑՈՒՆԵՐԻ» ՀԵՏ

Եվ հումոր արեց նրանց «դռռացնելու» թեմայով Երեկ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննությունների երկրորդ օրն էր: Դրանք անցկացվեցին Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում: Մասնակիցներից միայն 6-ն էր մայրաքաղաքից, մնացածը մարզերից էին: 25 մասնակցից միայն չորսն էր «կտրվել»: Քննությունների ողջ ընթացքը ձայնագրվում էր՝ թափանցիկություն ապահովելու համար: Քննությանը ներկա էր նաեւ կրթության ոլորտի

ՍԴՀԿ-ն կոչ է անում՝ վերցնել ազատությունն ու իրավունքը

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը երեկ հայտարարություն է տարածել՝ ուղղված «անկախ Հայաստանի հպարտ եւ ազատատենչ քաղաքացուն», որում, մասնավորաբար, ասված է. «Սիրելի հայրենակիցներ, 2008 թ. կեղծված նախագահական ընտրությունների արդյունքում բարձրացած համաժողովրդական ցասման ալիքը խեղդելու նպատակով, ոչ լեգիտիմ, հանցագործ, արյան ծարավ վարչախումբը, ոտնահարելով ժողովրդի սահմանադրական իրավունքը, մարտիմեկյան սպանդով, բռնությամբ եւ մեր ընկերների ապօրինի ձերբակալություններով փորձեց ճնշել ժողովրդի

ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ Է

Կոալիցիայի նոր հուշագրի ստորագրությամբ վերջապես ավարտվեց ներկոալիցիոն փսեւդոքաղաքական պայքարը, առավել հստակ դարձավ, թե` ով ով է, ուր եւ ում հետ է գնում եւ բարոյական ու քաղաքական  ինչ «արժեքների» կրող է: Իհարկե, հուշագրի ստորագրումը կարող էր նաեւ հետաձգվել՝ հաջորդելով ԱԺ ընտրություններին, որին «Բարգավաճ Հայաստանը» կփորձեր ներկայանալ կիսաընդդիմադիր դեմքով եւ թերեւս քվեարկողների մի մասն էլ արձագանքեր այդ կիսային:

ԳՐԱԴԱՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի 83 միլիոն ՀՀ դրամ ֆինանսավորմամբ նորոգվել եւ արդեն հանրության համար բաց է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի գրադարանը, որն այսուհետեւ կլինի ոչ միայն գրքի ու ընթերցանության կենտրոն, այլեւ կրթoջախ՝ տարբեր կրթական ու մշակութային միջոցառումների համար: Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Խաչատրյանի խոսքով՝

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏԱՑԱՎ

ՀՀ նորանշանակ գյուղնախարար Սերգո Կարապետյանը երեկ հանդիպել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին: Նախարարը նշել է, որ Հայաստանը շատ է կարեւորում ՀԲ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը»: Ծրագիրը միտված է անասնապահության զարգացմանը, այս պահին ծրագրում ընդգրկված է 55 համայնք, նախատեսվում է դրանց թիվը

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ՝ ՉԻՉԽԱՆԻ ԳԻՆԻ

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզում 2005 թվականից չիչխանի (փշարմավի) հյութ արտադրող «ՍԱՄԷԼՈՆ» ընկերությունը սկսել է արտադրել նաեւ չիչխանի գինի, մտադիր է արտադրել նաեւ չիչխանի օղի: 2009 թվականին արտադրվել եւ ամբողջությամբ Հայաստանում սպառվել է ութ հազար շիշ չիչխանի գինի: 750 գրամանոց մեկ շիշ գինու գինը երեք հազար դրամի սահմաններում է: Մեկուկես կիլոգրամ չիչխանից ստացվում է մեկ

Հաշվառումը օգնությո՞ւն է

Փետրվարի 22-ին «Սառույցը տեղից շարժվե՞ց» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Նոյեմբերյանի քաղաքապետարանը տարածաշրջանի վրացական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների տերերին առաջարկում է փետրվարի 21-ին եւ 22-ին փաստաթղթերով՝ անձնագիր, տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիր, մաքսային-բեռնային հայտարարագիր, ներկայանալ համայնքապետարաններ՝ մաքսազերծման գործընթացում աջակցություն ստանալու նպատակով: Թե աջակցությունն ինչ դրսեւորում է ունենալու, պաշտոնապես չի ասվել, իսկ ոչ պաշտոնական հարթությունում խոսում են վրացական պետհամարանիշներով

ՎԱՆԱՁՈՐՅԱՆ ՕՐԵՐԻ ԽՐՈՆԻԿԱ

Ոչ աղետի հետեւանքով անօթեւան վանաձորցիները բնակարանամուտ կտոնեն, իսկ քաղաքապետարանում աշխատավարձերը կբարձրանան: 2010 թվականի մայիսի 18-ին «Տնակները կմնան վատ հիշողություն» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ 2009թ.-ից Վանաձորի Տարոն-3 թաղամասում ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի 50 տոկոս, Վանաձորի քաղաքապետարանի 35 տոկոս անվարձահատույց եւ «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի բարեգործական հասարակական կազմակերպության 15 տոկոս համատեղ ֆինանսավորմամբ՝ 3 եւ 4 սենյականոց 33 առանձնատուն է

ՄԱԼԱԴԵՑ, ԱԼԻՆԱ

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն, փետրվարի 22-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 49-ամյա տղամարդ եւ հայտնել, որ նույն օրը Արագածոտնի մարզի հյուրանոցներից մեկում իր ծանոթ Ալինան իրենից գողացել է 1.100.000 դրամ: ԿՀԴՊ գլխավոր վարչության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ 45-ամյա Ալինա Օ.-ն Ուկրաինայի քաղաքացուհի է: Նա բերման է ենթարկվել բաժին: Կատարվում

ԵՐԵԽԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հիվանդանոցային համալիրից տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով իրենց մոտ է հոսպիտալացվել Ստեփանավանի Վիրահայոց փողոցի թիվ 80/11 տան 3-ամյա բնակիչ Լուիզա Սիրանյանը: Ըստ բժիշկների՝ Լ. Սիրանյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

ՄԱՀԱՑԵԼ Է ԻՐ ՏԱՆ ՏԱՆԻՔՈՒՄ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, նախորդ օրը ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 80 տան բնակիչը բարձրացել է տանիք եւ ինքնուրույն չի կարողանում իջնել: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ տան 74-ամյա բնակիչ Էդվարդ Հակոբյանը՝ բարձրանալով տանիք, վատացել է եւ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղում մահացել է:

Դերասանի մեքենան՝ ոստիկանության «պատի մեջ»

Ղեկին՝ ավտոլվացողն էր Ճանաչված դերասան Կարեն Ջանիբեկյանի մեքենան երեկ վաղ առավոտյան բախվել էր ոստիկանության Շենգավիթի բաժնի պատին: Բախումից հետո պարզվել է, որ դերասանը ղեկին չի եղել; Նրա փոխարեն «Nissan Pathfinder» մակնիշի 20 ՏՏ 565 համարանիշի մեքենայի ղեկին է եղել Մայիսի 9-ի փողոցում գործող «Karcner» ավտոլվացման կետի աշխատակից, Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի բնակիչ՝ 21-ամյա Արթուր Գագիկի

2850 ԱՆԳԱՄ ԴԻՄԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Օրերս «Առավոտի» խմբագրություն էր եկել 22-ամյա անօթեւան, Մոսկվայի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Հայկազ Մակարյանը: Նա Աշտարակ քաղաքի բնակիչ է եղել, այժմ որեւէ տեղ գրանցված չէ, տարիներ առաջ կորցրել է մորը, հայրը հրաժարվել է նրան խնամելուց: Արդեն մի քանի ամիս է, ինչ ծագած վեճի պատճառով նրան տնից դուրս են վռնդել տատն ու մորաքույրը: Հ.

ՃՇՏՈՒՄ

«Առավոտի» երեկվա համարում սպրդել է վրիպակ: Թերթի 6-րդ էջում տպագրված «Հերքում» վերնագրով նյութի տակ սխալմամբ նշվել է «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անունը: Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031