Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակային հարձակում Կոտայքում. ոսկեղենը տիկնիկի մեջ էր (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2011 10:27

Երեկ երեկոյան ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես aravot. am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը դիմակավորված ժամը 19-ից 19:30 սահմաններում, միայնակ մուտք է գործել Քանաքեռավան համայնքի, 11 փողոցի թիվ 19 տուն: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ավազակային հարձակման ենթարկված սեփական տան հարեվանությամբ բնակվողները, ովքեր հրաժարվել են ներկայանալ,  հայտնել են, որ  հանցագործը բռնություն է կիրառել տանը գտնվող անչափահաս 17-ամյա աղջկա Շաքեի նկատմամբ, այնուհետև տանից հափշտակելով ոսկյա զարդեր, 10 հազար դրամ, փախել է:

Հարևանները Գագիկ Շամշյանին հայտնել են նաև, որ հանցագործը բազմաթիվ հարվածներ է հասցրել աղջկա գլխին, մարմնի տարբեր հատվածներին, աղջկա աչքի տակ կապտուկներ են եղել:  Հարևանները պատմել են նաև որ հանցագործը ոսկյա զարդերը հայտնաբերել է տիկնիկի մեջ, որտեղ տան անդամները պահում էին իրենց ընտանիքի ոսկեղենը:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930