Լրահոս
Օրվա լրահոսը

Կադդաֆիին դիահերձած բժիշկը բացահայտումներ է արել

Հոկտեմբեր 31,2011 19:05

Լիբիայի արդեն նախկին առաջնորդ Մուամմար Կադդաֆիին դիահերձող բժիշկը պատմել է, թե ինչից է  մահացել գնդապետը: Գերմանական Spiegel պարբերականի տեղեկություններով, բռնապետը մահացել է գանգուղեղի կոտրվածքների արդյունքում, որի պատճառով  նրա շնչառությունը կաթվածահար է եղել: Դիահերձումը ցույց է տվել, որ  Կադդաֆիի մյուս օրգանները լավ վիճակում են եղել:

Բռնապետի մահվան եզրակացության մեջ, Կադդաֆիին դիահերձած բժիշկ Աբու Բակո Թրայնան գրել է. «Մահը վրա է հասել  վնասվածնքների արդյունքում: Դա փամփուշտի՞, թե՞ ականի բեկորներ են եղել՝ մենք չգիտենք. այդ տարրը անհետացել է:

Կադդաֆիի դիահերձման պաշտոնական եզրակացությունը, որը տրվել է Տրիպոլիի բժիշկների կողմից, մոտ ժամանակներս կհրապարակվի, բայց առանց այդ դրվագի նրանք էլ չեն կարող շատ ավելին ասել»: Նա բռնապետի դին տեսել է անհամեմատ լավ վիճակում, քան՝ ակնկալել է: «Ես ենթադրում էի, որ նա շատ դաժան մահ է ունեցել,  գեմատոմաներ, ջարդվածքներ, վերքեր: Կարծում էին, որ նրան ծեծելով սպանել էին: Բայց երբ մենք մաքրեցինք նրա մարմնի վրայի արյունը, որեւէ կապտուկ չտեսանք, կողերի ոչ մի կոտրվածք»,- հայտարարել է Աբու Բակո Թրայնան:

Նրա ասելով, «գնդապետի տաբատը դարչնագույն է եղել,  հագին եղել է ռետինե կոստյում: Կադդաֆիի դեմքը 69 տարեկան զառամյալի դեմք էր, բայց  մարմնի ներքեւի հատվածը 40-ամյա տղամարդու մարմնի էր նման, գրեթե առանց կնճիռների եւ  հարթ փորով»:

Հիշեցնենք, որ Կադդաֆին թաղվել է Միսուրատա քաղաքի հարավային շրջաններից մեկում, իսկ նրա հայրենի Սիրթ քաղաքում, Spiegel-ի մատուցմամբ,  անարգվել է Կադդաֆիի մոր եւ հոր գերեզմանները, նրանց աճյունները գողացվել են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31