Օրվա լրահոսը

Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ փոփոխություններն իրականացնում են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի մեկնաբանությունը վերջին հրաժարականների մասին. «Այն, ինչ կատարվում Է, ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրդապատճառներ։ Ներքինի վերաբերյալ կասեմ հետեւյալը՝ մոտ մեկ տարի առաջ սկսեցին խոսակցություններ այն մասին, որ Հայաստանում ընթանում Է թափ հավաքող տրանսֆորմացիոն գործընթաց։ Այսինքն՝ արտաքին ուժերը, առաջին հերթին նշվում Էին ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան, ձգտում են իրականացնել փոփոխություններ,

Փոխնախարար Ասրյանը պատրաստ է լինել դժոխքի դարպասների պահակը

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը մեկնաբանում է իրեն տարածքային կառավարման նախարար նշանակելու մասին լուրերը  – Ես իմ ազգի, ժողովրդի նվիրյալ զավակն եմ ու ՀՀ նախագահի եւ կարգադրությամբ, եւ առաջարկով, եւ հրամանով պատրաստ եմ լինել ցանկացած տեղ, այդ թվում՝ դժոխքի դարպասների պահակը, եթե այդ աշխատանքն էլ ավելի է նպաստելու իմ պետականության զարգացման գործընթացներին։

Ինչպե՞ս ֆուտբոլիստից հարցազրույց վերցնել հենց խաղադաշտում

Դրա լավագույն օրինակը ցույց է տվել Էկվադորի հեռուստաընկերություններից մեկի գեղեցկատես աշխատակցուհին: Նա խոսափողով մոտեցել է ֆուտբոլիստներից մեկին, մի երկու հարց տվել ու խնդրել ստորագրել իր հետույքին: Ամաչկոտ ֆուտբոլիստն, իհարկե, սահմանափակվել է միայն գեղեցկուհու այտը համբուրելով: Սակայն դրանից հետո լրագրողները սկսել են հարցազրույց վարել աղջկա հետ, իսկ նա էլ, չմերժելով գործընկերների խնդրանքը, կրկին ցուցադրել է հետույքը:

ՀՀ նախագահի խորհրդականը բացառում է Քոչարյանի վերադարձը

Հատվածներ օլիմպիական չեմպիոն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանի հետ հարցազրույցից: – Երկու Կարեն Կարապետյանների հրաժարակա՞նն էլ է կապված խանգարողներից ազատվելու հետ: – Նրանք երկուսն էլ պարկեշտ մարդիկ են: Ես աշխատել եմ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ, նա նախագահին նվիրված անձնավորություն է, եւ մտածում եմ, որ նա, տեսնելով այս խնդիրները, ուղղակի չդիմացավ եւ

Սեքս՝ ֆուտբոլի խաղի ընթացքում

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի «Բավարիա»-«Հոֆենհայմ» խաղն այնքան տաղտկալի էր անցնում, որ ֆուտբոլասերները ձանձրանում էին: Սակայն տրիբունաներից մեկում սիրահար մի զույգի չէին հետաքրքրում դաշտում ծավալվող իրադարձությունները: Նրանք այնքան էին խորացել միմյանց վայելելու հաճույքի մեջ, որ որոշել էին հենց տեղում զբաղվել սեքսով: Զույգին բացարձակ չէր անհանգստացնում նաեւ այն, որ ֆուտբոլասերները սկսել էին հավաքվել իրենց շուրջը: Իսկ

ՀԺ. Քննադատել նշանակում է կազմալուծե՞լ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն երեկ հաղորդագրություն է տարածել, որով հերքել է կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը։ Հաղորդագրության մեջ դա չէ հետաքրքիրը, այլ այն, որ պետական այդ մարմինը Խաչատրյանի հրաժարականի մասին լուրեր տարածողներին համարում է կառույցի գործունեությունը եւ բարեփոխումների ընթացքը խաթարելու ցանկություն ունեցողներ։ Դժվար է ասել, թե կոնկրետ ում նկատի ունի Հարկայինը, բայց այս

Իշխանությունն ուզում է ներկայանալ ավելի երիտասարդ ու գրավի՞չ

Վերին էշելոններում տեղի ունեցող գործընթացները վկայում են իշխանության առանցքային օղակների նախընտրական թարմացման, նորացման եւ արդիականացման մասին, ինչը անշուշտ, նպատակ ունի խորհրդարանական ընտրություններին ներկայանալ ավելի երիտասարդ ու գրավիչ թիմով՝ վաստակելու ընտրողների համակրանքը։ Սա միանգամայն բնական ու տրամաբանական ցանկություն է։ Պետք է հաշվի առնել նաեւ մի հանգամանք. հայտնի է, որ Հայաստանի նախորդ երկու նախագահները հստակորեն ունեցել են

Ագարակի արվեստի դպրոցը դասագրքերի կարիք ունի

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 1968 թվականին հիմնադրված Ագարակի արվեստի մանկական դպրոցին 2009 թվականին միացան քաղաքում գործող երեք գրադարանները եւ ձեւավորվեց «Ագարակի արվեստի դպրոց» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը՝ ՀՈԱԿ: 1968-ից հետո դպրոցը տվել է 600 շրջանավարտ, շատերն ուսումը շարունակել են Կապանի, Երեւանի, Վանաձորի, Արարատի, Ստեփանակերտի երաժշտական ուսումնարաններում կամ Երեւանի կոնսերվատորիայում: Սակայն,  ինչպես տեղեկացանք Ագարակի քաղաքապետարանից, եթե

Ավարտվել է ՀԱԿ 4 երիտասարդների գործով նախաքննությունը

«Հայ ազգային կոնգրեսի յոթ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործի վարույթը երեկ կիսվել Է։ Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ այժմ կալանքի տակ գտնվող Տիգրան Առաքելյանի մասով գործը առանձնացվել Է, եւ ՀՔԾ-ն հայտարարել Է նախաքննության ավարտի մասին։ Առաջիկա օրերին պաշտպաններին հնարավորություն կտրվի ծանոթանալ գործի նյութերին եւ միջնորդություններ ներկայացնել, որից հետո մեղադրական եզրակացությունը  կուղարկվի   դատարան՝   ըստ 

Հայկական ոչ մի ակումբ 400-ի մեջ չկա

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի հրապարակած աշխարհի լավագույն ակումբների վարկանիշային դասակարգման ցուցակի առաջին 400 հորիզոնականներում Հայաստանի առաջնությանը մասնակցող ակումբներից ոչ մեկի անունը չկա: Իսկ ցուցակը գլխավորում են «Բարսելոնը», Մադրիդի «Ռեալը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»: Աշոտ Հակոբյան

Հովիկ Աբրահամյան. « Մեկ տարուց ավել է՝ Քոչարյանի հետ չեմ հանդիպել»

Հատվածներ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցից  – Պարոն Աբրահամյան, ձեր հրաժարականից հետո իշխանական կուլիսներում տեղեկություններ տարածվեցին, որ Սերժ Սարգսյանի դեմ կազմակերպվում էր դավադրություն, որի մեջ նաեւ դուք եք եղել. խոսքը Քոչարյանի  հետ հանդիպումների եւ պայմանավորվածությունների մասին է: Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանը ձեզ ներկայացրել է դավադրության ապացույցներ: – Նախ, Քոչարյանի հետ հանդիպումը ես դավադրություն չեմ

Բորիս Բերեզովսկին դատի է տվել Ռոման Աբրամովիչին

Լոնդոնի դատարանն օրերս հարցաքննել է «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին, որի դեմ հայց է ներկայացրել նրա երբեմնի գործընկերը՝ ռուս մեկ այլ միլիարդատեր Բորիս Բերեզովսկին: Դատարանի հարցին. «Դուք Մոսկվայի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբում մասնաբաժին ունե՞ք», Աբրամովիչը պատասխանել է շատ կարճ. «Ոչ»: Այս տարի ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Վիները «Forbes»-ին տված հարցազրույցում խոստովանել էր, թե Աբրամովիչն աջակցում է

Ֆորմուլա 1-ի տիրոջ դուստրը մերկացել է ֆոտոխցիկի առջեւ

Ֆորմուլա 1 ավտոարշավի բոսս Բերնի Էքլսթոունի դուստրը՝  27-ամյա մոդել եւ հեռուստահաղորդավար Թամարան Հոլիվուդի ճանաչված լուսանկարիչ Թեյլեր Շիլդսի առաջարկով համաձայնել է մերկ լուսանկարվել, որի գաղափարը հետեւյալն է եղել. ցուցադրել մերկ մարմինը  դրամի «սարի» վրա պառկած, որի գումարը կազմում է 1 մլն ֆունտ ստեռլինգ: Եվ քանի որ լուսանկարիչն այդպիսի գումար չուներ՝ Թամարան առանց երկար մտածելու ինքն է

Ավտովթար` Արարատի մարզում. 27-ամյա վարորդը տեղում մահացել է

Երեկ` նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.50-ին Մասիսի հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հայտնել են, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթապ գյուղի հատվածում, ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է վարորդը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` քննիչ Ս.Անդրեասյանի գլխավորությամբ: Պարզվել

Հայտնաբերվեց եւ հորն ու կնոջը սպանած մարդասպանը, եւ հանցագործության գործիքը

Ինչպես Aravot.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ նոյեմբերի 2-ին ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը, Դարպաս գյուղի մերձակա անտառում սեփական հորն ու կնոջ սպանության կասկածանքով ձերբակալել է 34-ամյա Մարտին Աբրահամյանին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 2-ին, ժամը 7.40-ին ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել Վանաձորի

Մարդասպանը հայտնաբերվեց անտառում

  Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Aravot.am-ին հայտնեց, որ անտառում հայտնաբերվել է նոյեմբերի 2-ին Լոռու մարզի Դարպաս գյուղում սեփական կնոջը եւ հորը դանակահարելով սպանած 34-ամյա Մարտին Աբրահամյանը: Մանրամասները՝ ավելի ուշ

Իրաքի, Աֆղանստանի, Վիետնամի պատերազմի վետերանները միացել են «Զավթի’ր Ուոլ-սթրիթը» ակցիային

Ամերիկացի վետերաններն իրենց համերաշխությունն են հայտնել արդեն երկու ամիս ԱՄՆ ֆինանսական համակարգից իրենց դժգոհությունը հայտնող «Զավթի’ր Ուոլ- սթրիթը» շարժման մասնակիցների հետ: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, Իրաքում, Աֆղանստանում, Վիետնամում եւ նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմների ավելի քան հարյուրավոր մասնակիցներ երթի են դուրս եկել` ի նշան բողոքի երկրում սոցիալական անհավասարության, գործազրկության եւ  կորպոռացիաների ագահության դեմ: Չորեքշաբթի կեսօրին վետերանները հավաքվել են

Այսօրվանից կակտիվացվի Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի գործունեությունը

Ֆրանսիան եւ Գերմանիան Եվրահանձնաժողովի հետ իասին հինգշաբթի օրվանից կսկսեն  նախապատրաստել Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի աշխատանքները` հոկտեմբերի 27-ին ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում: РИА Новости-ի մատուցմամբ, այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: «Մենք ուզում ենք համակարգված, հաստատուն եւ վճռական, եվրոպական պատասխան, որը կուղեկցվի հոկտեմբերի 27-ին ընդունված որոշումների իրականացմամբ: Այդ որոշման կենսագործումը կարագացվ»,- ասել է Սարկոզին`

Տիմոշենկոն խնդրել է ԵՄ-ին չհրաժարվել Ուկրաինայի հետ ասոցացման պայմանագիր կնքելուց

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն դիմել է Եվրամիության ղեկավարությանը` խնդրելով, չնայած իր կալանավորմանը, չհրաժարվել Ուկրաինայի հետ ասոցացման պայմանագիր կնքելու մտադրությունից: Ինչպես հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները,  անգլերեն լեզվով գրված նամակում, որը տարածվել է Տիմոշենկոյի մամուլի ծառայության կողմից, նախկին վարչապետը համոզում է ԵՄ-ին` «անտեսել ուկրաինական հանցագործ իշխանությունների գործողությունները» եւ շեշտում, թե համաձայնագրի ստորագրումից հրաժարվելը «ողբերգություն կլիներ, որը

Հունաստանում նոյեմբերի 4-ին կամ 5-ին հանրաքվե կանցկացվի

Հունաստանում  հակաճգնաժամային միջոցառումների փաթեթն ընդունելու հարցով հանրահաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 4-ին կամ 5-ին: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ-Յունկերը: Այդպիսի որոշում է ընդունվել Կաննում` եվրոպական երկրների առաջնորդների եւ Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուի հանդիպման արդյունքում: Ինչպես հաղորդել է Ֆրանսիայի նախագահ  Նիկոլա Սարկոզին, Աթենքը հակաճգնաժամային տրանշի հաջորդ մասնաբաժինը կստանա միայն հանրահավքեի անցկացումից  հետո: Հիշեցնենք,

Գառնու կամուրջը կվերականգնվի

Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նշեց ԱՄՆ դեսպանների  մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 10-ամյակը: Միջոցառումը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը  ստորագրեցին Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման մասին հուշագիրը: Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման նպատակով  Դեսպանների  մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից 2011թ. հատկացվել է 110.000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Սա 

Աշխատելու փոխարեն՝ ապատեղեկատվություն

Երեկ Հայաստանում ֆրանսիական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, թե  ՀՖՀՀ-ն ամբողջությամբ կատարել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բոլոր պահանջները: Ըստ Ֆրասիականից ստացված հաղորդագրության. «Դասախոսներից 8-ը` Նարինե Կոխտիեւան, Շուշանիկ Պետրոսյանը, Տաթեւիկ Սարուխանյանը, Գայանե Հակոբյանը, Լիլիա Դիլանյանը, Հայկանուշ Մխիթարյանը, Հերմինե Ահարոնյանը եւ Լիլիթ Չիթչյանը վերականգնվելուց հետո առայսօր համալսարան

ԳԹԿ-ն հրավիրում է իրավապահների ուշադրությունը

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ԳԹԿ են զանգում 2012թ. դիմորդներ, ծնողներ, ուսուցիչներ` տեղեկացնելով, որ վաճառվում է «Հայոց լեզու եւ հայ գրականություն»  առարկայի 2012թ. պետական ավարտական եւ միասնական քննությունների  շտեմարան:  Նա փոխանցեց հետեւյալը. «Շտեմարան» անվանված գրքում չկա ոչ մի նշում հեղինակների եւ այն լույս ընծայող հրատարակչության մասին: Դրանում տեղ են

«Մարականան» կորոշի ֆուտբոլի աշխարհի չեմպիոնին

ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքէջում հրապարակել է 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղացանկը: Մեկնարկային խաղը կայանալու է Սան-Պաուլուի «Արենա դե Սան-Պաուլու» ստադիոնում: Այս քաղաքը կընդունի նաեւ կիսաեզրափակիչ հանդիպումներից մեկը, իսկ մյուսը կկայանա Բելու-Օրիզոնտեում: Բրոնզե մեդալի համար հանդիպման անմիջական ականատեսը լինելու են Բրազիլիայի մայրաքաղաքի բնակիչները: Իսկ ահա գլխավոր հանդիպումում եզրափակիչ մտած երկու

Հասարակությունը «ռելսերից ընկել» է

Բռնությունները շատացել են, հոգեբանական օգնության կարիք է զգացվում «Ինչ անել մանկապիղծների հետ. այս հարցը լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Միայն օրենքում փոփոխություններ կատարելով չէ, որ պետք է պայքարել երեւույթի դեմ: Մանկապիծղներին  ամլացնելով՝ հարցը չի լուծվի,  բայց մյուս կողմից էլ օրենքի այդ դրույթը թույլ կտա զգոնանալ: Չնայած օրենքն էլ հնարավոր է հեշտությամբ շրջանցել, եթե, օրինակ, ամերիկահայ գործարար

Լեւոն Ջուլֆալակյան. «Ըմբշամարտը Ստամբուլով չի ավարտվել»

Թուրքիայում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունից, որտեղ մեդալներից բացի խաղարկվում էին նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր, մեր հունահռոմեական ոճի ազգային հավաքականը վերադարձավ ընդամենը մեկ բրոնզե մեդալով եւ ուղեգրով: Հայաստանյան մամուլը թիմի մասնակցությունը գնահատեց անբավարար, ինչին հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը վերապահումներով է համաձայն՝ «Առավոտի» հետ հարցազրույցում ներկայացնելով իր հիմնավորումները: – Համաձա՞յն եք հայաստանյան ԶԼՄ-ների տված գնահատականին:

«Մանանայի» դասերը

Մայր աթոռի կողմից ստեղծվել է «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագիրը, որն իրականացվում է Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների միջոցով: Ինչպես մեզ հետ զրույցում մեկնաբանեց ծրագրի կազմակերպիչներից՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սեյրան սարկավագ Ղազարյանը. «Ծրագրի նպատակն է այսօրվա երիտասարդին իրեն մատչելի լեզվով տալ հոգեւոր ոլորտին վերաբերող «ի՞նչ է սա» հարցի պատասխանը, ծանոթացնել քրիստոնեության այբուբենին»: Ծրագիրը նախ 4-5 ամիս

Պաշտոնյայի այցելությունը թատրոն՝ չպետք է համարել տոն

Մշակութային օջախների ղեկավարները՝ իրենց «բարձրաստիճան» հանդիսատեսի մասին «Առավոտը» մշակութային օջախների ղեկավարներից հետաքրքրվեց՝ որպես սովորական հանդիսատես, տարվա ընթացքում ի՞նչ հաճախականությամբ են պաշտոնյա հանդիսատեսներ ունենում: Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը կարծում է, որ որեւէ պաշտոնյայի այցելությունը թատրոն՝ պետք է ընդունել սովորական երեւույթ, չհամարել տոն կամ իրադարձություն: Հիշեց, որ ժամանակին, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի

Եկեղեցին ինչ անում է՝ ժողովրդի համար է անում

Եկեղեցին պնդում է, որ շահույթ հետապնդող կազմակերպություններ չունի, բայց չի բացառում, որ հետո կունենա՝ չհարկվող տարածքներում եւ շինություններում: Հայ առաքելական եկեղեցուն հարկային արտոնություններ տալու՝ «Հողի հարկի մասին» եւ «Գույքի հարկի մասին» օրենքներում կատարած փոփոխությունները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել: Մասնավորապես, ակտիվ են քննարկումները եկեղեցու ենթակայության տակ գտնվող առեւտրի եւ սպասարկման օբյեկտների հարկային բեռը կտրուկ թեթեւացնելու

Վանաձորում «թեժ աշուն» էր

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Բորիս Աշրաֆյանի: Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը 45 չոպե ուշացումով սկսեց դատական նիստը: Պատճառը նույն ժամին նույն դատավորի մասնակցությամբ ընթացող մեկ այլ դատական նիստն էր: Բնականաբար, որոշեցինք պարապ չմնալ: Նկարեցինք սպասասրահում չգործող «Դատալեքս» տեղեկատվական կրպակը, պատերին փակցված

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031