Օրվա լրահոսը

Իսկ ո՞րն է մեր «զասլուգան»

Վերջերս մի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրուցում էինք Սյունիքի մարզպետի եւ Սիլվա Համբարձումյանի միջեւ տեղի ունեցածի շուրջ: Ինքս փորձում էի այդ պաշտոնյանից ճշտել՝ թե ո՞վ է Սիլվա Համբարձումյանը, քանի որ վերջինս ասում է, որ ինքը դեռ 1990-ականներից է բիզնես-գործունեություն ծավալում, իսկ զրուցակիցս հենց այդ տարիներից քաղաքական, նաեւ գործադիր դաշտի առաջին դեմքերից էր: Պարզվեց, որ զրուցակիցս

Գորբաչովը չի կարողանում գրանցել նոր կուսակցություն (տեսանյութ)

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Բեռլինում ասուլիսի ընթացքում անդրադառնալով ՌԴ-ում կայանալիք ընտրություններին՝ ասել է, թե իր կարծիքով՝ Ռուսաստանին այժմ հարկավոր են նոր սերնդի քաղաքական գործիչներ: 80-ամյա գործիչը դեռ մտածում է քաղաքականություն վերադառնալու մասին եւ արդեն իսկ արժանացել է ՌԴ իշխանությունների հակազդեցությանը. «Ես փորձում եմ ստեղծել կուսակցություն, իսկ ինձ ասում են՝ Միխայիլ Սերգեյիչ, դա ձեր ինչի՞ն

ԽՍՀՄ փլուզման 20-ամյակի առթիվ Թբիլիսիում կբացվի Ռեյգանի հուշարձանը

 Չորեքշաբթի, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, Խորհրդային Միության փլուզման 20-րդ տարելիցի կապակցությամբ, տեղի կունենա  ԱՄՆ քառասուներորդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հուշարձանի հանդիսավոր բացումը, տեղեկացնում է РБК-ն: ԱՄՆ նախկին նախագահի բրոնզաձույլ արձանի հեղինակն է Ավթանդիլ Մոնասելիձեն: Ռեյգանը նստած է նստարանին: Պատվանդանի վրա վրացերեն եւ անգլերեն լեզուներով  գրված է  նրա հայտնի արտահայտությունը. «Ազատության համար  պետք է հոգ տանեն բոլոր սերունդները»:

«Կրիմինալ բիզնեսը ստիպված են պաշտպանել կրիմինալ ձեւով». կին գործիչները՝ թիկնապահների մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Թիկնազորը բավականաչափ քաղաքական գործոն է ե՛ւ ընտրություններում, ե՛ւ ընտրությունները կեղծելու գործընթացում, ե՛ւ արտաընտրական որոշակի հարցերում»,- այսօր «Հայելի ակումբում», խոսելով «Թիկնազորի մասին» օրենքի մասին, ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նրա կարծիքով, Հայաստանում թիկնազորն իրականացնում է ծպտված կրիմինալ գործառույթներ, եւ մեզանում թիկնապահը ոչ թե միտված է կյանք պաշտպանելուն, այլ որոշակի նախաձեռնողական գործողություններ անելուն. «Ումի՞ց է

Պարզվել է ինքնասպանի ինքնությունը (տեսանյութ)

 Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ոստիկանության Գյումրու բաժնի օպերատիվ-խումբը պարզել է ինքնասպան եղած երիտասարդի ինքնությունը. նա Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի բնակիչ, գործազուրկ, 21-ամյա Ստյոպա Ավագյանն էր: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

«Ռոսսոտրուդնիչեստվոն» թաքուն գործել է ընդդեմ հայերենի

«Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության ներկայացուցչության մամուլի ծառայությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ  ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 18-22-ին սեմինար է իրականացվել՝ նվիրված երկլեզվյա միջավայրում ռուսաց լեզվի դասավանդման խնդիրներին: ՀՀ բուհերի ներկայացուցիչների հետ  երկլեզվյա ուսուցման մեթոդի եւ հայաստանյան դպրոցներում ռուսաց լեզվի խորացված ուսուցման ու դպրոցների ռուսական դասարաններում աշխատանքների վերաբերյալ դասախոսություններն անցկացրել են ռուսաստանցի մասնագետները, մասնավորապես՝ ՌԴ Կրթության զարգացման

Հոու Յիֆանին մի քանի ժամ պահել են հիվանդանոցում

Ալբանիայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնուհու կոչման համար մրցամարտի 6-րդ տուրի նախորդ գիշերը գործող թագուհի Հոու Յիֆանը (Չինաստան) մի քանի ժամ անցկացրել է Տիրանայի լավագույն հիվանդանոցներից մեկում: Պատճառը եղել է որովայնի շրջանում սուր ցավը: Բժիշկները վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել ու դա վերագրել են հոգեբանական լարվածությանը: Ու թեեւ Յիֆանը հրաժարվել է ցավազրկող հաբեր ընդունելուց, այդուհանդերձ, հաջորդ օրը

Գրոսմայստեր Յուրի Դոխոյանը կգլխավորի ՌԴ տղամարդկանց հավաքականը

ՌԴ շախմատի ֆեդերացիայի դիտորդական խորհուրդը որոշել է շախմատի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել հայ գրոսմայստեր Յուրի Դոխոյանին: Նա մինչ այդ գլխավորում էր Ռուսաստանի կանանց ընտրանին, որը նվաճել է աշխարհի հնարավոր բոլոր տիտղոսները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ազատամարտիկները՝ հոգուտ ազատ եւ արդար ընտրությունների անցկացման

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   Օրերս տեղի ունեցավ արցախյան ազատամարտի մասնակիցներին միավորող մեկ տասնյակից ավել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների փակ ժողովը. օրակարգում ունենալով մեկ հարց` ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերլուծությունը և դրանից բխող ժամանակից շուտ սկսած նախընտրական արշավի պայմաններում հետագա քայլերի հստակեցումը: Վերջին ժամանակներս երկրում տեղի ունեցող գործընթացները տեղավորվում են միայն ընտրական պրոցեսների տրամաբանության շրջանակներում: Մոտալուտ ընտրություններին ընդառաջ տարբեր

Ահարոն Ադիբեկյան. ՀԱԿ-ը՝ անորոշ դիմագծերով, «Ժառանգությունը»՝ առանց բրենդի (Տեսանյութ)

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունը» շանսեր չունի մտնելու խորհրդարան: Այս մասին այսօր «Ազդակ» ակումբում կայացած ասուլիսում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա դիտարկմամբ, քաղաքական շուկայում արդեն բոլոր տեղերը զբաղեցված են՝ ՀՀԿ-ն բրենդ է, ԲՀԿ-ն տնտեսության զարգացման խթանող, ՀՅԴ-ն համապետական խնդիրներ լուծող, ՕԵԿ-ը՝ մարդու իրավունքների պաշտպան, ՀԱԿ-ն էլ ընդդիմադիր ուժ, բայց անորոշ դիմագծերով: Ըստ Ադիբեկյանի, «Ժառանգության» տեղն է

Վովա Գասպարյանն ապացուցում է, որ Նազարների դեմ խաղ կա

Այս տարվա մայիսին «Առավոտը»/«Որ մին զարկի դառնա…65 հազար»/ անդրադարձավ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության նախկին պետ Նազար Մնացականյանի հետ կապված պատմություններից մեկին: Իրանից վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում կալանավորվել էր «ՔիմՏեխ» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Սամվել Խաչատրյանը, որը կասկածվել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ ապօրինի արտադրության մեջ: «Առավոտը» տեղեկացրել էր, որ Սամվել

Երեխաները՝ հեռուստաեթերի զոհ

Ցուցադրվող բռնությունը, ագրեսիվությունն ու անհանդուրժողականությունը խանգարում են առողջ հոգեբանության զարգացմանը: «Երեխաները մուլտֆիլմեր չեն նայում, որովհետեւ նախ դրանք չկան: Հայկական բարի, անմեղ մուլտֆիլմերին փոխարինելու են եկել դաժան, հակահայկական ու անիմաստ տեքստերով հեռուստասերիալները: Մեր երեխաները մեծանում են արտասահմանյան վայրենի մուլտֆիլմեր ու հայկական բռնություն, ժարգոն, ատելություն սերմանող ֆիլմեր դիտելով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց մանկական հոգեբան Լաուրա Աբրահամյանը, փաստելով,

Բաբաջանյան ֆեստը սկսված է

Երեկվանից մեկնարկել է «Բաբաջանյան ֆեստ»՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյակին: Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: «Բաբաջանյան ֆեստի» կազմակերպիչներն են մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ¥գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան): «Բաբաջանյան ֆեստի» շրջանակներում կկայանա 6 համերգ:

Փարիզում Ղազախստանի հին օրհներգն է հնչել

Փարիզում ընթացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում արձանագրված կազմակերպական որոշ թերություններ կարող էին վերածվել սկանդալի: Մասնավորապես, երբ ի նշան աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած 17-ամյա մարզուհի Զուլֆիյա Չինշանլոյի հաղթանակի բարձրացվում էր Ղազախստանի դրոշը, այդ երկրի մարզական պատվիրակությունը շոկի մեջ ընկավ, որովհետեւ դահլիճում հնչում էր այդ երկրի նախկին օրհներգը, որը փոխվել է դեռ 2006 թվականին: Բնականաբար, զայրացած ղազախները պաշտոնական

Գերաստղերը երեկ հանգստանում էին

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի վեցերորդ հուշամրցաշարի մասնակից շախմատային տասը գերաստղերը երեկ հանգստանում էին: Իսկ նախորդ օրը կայացած 5-րդ տուրում բոլոր պարտիաներում ոչ-ոքիներ էին գրանցվել: Այսօր կայանալու է վեցերորդ տուրը, որում միմյանց հետ խաղալու են Լեւոն Արոնյանն ու Բորիս Գելֆանդը, Վասիլի Իվանչուկն ու Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկն ու Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին

Ամերիկյանում սահմանափակումներ չկան

«Առավոտը» դժգոհություն էր ստացել Կոտայքի մարզի մի բնակչից այն մասին, որ իբր Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարանում իրեն մերժել էին գրքեր տրամադրել՝ պատճառաբանելով նրա ոչ երեւանյան գրանցումը: Համալսարանի մամուլի պատասխանատու Դիանա Մանուկյանը «Առավոտի» հետ զրույցում բացառեց նման դեպքերը, ասելով, որ ընդհակառակը, իրենք քաջալերում են Ամերիկյան համալսարանի գրադարանից օգտվելը, քանի որ դրանով նաեւ իրենց աշխատանքի արդյունավետությունն է

Փիլիսոփայության օրը՝ Մանկավարժականում

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում օրերս նշվեց Փիլիսոփայության համաշխարհային օրը: Մանկավարժական համալսարանում նման ձեւաչափի սիմպոզիումը ի մի էր բերել փիլիսոփայության հիմնախնդիրներով շահագրգիռ մարդկանց: Հանդիսավոր նիստում ելույթ ունեցողները փորձեցին մի քիչ «փիլիսոփայել» եւ տարբեր տեսանկյուններից դիտարկել աշխարհի հնագույն գիտությունը: Սիմպոզիումը բացեց տրամաբանության, տեսական եւ գործնական փիլիսոփայության, մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Հովհաննիսյանը: Ելույթ ունեցավ

«Լիտոպեդիան»՝ հօգուտ հայերենի

Կամ՝ աջակցություն բանասիրական ֆակուլտետի ուսանողներին եւ  հայերենի ուսուցիչներին Շուրջ մեկ տարվա ընթացքում «Լիտոպեդիա» բանասիրության առցանց հանրագիտարանը ստեղծել է բանասիրական տեղեկույթնների հարուստ շտեմարան՝ փորձելով հայագիտական ժառանգությունը հասցնել աշխարհի չորս կողմը եւ նվազեցնել հայերենի աղքատությունը համացանցում. «Թերեւս միակ կողմնորոշիչն այն է, որ աշխատում եմ այնպիսի նյութեր տեղադրել, որոնք դեռեւս չկան հայերեն կայքերում»,- մեզ հետ հարցազրույցի ժամանակ մանրամասնեց

Ադրբեջանի հավաքականի պաշտպանը բռնվել է դոպինգի վրա

Ադրբեջանական մամուլը տեղեկացնում է, որ ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Մահիր Շուքյուրովը ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի շրջանակներում Թուրքիայի հետ հանդիպումից առաջ անցկացված դոպինգ-թեստը չի անցել, ինչի մասին տեղյակ է պահվել նաեւ ՈՒԵՖԱ-ին: Սակայն որակազրկման վերջնական որոշում կայացնելուց առաջ դեռ պետք է բացվի նաեւ «B» սրվակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Եվգենի Պլյուշչենկոն Եկատերինա թագուհու ժամանակների շշեր է գտել

Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն կարիերան ավարտելուց հետո պատրաստվում է զբաղվել գանձեր որոնելով: Թուրինի օլիմպիական խաղերի չեմպիոնն այդպես զերծ կմնա սթրեսից: «Դա իմ հոբին է: Մի երկու տարի առաջ մենք հին դրամներ եւ Եկատերինա թագուհու ժամանակների շշեր գտանք: Իսկ ընդհանրապես՝ մտադիր եմ մարզական կարիերաս ավարտելուց հետո գանձեր որոնողների սեփական խումբ ստեղծել»,- հայտարարել է գեղասահորդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ճգնավորյանը հրաժարական է տվել

Հավանաբար նա ստեղծագործական կյանքը կկապի հայրենիքի հետ Շուրջ մեկ տարի առաջ Գլենդելի քաղաքային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր դարձած Լորիս Ճգնավորյանը վերջերս հրաժարական է տվել եւ վերադարձել ծննդավայր Իրան: Ասում են, որ նա արտահայտվել է, թե 2012-ից ստեղծագործական կյանքը մտադիր է կապել դարձյալ հայրենիքի հետ, այս անգամ՝ ցմահ: Ի դեպ, Գլենդելի ֆիլհարմոնիկի գեղարվեստական

Էլի մի հայեցակարգ

Եթե միավորվեն եւ խոշորանան Վայոց ձորի համայնքները, տարեկան կտնտեսվի մոտ 150 միլիոն դրամ՝ 55 վարչական աշխատողի կրճատման, 12 գյուղական գրադարանի եւ 5 մանկապարտեզի փակման արդյունքում: Ընդամենը 10 օր առաջ՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ կառավարությունն ընդունեց «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը»: Սրանից երկու տարի առաջ ՀՀ կառավարությունը քննարկում էր «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման

Սուտ մատնության հիմքով

ՀՀ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքի պետ Կ. Քարամյանը օգոստոսի 18-ին մերժել էր քրեական գործ հարուցել Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ Մարուսյա Դանիելյանի դիմումի հիման վրա: Մ. Դանիելյանը հայտնել էր, որ մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով վերահաստատվել է իր եւ ամուսնու կողմից տիրապետվող՝ գյուղում գտնվող, բայց իրենց աղջկա՝ Արեւիկ Ասրիյանի անունով գրանցված հողի եւ տան սեփականության

«Սաշիկի տղան ու Վահանի աղջիկը» ԵՊՀ-ն ավարտել են «4»-երով

Քաղաքական գործիչների երեխաների ուսման առաջադիմության մասին նոր բացահայտումներ՝ համալսարանի արխիվից: Օրերս Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, որը նաեւ դասախոսություններ է կարդում ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ «Սաշիկի տղան ու Վահանի աղջիկը դասի չեն եկել, բայց դիպլոմ են ստացել»: Մենք ԵՊՀ ռեկտորին հարցում արեցինք՝ պարզելու, թե Ալեքսանդր Սարգսյանի (լուսանկարում) որդին՝ Նարեկը

Քաղաքացիությունից հրաժարվում են

Կալանավորի հայրը դիմել է հանրապետության նախագահին, ազգային անվտանգության ծառայությանը, գլխավոր դատախազին ու ոստիկանապետին: Հոկտեմբերի 10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվեց Մհեր Համբարձումյանի, Տարոն Խաչատրյանի գործը: «Առավոտն» այս գործի մասին տեղեկացրել է, մասնավորապես, անդրադառնալով ոստիկանների կողմից բերման ենթարկելու իրավաչափությանը. ոստիկանները կրակել էին բերման ենթարկվողի՝ Մհեր Համբարձումյանի վրա: Մհեր

Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգության» հանդեպ վերաբերմունքը միավորում է ՀԱԿ-ին եւ իշխանությանը

Նախընտրական կրքերի շիկացմանը զուգահեռ նկատելի է մի շատ անթաքույց երեւույթ: Ինչ հարցերում էլ որ ՀԱԿ-ը եւ իշխանությունները տարակարծություններ ունենան՝ մի հարցում միանշանակ համախոհներ են. երկուսն էլ չեն ուզում «Ժառանգությանը» տեսնել ապագա խորհրդարանում, եւ երկուսն էլ, իրար հերթ չտալով՝ տարբեր հարցումների կամ կարծիքների միջոցով փորձում են տպավորություն ստեղծել, որ «Ժառանգությունը» հաջորդ խորհրդարանում տեղ չի ունենալու: Այս

Մանուկների ճանապարհն անտեսում են

Ամիսներ առաջ (06.09.2011) «Առավոտն» իր «Մանկապարտեզի ճամփան դժվար է ու քարքարոտ» հրապարակմամբ անդրադարձել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան զանգվածում գործող թիվ 81 մանկապարտեզի անբարեկարգ ճանապարհին: Նյութում մասնավորապես նշել էինք, որ ճանապարհն այնքան քարուքանդ է, որ փոքրիկներն ընկնում են եւ վնասվածքներ ստանում: Ծնողների պատմելով՝ հատկապես տաք եղանակին մինչեւ հասնում են մանկապարտեզ, ստիպված են լինում մի քանի անգամ

Գեղարվեստական աուրա՞, թե՞ առ ու տուր

Ես խորհրդային կարոտաբաղձությամբ չեմ տառապում, բայց այսօր էլ իմ հասակակիցները, ինչպես նաեւ ավագ սերնդի երեւանցիները հիշում են Թումանյան փողոցում գտնվող «Գեղարվեստական սալոնը», որը ոչ միայն քաղաքի յուրատեսակ այցեքարտն էր, այլեւ արվեստասեր հանրության համար բարերար մթնոլորտ էր ստեղծում: Թվում էր, թե անկախության տարիներին սալոնը կբարգավաճի, սակայն եղավ վատթարագույնը: Սկզբում՝ 90-ականներին, խանութը դարձավ խաղասրահ, ապա այն տեղափոխվեց

Քաղաքացուց խլում են, որ տան գործարարին

50 տարվա այգին ու հողատարածքը հատկացրել են ամերիկահայ գործարարին՝ սուպերմարկետ կառուցելու նպատակով: Սենիկ Արզումանյանը իր բազմանդամ ընտանիքի հետ ապրում է Քանաքեռ-ՀԷԿ թաղամասում գտնվող 2 սենյականոց բնակարանում: Այդ 30 քմ մակերես ունեցող բնակարանում Արզումանյանների ընտանիքը բնակվում է 12 հոգով՝ Սենիկ Արզումանյանը՝ իր թոշակառու կնոջ, 2 տղաների, 2 հարսների, 6 թոռան հետ: Նրանց եկամտի եւ սնվելու հիմնական

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728