Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. Արտահերթ ընտրություն չի լինի

Նոյեմբեր 02,2011 15:31

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ոչ միայն չի կիսում այն կարծիքները, թե այս հրաժարականները արտահերթ ընտրությունների նախադուռն են, այլ համոզված է հակառակում: «Առավել քան հիմնազուրկ եմ համարում այն, որ այս ամեն ինչից արտահերթ ընտրության հոտ է գալիս: Արտահերթ ընտրության գնացող գործիչն իր թիմը նման ձեւով չի ցնցում, եթե այդ ընտրությունները շատ մոտ են, սա հակառակը՝ ավելի քան նշանակում է, որ արտահերթ ընտրությունների չեն պատրաստվում, եւ նրանց պետք է ժամանակ, որ նշանակված պաշտոնյաները կարողանան 100 տոկոսով վերահսկել իրենց վերապահված ոլորտները եւ կարողանան կատարել իրենց առջեւ դրված առաջադրանքները: Խոսքը վերարտադրման մասին է»,- «Առավոտի» հետ զրույցում պնդեց պատգամավորը: Հետեւաբար՝ չե՞ք հավատում այն վերլուծություններին, թե վարչապետ կնշանակվի Լեւոն Տեր-Պետրոսյանը` մեր այս հարցին էլ պատգամավորը պատասխանեց.«Սերժ Սարգսյանը,որի հետապնդած նպատակն ամրագրված է 2011թ. փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրում՝ երբեք նման ինքնասպանության չի գնա՝ այն էլ ընտրությունների նախաշեմին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930