Օրվա լրահոսը

Իրեն սպառած մրցաշարի ու մեր տեղի մասին

ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի 19-րդ խաղարկության հաղթողը ադրբեջանական «Ինտերն» է: Բաքվի թիմը եզրափակչում 0:0 ավարտեց հանդիպման հիմնական ժամանակը Սոլիգորսկի «Շխտյորի» հետ խաղում ու հետխաղային 11 մետրանոցներով տիրացավ գավաթին: Իսկ մինչ այդ, բոլոր հինգ խաղերում «Ինտերը» հաղթանակ տոնեց 16:0 ընդհանուր հաշվով՝ մեկնարկից եզրափակիչ ճանապարհին հանդիպելով նաեւ մեր ներկայացուցչին: Ու հերթական հայկական թիմն ավարտեց իր

Ըմբիշները մրցաշրջանն սկսում են

Վաղը մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որից անմիջապես հետո մրցագորգ կմտնեն նաեւ հանրապետության հունահռոմեական ոճայինները: Երկու մրցաձեւերում էլ ակնկալվում է, որ պայքարի մեջ կներգրավվեն յուրաքանչյուրում՝ առնվազն 120 մարզիկ: Նրանք ներկայացնելու են Երեւանը, Գյումրին, Վանաձորը եւ Հայաստանի բոլոր մարզերը: Ազատ ոճայինների առաջնությանը, ի տարբերություն հունահռոմեականի, որում մեր երեք առաջատարները՝ Ռոման

Արոնյանն ու Սարգսյանը առաջատարների մեջ են

Հոլանդիայում շարունակվում է շախմատի «Tata Steel Chess 2011» գերմրցաշարը, որտեղ մասնակիցներն անցել են արդեն ութերորդ տուրը: «A» խմբում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ եւ 5,0 միավորով շարունակում է ընթանալ առաջատարների խմբում: Այստեղ առաջատարները երկուսն են՝ ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ Անանդը: Նրանք ընդամենը կես միավոր

Երիտասարդները տոն են տալիս

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 71-րդ առաջնությունում երեկ հանգստյան օր էր հայտարարված: Իսկ մինչ այդ՝ 6-րդ տուրում գրանցվել էին այսպիսի արդյունքներ. Տիգրան Լ. Պետրոսյան-Արա Մինասյան՝ 1/2, Արտաշես Մինասյան-Դավիթ Պետրոսյան՝ 1:0, Տիգրան Քոթանջյան-Աշոտ Անաստասյան՝ 1:0, Ավետիք Գրիգորյան-Սամվել Տեր-Սահակյան՝ 1/2, Ռոբերտ Հովհաննիսյան-Հրանտ Մելքումյան՝ 1:0, Արման Փաշիկյան-Զավեն Անդրիասյան՝ 1/2: Տուրը նշանավորվեց,

ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ՝ ԳՐՔՈՒՄ

Հայաստանի ազգային գրադարանը հրատարակել է դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի կենսամատենագիտությունը: Այն կազմել է Հայկանուշ Ղազարյանը: Խմբագիրը ՀԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանն է: Գիրքն սկսվում է նրա կյանքի եւ գործունեության մասին պատմող հիշարժան տարեթվերով, որտեղից տեղեկանում ենք, որ գրողն արժանացել է բազմաթիվ կոչումների եւ պարգեւների, 1991-1992թթ. եղել է ՀՀ անկախ հանրապետության մշակույթի առաջին նախարարը:

ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ինչպես տեղեկացանք ՀՀ-ում Իտալիայի դեսպանատնից, հայ-իտակալան մշակութային համագործակցության շրջանակներում փետրվարի 11-ին Ազգային օպերային թատրոնում կկայանա «I Solisti Veneti» կամերային նվագախմբի բացառիկ համերգ, կհնչի բարոկո եւ դասական երաժշտություն, ծրագրում կլինի նաեւ Վիվալդի, Ռոսինի, Մարիկոնե: Համերգը կղեկավարի իտալացի անվանի դիրիժոր եւ կոմպոզիտոր Կլաուդիո Սկիմոնեն: Համերգին նվիրված ասուլիսը կկայանա փետրվարի 9-ին: «I Solisti Veneti» նվագախումը բարձրակարգ կամերային նվագախումբ

«Մշակութային ալիք պահելը դժվար է»

Հայտարարում է Հանրային հեռուստաընկերության ծրագրերի ղեկավար Մարատ Օրդյանը Հունվարի 21-ից 48-րդ դեցիմետրային ալիքով ոչ թե «Արարատը», այլ «Շողակաթն» է հեռարձակվում: Թե ինչպե՞ս է ստացվել երկու ալիքների միավորումը եւ ի՞նչ իրավաբանական հիմնավորում ունի կատարված փոփոխությունը, քննարկվեց Հանրային խորհրդի (ՀԽ) մշակութային ենթահանձնաժողովի օրերս կայացած նիստի ժամանակ: Մշակութային ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանի պնդմամբ, ալիքների միավորման մասին հեռուստադիտողը տեղեկացված

ՈՄԱՆՔ «ՊԼԱՆԸ» ԳԵՐԱԿԱՏԱՐԵԼ ԵՆ

Որոշ թատրոնների տնօրենների խոսքն ու գործն էլ համահունչ չեն Վերջին շրջանում «Առավոտի» հետ զրուցած դերասանների մեծ մասը առաջին հերթին մտահոգություն է հայտնել թատրոններում ընթացող ներկայացումների սակավության մասին, հանգամանք, որը, փաստորեն, նրանց զրկում է պրոֆեսիոնալ որակներից, ընդհատում ստեղծագործական շարունակական գործընթացը: Այս առիթով կապվեցինք թատրոնների տնօրենների հետ: Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը նշեց,

ՀԱՔԵՐՆԵՐԸ ԿՈՏՐԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻԻ ԷՋԸ, ՆՐԱ ԱՆՈՒՆԻՑ ՖՈՒՐՇԵԹԻ ՀՐԱՎԵՐ ԵՆ ԱՐԵԼ

Newsru-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երկրում սկսվող նախագահական ընտրությունների թեժ փուլում կիբերհանցագործների գործողությունների զոհ է դարձել: Հաքերները կոտրել են Facebook սոցիալական ցանցում Ֆրանսիայի առաջնորդի էջն ու նրա անունից հայտարարել են, թե երկրի ղեկավարը 2012թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար չի առաջադրի: «Հարգելի հայրենակիցներ, նկատի ունենալով այն բացառիկ հանգամանքները, որոնք հայտնի են ամբողջ

ԵԽԽՎ-Ն ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԶԵԿՈՒՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Լեհ պատգամավոր Տադեուշ Իվինսկին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովին է ներկայացրել Ադրբեջանում անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները դիտարկող առաքելության զեկույցը, որին նրա որոշ գործընկերներ հավանություն չեն տվել: Այդ մասին, վկայակոչելով հենց Իվինսկիին, փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը: «Նրանք նշում են, թե զեկույցն օբյեկտիվ չէ եւ նոյեմբերի 7-ին ընտրությունները ճիշտ չեն անցկացվել: Ես կարծում եմ, որ

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ

Հարավային Կովկաս, Իրանի միջուկային ծրագիր, Բալկաններ. այս եւ մի շարք այլ խնդիրներն էին, որոնք երեկ ողջ օրվա ընթացքում քննարկում էին արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն եւ Սերգեյ Լավրովը` Ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման խորհրդի առաջին նիստի ընթացքում: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, բանակցությունների ավարտին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Մենք բավական մանրամասնորեն կանգ առանք այդ բոլոր խնդիրների վրա՝ քննարկելով, թե

Իրանում կախաղան է բարձրացվել երկու ընդդիմադիր գործիչ

Իրանում 2009 թվականի նախագահական ընտրությունններից հետո, հետընտրական իրադարձությունների կապակցությամբ, ժամանակին կալանավորված երկու քաղաքական ընդդիմադիրներ կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկվել՝ հակակառավարական ելույթներին եւ արգելված ընդդիմադիր խմբավորման հետ առնչություններ ունենալու մեղադրանքով: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հիշեցնելով, որ դեռ 2010 թվականին Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Իրանի իշխանություններին կոչ էր արել կալանավորված ընդդիմադիրներին ազատ արձակել:

Թունիսի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել

Թունիսի ոստիկանությունը երկուշաբթի օրը, վարչապետի նստավայրի դիմաց հավաքված եւ կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել: Այդ երկրում իրավիճակը շարունակում է լարված մնալ ավելի քան մեկ շաբաթ՝ այն բանից հետո, երբ երկրի արդեն նախկին նախագահ Զին ալ-Աբիդիան Բեն Ալին հունվարի 14-ին պաշտոնանկ արվեց եւ փախավ երկրից: BBC-ն, վկայակոչելով ականատեսներին, փոխանցում է, թե

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է

Պորտուգալիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում պաշտոնավարման երկրորդ ժամկետում վերընտրվել է երկրի գործող նախագահ Հանիբալ Կավակու Սիլվիան (նկարում): Այդ մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը: 71-ամյա պահպանողական գործիչը, որի թեկնածությունը պաշտպանում էին Սոցիալ-դեմոկրատական եւ Ժողովրդական կուսակցությունները, քվեաթերթիկների 95%-ի հաշվարկի արդյունքում հավաքել է քվեների 53,13%-ը, ինչը բացառում է երկրորդ փուլի անցկացումը: Հաղթողին, նրա որոշ մրցակիցներ, նաեւ երկրի վարչապետ,

Նոբելյան մրցանակակիրը Հայաստան կժամանի

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան»  ջանք  չի խնայում դրա համար Փետրվարի 20-26-ը Երեւանում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» նախաձեռնությամբ եւ ԵՊՀ-ի, Եվրոպական կենսաքիմիկոսների ֆեդերացիայի հետ համատեղ կանցկացվի գենետիկայի նվաճումները ներկայացնող դասախոսությունների շարք, որին մասնակցելու են աշխարհահռչակ մասնագետներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ բրիտանացի Թիմոթի Հանթը: Ըստ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» նախագահ Արսեն Գասպարյանի, Հայաստանում գիտության ոլորտում նման մասշտաբի միջոցառում առաջին

Դարձյալ քաղաքապետարանի «ռուսախոսության» մասին

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարի մեկնաբանությունները Մամուլը անդրադարձել է Երեւանի քաղաքապետարանում ռուսերենի դասընթացներ անցկացնելու վերաբերյալ քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմանը, որը, ըստ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամների, հակասում է Հայաստանի Անկախության հռչակագրին եւ «Լեզվի մասին» օրենքին: azatutyun.am-ի փոխանցմամբ, ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական, «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը հայտարարել էր, թե «Հայաստանում ռուսաց

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏԵ՞Ղ ԵՆ ԴՐԵԼ

Կրթության ազգային ինստիտուտի մշակած չափորոշիչները տարաձայնություններ են առաջացրել Վերջերս Կրթության ազգային ինստիտուտը, «Հանրակրթության պետական կրթակարգին համապատասխան, մշակել է  հատուկ (օժանդակ) դպրոցում սովորող երեխաների կրթության չափորոշիչներ: Սակայն դրանք ոչ բոլոր հատուկ մանկավարժների սրտով են, նրանց մեծամասնության կարծիքով՝ մշակվել են չափորոշիչներ, որոնք հատուկ կարիք ունեցող երեխաների շրջանում գործնականորեն հնարավոր չէ իրականացնել: Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի

ՄԵՐ «ԱԽՊԱՐՆԵՐԸ»

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻՆ Հիմա նրանցից Երեւանում համարյա ոչ ոք չի մնացել: Մնացածներն էլ երեւանցի են դարձել, իսկ մեծ մասը ետ գնաց այնտեղ, որտեղից որ եկել էր: Առաջինը, շնորհիվ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քրիստիան Պինոյի, սկսեցին ետ գնալ ֆրանսահայերը: Այդ նրանք էին, որ 1962 թվականին միապետության պատմության մեջ առաջիններից մեկը ցույց կազմակերպեցին Թումանյանի թանգարանի սանդուղքների տակ: Պինոն,

ՊԵՏՐՈՎԱՆ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԻ

Հունվարի 30-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում կկայանա համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Համայնքի ղեկավարի միակ մեկ թեկնածու կա՝ գործող գյուղապետ, անկուսակցական Լյուդմիլա Պետրովան: Տիկին Պետրովան Վերին Դվինի գյուղապետն է 2004 թվականից: Ասորական այս համայնքը մարզի 97 համայնքներից միակն է, որի ղեկավարը կին է: Իսկ ողջ Հայաստանում 912 համայնքապետերի հազիվ 2%-ն է կին:

ՀԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐՈՎ ՎՐԱՍՏԱՆ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ

Հունվարի 18-ին «Վրացիները խստացրել են վերաբերմունքը» լուրով տեղեկացրել ենք, որ այն բանից հետո, երբ Հայաստանում արգելվեց Վրաստանում մաքսազերծված մեքենաները «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով Հայաստան ներկրել, վրաց պետավտոտեսուչները, որ անտեսում էին մանր խախտումները, խստացրել են հսկողությունը հայկական ավտոմեքենաների հանդեպ: Հիմա էլ Տավուշի մարզում լուրեր  են տարածված, թե իբր Բագրատաշեն-Սադախլոյի անցակետում վրաց պաշտոնատարները խնդիրներ են ստեղծում  պարտադիր ապահովագրված

Ճակատագրի կամոք

ՀՀ վաստակավոր արտիստ՝ 85-ամյա Վոլոդյա Գրիգորյանի հիմնադրած Վանաձորի Հովհանննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից ստուդիայի 40-ամյա պատմության ընթացքում բազում հանրաճանաչ դերասաններ ու բեմադրիչներ են ուսանել, այսօրվա ստուդիականներին իրենց փորձը հաղորդել: Հանգստյան օրերին ստուդիայի հյուրը Ալավերդու քաղաքային թատրոնի ղեկավար, բեմադրիչ, «Հայլուրի» Լոռու մարզի թղթակից Հրաչյա Պապինյանն էր, ով 30 տարի առաջ ինքն է սովորել նույն

Չարենցավանի քաղաքապետը վերընտրվեց

Ըստ չարենցավանցիների՝ հանրապետական մարզպետի որդու մրցակցին սատարում էին թե՛ հանրապետական, թե՛ ՀՅԴ-ական,  թե՛ ԲՀԿ-ական պատգամավորները:   Մուշեղ Նիկողոսյանը:        Հակոբ Շահգալդյանը: Հունվարի 23-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, Կոտայքի մարզպետ, հանրապետական Կովալենկո Շահգալդյանի որդին՝ անկուսակցական Հակոբ Շահգալդյանը: Վերջինս երկրորդ անգամ է քաղաքապետ ընտրվում: Առաջին անգամ ընտրվել է 2007 թվականին: 2007 թ.

ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պայմանները չեն բարելավվում, բայց նպաստառու ընտանիքների թիվը նվազում է Կապանում 2010 թվականին նպաստ է ստացել ամսական միջինը 1129 սոցիալապես անապահով: 2011 թ. հունվարի 1-ի տվյալներով՝ Կապանի տարածաշրջանում 1172 նպաստառու ընտանիք է գրանցված, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 101-ով քիչ է: Աղքատության նպաստ ստացող ընտանիքների թվի նվազումը, սակայն, ամենեւին էլ պայմանավորված չէ ընտանիքների սոցիալական պայմանների

ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ-ում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի հիմնադրման 20-ամյակի տոնակատարության շրջանակներում հայտարարում է փրկության գաղափարը խորհրդանշող հուշարձանի նախագծի մրցույթ: Հուշարձանը պետք է մարմնավորի աղետների կանխարգելման, հետեւանքների նվազեցման ու վերացման, գթասրտության, անձնվիրության, արտակարգ իրավիճակներին դիմակայելու կարողության գաղափարը: Պայմաններին ծանոթանալու համար կարող եք զանգել 36-34-52:

ԳՆԱՑԻՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ

Երեկ կալանավայրերի վրա հսկողություն իրականացնող խումբը ահազանգ էր ստացել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Վասակ Սարգսյանից: Վասակը տառապում է հեպատիտ-C հիվանդությամբ, ոտքը պրոթեզավորված է: Նրա գործով որեւէ դատական նիստ չի սկսվել: Կալանավորը պահվում է 8 տեղանոց խցում, ուր ներկայումս կա եւս 24 կալանավոր:

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷՐ

Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցից սննդային թունավորումով ինֆեկցիոն հիվանդանոց էր հոսպիտալացվել (նախնական տվյալներով՝ բոտուլիզմ, օգտագործել է պահածոյացված բանջարեղեն) նույն քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Հովհաննես Պողոսյանը: Բժիշկների գնահատմամբ՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

ԴԻԱԿՆԵՐ՝ ՆՈՒՅՆ ՏԱՆԸ

Հունվարի 23-ին, ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արարատյան փողոցի թիվ 29 տան բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, իսկ գազի հաշվիչը ցույց է տալիս բնակարանում գազի ծախս: Ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով փակվել է գազի փականը եւ բացվել բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել են 64-ամյա Բենիամին Շահինյանի եւ 62-ամյա Լարիսա Շահինյանի

ՄԵՔԵՆԱՆ ԱՅՐՎԵԼ Է

Երեկ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հերացու փողոցի թիվ 3 շենքին հարակից տարածքում կայանած ավտոմեքենայում: Պարզվել է, որ այրվել է Ռ. Բարսեղյանին պատկանող «Ֆորդ» մակնիշի 08 ԼՍ 731 պետհամարանիշով ավտոմեքենան:

HIGH TECH զորամաս՝ Հայաստանում

Այս տարվա գարնանային զորակոչի շրջանակում տեխնոլոգիական մասնագիտություններ ունեցող զորակոչիկներից բարձր տեխնոլոգիական զորամաս ստեղծելու վերաբերյալ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՀՀ պաշտպանության նախարարության հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել: Նշված ստորաբաժանման մեջ ծառայության անցնելու համար մինչեւ զորակոչը զորակոչիկների շրջանակում նախատեսվում է հատուկ մրցույթ անցկացնել: Ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես բարձրակարգ ծրագրավորողները, պատկերների ճանաչման, ցանցային,

Հայտնաբերվել է կեղծ ցուցմունք տվողը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռեւս շարունակվում է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակմանը եւ կողոպուտին վերաբերող դատավարությունը: Ինչպես տեղեկացրել էինք, դատարանին այդպես էլ չէր հաջողվում դատակոչել եւ հարցաքննել գործում ներգրավված վկա Հարություն Ալեքսանյանին: Ըստ դատարանում հրապարակված տվյալների, Հ. Ալեքսանյանը երկրից բացակայում էր: Վերջինս նախաքննական

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031