Օրվա լրահոսը

Սեւանում հանրությունը պասիվ է

Գեղարքունիքի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի մարզային հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանի տրամադրած տվյալների համաձայն, մարզում գրանցված է 13389 հաշմանդամ: Ըստ հանձնաժողովի նախագահի, անցնող տարում մանկուց հաշմանդամ 20 երեխայի տրվել է ֆինանսական օգնություն, մանկուց հաշմանդամ 130 երեխայի ամանորյա նվերներ են բաժանվել «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպության աջակցությամբ: Մարզի Մարտունի, Ճամբարակ, Վարդենիս եւ Գավառ քաղաքներում, այդ

Հավաքագրումը նվազել է, պատահարների թիվը՝ աճել

Երեկ կայացավ Սյունիքի մարզխորհրդի 2010թ. վերջին նիստը, ամփոփվեցին տարվա ձեռքբերումներն ու թերացումները: 2010-ին Սյունիքի համայնքները սեփական եկամուտների հավաքագրման հարցում թերացել են: 11 ամսվա համար նախատեսված 931,488 միլիոն դրամի փոխարեն դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքագրվել է 777,162 միլիոն կամ նախատեսվածի 83,4%-ը: Սյունիքի 109 համայնքներից 23-ում հավաքագրման ցուցանիշը կազմում է 100%, իսկ 38 համայնքում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները

«ԽՂՃԱԼ ՊԵՏՔ ՉԷ ՎՍՏԱՀԵԼ». ՈՐՏԵ՞Ղ ԴՆԵԼ ՍՏՈՐԱԿԵՏԸ

Էջմիածինցի Նարինե Բադալյանը վստահ է, որ որեւէ արատ չի կարող խանգարել դրսեւորվելուն, եթե վերաբերմունքը ճիշտ լինի: Նարինե Բադալյանը ծնվել է Էջմիածնում: Ծննդյան պահից հայտնվել է անձայն, խուլ աշխարհում. ինքն աշխարհի ձայները չի լսում, աշխարհն էլ նույն լռությամբ իրեն է հակադարձում: Արտաքին աշխարհի անցուդարձը անխոս ընկալող երեխայի կյանքը իմաստավորում էին միայն ծնողները, հատկապես՝ մայրը: Բայց մի

Աճպարարություն

Ի պատասխան՝ «Առավոտ» օրաթերթի 2010 թվականի նոյեմբերի 30-ին տպագրված «Աճպարարություն, ԱԺ իշխանությունը յուրացվել է» փաստաբան Կարեն Մեջլումյանի հոդվածի: Համառոտ ներկայացնենք «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման պատմությունը: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել 04.06.2010 թվականին: Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկվել եւ ընդունվել է առաջին ընթերցմամբ 15.09.2010 թվականին, երկրորդ ընթերցմամբ՝ 05.10.2010 թվականին, երրորդ ընթերցմամբ եւ

ԾԽԱԽԵՂԴ Է ԵՂԵԼ

ԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 13-րդ փողոցի 5 տանը հայտնաբերվել է 39-ամյա Կարապետ Զաիզյանի դին: Նախնական տվյալներով՝ Կ. Զաիզյանը ծխախեղդ է եղել, իսկ մահվան պատճառ է հանդիսացել կիսաայրված ներքնակի ծուխը:

ԱՅՐՎԵԼ ԵՆ

Լոռու մարզի Վանաձորի սարալանջերին (Բազումի լեռնաշղթա) եւ հարավում գտնվող Մայմեխ սարի վրա խոտածածկ տարածքներ են այրվել: Հարավային ուղղությամբ՝ Մայմեխ սարի վրա, հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի մասնաճյուղի աշխատակիցների ուժերով:

ԴԵՌ ՊԱՀՎՈՒՄ Է

Երեկ տեղեկացել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանում մի քանի շաբաթ է, ինչ պահվում է Կոտ դ՝Իվուարի մի քաղաքացի, որը Հայաստան է ժամանել Թուրքիայից: Երեկ ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ քաղաքացին 20 օր է, ինչ գտնվում է Հայաստանում, եւ հայ սահմանապահներն էլ օրենքով սահմանված կարգով պահում են նրան: Օտարերկրացու խնդրով ներկայումս զբաղվում է հայկական «Կարմիր խաչը»:

ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ Է

Նոյեմբերի 26-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց 19-ամյա Գրիգոր Մաթեւոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Վերջինս ութ ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ: Նա դատապարտվեց 2 տարի ժամանակով ազատազրկման՝ գողության համար: Երեկ Գրիգոր Մաթեւոսյանի հայրը «Առավոտին» տեղեկացրեց, որ դիմելու է ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան: Իսկ թե ինչու՝ կարդացեք վաղվա «Առավոտում»:

ԶՈՀԵՐ ՉԿԱՆ

ՀՀ ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ առավոտյան Սախարովի անվան հրապարակում իրար են բախվել Հայինկասացիայի 212 ՏԼ 01 (վարորդ՝ Սերոբ Հարությունյան) եւ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 20 ՏԼ 440 պետհամարանիշի (վարորդ՝ Էմիլ Դավթյան) ավտոմեքենաները: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:

ՊԻՏԱՆԻ՞ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանին է դիմել Վարդանուշ Վարդանյանը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով նա հայտնել է, որ իր որդին՝ Գոռ Գագիկի Վարդանյանը (ծնված 23.09.1989թ.) 2007թ. Էջմիածնի զինկոմիսարիատում անցել է բժշկական հետազոտում, բաց կծվածք, ծամողական ֆունկցիաի արտահայտված խախտում ախտորոշմամբ, որի արդյունքում վերջինիս պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է երեք տարի տարկետում՝ մինչեւ 13.11.2010թ.:

Քաղաքապետի աղջիկն «անցել» է

Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրենի պաշտոնի մրցույթը: Առաջադրվել են Քրիստինե Աբրահամյանը եւ Աշխեն Խլոյանը: Հանձնաժողովի նախագահն է եղել փոխմարզպետ պարոն Ղուկասյանը: Մրցույթից հետո, ինչպես տեղեկացնում է հավակնորդներից Քրիստինե Աբրահամյանը, հայտարարվել է, թե՝ հաղթել է ինքը: Սակայն …շնորհավորել են մյուս հավակնորդին: Քրիստինե Աբրահամյանը դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, փոխվարչապետին, ոստիկանապետին,

ՄԻՋԻՆ ԵՎ ՄԱՆՐ ԲԻԶՆԵՍԻ ԴԵՄ

Նոյեմբերի 26-ին Երեւանի ավագանու վերջին նիստի օրակարգի 11-րդ հարցը վերաբերում էր տեղական տուրքերին եւ վճարումներին: Մասնավորապես, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի վաճառքի թույլտվությունների համար նախկինում սահմանվել էին դրույքաչափեր, որոնք հիմա փոխվում են: Երեկ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ մեր հարցին, թե ինչո՞ւ են դեմ քվեարկել տեղական տուրքերին եւ վճարներին

ԾԽԱԽՈՏԻ ՆԵՐԿՐՈՒՄՆ ԱՃՈՒՄ Է

Հայաստանը ծխողների քանակով աշխարհում առաջատար երկրների շարքերում է: Այդ է պատճառը, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է «Վարչական իրավախախտումների մասին», «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» եւ ՀՀ հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարել: Կառավարության երեկվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ ծխելու հետեւանքով առաջացած հիվանդությունների ու մահացության դեպքերի քանակով եւս Հայաստանը աշխարհում առաջին

Հղիներին կընդառաջե՞ն

ԱԺ-ում կրկին քննարկում են «Ժամանակավոր  անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը Այսօր Ազգային ժողովում կրկին կքննարկվի «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը: Նշենք, որ այդ օրենքում որոշ փոփոխությունները հղի կանանց եւ ապագա մայրերի շրջանում դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացրել: Հնարավոր է, որ հղի կանանց դժգոհություններին ի պատասխան, կառավարությունը որոշակիորեն ընդառաջի նրանց պահանջներին՝ վերանայելով որոշ դրույթներ: Երեկ

«ԵԿԵԼ ԵՆՔ, ՈՐ ՇՈՒԿԱ ՁԵՎԱՎՈՐԵՆՔ»

«Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը վստահ է, որ 10 տարի անց էլ «Ռոսգոսստրախը» լինելու է մեծ եւ հաջողակ ընկերություն՝ բազմամիլիոն հաճախորդներով: «Հայաստանում ապահովագրական շուկա չկա, ի՞նչը գնահատեմ,- երեկ կայացած ասուլիսում ասաց «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը,- մենք եկել ենք ստեղծելու այդ շուկան: Ապահովագրական շուկա ստեղծելը Հայաստանում մեր առջեւ դրված հիմնական խնդիրն է: Դա

2011-ի պետական բյուջեի նախագիծը փոփոխվել է

Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ ԱԺ-ում նախագծի քննարկումների արդյունքում պատգամավորներից ու կուսակցություններից բյուջեի նախագիծը փոփոխելու վերաբերյալ 616 առաջարկություն են ստացել: Առաջարկությունների հեղինակները հիմնականում փոփոխություններ են նախընտրել սոցիալ-մշակութային ու գիտության ոլորտների համար սահմանված հատկացումներում: Եղել են նաեւ տնտեսության ու առողջապահության ոլորտներում փոփոխություններ կատարելու առաջարկություններ: «616 առաջարկից 212-ն ընդունվել ու արդեն

Վարչապետի հանձնարարականները

Եկող տարվա հունվարի 1-ից Հայաստանը կկիրառի Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնները եւ երկկողմանի ազատ առեւտրի համաձայնագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Որ պեսզի կարողանանք ամեն ինչ ժամանակին հասցնել, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստը սկսեց մի քանի հանձնարարականներով: Առաջինը բաժին ընկավ Պետեկամուտների կոմիտեին.«Որ օրենսդրության տարընթերցումներ չլինեն, ՊԵԿ-ին հանձնարարվում է, ծխախոտի համար կիրառվող հաստատագրված վճարների դրույքաչափի կիրառման

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵՑՆԵԼ

Երկաթուղում երթեւեկության անվտանգության ապահովումը  ոչ միայն երկաթուղայինների հարցն է Հարցազրույց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության վերահսկողության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Լեւոն Հակոբյանի հետ: – Պարոն Հակոբյան, բոլորս հաճախ ենք լսում երկաթուղում տեղի ունեցած այս կամ այն պատահարի մասին: Ի՞նչ է ընդհանրապես նշանակում «գնացքների երթեւեկության անվտանգություն» եզրը: – «Գնացքների երթեւեկության անվտանգությունը» իրենից ներկայացնում է միջոցառումների լայն համալիր՝

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾԻՑ ՄԵՂՄ ՎԱՐՎԵՑ

Հինգշաբթի օրը Եվրոպական խորհրդարանը հայտարարություն է ընդունել Հայաստանում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակի մասին: Հայտարարությունը հնչեցվել է Բրյուսելում ծավալված երկկողմ քննարկումների ավարտին, որոնք ընթանում էին Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ստորագրված համագործակցության եւ գործընկերության համաձայնագրի շրջանակներում վերջին երկու օրերին: Հայկական կողմից այս քննարկումներին մասնակցում են փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը եւ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման

Մի քիչ լավ, մի քիչ վատ

Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի, այսպիսին է Հայաստանի տնտեսական վիճակը: Երեկ «Դյուպլեքս» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը անդրադառնալով վերջին շրջանում ակտիվացած գնաճին՝ նշեց, որ գնաճը ցանկացած հասարակության համար վատ երեւույթ է: Ըստ պատգամավորի, գնաճի զսպման կամ մեղմման համար լավագույն գործիքները չեն կիրառվում, ինչի արդյունքում գնաճը գերազանցում է 9 տոկոսը:

«ՈՉ ՄԻ ՄԻՋԱԴԵՊ ՉԻ ԿՈԾԿՎԵԼՈՒ, ՈՉ ՄԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆԱԼՈՒ»

«Առավոտի» բացառիկ հարցազրույցը պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանի հետ Սկիզբը՝ – Կիրթ, դաստիարակված մարդը գնում է բանակ եւ ընկնում է կրիմինալիզացված միջավայր… – Բանակում կրիմինալիզացված միջավայր չկա: Դուք ի՞նչը նկատի ունեք: – Բարքերը, մտածելակերպը, բառապաշարը: – Բանակում զինծառայողները խոսում են այն լեզվով, որը դուք եք նրանց սովորեցրել, դավանում են այն արժեքները, որոնք դուք եք նրանց

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՄԻՅԱՏՈՎԻՉԸ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում երեկ հանդիպել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ: Կողմերն անդրադարձել են մեր երկրում ԵԱՀԿ կառույցների գործունեությանը եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, բարեփոխումների իրականացմանն աջակցությանը ու մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության տեսանկյունից կարեւորել այդ կառույցների գործունեությունը: Դունյա Միյատովիչը նշել է, որ ՀՀ կառավարության եւ հասարակական կազմակերպությունների հետ սերտորեն

ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆԻ ԳԼԽԻ՞Ն Է ԿՈՏՐՎԵԼ

Բոլորովին վերջերս աշխատանքից ազատված գյուղատնտեսության նախարարության Բուսասանիտարիայի պետական տեսչության նախկին պետ Վռամ Գյուլզադյանի՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Պարոն Գյուլզադյանը օրերս հաստատել է այն տեղեկությունը, որ իրեն աշխատանքից ազատել են պատգամավոր Դավիթ Հարությունյանի դստեր պատճառով, այն բանից հետո, երբ վերջինիս ներկրած ապրանքների համար տեսչության տեսուչներից մեկը՝ չիմանալով, որ նա Դ. Հարությունյանի

ԱՆԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Հիմա, երբ արդեն սկսել եմ հստակ տեսնել մեր անհանգիստ ու շարունակ ծովագնաց հոգիների երթը, որոնք միշտ ձգտում են լինել առաջինը հավասարների մեջ, մոռանալով, սակայն, որ մարդկային ճակատագիրը հաճախ տնօրինում է պատահականությունը եւ ոչ թե օրինաչափությունը՝ մեր ակնկալած, հասկացա նաեւ, որ մարդուն եւ ժողովուրդներին առաջնորդում են ոչ թե գիտելիքները միայն, այլ ցեղի ներսում հաստատված ավանդույթները չժանգոտվող:

Դասալիք, գյադա

ՀՀԿ խմբակցության պատգամավորի որակումներն Ադրբեջանի նախագահի հասցեին Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալվել էին «Ժառանգություն» խմբակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Վերջինս անդրադառնալով ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին՝ ասել է. «Այն սպասելիքներն ու ակնկալիքները, որոնք մենք ունեինք՝ մեծամասամբ իրականություն են դարձել»: Ըստ նրա՝ միակ հանդիպումը,

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱ՛Մ ՃԻՇՏ ԷՐ, ՀԱ՛Մ ՍԽԱԼ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի դիտարկմամբ, Սերժ Սարգսյանի՝ ԵԱՀԿ գագաթաժողովում ունեցած ելույթում ե՛ւ տեղին, ե՛ւ սխալ արված դիտարկումներ կային: Երեկ Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովն ավարտեց իր աշխատանքները: Գագաթաժողովն այս անգամ մի տեսակ դժգույն ստացվեց. նախ՝ ակնկալվածին հակառակ՝ չկայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որից հրաժարվեց, ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հետո գագաթաժողովը

«ՉԻՐԱԿԱՆԱՑԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ»

Վստահ է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը – Աստանան ի վերջո կայացավ, հնչեցին ելույթներ, ընդունվեց հայտարարություն, որը, ըստ որոշ կարծիքների, ամբողջովին հայանպաստ էր, եւ որի արդյունքում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը որոշակի առաջխաղացում կունենա: Դուք, իհարկե, համամիտ եք այս տեսակետին կամ գուցե ունեք Ձեր հատո՞ւկ կարծիքը: – Գագաթաժողովը հատուկ մեզ համար ուշագրավ էր մի շարք

«McKinsey»-Ը ԳՈՀ Է ՄԵՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

Նոյեմբերի 29-ին «McKinsey&Company» հեղինակավոր խորհրդատվական միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ինչպես են աշխարհի դպրոցական համակարգերը շարունակում բարելավվել»  վերնագրով հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է աշխարհի 20 երկրում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում: «McKinsey&Company»-ի գնահատմամբ՝ Հայաստանն այն երկրներից է, որի կրթական համակարգը լավագույնս է բարեփոխվում, իսկ Հայաստանն արդեն դասվում է կրթական համակարգի համար «լավ» գնահատական ունեցող երկրների շարքին: Մեր

Քվեարկությունը շարունակվում է

Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 12 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 12 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը

ԳՈՒՅՆՆ ՈՒ ՍԵՌԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոգեբանները վկայում են, որ սենյակի պատերի գույնն ազդում է սեռական կյանքի վրա: Նրանց խոսքով` եթե զույգերի սեռական կյանքում ի հայտ են գալիս տարաձայնություններ, սենյակը հարկավոր է ներկել սպիտակ կամ բաց կանաչ գույնով:  Եթե զույգը զգում է, որ սեքսը «սառել» է, սենյակը պետք է դարձնել ոսկեգույն, խորհուրդ են տալիս հոգեբանները: Իսկ ահա սեռական կյանքում նորություններ մտցնելու

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031