Օրվա լրահոսը
Վարչապետն անդրադարձել է Թռչկանի ջրվեժի խնդրին եւ քաղծառայողների սոցիալական ապահովության փաթեթի ներդրմանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Առաջարկում եմ մեկ հարց ևս ընդգրկենք կառավարության այսօրվա նիստի օրակարգում, որը վերաբերում է Թռչկանի ջրվեժին։ Մենք ունենք Կայուն զարգացման ազգային խորհուրդ, որի աշխատանքներին մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունների, մասնավորապես, բնապահապանական շարժման ներկայացուցիչները։ Տեղյակ եք, որ վերջին շրջանում ջրվեժի խնդիրը դարձել է նրանց ուսումնասիրության առարկան։ Մասնավորապես, նրանք ահազանգում են, որ Թռչկանին
«Չեմ ուզում մասնակցել նախընտրական գործընթացներին»
Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Արմեն Մելիքյանը վստահեցնում է, որ մանդատից հրաժարվելու իր որոշման մեջ չկա քաղաքական ենթատեքստ: – Պարոն Մելիքյան, պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին լուրերը բավականին ուշացումով հայտնի դարձան, Դուք, փաստորեն, բավականին գաղտնապահ եք. խնդրում եմ բացատրեք, թե ինչո՞վ էր պայմանավորված Ձեր այս անսպասելի քայլը: – Ոչ մի արտառոց բան չկա, եւ խնդրում եմ,
ՉԻ. Հովիկ Աբրահամյանն իրավացի էր
Նախօրեին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե «կլինեն նոր պաշտոնանկություններ, բայց էական փոփոխություններ չեն լինի»: Բառացիորեն մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել: «ՉԻ»- Մենք, իհարկե, բացառում ենք, որ իշխանական համակարգում եւ հատկապես ՀՀԿ-ում կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնց մասին ամենագետ Գալուստ Սահակյանը տեղյակ
Պորտո-Կարասում բոլորը կլինեն խիստ հսկողության տակ
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության մեկնարկի նախորդ օրը, երբ ներկայացվել են բոլոր վերջնական հայտերը, գլխավոր մրցավարը թիմերի ավագներին ծանոթացրել է հետեւյալ կանոններին: Տուրի ընթացքում շախմատիստները չունեն խաղատարածքը լքելու իրավունք: Մրցակցի առաջարկած ոչ-ոքին շախմատիստն իր թիմի ավագի հետ քննարկել կարող է միայն գլխավոր մրցավարի ներկայությամբ: Առաջնությունում աշխատելու են լրացուցիչ մրցավարներ, որոնք հետեւելու են դահլիճին, անալիզ հանձնելու
ՀՀԿ-ն ընտրություններին երկար պատրաստվելու խնդիր չունի
ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը համոզիչ չի համարում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հավաստիացումները, թե նա խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարվել է հանուն այն բանի, որ ՀՀԿ-ի համար շատ կարեւորվող առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ղեկավարի կուսակցության նախընտրական շտաբը: «Հայաստանում, որտեղ ընտրությունների ելքը ոչ թե քաղաքական ուժերի կատարած աշխատանքով է որոշվում, այլ հանցագործների կողմից մարդկանց ահաբեկելով եւ վստահված
Ըստ ՀԱԿ անդամի՝ կադրային փոփոխությունները ՀԱԿ-ի շնորհիվ են
Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Մաթեւոսյանը կարծում է, որ իշխանական ճամբարում տեղի ունեցողը հենց ընդդիմության մարտավարության արդյունք է: «Կարող եմ միայն ասել, որ ընդդիմության մարտավարությունը արդյունք է տալիս, եւ չեմ կարծում, որ ընդդիմությունն իր մարտավարությունը կփոխի»,- ասաց պարոն Մաթեւոսյանը: Արման Գալոյան «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի պարզաբանումը համոզիչ չէր
ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն էլ է կարծում, որ ԱԺ նախագահի հրաժարականը «դավադրությունների տեսության» շարքից է: Երեկ ՀՀ խորհրդարանի նախագահ եւ ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը փորձել է պարզաբանել, թե ինչու է որոշել առաջիկա ընտրությունների ժամանակ ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու առաջարկը ստանալուց հետո հրաժարվել ԱԺ խոսնակի պաշտոնից: Հիշեցնենք, որ ըստ ՀՀԿ պաշտոնական աղբյուրների՝
Սխալ վարկածներ
«Ռեժիմը խուճապի մեջ է: Զգալով համաժողովրդական շարժման անբեկանելի ուժը՝ վարչախումբն իր վերջին ճիգերն է գործադրում ոչ լեգիտիմ իշխանությունը պահպանելու համար՝ փոխատեղելով իր թիմի անդամներին»: Այդպիսի մեկնաբանություն ես կտայի, եթե լինեի ընդդիմության կողմնակից: «Անկասելի տնտեսական աճի եւ լայնամասշտաբ համակարգային բարեփոխումների պայմաններում իշխանության առաջ ծառանում են նոր խնդիրներ եւ մարտահրավերներ, եւ այդ պայմաններում ընտրվում է կառավարման առավել
Արմեն Ռուստամյան. Հրաժարականների բուն պատճառաբանության մասին չեն խոսում
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի մեկնաբանությունը վերջին հրաժարականների վերաբերյալ. «Հրաժարականների պատճառաբանություններ չեն լինում։ Այն, ինչ որ իրենք պատճառաբանում են, իրականության հետ ընդհանրապես կապ չունի եւ սա ամենամեծ խնդիրն է մեր հասարակության համար։ Իրենք էլ ասում են, որ ւսմեն ինչ պետք է լինի պարզ, թափանցիկ, բայց իշխանական համակարգում կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում, իսկ
Դատապարտյալները նյարդայնանում են խլացուցիչների պատճառով
2012թ.պետական բյուջեի նախագծի Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը դիմեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, թե արդյոք նախարարությունը շարունակելո՞ւ է բջջային հեռախոսները խլացնող սարքերի տեղադրման գործընթացը քրեակատարողական հիմնարկներում: Նախարարը տեղեկացրեց, որ գործընթացը փորձարկման վերջին փուլում է: Նա նաեւ հավելեց, որ սարքավորումները խնդիրներ են առաջացմնում ներքին կապի դեպքում էլ, աշխատակազմի աշխատանքը եւս խոչընդոտվում
Մեկնարկում են շախմատի Եվրոպայի առաջնությունները
Այսօր Հունաստանի Պորտո-Կարաս քաղաքում մեկնարկում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունները: Մեկնարկային տուրում մեր տղամարդկանց հավաքականի մրցակիցն Ավստրիան է, կանանցը՝ Չեխիան: Առաջնություններին մասնակցում են տղամարդկանց՝ 38 եւ կանանց՝ 28 թիմեր: Հայաստանը երկու մրցաշարերին էլ ներկայացել է ամբողջական մարտական կազմերով: Տղամարդիկ. Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան: Մարզիչն է՝ Արշակ
Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ փոփոխություններն իրականացնում են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի մեկնաբանությունը վերջին հրաժարականների մասին. «Այն, ինչ կատարվում Է, ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրդապատճառներ։ Ներքինի վերաբերյալ կասեմ հետեւյալը՝ մոտ մեկ տարի առաջ սկսեցին խոսակցություններ այն մասին, որ Հայաստանում ընթանում Է թափ հավաքող տրանսֆորմացիոն գործընթաց։ Այսինքն՝ արտաքին ուժերը, առաջին հերթին նշվում Էին ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան, ձգտում են իրականացնել փոփոխություններ,
Փոխնախարար Ասրյանը պատրաստ է լինել դժոխքի դարպասների պահակը
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը մեկնաբանում է իրեն տարածքային կառավարման նախարար նշանակելու մասին լուրերը – Ես իմ ազգի, ժողովրդի նվիրյալ զավակն եմ ու ՀՀ նախագահի եւ կարգադրությամբ, եւ առաջարկով, եւ հրամանով պատրաստ եմ լինել ցանկացած տեղ, այդ թվում՝ դժոխքի դարպասների պահակը, եթե այդ աշխատանքն էլ ավելի է նպաստելու իմ պետականության զարգացման գործընթացներին։
Ինչպե՞ս ֆուտբոլիստից հարցազրույց վերցնել հենց խաղադաշտում
Դրա լավագույն օրինակը ցույց է տվել Էկվադորի հեռուստաընկերություններից մեկի գեղեցկատես աշխատակցուհին: Նա խոսափողով մոտեցել է ֆուտբոլիստներից մեկին, մի երկու հարց տվել ու խնդրել ստորագրել իր հետույքին: Ամաչկոտ ֆուտբոլիստն, իհարկե, սահմանափակվել է միայն գեղեցկուհու այտը համբուրելով: Սակայն դրանից հետո լրագրողները սկսել են հարցազրույց վարել աղջկա հետ, իսկ նա էլ, չմերժելով գործընկերների խնդրանքը, կրկին ցուցադրել է հետույքը:
ՀՀ նախագահի խորհրդականը բացառում է Քոչարյանի վերադարձը
Հատվածներ օլիմպիական չեմպիոն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանի հետ հարցազրույցից: – Երկու Կարեն Կարապետյանների հրաժարակա՞նն էլ է կապված խանգարողներից ազատվելու հետ: – Նրանք երկուսն էլ պարկեշտ մարդիկ են: Ես աշխատել եմ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ, նա նախագահին նվիրված անձնավորություն է, եւ մտածում եմ, որ նա, տեսնելով այս խնդիրները, ուղղակի չդիմացավ եւ
Սեքս՝ ֆուտբոլի խաղի ընթացքում
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի «Բավարիա»-«Հոֆենհայմ» խաղն այնքան տաղտկալի էր անցնում, որ ֆուտբոլասերները ձանձրանում էին: Սակայն տրիբունաներից մեկում սիրահար մի զույգի չէին հետաքրքրում դաշտում ծավալվող իրադարձությունները: Նրանք այնքան էին խորացել միմյանց վայելելու հաճույքի մեջ, որ որոշել էին հենց տեղում զբաղվել սեքսով: Զույգին բացարձակ չէր անհանգստացնում նաեւ այն, որ ֆուտբոլասերները սկսել էին հավաքվել իրենց շուրջը: Իսկ
ՀԺ. Քննադատել նշանակում է կազմալուծե՞լ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն երեկ հաղորդագրություն է տարածել, որով հերքել է կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը։ Հաղորդագրության մեջ դա չէ հետաքրքիրը, այլ այն, որ պետական այդ մարմինը Խաչատրյանի հրաժարականի մասին լուրեր տարածողներին համարում է կառույցի գործունեությունը եւ բարեփոխումների ընթացքը խաթարելու ցանկություն ունեցողներ։ Դժվար է ասել, թե կոնկրետ ում նկատի ունի Հարկայինը, բայց այս
Իշխանությունն ուզում է ներկայանալ ավելի երիտասարդ ու գրավի՞չ
Վերին էշելոններում տեղի ունեցող գործընթացները վկայում են իշխանության առանցքային օղակների նախընտրական թարմացման, նորացման եւ արդիականացման մասին, ինչը անշուշտ, նպատակ ունի խորհրդարանական ընտրություններին ներկայանալ ավելի երիտասարդ ու գրավիչ թիմով՝ վաստակելու ընտրողների համակրանքը։ Սա միանգամայն բնական ու տրամաբանական ցանկություն է։ Պետք է հաշվի առնել նաեւ մի հանգամանք. հայտնի է, որ Հայաստանի նախորդ երկու նախագահները հստակորեն ունեցել են
Ագարակի արվեստի դպրոցը դասագրքերի կարիք ունի
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 1968 թվականին հիմնադրված Ագարակի արվեստի մանկական դպրոցին 2009 թվականին միացան քաղաքում գործող երեք գրադարանները եւ ձեւավորվեց «Ագարակի արվեստի դպրոց» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը՝ ՀՈԱԿ: 1968-ից հետո դպրոցը տվել է 600 շրջանավարտ, շատերն ուսումը շարունակել են Կապանի, Երեւանի, Վանաձորի, Արարատի, Ստեփանակերտի երաժշտական ուսումնարաններում կամ Երեւանի կոնսերվատորիայում: Սակայն, ինչպես տեղեկացանք Ագարակի քաղաքապետարանից, եթե
Ավարտվել է ՀԱԿ 4 երիտասարդների գործով նախաքննությունը
«Հայ ազգային կոնգրեսի յոթ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործի վարույթը երեկ կիսվել Է։ Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ այժմ կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանի մասով գործը առանձնացվել Է, եւ ՀՔԾ-ն հայտարարել Է նախաքննության ավարտի մասին։ Առաջիկա օրերին պաշտպաններին հնարավորություն կտրվի ծանոթանալ գործի նյութերին եւ միջնորդություններ ներկայացնել, որից հետո մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան՝ ըստ
Հայկական ոչ մի ակումբ 400-ի մեջ չկա
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի հրապարակած աշխարհի լավագույն ակումբների վարկանիշային դասակարգման ցուցակի առաջին 400 հորիզոնականներում Հայաստանի առաջնությանը մասնակցող ակումբներից ոչ մեկի անունը չկա: Իսկ ցուցակը գլխավորում են «Բարսելոնը», Մադրիդի «Ռեալը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»: Աշոտ Հակոբյան
Հովիկ Աբրահամյան. « Մեկ տարուց ավել է՝ Քոչարյանի հետ չեմ հանդիպել»
Հատվածներ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցից – Պարոն Աբրահամյան, ձեր հրաժարականից հետո իշխանական կուլիսներում տեղեկություններ տարածվեցին, որ Սերժ Սարգսյանի դեմ կազմակերպվում էր դավադրություն, որի մեջ նաեւ դուք եք եղել. խոսքը Քոչարյանի հետ հանդիպումների եւ պայմանավորվածությունների մասին է: Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը ձեզ ներկայացրել է դավադրության ապացույցներ: – Նախ, Քոչարյանի հետ հանդիպումը ես դավադրություն չեմ
Բորիս Բերեզովսկին դատի է տվել Ռոման Աբրամովիչին
Լոնդոնի դատարանն օրերս հարցաքննել է «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին, որի դեմ հայց է ներկայացրել նրա երբեմնի գործընկերը՝ ռուս մեկ այլ միլիարդատեր Բորիս Բերեզովսկին: Դատարանի հարցին. «Դուք Մոսկվայի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբում մասնաբաժին ունե՞ք», Աբրամովիչը պատասխանել է շատ կարճ. «Ոչ»: Այս տարի ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Վիները «Forbes»-ին տված հարցազրույցում խոստովանել էր, թե Աբրամովիչն աջակցում է
Ֆորմուլա 1-ի տիրոջ դուստրը մերկացել է ֆոտոխցիկի առջեւ
Ֆորմուլա 1 ավտոարշավի բոսս Բերնի Էքլսթոունի դուստրը՝ 27-ամյա մոդել եւ հեռուստահաղորդավար Թամարան Հոլիվուդի ճանաչված լուսանկարիչ Թեյլեր Շիլդսի առաջարկով համաձայնել է մերկ լուսանկարվել, որի գաղափարը հետեւյալն է եղել. ցուցադրել մերկ մարմինը դրամի «սարի» վրա պառկած, որի գումարը կազմում է 1 մլն ֆունտ ստեռլինգ: Եվ քանի որ լուսանկարիչն այդպիսի գումար չուներ՝ Թամարան առանց երկար մտածելու ինքն է
Ավտովթար` Արարատի մարզում. 27-ամյա վարորդը տեղում մահացել է
Երեկ` նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.50-ին Մասիսի հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հայտնել են, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթապ գյուղի հատվածում, ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է վարորդը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` քննիչ Ս.Անդրեասյանի գլխավորությամբ: Պարզվել
Հայտնաբերվեց եւ հորն ու կնոջը սպանած մարդասպանը, եւ հանցագործության գործիքը
Ինչպես Aravot.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ նոյեմբերի 2-ին ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը, Դարպաս գյուղի մերձակա անտառում սեփական հորն ու կնոջ սպանության կասկածանքով ձերբակալել է 34-ամյա Մարտին Աբրահամյանին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 2-ին, ժամը 7.40-ին ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել Վանաձորի
Մարդասպանը հայտնաբերվեց անտառում
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Aravot.am-ին հայտնեց, որ անտառում հայտնաբերվել է նոյեմբերի 2-ին Լոռու մարզի Դարպաս գյուղում սեփական կնոջը եւ հորը դանակահարելով սպանած 34-ամյա Մարտին Աբրահամյանը: Մանրամասները՝ ավելի ուշ
Իրաքի, Աֆղանստանի, Վիետնամի պատերազմի վետերանները միացել են «Զավթի’ր Ուոլ-սթրիթը» ակցիային
Ամերիկացի վետերաններն իրենց համերաշխությունն են հայտնել արդեն երկու ամիս ԱՄՆ ֆինանսական համակարգից իրենց դժգոհությունը հայտնող «Զավթի’ր Ուոլ- սթրիթը» շարժման մասնակիցների հետ: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, Իրաքում, Աֆղանստանում, Վիետնամում եւ նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմների ավելի քան հարյուրավոր մասնակիցներ երթի են դուրս եկել` ի նշան բողոքի երկրում սոցիալական անհավասարության, գործազրկության եւ կորպոռացիաների ագահության դեմ: Չորեքշաբթի կեսօրին վետերանները հավաքվել են
Այսօրվանից կակտիվացվի Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի գործունեությունը
Ֆրանսիան եւ Գերմանիան Եվրահանձնաժողովի հետ իասին հինգշաբթի օրվանից կսկսեն նախապատրաստել Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի աշխատանքները` հոկտեմբերի 27-ին ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում: РИА Новости-ի մատուցմամբ, այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: «Մենք ուզում ենք համակարգված, հաստատուն եւ վճռական, եվրոպական պատասխան, որը կուղեկցվի հոկտեմբերի 27-ին ընդունված որոշումների իրականացմամբ: Այդ որոշման կենսագործումը կարագացվ»,- ասել է Սարկոզին`
Տիմոշենկոն խնդրել է ԵՄ-ին չհրաժարվել Ուկրաինայի հետ ասոցացման պայմանագիր կնքելուց
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն դիմել է Եվրամիության ղեկավարությանը` խնդրելով, չնայած իր կալանավորմանը, չհրաժարվել Ուկրաինայի հետ ասոցացման պայմանագիր կնքելու մտադրությունից: Ինչպես հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները, անգլերեն լեզվով գրված նամակում, որը տարածվել է Տիմոշենկոյի մամուլի ծառայության կողմից, նախկին վարչապետը համոզում է ԵՄ-ին` «անտեսել ուկրաինական հանցագործ իշխանությունների գործողությունները» եւ շեշտում, թե համաձայնագրի ստորագրումից հրաժարվելը «ողբերգություն կլիներ, որը















































