Օրվա լրահոսը
Քաջարան գյուղի բնակիչներին վախեցնում ու սպառնում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից խաբված գյուղացիները պնդում են, որ գյուղից չեն հեռանալու, թեեւ կարծում են, որ կառավարությունում իմիջիայլոց են վերաբերվում ու բախտի քմահաճույքին թողնում իրենց: Սյունիքի մարզի Քաջարան գյուղում խիստ լարված իրավիճակ է: Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի փոխանցմամբ, Քաջարանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը ճնշումներ է գործադրում բնակիչների վրա, նույնիսկ սպառնում է գյուղ իրավապահ մարմիններ ուղարկել,
Ծեծի հանգամանքին ոչ ոք ուշադրություն չի դարձնում
Բժշկին դատարան են հրավիրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է վանաձորցի Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: 35-ամյա վանաձորցին մեղադրվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի դատավոր (այժմ՝ վարչական դատարանի դատավոր) Արման Թովմասյանի ու դատական կարգադրիչների նկատմամբ խուլիգանական վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Տուժողներ են ճանաչվել կարգադրիչներ Էդգար Չատինյանն
Երեւանի քաղաքապետ. առաջնահերթ լուծվելու է Աբովյան փողոցի ժամանակավոր շինությունների ապամոնտաժման հարցը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կրպակատերերի շահերի պաշտպանություն» կազմկոմիտեի ներկայացուցիչներին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` կազմկոմիտեի անդամները նախ ներկայացրել են իրենց հուզող հարցերը կրպակների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ, ապա քաղաքապետին են փոխանցել կրպակատերերի մտահոգությունները: Տարոն Մարգարյանը լսելով բոլոր հարցերն ու առաջարկությունները`կազմկոմիտեի ներկայացուցիչներին է ներկայացրել գործընթացի նպատակը եւ փուլային մոտեցումները: Քաղաքապետն ընդգծել է, որ առաջնահերթ լուծվելու է
Լույսով մանկական կոշիկ եւ այրվող սիրտ. Նվիրում են իրար սիրահարները
«Կուրսի երեխաներով լսարանում նստած էինք, դասերն ավարտվել էին, ու պատրաստվում էինք տուն գնալ: Լսարան մտավ մտերիմ ընկերուհուս եղբայրը: Եկել էր քրոջը տուն ուղեկցելու: Ընկերուհիս անուն առ անուն ծանոթացրեց մեզ նրա հետ, ու բոլորս միասին համալսարանից դուրս եկանք»: Մելինեն չզգաց եւ չնկատեց էլ, որ այդ տղայի` Խաչատուրի դուրը շատ է եկել: Խաչատուրը քրոջը հենց նույն
«Աստղեր բերեմ երկնքից»
Խորհրդարանական կուսակցությունների նախընտրական խոստումներն ու իրականությունը Առաջիկայում ընտրություններ են, եւ կուսակցությունները շուտով կսկսեն ներկայացնել, թե գյուղերում ինչ են անելու, տնտեսությունը միանգամից ոնց են օլիգարխների ձեռքից վերցնելու եւ փոքր ու միջին ձեռնարկատերերին տալու, քանի հարյուր տոկոս աճ են ապահովելու, կոռուպցիան ինչպես են արմատախիլ անելու եւ այլն: Կարճ ասած՝ խոստումներ, որոնք միշտ տրվել են ու չեն կատարվել:
Սամվել Տեր-Սահակյանի դեմ խաղ չկա
Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի պատանիների առաջնությունում հայաստանցի Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է հաղթարշավը: 18-ամյա գրոսմայստերն անցկացրել է վեց հանդիպում եւ բոլորում էլ հաղթել մրցակիցներին` միավորների առավելագույն պաշարով միանձնյա գլխավորելով այդ տարիքային խմբի մրցաշարային աղյուսակը: Այսօր` 7-րդ տուրում հայ շախմատիստը հանդիպում է 2-րդ տեղում ընթացող ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեեւի հետ, որին գերազանցում է ամբողջ մեկ միավորով: 16
Ադրբեջանում պահվող հայերի թիվն ավելին է, քան հայտարարվում է
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք ավելի մեծ թիվ են կազմում, քան ներկայացնում է պաշտոնական Բաքուն, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը: «Խոսքը վերաբերում է նաեւ նախկին տարիներին գերեվարված մեր հայրենակիցներին»,- պարզաբանել է Կապրիելյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը խոսում է միայն
Աշխարհի «ամենախելացի» քաղաքը Սեուլն է
Սեուլը աշխարհի «ամենախելացի» քաղաքների վարկանիշային աղյուսակում առաջինն է: Վարկանիշային այս աղյուսակը համատեղ ձեւավորում են Erricsson ընկերությունն ու Arthur D. Little կոնսալտինգը: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, իր վարկանիշով Հարավային Կորեայի մայրաքաղաքին մի փոքր զիջել է Սինգապուր քաղաք-պետությունը: Աշխարհի «ամենախելացի» քաղաքների առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Ստոկհոլմը, Նյու-Յորքը, Լոնդոնը, Տոկիոն, Փարիզը, Պեկինը, Լոս- Անջելսն ու Շանհայը: Վարկանիշային աղյուսակը
Պատասխանատվության առյուծի բաժինը իշխող ուժինն է
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ իշխանությունը համակարգային բարեփոխումներ է կատարում – Բավական տեւական ժամանակ նոր իշխանափոխություն կամ հրաժարական չի լինում, ըստ էության, առաջացել է շատ հետաքրքիր իրավիճակ՝ իշխանությունն է ուղղորդում ներքաղաքական գործողությունները. ո՞րն է նպատակը: – Գաղտնիք չէ, որ իշխանությունը կենդանի օրգանիզմ է, եւ ցանկացած իշխանության համար կարեւոր է, որ տեղի ունենան փոփոխություններ: Ինչպես հիշում եք, ՀՀԿ
Իրենց փողերն ինձ պետք չեն
Արամ Կարապետյանը՝ ռուսական աջակցության մասին – Ժամանակին Դուք ՀԱԿ-ի հանրահավաքների ակտիվ մասնակիցներից էիք. ուրբաթ օրը կրկին հանրահավաք է՝ մասնակցելո՞ւ եք, թե՞ Ձեր մոտեցումներում փոփոխություններ են եղել: – Ես կարծում եմ, որ այս ուրբաթ կգնամ հանրահավաքի: – Շատ բազմանշանակ ասացիք: – Այո, որովհետեւ վերջին մեկ-երկու հանրահավաքներին չեմ եղել եւ ինչքանով հասկացա, այս հանրահավաքում ներկայացվելու են Սերժ
«Թողնեիք տանը մարդավարի մահանայի»
Պրոֆեսոր Ղազարյանի մահվան պատճառը հարազատները համարում են բժշկական սխալը Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի ղեկավար, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Ղազարյանի ընտանիքն ու ողջ ուսանողությունը վրդովված է: 71-ամյա պրոֆեսորը մահացել է վիրահատությունից մի քանի օր հետո: Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքում, պրոֆեսոր Աշոտ Արտավազդի Ծատուրյանը լեզվաբանին ենթարկել է միզապարկի վիրահատության: Պրոֆեսորի դստեր՝ Իրինա Ղազարյանի տեղեկացմամբ, հոկտեմբերի
Պետք է դառնա սովորական
Մի քանի օր առաջ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստատեսությանը: Նորմալ, սովորական հարցազրույց էր, որի ընթացքում ՀԱԿ ներկայացուցիչը հայտնեց այդ քաղաքական ուժի հայտնի գնահատականները: Իհարկե, կար որոշակի լարվածություն, որն, ըստ երեւույթին, պայմանավորված էր նրանով, որ պարոն Զուրաբյանը վստահ չէր, որ մոտ ժամանակներս հնարավորություն կունենա ելույթ ունենալու նման մեծ հեռուստալսարանի առաջ եւ
Սահմանապահ ծառայությունը խնդրել է փոխարինել պրոֆեսիոնալ սահմանապահներին` վերջիններիս հայտարարած գործադուլի ժամանակահատվածում
BBC-ին հայտնի է դարձել, որ Բրիտանիայի սահմանապահ ծառայությունը դիմել է պետական այլ գերատեսչություններին` խնդրելով կամավորներ տրամադրել իր աշխատակիցների հայտարարած գործադուլի ընթացքում պետական սահմանի պահպանություն ու նաեւ անձնագրային ռեժիմի ստուգում իրականացնելու համար: Արհմիությունները զգուշացրել են, որ պրոֆեսիոնալ սահմանապահների փոխարեն կամավորների ներգրավումը երկրի պետական սահմանի պահպանությանը կարող է անվտանգության համար սպառնալիք ստեղծել: Սպասվում է, որ բրիտանական կառավարության
Քաջարանի գերեզմանը՝ հանքարդյունաբերական տարածքի զոհ
Երեկ www.aravot.am-ում, իսկ այսօր «Առավոտ» թերթում տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի Քաջարան գյուղում խիստ լարված իրավիճակ է: Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի (լուսանկարում) փոխանցմամբ, Քաջարանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը ճնշումներ է գործադրում բնակիչների վրա, նույնիսկ սպառնում է գյուղ իրավապահ մարմիններ ուղարկել, տեխնիկա ուղարկել աշխատելու, եթե բնակիչները չստորագրեն պայմանագրերը: Հիշեցնենք, որ կառավարության ապրիլի 28-ի 627-Ն որոշմամբ`
Ձյուն կա, բայց ճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալներով, այս պահին Հայաստանում փակ ճանապարհներ չկան, ձյուն է տեղում Գորիսում, Ջերմուկում, Ճամբարակում, Ամասիայում, Աշոցքում, Նոյեմբերյանում անձրեւ է: Ճանապարհներին տեսանելիությունը ցածր է միայն Սելիմի լեռնանցքում, այնտեղ մառախուղ է:
Արմավիրի 97 համայնքից 22-ում նվազել է եկամուտների հավաքագրումը
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք, որ երեկ Արմավիրի մարզպետարանում, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մասնակցությամբ քննարկվել է եկամուտների հավաքման հարցը: Նոյեմբերի 1-ի դրությամբ Արմավիրի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 4 մլրդ դրամի դիմաց կազմել է 3,7 մլրդ դրամ (կատարողականը`92,8%): Սեփական եկամուտները հավաքվել են 82,3 տոկոսով, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,9
Դանիայում էլ բացվեց Հայաստանի դեսպանատունը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկու օր առաջ ներկա էր Չեխիայի հանրապետությունում Հայաստանի դեսպանատան բացմանը, իսկ երեկ արդեն Հայաստանի դեսպանատունը բացվեց Դանիայում՝ Կոպենհագենում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունից՝ պարոն նախարարը Դանիայում է գտնվում պաշտոնական այցով: « ԱԳ նախարարի այցելության օրակարգի առաջին կետն էր Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին
Լիբիայի բանտերը լցված են «հեղափոխականների» կողմից կտտանքների ենթարկվող բանտարկյալներով
Ներկայումս շուրջ 7 հազար մարդ է պահվում Լիբիայի բանտերում`զրկված լինելով դատարանի առաջ կանգնելու հնարավորությունից: Այդ մասին ասված է նոյեմբերի 28-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելիք զեկույցում, որից մեջբերումներ է արել France-Presse-ը: Փաստաթղթում նշվում է, որ քաղաքական բանտարկյալները, որոնք բանտարկվել էին Մուամմար Կադդաֆիի իշխանության օրոք, վերջինիս տապալումից հետո ազատ են արձակվել, բայց նրանց փոխարեն բանտարկվել են
Խուլիգան չի, քաղաքական անհնազանդ է
«Հայկական ժամանակը» գրում է.«39-ամյա Վաչագան Իսոյանը նոյեմբերի 17-ին իր «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայով ոչ թե պատահաբար է բախվել նախագահական նստավայրի դարպասին, այլ դա արել է որպես բողոքի նշան։ Այս մասին երեկ մեզ հայտնեց նրա մտերիմ ընկեր Հայկը։ «Ինքը դա հասկանալով ա արել։ Թեկուզ հարբած, բայց հասկանալով։ Ինքը ուղղակի իր վրդովմունքն ա արտահայտել։ Բողոքել ա իր սոցիալական
Քթի վիրահատության պատճառով կոմայի մեջ է
Հոկտեմբերի 19-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Էրեբունի» հիվանդանոցում 19-ամյա մի աղջիկ քթի պլաստիկ վիրահատությունից հետո «նարկոզից» շատ կարճ ժամանակով է դուրս եկել, այնուհետեւ ցնցումների մեջ ընկել։ Պարզվում է՝ աղջիկը դեռեւս գիտակցության չի եկել, մինչդեռ արդեն մեկուկես ամիս է անցել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչ 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը դիմել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն՝
Բեգլարյանին տարել են սրտաբանական հիվանդանոց
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ սրտանոթային սուր խնդիրների պատճառով նախօրեին՝ երեկոյան, Նորքի սրտաբանական հիվանդանոց է տեղափոխվել հայտնի օլիգարխներից «Ֆլեշ» ընկերության ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Վերջինիս հիվանդանոցում ցուցաբերվել է բուժօգնություն. օլիգարխին ստենտավորել են։ Հիվանդանոցից տեղեկացանք, որ ներկայումս Բեգլարյանի առողջական վիճակը նորմալ է։ Սակայն նա շարունակում է գտնվել հիվանդանոցում՝ ապաքինման համար։
Կզիջե՞ն պատգամավորները իրենց տեղը
«Չորրոդ ինքնշխանությունը» գրում է.«Հայ ազգային կոնգրեսը վաղը՝ նոյեմբերի 25-ի հանրահավաքում ներկայացնելու է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի մասին հռչակագիր։ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը չի ցանկացել մանրամասնել հռչակագրի բովանդակությունը՝ նշելով, որ հանրահավաքի օրը այն կներկայացվի հասարակությանը։ «Բնականաբար, դա քաղաքական դեկլարացիա է լինելու, որին հրավիրելու ենք միանալ բոլոր քաղաքական ուժերին, բոլոր պատգամավորներին»- երեկ «Ազատություն» ռադիոկայանի
Ձեր տան աղբի դույլը չի՞ լցվում, թե կեսից տանում-թափում եք
«Հայացքը» զրուցել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյորջյանի հետ, եւ արծարծել է նաեւ աղբահանության խնդիրը: Կենտրոնում շարունակում է չլուծվող խնդիր մնալ նաեւ աղբահանությունը։ Ի՞նչն է խանգարում նորմալ աղբահանության իրականացմանը։ – Երբ որ մարդկանց մեջ վերանա փնթիությունը, իսկ ծառայություններն ավելի ուշադիր աշխատեն, այդ խնդիրը չի լինի։ Բայց մենք աշխատում ենք, թեեւ բոլորը չեն հետեւում մաքրությանը։
Ավազակային հարձակում Կոտայքում. ոսկեղենը տիկնիկի մեջ էր (Տեսանյութ)
Երեկ երեկոյան ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես aravot. am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը դիմակավորված ժամը 19-ից 19:30 սահմաններում, միայնակ մուտք է գործել Քանաքեռավան համայնքի, 11 փողոցի թիվ 19 տուն: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ավազակային հարձակման ենթարկված սեփական տան հարեվանությամբ բնակվողները, ովքեր հրաժարվել են ներկայանալ, հայտնել են, որ հանցագործը բռնություն է կիրառել
Հոու Յիֆանին կես միավորն էլ բավական է
Տիրանայում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի չեմպիոնուհու կոչման համար Հոու Յիֆան (Չինաստան)-Համփի Կոներու (Հնդկաստան) մրցամարտը, որում երեկ գործող թագուհին երրորդ հաղթանակը տարավ` հաշվի տարբերությունը հասցնելով երեք միավորի: Մրցաշարի ավարտին մնում է երեք տուր, որոնցում չինացի գրոսմայստերին գահը պահպանելու համար լիովին բավարարում է կես միավորը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մասնակիցների ուղիղ կեսը առաջատարներ են
Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հիշատակին նվիրված 22-րդ կարգի հուշամրցաշարի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում լարվածությունը հասավ գագաթնակետին: Մասնակից տասը գրոսմայստերներից հինգը` Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Սերգեյ Կարյակինը եւ Վասիլի Իվանչուկը 4,0-ական միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հինգ հորիզոնականները: Իսկ վերջնական հաղթողի կոչմանը հավակնում են եւս երկուսը` նրանցից կես միավոր պակաս վաստակած Վիշվանաթան
Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիս-արեւելյան ափերի մոտ տեղի է ունեցել 5,9 մագնիտուտի երկրաշարժ: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ին` վկայակոչելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը: Հինգշաբթի գիշերը տեղի ունեցած ստորգտնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա քաղաքից 101 կմ հեռավորությամբ: Սա այն քաղաքն է, որտեղ տեղակայված է «Ֆուկուսիմա-1» վթարված ԱԷԿ-ը: Ամերիկացի սեյսմոլոգների հաղորդմամբ, երկրաշարժը տեղի է ունեցել 37,7 կմ
ԱՄՆ-ն համաձայնել է քննարկել Սիրիայում մարդասիրական միջանցք ստեղծելու հարցը
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համաձայնել է գործընկերների հետ ուսումնասիրել Սիրիայում մարդասիրական միջանցք ստեղծելու հնարավորությունը, որի օգտին ավելի վաղ արտահայտվել էր Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն: Այդ մասին հաղորդում է France Press-ը: Չորեքշաբթի օրը, Սիրիայի ընդդիմության` Ազգային խորհրդի առաջնորդ Բուրխան Գալյունի հետ հանդիպումից հետո, Ժյուպեն հայտարարել էր, թե Սիրիայի քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԵՄ-ին կառաջարկի քննարկել
Կիեւի երկաթգծի կայարանն ականապատվա՞ծ է
Նոյեմբերի լույս 24-ի գիշերն անհայտ մեկն ահազանգել է Կիեւի գլխավոր երկաթգծի կայարանը ականապատված լինելու մասին: Անմիջապես սկսվել է մարդկանց տարհանումը կայարանից: РИА Новости-ի մատուցմամբ, ականատեսները պատմել են, որ կայարանի մոտ կուտակվել են շտապօգնության մեքենաներ, նաեւ հատուկ մեքենաներ, որոնք, ըստ ամենայնի, ականզերծողների են տեղափոխել:


















































