Օրվա լրահոսը

Դիակի ինքնությունը պարզվել է

Քիչ առաջ aravot.am-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը պարզել է այսօր Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի վրա գտնվող երկաթգծին հարակից տարածքում հայտնաբերված դիակի ինքնությունը: Նա Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 55-ամյա Կարապետ Գաբրիելյանն էր: Հիշեցնենք, որ ինչպես այսօր` ավելի վաղ, դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ քաղաքացին ահազանգել

Եվրամիությունը շուրջ 4 մլն. եվրո կտրամադրի Թուրքիային՝ ժամանակավոր կացարաններ կառուցելու համար

Եվրամիությունը եւ թուրքական <Կարմիր մահիկը> երկուշաբթի օրը համաձայնագիր են ստորագրել Թուրքիայի հարավ-արեւմուտքում գտնվող Վան գավառում, հոկտեմբերի 23-ի երկրաշարժի արդյունքում անօթեւան մնացածների համար 1,2 հազար ժամանակավոր կացարաններ կառուցելու մասին: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ին՝  վկայակոչելով Եվրահանձնաժողովից ստացված հաղորդագրությունները: Ժամանակավոր կացարանների կառուցման արժեքը կարող է կազմել շուրջ 4 մլն. եվրո: Այդպիսի կացարանների գնումն ու հավաքումը իրականացվելու

Komitas. Dances.

Rakhmaninov

Թռչկանի ջրվեժը հաղթե՞ց բիզնեսին

Թռչկանի ջրվեժում հիդրոէլեկտրակայանի շինարարությունը դադարեցվել է, տեխնիկան էլ՝ տարածքից դուրս է բերվել: Ինչպես գրված է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» բնապահպանական խմբի հաղորդագրությունում, հիդրոէլեկտրակայանը կառուցող «Ռոբշին» ընկերությունը նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով բնապահպանության նախարարության առաջարկությունը: Ինչպես նաեւ քաղաքական տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով է «Ռոբշինը»  դադարեցրել Թռչկանում շինաշխատանքները: «Մենք միաժամանակ հույս ենք հայտնում, որ հետագա քննարկումների ընթացքում

Մեր բանակն այդ քննությունը գերազանց է հանձնում

«Առավոտի» հարցերին պատասխանում է պաշտպանության նախարարը «Յուրաքանչյուր պետության զինված ուժերի մարտունակությունը քննության է ենթարկվում մարտական պայմաններում: Հակառակորդին որակապես գերազանցելու սկզբունքով առաջնորդվելով` մեր բանակն ամեն օր այդ քննությունը գերազանց է հանձնում եւ թվաքանակով իրեն գերազանցող հակառակորդին պարտադրում հարաբերական խաղաղություն: Մեր զինվորները հերոսաբար են իրենց ծառայությունն իրականացնում հակառակորդի հետ շփման գծում: Նրանց նվիրումի ու մարտական ոգու շնորհիվ

Musorgsky

Meyerbeer

Komitas. Selected works

Քաղաքը պատրաստվում է ձմռանը

Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը համայնքապետերին հանձնարարել է պատրաստվել ձմռանը:     Այսօր Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրված: Խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը հաշվի առնելով այն, որ ձմեռը «սարերի հետեւում չէ», համայնքների ղեկավարներին հանձնարարել է ջեռուցման սեզոնին ընդառաջ մատնանշել բոլոր այն խնդիրները, որոնք այս պահին առկա են հանրակրթարաններում, որպեսզի հնարավորինս շուտ

Prokofiev

Schoenberg

Mozart

Adan

Կադդաֆիին դիահերձած բժիշկը բացահայտումներ է արել

Լիբիայի արդեն նախկին առաջնորդ Մուամմար Կադդաֆիին դիահերձող բժիշկը պատմել է, թե ինչից է  մահացել գնդապետը: Գերմանական Spiegel պարբերականի տեղեկություններով, բռնապետը մահացել է գանգուղեղի կոտրվածքների արդյունքում, որի պատճառով  նրա շնչառությունը կաթվածահար է եղել: Դիահերձումը ցույց է տվել, որ  Կադդաֆիի մյուս օրգանները լավ վիճակում են եղել: Բռնապետի մահվան եզրակացության մեջ, Կադդաֆիին դիահերձած բժիշկ Աբու Բակո Թրայնան գրել

Նախնական նիստի ժամանակ լեռնապատցին ինքնաբացարկ հայտնեց դատարանին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, այսօր ժ.14-00-ին սկսվեց Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ նույն գյուղի բնակիչներ Գեւորգ Մելքոնյանի եւ Բորիս Աշրաֆյանի: Պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ է ճանաչվել նաեւ «Առավոտ» օրաթերթը: «Առավոտի» շահերը դատարանում պաշտպանում է թերթի լրագրող, իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը: Լեռնապատի

Ambroise Thomas

Poulenc

Կապանի տարածաշրջանի անասնաբույժները 4 ամիս աշխատավարձ չեն ստացել

Կապանի տարածաշրջանի 37 համայնքները սպասարկող 23 անասնաբույժները 4 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել: «Կապանի տարածաշրջանի անասնաբուժական ծառայություն» ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրենի հետ կայացած հանդիպման ժամանակ անասունների շրջանում կատարված եւ մինչեւ տարեվերջ կատարվելիք անասնաբուժական ծառայությունների եւ այլ հարցերի  մասին խոսելու ու քննարկելու եկած անասնաբույժները դժգոհեցին, որ հւնիս-հոկտեմբեր ամիսներին բարեխղճորեն իրենց կատարած աշխատանքի դիմաց չեն վարձատրվել: Նրանք աշխատավարձ

Edvard Mirzoyan

Արտուշ Ղուկասյան. Ոչ բոլոր գիտական պարբերականներն են համարվելու ԲՈՀ-ի կողմից ընդունելի

2011թ. փետրվար ամսից մինչ օրս գիտական աստիճանի վկայագիր են ստացել 454 հայցորդներ, որից 38-ը գիտությունների դոկտորի գիտական աստիճան է եղել, մնացածը գիտությունների թեկնածուի: Այդ մասին այսօր լրագրողներին ասաց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ (ԲՈՀ) Արտուշ Ղուկասյանը: Ըստ նրա՝ այս տվյալները նախորդ տարվա  համեմատությամբ էապես չեն փոխվել: Գիտության բնագավառում առաջատարը, դատելով ԲՈՀ դիմածներից եւ նրանց ստացած վկայագրերից,

Mahler

Facebook-ցիները նախընտրում են Տարոն Մարգարյանին

  Facebook սոցիալական ցանցում այս պահին հարցում է անցկացվում, թե մայրաքաղաքի բնակիչներն ում են ուզում տեսնել Երեւանի քաղաքապետի պաշտոնում:   Սոցցանցի օգտատերերի մեծ մասը նախընտրում է քաղաքապետի ներկայիս պաշտոնակատար, փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանին: Առայժմ նա հավաքել է 1810 ձայն: Մնացած թեկնածուները բավականին զիջում են ձայներով: 2-րդ տեղում է Երեւանի ներկայիս ավագանու անդամ Բագրատ Հարությունյանը, որը ստացել

ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս գալով «քաղաքական միավորների հույս ունե՞ր /տեսանյութ/

ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանն այսօր կազմակերպված քննարկման ընթացքում հայտարարեց, որ ՀՅԴ-ն լավ չէր հաշվարկել իր քայլը, երբ դուրս եկավ կոալիցիայից:  

Քանաքեռ-Զեյթունը՝ 1 օր առանց ջրի

Նոյեմբերի 2-ին, ժամը 10-ից մինչեւ նոյեմբերի 3-ը, ժամը 10-ը  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ջրամատակարարումը կդադարեցվի: Պատճառը այստեղ իրականացվող շինարարական աշխատանքներն են: Դադարեցվելու է Քանաքեռ եւ Բոյնի թաղամասերի, Գոգոլի, Մ. Ավետիսյան, Նորաշխարհյան, Շովրոյան, Ռայնիսի, Լեփսիուսի, Ռուբինյանց ու Դրոյի փողոցների, Թբիլիսյան խճուղու 1, 2, 3, 4, 6, 7, 10, 5/1, 2/715, 35/1, 35/2 շենքերի, Պ. Սեւակի փողոցի 90,

Վահան Հովհաննիսյանը կառավարությանը. «Մի ընգեք տաքսիստների հետեւից»

Վահան Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նոր հարկային փաթեթին: Ասաց, որ ՀՅԴ-ն դեռեւս դրան չի ծանոթացել, բայց ակնկալում է դրական քայլեր: Մինչեւ այժմ պետության վարած հարկային քաղաքականությունից դժգոհ է. «Ինչո՞ւ է մեր կառավարությունը պարտադրում մեր եկամուտների պետական կոմիտեին այդքան կոշտ եւ ծանր ճնշման տակ դնել մանր եւ միջին բիզնեսը: Վերջապես կաֆեների տերերին անընդհատ վերահսկելով,

Դիվանագետները Ջերմուկում էին, քաղաքի պայծառ ապագան դեռ չի երեւում

Հանգստյան օրերին Ջերմուկում էին մեր երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող արտասահմանյան գերատեսչությունների 9 ներկայացուցիչներ (ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Լեհաստանի եւ Ղազախստանի դեսպանները), չնայած հրավերն ուղարկվել էր ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին: Ջերմուկի քաղաքապետարանից տեղեկացանք, որ այցը ճանաչողական էր՝ նպատակն էր օտարներին ծանոթացնել Ջերմուկի զարգացման ծրագրերին ու զբոսաշրջային հնարավորություններին: Դիվանագետները ճոպանուղի են նստել, հայկական կոնյակ

«Հանրապետություն» միավորման երկու մասերն այսօր պայքարում են միմյանց դեմ /տեսանյութ/

  «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նախընտրական եւ հետընտրական դաշինքների վերաբերյալ այսօր կազմակերպված քննարկման ընթացքում «պատմության զիգզագի» արդյունք որակեց անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին խորհրդարանական կոալիցիայի «ոդիսականը», երբ ՀՀՇ-ն միավորվեց «Հանրապետություն» խմբակցության հետ, որը մտավ խորհրդարան, եւ հիմա, ըստ էության, այդ երկու ուժերն էլ պայքարում են միմյանց դեմ:

Ըստ ՀՅԴ-ի՝ հարկավոր է դաշինք կոալիցիայի դեմ պայքարելու համար /տեսանյութ/

Նախընտրական եւ հետընտրական դաշինքների վերաբերյալ այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը կարծիք հայտնեց, որ որոշ ընդդիմադիր ուժեր կարող են միավորվել եւ ստեղծել Սոցիալ-հայրենասիրական դաշինք՝ ընտրություններում իշխանական միավորված կոալիցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ տանելու նպատակով: 

Սվետլանա Գրիգորյանը պարգեւատրվել է մեդալով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ հայ թատերական արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դերասանական բարձր վարպետության եւ մնայուն բեմական կերպարներ ստեղծելու համար, անվանի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728