Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնվեցերորդ ՄԵԿԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԵՐԿՈՒ Եթե հիմնական ժամանակս բուքմեյքերականներում անցկացնելով՝ էսքան շատ եմ գրում, պատկերացրեք՝ ինչքան շատ կգրեի, եթե հիմնական զբաղմունքս վեպ գրելը լիներ. էդ դեպքում, իհարկե, Աբրահամյան Արամն ստիպված կլիներ «Առավոտի» շաբաթօրյա համարների բոլոր տասնվեց էջերն ինձ տրամադրել, բայց, ամեն դեպքում, ես հույսս չեմ կորցնում, որ մի օր Տերյանի էս բուքմեյքերականին եւս

Հայկական թիմերը նախապատրաստվում են-2

«Առավոտը» շարունակում է ներկայացնել հայկական ֆուտբոլային ակումբների նախապատրաստությունը՝ 2011 թվականի մրցաշրջանին: Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկն» այս օրերին մարզվում է Երեւանում: Թիմն արդեն հասցրել է մեկ ընկերական հանդիպում անցկացնել «Շիրակի» հետ՝ 0:0 ավարտելով այն: Այլ ստուգողական խաղեր երեւանյան հավաքի ընթացքում «Փյունիկի» մարզչական շտաբը չի նախատեսում: Ակումբը երեք արտասահմանյան հավաք է անցկացնելու, որոնցից առաջինը Սոչիում՝ հունվարի 20-30-ը:

Առաջատարը փոխվեց

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ընթացող կանանց բարձրագույն խմբի 66-րդ առաջնության երրորդ տուրը ոչ միայն փոխեց առաջատարին, այլեւ ընդհանուր պայքարին լրացուցիչ լարվածություն հաղորդեց: Միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը կարեւոր մեկ միավոր կորզեց Մարիա Գեւորգյանից եւ շրջանցելով Շուշաննա Սարգսյանին՝ ինքը գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մյուս չորս պարտիաներն էլ արդյունավետ ելքով ավարտվեցին՝ Անահիտ Խառատյան-Լիա Մարտիրոսյան, Աստղիկ Մեսլեջյան-Նաիրա Մովսիսյան,

Դավիթ Նալբանդյանը՝ եզրափակչում

Օքլենդում (Նոր Զելանդիա) ընթացող թենիսի «Heiniken Open 2011» միջազգային մրցաշարում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կիսաեզրափակիչ փուլում 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց իսպանացի Նիկոլաս Ալմագրիոնին եւ վճռորոշ փուլում հաղթողի կոչումը վիճարկելու է մեկ այլ իսպանացու՝ Դավիդ Ֆերերի հետ: Այս մրցաշարի ավարտից անմիջապես հետո Նալբանդյանը մեկնարկելու է Մելբուռնում հունվարի 17-30-ն անցկացվելիք «Մեծ սաղավարտի» խաղարկության առաջին մրցաշարում՝ «Australian

Տարվա առաջին հաղթանակը

Մրցաշրջան 2011-ում միջազգային ասպարեզում հայաստանցի մարզիկներից, թերեւս, առաջին հաղթանակը տոնեց հունահռոմեական ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Առաջին անգամ հանդես գալով Գերմանիայի «Ալեն» ակումբի կազմում, որի հետ պայմանագիր ստորագրել է 2009/2010 թթ. մրցաշրջանում, օլիմպիական չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի որդին անցկացրել է վեց գոտեմարտ եւ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին, «չոր»

ԲԱՐՁՐԱՁԱՅՆՎԵԼ Է ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՀԱՐՑԸ

2011թ. հունվարի 13-ին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում կայացավ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (World Intellectual Property Organization – WIPO) կողմից կազմակերպված «Մտավոր սեփականության տնտեսություն» (The economics of Intellectual Property) թեմայով գիտաժողովների շարքի հերթական հանդիպումը: Այդ մասին «Արմինֆոյին» հաղորդել են Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնում: Հրավիրված էին շուրջ 40 երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, ինչպես նաեւ

Նոր ներկայացումներ, մինուս երկու դերասան

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի մեկնաբանությունները «Տարեվերջին շատ կարեւոր էր, որ խաղացանկ կրկին վերադարձրինք Ա. Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն հիմար է լինում» ներկայացումը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանն ու հավելեց, որ թեեւ այս ներկայացումը այնքան էլ մեծ պահանջարկ չունի Երեւանում, սակայն իրենք արդեն հասցրել

«ԳՈՂԱՑՎԱԾ» ԱՄՐՈՑԻ ԲԱԽՏԸ-2

Ահազանգում է ճարտարապետը «Առավոտը» 2010թ. հունվարի 23-ին տպագրել էր Տափի բերդ-ամրոցի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Արամայիս Գրիգորյանի մտահոգությունը՝ «Գողացված» ամրոցի բախտը» վերնագրով: Հոդվածում նա նկարագրել էր Խոսրովի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիս-արեւմտյան եզրին գտնվող Տափի բերդ-ամրոցը, որին ժողովուրդը ժամանակին Գեւորգ Մարզպետունի անունն է տվել: 10-րդ դարի առաջին քառորդում կառուցված ամրոցը կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն

Գողացել են Արգենտինայի նախագահի շրջագայության փողերը

Արգենտինայում անհայտ անձինք գողացել են երկրի նախագահ Կրիստինա Կիրշների մերձավորարեւելյան շրջագայության համար նախատեսված գումարները: Այդ մասին տեղեկացնում է news.am- ը: Արգենտինայի նախագահի աշխատակազմի 44-ամյա աշխատակիցը, ով համակարգում է նախագահի այցելությունները, վերադառնում էր տուն, երբ հարձակվողներից մեկը նրա գլխին է դրել ատրճանակն ու հափշտակել պայուսակը: Հանցագործները դեպքի վայրից փախել են մոտոցիկլետով: Զինված հարձակման արդյունքում գողացվել է

Ամերիկյան բանկերը հրաժարվել են սպասարկել դեսպանություններին

Օտարերկրյա դիվանագետները ամերիկյան կառավարությանը դժգոհել են, թե մի քանի բանկեր որոշում են ընդունել փակել ԱՄՆ-ում տեղակայված դիվանագիտական առաքելությունների հաշվեհամարները: BBC-ի փոխանցմամբ, միանգամից մի քանի երկրների ներկայացուցիչներ հաղորդել են, թե իրենց բոլոր գործողությունները՝ դեսպանություններին սպասարկելու պատրաստ նոր բանկեր գտնելու ուղղությամբ, ոչ մի արդյունք չեն տվել: Հինգշաբթի օրը Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում, փակ դռների ետեւում տեղի է

Ռիո-դե-Ժանեյրո նահանգում զոհերի թիվը հասել է 506-ի

Ջրհեղեղն ու դրա հետեւանքով առաջացած սողանքները բրազիլական Ռիո-դե-Ժանեյրո նահանգում դարձել են Բրազիլիայի պատմության մեջ ամենախոշոր տարերային աղետը: Այդ մասին հաղորդում է newsru-ն՝ վկայակոչելով տեղական իշխանությունների հաղորդագրությունները: Նահանգի լեռնային շրջանի չորս ամենատուժած քաղաքների քաղաքապետարանների տվյալներով, զոհերի թիվը հասել է 506-ի: Որոնողա-փրկարարական աշխատանքները նահանգում շարունակվում են: Երեքշաբթի լույս չորեքշաբթի տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքների կեղտոտ հոսքը

Լուկաշենկոն Բակիեւին աշխատանքի՞ է տեղավորել

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքի է տեղավորել Ղրղըզստանում անցած տարվա ապրիլյան հեղաշրջումից հետո Մինսկում թաքնվող նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին: Այդ մասին, Newsru-ի փոխանցմամբ, գրել են ղրղզական ԶԼՄ-ները, որոնք հաղորդել են, թե Լուկաշենկոյի հանձնարարությամբ Բակիեւը, որի էքստրադիցիան են պահանջում Ղրղըզստանի գործող իշխանությունները, նշանակվել է բելառուսական ռազմական գործարանի տնօրենի պաշտոնում: Այդ տեղեկությունը պաշտոնապես դեռեւս չի հաստատվել, չի

Էներգետիկ համաձայնագիրը ստորագրվեց

Հինգշաբթի օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի եւ Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Օտինգերի մասնակցությամբ Եվրամիությունը եւ Ադրբեջանը կնքել են երեք համաձայնագիր, այդ թվում, այսպես կոչված՝ Հարավային միջանցքի հռչակագիրը: Եվրոպան ցանկանում է այդ միջանցքով գազ ստանալ եւ այդպես մեղմել էներգակիրների հարցում իր կախվածությունը վառելիքի հիմնական մատակարար Ռուսաստանից: Գազի փոխադրման մի քանի ծրագրեր,

ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՆԱԵՎ ԽԵԼԱԳԱՐՆԵՐԸ

Մոսկվայում տնանկ մի տղամարդ փորձել է ինքնասպան լինել հենց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ընդունարանում: Այդ մասին երեկ հաղորդել է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմինների իր աղբյուրը: Վերջինս պատմել է, թե միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: Իլյինկա 23 հասցեում տեղակայված պետության ղեկավարի ընդունարան է մտել մի տղամարդ եւ ածելիի շեղբով իր մարմնի տարբեր մասերին՝ պարանոցին եւ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԼԻՔԸ»՝ Youtube–ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ, www.youtube.com տեսանյութերի տարածման միջազգային համակարգում գործարկվել է «Հայկական կրթական ալիքը» (https://www.youtube.com/ armeduchannel): Այստեղ կտեղադրվեն կրթության եւ գիտության նախարարության եւ նրա ստորաբաժանումների գործունեությունը լուսաբանող՝ էլեկտրոնային ԶԼՄ–ներում հրապարակված տեսանյութեր, ուսումնական հաստատություններում անցկացված միջոցառումների մասին պատմող տեսահոլովակներ, ուսումնական տեսանյութեր եւ դասընթացներ, որոնք կհարստացնեն էլեկտրոնային կրթության բովանդակությունը:

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ

Անցյալ տարի դեկտեմբերին՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ «Սովորողներն ընդդեմ կրկնուսուցման համակարգի» խաղարկային դատարանի դռնբաց դատական քննությունը: Քննությունը կայացավ, սակայն դատարանը վերջնական որոշում չկայացրեց՝ դատը հետաձգելով մինչեւ հունվարի 14-ը: Դատը վարում էր կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, իսկ դատավորի օգնականն էր քաղաքագիտության ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը: Մանրամասները՝ առաջիկայում:

ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ՈՒ ՊՈՌՆՈԱՍՏՂԵՐԸ

Քեմբրիջի համալսարանի խորհուրդը պոռնոգրաֆիկ կինոարդյունաբերության աշխատակիցներին հրավիրել է մասնակցել ուսանողների հետ անցկացվող ավանդական քննարկումներին, tert.am-ի մատուցմամբ՝ գրում է The Daily Telegraph–ը: Քննարկումներին կմասնակցեն պոռնոֆիլմերի բրիտանացի ռեժիսոր Աննա Էրոուսմիթը, դերասան Ջոնի Անգլեզը եւ նախկին մարմնավաճառ եւ պոռնոֆիլմերի աստղ՝ ամերիկուհի Շելլի Լյուբենը (Ռոքսի կեղծանունով): Խորհրդի ներկայացուցիչների խոսքերով՝ դերասաններին հրավիրելը պայմանավորված է քննարկումների սովորական թեմաները բազմազան դարձնելու ցանկությամբ,

Հրատարակվել են 2011թ. օրացույցներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել 2011թ. օրացույցներ: Այս տարի լրանում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական օրացույցի տպագիր հրատարակության 145-րդ տարին: Այն իր մեջ բովանդակում է  եկեղեցական տարվա մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: 2011թ. պաշտոնական օրացույցը կազմել են Շիրակի թեմի առաջնորդ տ.

Արաբ գիտնականներն ու ուղտերը

Արաբ գիտնականները ուղտի մեզի եւ կաթի խառնուրդից դեղամիջոց են մշակել քաղցկեղի բուժման համար, գրում է tert.am-ը՝ վկայակոչելով «Ուկրինֆորմը»: Քաղցկեղի բուժմանն ուղղված դեղամիջոց մշակելու աշխատանքներն սկսվել են 2008թ.-ին՝ Շարժայի համալսարանում (ԱՄԷ) տեղի ուղտաբույծ Սաիդ Մաթթարա բեն Դալումկա ալ-Քիթաբիի հետ համագործակցությամբ եւ բարեհաջող ավարտվել են Բաղդադի քաղցկեղի ինստիտուտում: Նոր դեղամիջոցը գրանցվել է Մեծ Բրիտանիայի պետական արտոնագրային բյուրոյում՝

ՀԻՄԱ ԷԼ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ՞

Ոչ թե ազատել են աշխատանքից, այլ պատվել ՀՀ Վերահսկիչ պալատը դեռ անցյալ տարվա մայիսին ուսումնասիրություններ էր իրականացրել Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում ու մի շարք բացահայտումներ արել՝ ներառյալ  խոշոր գումարների վատնման «մասով», որոնք կապվում են արդեն նախկին ռեկտոր, ՀՀԿ անդամ Արտուշ Ղուկասյանի անվան հետ: Վերջինս 2010թ. իր անձնական բջջային հեռախոսը լիցքավորելու համար Մանկավարժական համալսարանի բյուջեից

ԲՌՆԵԼ ԵՆ ՄԱՏՆԻՉԻՆ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկանում ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության Էջմիածնի բաժնի ավագ օպերլիազոր Ա. Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ սուտ մատնության համար: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ ԱԱԾ  Արմավիրի մարզային վարչության Էջմիածնի բաժնի ավագ օպերլիազոր, մայոր Արայիկ Անտոնյանը, չարաշահելով իր պաշտոնեական

ՀՈՐՆ Է ՍՊԱՆԵԼ

58-ամյա Սուրեն Խեչոյանին սպանել է որդին՝ Ստեփան Խեչոյանը: Դեպքը տեղի է ունեցել նախորդ օրը՝ Մասիսի Այնթապ գյուղում: Որդին ձերբակալված է:

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ս.թ. հունվարի 13-ին, ժամը 19:45-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ Վահրամ Հովհաննիսյանը: Դատապարտյալ Վ. Հովհաննիսյանը ծնվել է 1983թ.-ին, դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով, 177-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ 13 տարի ժամկետով: Նշանակված պատժից կրել էր 8 տարին: Դեպքի

ՆԿՈՒՂ՝ ԱԿԱՆՆԵՐՈՎ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, նախորդ օրը ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Բուլղարական 2-րդ ավանի բնակիչ Ս. Մատինյանին պատկանող թիվ 68 տնակի նկուղում հայտնաբերվել են ականներ: Նկուղից դուրս են բերել «ՊՄ-57» եւ «ՏՄ-62» տիպի հակատանկային  2 ական եւ հանձնել իրավապահ մարմիններին՝ հետագա փորձաքննություն անցկացնելու համար:

ԸՆԴԴԵՄ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

Facebook սոցիալական ցանցում Կապանի Շահումյանի հանքավայրի շահագործման բաց նախագիծը մարդկանց դեմ բացահայտ ցեղասպանություն անվանեցին: Խոսքը «Deno Gold Mining» ընկերության նախագծի մասին է, որի համաձայն՝ Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով: Այդպիսով պայթեցումների, փոշու եւ տոքսիկ տարրեր պարունակող միլիոնավոր տոննա ապարների ազդեցության տակ կհայտնվի Կապան քաղաքի տարածքը, որը մասնակիորեն տեղակայված է հանքավայրի վրա: «Տեղի

Ինչ է հարցրել, ինչ են պատասխանել

Երեւանի Մամիկոնյանց փողոցի 54/1 շենքի բնակիչներից համատիրությունը տարատեսակ գումարներ է գանձում: Բնակիչների անունից Արտավազդ Մուրադյանը դիմել է Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, խնդրելով սպառիչ պատասխանել «Համատիրության մասին» օրենքի կիրառման ժամանակ ծագած հակասությանը: Քաղաքացին հղում է անում գործող օրենքին, որի համաձայն, ցանկացած սեփականատեր իր ցանկությամբ կարող է դառնալ համատիրության անդամ՝ պայմանագիր կնքելով,

ՌՈ պետը դեռ պարտք է

«Առավոտը» անցյալ տարվա դեկտեմբերին ահազանգ էր ստացել Գորիսի բնակիչներից՝ կապված տարածքի ռազմական ոստիկանության պետ Հովիկ Գրիգորյանի հետ: Նամակ-ահազանգում նշվում էր, որ ՌՈ պետը, որը հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջնորդությամբ էր նշանակվել այդ պատասխանատու պաշտոնին, պարտքեր ունի տեղաբնակներից շատերին, եւ որովհետեւ նրանց երեխաները զորակոչի հետ են առնչվում, շատ քաղաքացիներ գերադասում են լռել: Երկու տղա բանակ զորակոչած,

Ո՞Վ Է ԶԱՆԳԵԼ «ՍԵՎԱՆԻՑ»

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գեղարքունիքի եւ Լոռու մարզի 11 բնակիչների դատաքննությունը: Վերջիններս մեղադրվում են ավազակային հարձակում կատարելու մեջ՝ զենքի գործադրմամբ ու զենքի հափշտակությամբ: Հիշեցնենք՝ ըստ մեղադրականի՝ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հմայակ Սահակյանի ցուցումով 4 հոգուց բաղկացած խումբը մտել է Տաշիր քաղաքում ապրող Ավդալյանների տուն, կապկպել ամուսիններին, փակել բերանները եւ, գողանալով տան գումարը,

Գազը թանկ է ԱԱՀ-ի պատճառով

Հայաստանի կառավարությունն ու անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է դադարեցնեն Ռուսաստանի կառավարության հետ բանակցություններ վարել գազի գնի շուրջ: Երեկ հրավիրած ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: News.am-ի փոխանցմամբ, Հ. Բագրատյանի կարծիքով՝ Հայաստան մատակարարվող գազի սակագինը պետք է որոշեն միայն ռուսական «Գազպրոմն» ու հայկական «ՀայՌուսգազարդը»: Խնդիրը, ըստ Բագրատյանի, ոչ թե ռուսական գազի

Միջբակային տարածքը՝ գերակա շա՞հ

Երեւանի փոքր կենտրոնը արդեն իսկ խեղդված է կիսաբնակեցված «էլիտար» շենքերով, որոնք երեկոյան ժամերին, պատուհաններում լույս չլինելու պատճառով, անկենդան ու մռայլ տեսք ունեն: Այս պարագայում կարծես ավելի քան զարմանալի է միջբակային տարածք ներխուժելը, որը, ի դեպ, ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է հանրային գերակա շահ: Նման ձեւակերպումը հասկանալի եւ ընդունելի կլիներ, եթե խոսքը գնար կարեւորագույն տրանսպորտային հանգույցի

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031