Օրվա լրահոսը
Կուրսի տղաներին են ճանապարհում բանակ
ԵՊՀ-ի 7-րդ մասնաշենքում 4 հարկերի պատերին են փակցրած այս տողերով թղթեր: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի աղջիկներն են արել: Բանակ էին ճանապարհում կուրսի տղաներին: Իսկ հենց 4րդ հարկում անգամ մի մեծ ցուցանակ կա`լի բարեմաղթանքներով, դրանց միացել են նաև ֆակուլտետի փոխդեկանն ու դեկանը: Տղաներին աղջիկները խնջույքով են ճանապարհում բանակ, կտրում տղաների անուններով տորթը եւ երգում հայրենասիրական
Քըրք Քըրքորյանի զարմուհին մոտ է Հայաստանի համար օլիմպիական ուղեգիր նվաճելուն
Երեկ կայացած ձիասպորտի ֆեդերացիայի տարեվերջյան նիստում ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մարզական լրագրող Կարեն Գիլոյանը տեղեկացրեց, որ հայ միլիարդատեր եւ մեծ բարեգործ Քըրք Քըրքորյանի զարմուհի, գերմանաբնակ Քերի Աղաջանյան Շոպֆը, որը սեփական էլիտար ձիանոց ունի եւ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, 2011 թվականին մասնակցել է Լոնդոնի օլիմպիական խաղերի վարկանիշային յոթ մրցաշարի եւ մոտ է գեղավարգ մրցաձեւում պատմության
Փակ ճանապարհներ չկան, կա մերկասառույց եւ մառախուղ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալներով, այս պահին ձյուն է տեղում հանրապետության գրեթե ողջ տարածքում: Փակ ճանապարհներ չկան, սակայն մառախուղ եւ դրանով պայմանավորված ցածր տեսանելիություն է Մարալիկ-Գյումրի, Սպիտակ-Գյումրի, Իջեւան-Բերդ հատվածներում: Իսկ Վանաձոր-Դիլիջան, Բերդ-Ճամբարակ, Նոյեմբերյան-Իջեւան, Սիսիան-Գորիս-Կապան եւ Գորիս-Բերձոր հատվածներում մերկասառույց է:
Տարածքը «նայող» ոստիկանների դեմ՝ ծառայողական քննություն
Նոյեմբերի 19-ի «Հետք» կայքում հրապարակվեց «Զանգվածային ծառահատումներ Օձուն-Արեւածագ ճանապարհին» հոդվածը: Այնտեղ խոսք էր գնացել 200 ծառերի ապօրինի հատման մասին: Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը այսօր հանձնարարել է ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Ա.Հարությունյանին ստուգել հոդվածում նշված հանգամանքները: Իսկ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Ա.Համբարյանին էլ հանձնարարվել է հսկողություն իրականացնել նյութերի նախապատրաստման, ձեռնարկվող օպերատիվ միջոցառումների նկատմամբ: Հոդվածում նշված հանգամանքները հիմնավորվելու
«Էսօր մեր հարևանի սեքս անելու օրն էլ ա, հավաքվենք նկարենք» Փ. Հովհաննիսյան
Ֆեյսբուքի օգտատերերը ինչքան պտտվում կրկին խոսում են սեքսի մասին, հիշում իրենց հարևաններին, հետո էլ «փախած» ընկերներին Պարզվում է Հայաստանում, բացի բակի տղաներից ու Վիոլետ Գրիգորյանից՝ սեքսից խոսող ու դրան գրառումներ նվիրող այլ մարդիկ էլ կան, ընդ որում՝ լրագրող: Այդ տենդենցը նկատվում է հասարակական մեկնաբանությունների կիզակետ դարձած սոցիալական ցանցերում` մասնավորապես ֆեսյբուքում: Լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանը ակտիվ է
Արդյունավետ կառավարում հօգուտ ՀՀԿ-ի՞
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն այսօր «Հայելի» ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է մեկնաբանում, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետական բյուջեի միջոցներով աշխատանքային այցով մարզեր այցելության ժամանակ նաեւ զբաղվում է ՀՀԿ-ի կուսակցական գործերով, մասնավորապես՝ կուսակցական անդամատոմսեր է բաժանում, ասաց. «Վարչապետը հանդիսանում է Հանրապետական կուսակցության անդամ եւ որեւէ օրենք որեւէ իրավական արգելք չի սահմանափակում
ԱԱԽ նիստում քննարկել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարը
ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների ու զարգացման հայեցակարգային փաստաթղթեր: Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության
Արդարադատության նախարարը պատասխանում է փորձագետին (տեսանյութ)
Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ane Tusink Bonde-ի հայտարարությանը, թե Հայաստանում արդարադատության համակարգում լուրջ խնդիրներ կան: [/video] Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Արամի 30 հասցեում տեղակայված շենքը Ճարտարապետական բացառիկ արժե՞ք չէ
Արամի 30 հասցեում տեղակայված շենքի քանդման դեմ հասարակական նախաձեռնության անդամների նոյեմբերի 23-ին կազմակերպած ակցիայի մասնակիցներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տեղում հանդիպել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը և Երևանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պողոսյանը: Վերջիններս մասնավորապես նշել են, որ տվյալ տարածքը ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի 20-ի որոշմամբ ճանաչվել է որպես
Բրիթնի Սփիրսը դարձել է Google+-ի «թագուհին»
Երգչուհի Բրիթնի Սփիրսի Google+ էջը բաժանորդագրվածների թվով առաջ է անցել Google-ի հիմնադիր Լարի Փեյջի էջից ու գրավել առաջին տեղը: Այս պահին երգչուհին ունի 744 հազ. 269 հետևորդ, իսկ Փեյջը՝ 743 հազ. 454: Փեյջն իր հերթին հոկտեմբերի վերջին առաջ է անցել Մարկ Ցուկերբերգից, ով մինչ այժմ այս սոցցանցում ոչ մի գրառում չունի: Twitter-ում Սփիրսին հետևում է
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է քննել Հայաստանի հայտերը
Նոյեմբերի 22-29-ը Բալի կղզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ որոշվելու է, թե 84 ազգային ավանդություններից որոնք են ընդգրկվելու «Ոչ նյութական ժառանգության» ցանկում: Հայաստանը 2 հայտ էր ներկայացրել՝ Վարդավառը եւ Հայ աշուղական սիրավեպը: Բալիում Հայաստանը ներկայացրել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, նրա հետ Ինդոնեզիա են մեկնել Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային կոմիտեի քարտուղար Քրիստինա Մեհրաբեկյանը եւ ՀՀ ԳԱԱ
Եվրասիական միությունը՝ ԼՂ խնդրի կարգավորման միջո՞ց
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը Հայաստանի համար քաղաքական օրակարգի հարց է: Այսօր ասուլիսում Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ միությանն անդամակցելու հնարավորությունը կնպաստի նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Պարոն Սաֆարյանի կարծիքով, 2016-ին Եվրասիական միության միասնական արժույթը ռուբլին է լինելու. «Ռուբլին երաշխավորված է ու այն նույնիսկ կարելի է էներգետիկ ռուբլի համարել, նրա թիկունքում Ռուսաստանի էներգառեսուրսներն
Ձյան պատճառով՝ շուրջօրյա աշխատանքային ժամանակացույց
Մայրաքաղաքում տեղացող ձյան հետ պայմանավորված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների և համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել է անցնել շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցի և, մոբիլիզացնելով առկա տեխնիկական միջոցները, ձյան առատ տեղումների դեպքում ապահովել մայրաքաղաքի փողոցների անցանելիությունը։ Նշենք, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում, նոյեմբերի 18–ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձյան մաքրման աշխատանքների համար պատրաստ է
«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն մտադիր է հրաժարվել Հայկական ԱԷԿ-ի կառավարումից
«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն մտադիր է ժամանակից շուտ լուծարել Հայկական ԱԷԿ-ի կառավարման պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2013 թվականի սեպտեմբերին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ աղբյուրը: Աղբյուրի համաձայն, ներկայումս Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը Հայաստանի հետ բանակցություններ է սկսել փոփոխելու համար այն պայմանները, որոնցով հոլդինգը ղեկավարում է Հայկական ԱԷԿ-ը: Այս
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ Ադրբեջանի պահվածքը ֆաշիստական է
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ, արցախյան պատերազմի մասնակից Արմեն Մխիթարյանի կարծիքով, Ադրբեջանի վերջին շրջանի պահվածքը եւ ռազմատենչ հռետորաբանությունը բավականին նման է ֆաշիստականի: Կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»
«Միասին» շարժում. Հայ երիտասարդը ուզում է տեսնել հայերեն տառեր (տեսանյութ)
Այսօր «Միասին» երիտասարդական շարժումը կազմակերպել էր երթ՝ Թամանյանի արձանի մոտից մինչեւ Հանրապետության հրապարակ: Երթի կարգախոսն էր. «Հայ երիտասարդը ուզում է տեսնել հայերեն տառեր: Մեր լեզուն հայերենն է»: Առցանց «Առավոտի» հետ զրույցում «Միասին» շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանն ասաց. «Երթը նվիրված է հայերեն լեզվի անաղարտության պահպանմանը: Արդեն երկրորդ տարին անընդմեջ մենք հետեւողական պայքար ենք մղում օտարալեզու գրառումներով
Գյուղերում լավագույն դեպքում խաշած կարտոֆիլ են ուտում
Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ ի պատասխան ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի այն ասածներին, թե մեր երկրում կոռուպցիան շարունակում է բարգավաճել, արտագաղթը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ աննախադեպ ցուցանիշների է հասել, իսկ բանակում տիրող իրավիճակն էլ օր օրի վատթարանում է, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն ասաց. «Մեր երկրում բարեփոխումներ իրականանում են: Եվ արդեն
Ալբերտ Բաղդասարյան. «Սերժ Սարգսյանի իմպիչմենտն ուրիշ նպատակով հյուսվող հեքիաթ է»
Ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է հրապարակել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավական եւ քաղաքական հիմքերը: ԳԽ նախկին պատգամավոր, ՀՀՇ առաջին վարչության անդամ Ալբերտ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե գործնականում նախագահի պաշտոնանկության հիմքեր տեսնո՞ւմ է, մանավանդ որ, այդ հիմքերը, որոնք հետագայում սահմանադրական փոփոխությունների արդյունքում փոխանցվեցին՝ ամրագրվել էին ՀՀ առաջին Սահմանադրությամբ, որի «կնքահայրը» ՀՀ
Կաշառակեր պաշտոնյաները կպատժվեն քրեորեն
Այսօր կառավարությունը հաստատեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացրած նախագիծը: Այսուհետեւ քրեական պատասխանատվության են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք կպահանջեն կամ կընդունեն կաշառք, իրենց գործունեության ընթացքում կստանան օգուտ կամ առավելություն: Նրա խոսքերով, այս նախագիծը հակակոռուպցիոն ռազմավարության մի մասն է: Վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխություններով էլ Հ. Թովմասյանն առաջարկեց պատասխանատվություն սահմանել այն կուսակցությունների
Էրդողանը Հայոց ցեղասպանության համար է՞լ ներողություն կխնդրի
«Սա երբեւէ կարող է դառնալ օժանդակ արդյունք, որպեսզի Թուրքիան այն եվրոպական իր գործընկերներին կամ շահագրգիռ ուժերին ներկայացնի, որ նման կարգի հարցերում պատրաստ է եւ կարող է գնալ ինչ-որ զիջումների, կարող է երկխոսության մեջ մտնել նաեւ նման ցավոտ խնդիրներում, այդ թվում նաեւ հայ-թուրքական: Բայց Թուրքիան այդպիսի ընդհանուր նպատակ չունի»,- «Առավոտի» հարցին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ներողությունը
Ամերիկացի փորձագետ. «Հայկական բանակում իրավիճակը մտահոգիչ է» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ane Tusink Bonde-ն այսօր կառավարության շենքի բակում լսեց հավաքված ցուցարարներին: Նա մտահոգություն հայտնեց հայկական բանակում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ Հայաստանը, որպես Եվրոպական խորհրդի անդամ, չի հարգում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը: Նրա խոսքերով, տարօրինակ է, որ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների հարազատները 4 տարվա պայքարից հետո չեն կարողանում արդարությունը
Շտաբի նիստ՝ հանրահավաքից առաջ
Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսում ավարտվել է շտաբի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են վաղը տեղի ունենալիք հանրահավաքի հետ կապված կազմակերպչական հարցեր:
Վարդան Պետրոսյան. Ես նույնիսկ մարմնավաճառների մասին եմ ջերմությամբ խոսում
Դեկտեմբերի 5-ին եւ 6-ին տեղի կունենան «Սեռասարսափ»բեմադրության հրաժեշտի ներկայացումները: «Բայց դա իմ հրաժեշտը չէ բեմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց հեղինակ Վարդան Պետրոսյանը: Նա հավելեց, որ ներկայացումը սկսել էր խաղալ օգոստոսին, երբ շոգ էր ու քաղաքում մարդ չկար. «Բայց դահլիճները լիքն էին: Անթալիայի փոխարեն առաջարկել եմ մատչելի եւ զով դահլիճներով տարբերակ»: Դերասանի խոսքերով` հանդիսատեսը հասկացել է
Բաց նամակ Երեւանի քաղաքային իշխանություններին
Մենք՝ ներքոստորագրյալ երևանցիներս, Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում ենք, որ Արամի 30 հասցեում գտնվող կառույցը պահպանվի իր տեղում, քանզի նշված կառույցը՝ գտնվում է մի փողոցում, որի ճարտարապետական համատեքստային տրամաբանությունը փոփոխելն անընդունելի է, քանի որ դրանով կվերանա զբոսաշրջիկներին գրավող և երևանցիների համար հարազատ քաղաքային յուրահատուկ կոլորիտն ու գեղագիտական արժեքը, հանդիսանալով քաղաքի կենտրոնում պահպանված՝ 19-րդ դարի սակավաթիվ կառույցներից
Հայաստանում փորձում են Google-ի հանդեպ ուշադրությունը մեծացնել
Տեղեկացրել ենք, որ «Ջի դիզայն գրուպ» կազմակերպությունը լիազորվել է վերավաճառելու Google-ի ապրանքանիշերից մեկը` google apps-ը, որը ներառում է մի քանի բիզնես ծրագրեր: Կազմակերպության տնօրեն Գրիգոր Սեմիրջյանն այսօր «Հայելի» ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով Google Apps for business ներկայացրեց փաթեթի առավելությունները, ընդգծեց, որ Google-ը Հայաստանում քիչ է ներգրավված, եւ վիճակը բարելավվելու համար պետք է քայլեր արվեն:
Ի՞նչ է մտածում Սեյրան Օհանյանը նորանշանակ ոստիկանապետի մասին (տեսանյութ)
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր լրագրողների հետ զրույցում գնահատեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատանքը: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Քրեական հետապնդումը կդադարեցվի այն զորակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան
Հայաստանի Հանրապետության Նախագահը 2011 թվականի հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել 2011թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին 2011 թվականի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: ՀՀ զինված ուժեր են զորակոչվելու արական սեռի այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև 27 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր կորցրել են
Լիլիթ Գալստյան. «Գործարար Լեւոն Հայրապետյանի ասածները նորություն չեն, բայց լավ է, որ նա համարձակություն ունեցավ այդ ասելու» (տեսանյութ)
Այսօր «Հայելի» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի եւ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի մասնակցությամբ հրավիրված բանավեճի ժամանակ, անդրադառնալով սփյուռքահայ հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի՝ նախօրեին արած բավականին կոշտ հայտարարություններին՝ կապված մեր երկրում ահռելի չափերի հասնող կոռուպցիայի, պետական համակարգում առկա անգրագիտության եւ ձեւավորված օլիգարխիայի հետ, ինչը գործարարը համարել էր Հայաստանի գլխավոր չարիքները, Արտակ Զաքարյանն ասաց. «Այս


















































