Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը պաշտպանել է Շմայսին

«Ինչո՞ւ պիտի պատժվի։ Չեմ կարծում»,- երեկ այսպես է պատասխանել Գալուստ Սահակյանը «ՀԺ»-ի հարցին, թե՝ ՀՀԿ-ն չի՞ պատրաստվում պատժել Առաքել Մովսիսյանին, որ նախօրեին ԱԺ նիստում հայհոյել Էր Արմեն Մարտիրոսյանին։ «Ես կարծում եմ, Առաքել Մովսիսյանը չլիներ, կարող է մեկ ուրիշը լիներ, որովհետեւ կարելի՞ է 2 օր անընդհատ խոսել ամեն ինչից, բացի արտահերթ  նիստի օրակարգից։ Արհամարհական կանգնում են,

Հովոյի համար շրջադարձային էր 2008-ի մարտի 1-ը

Հատված հումորիստ Հովոյի՝ Հովհաննես Ազոյանի հետ հարցազրույցից – Դու արդեն վերարժեւորե՞լ ես քեզ: – Ես շատ սխալներ եմ արել իմ կյանքում, շատ-շատ, շատ անփույթ եմ ապրել, անփույթ վերաբերվել մարդկանց, ընկերներիս, հետապնդել եմ միայն իմ շահը՝ մենակ ինձ լավ լինի, որովհետեւ մյուսը չի հետաքրքրել ինձ, որովհետեւ ասել եմ՝ դա իմ անելունը չի։ Բայց տենց չի, դա

Բերդ-Ճամբարակ ճանապարհը դեռ փակ է

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալներով, այսօր դեռ փակ է վերջին երկու օրերին փակ Ճամբարակ-Բերդ ճանապարհը: Հանրապետություն այլ փակ ճանապարհներ չկան, ամենուր, բացառությամբ Հրազդանի արեւ է: Մառախուղով պայմանավորված է տեսանելիությունը ցածր է  Քաջարան-Մեղրի եւ Սեւան-Գավառ հատվածներում

ԲՀԿ-ականը ծաղկեցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը

Հատվածներ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի հետ հարցազրույցից – Պարոն Գեւորգյան, Դուք է՞լ եք այն կարծիքին, որ վերջին աղմկոտ ձերբակալությունները «վերեւից» են հրահանգված, եւ սա ուղղված է ԲՀԿ-ին հնազանդեցնելուն։ – Ես կարող եմ մի բան ասել, դա իմ կարծիքն է՝ որպես քաղաքական գործչի եւ ԲՀԿ պատգամավորի։ Ոստիկանապետը՝ Վլադիմիր Գասպարյանը, լինելով աստվածավախ եւ հավատով լցված տիրոջ

ԱՄՆ-ի նախագահը վառել է ազգային նոր տոնածառի լույսերը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ընտանիքի հետ հինգշաբթի երեկոյան պաշտոնապես մեկնարկել է Միացյալ Նահանգներում Սուրբ Ծննդյան տոների ժամանակաշրջանը՝ 89 տարվա ավանդույթի համաձայն Վաշինգտոնում վառելով ազգային տոնածառի լույսերը: Ազգային տոնածառի լույսերը վառելու ավանդույթը սկսել է 1923 թվականին ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջը: «Էմ-Էս-Էն-Բի-Սի» գործակալության փոխանցմամբ, այս տարի Միացյալ Նահանգների նախագահը վառել է ազգային նոր տոնածառի լույսերը՝ Կոլորադո

Նախարար Օհանյանին ուղղված նամակը համարվել է 60 000 դրամանոց զրպարտություն

Հայաստանի դատարաններում կան 60-ից ավելի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունների դեմ հայցադիմումներ: Խոսքը լրատվամիջոցների դեմ հայցերի մասին չէ, այլ գործատու-աշխատող, մայր-դուստր, հրամանատար-շարքային, հարեւան-հարեւան եւ այլն: Կենդանապաշտպան մի կազմակերպության գործարար համբավն արատավորվել է, երբ աշխատակիցը մի քիչ բարձր դիրք զբաղեցնողին անվանել է «ուղտ»: Մի դիահերձող էլ վիրավորվել է, երբ իրեն «սնղչի» են ասել: 90-ամյա

Իսրայելի Քնեսեթի հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության մասին հարցը կքննարկվի դեկտեմբերի 20-ից հետո

Իսրայելի Քնեսեթի Կրթության հարցերով հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության մասին հարցը կքննարկվի դեկտեմբերի 20-ից հետո: Այս մասին Մեդիամաքս-ի հետ զրույցում հայտնել է Երուսաղեմի «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը: Նրա փոխանցմամբ, հարցի քննարկումը հետաձգվել է Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռեվլինի երկրից բացակայելու պատճառով:  

Անհավատալի է. հաշմանդամ հեծանվորդուհին ապաքինվել է երրորդ անգամ վթարի ենթարկվելով

Նիդեռլանդցի 27-ամյա Մոնիկ վան դեր Վոստն անցած տարի պարալիմպիկ հավաքականի կազմում մարզման ժամանակ վթարի ենթարկվելով` 13 տարի անվասայլակին գամված լինելուց հետո հրաշքով ոտքի է կանգնել: Գիտությունը մինչեւ հիմա անզոր է բացատրություն տալ կատարվածին: Մոնիկը 13 տարեկանում սկսել էր լրջորեն զբաղվել հեծանվասպորտով, երբ մի անգամ ոտքի վնասվածք ստանալուց հետո պիտի ենթարկվեր վիրահատության: Սակայն բժիշկներն անփութության պատճառով

Կրակոցներ ԲՀԿ-ական պատգամավորի տան ուղղությամբ

Դեկտեմբերի 1-ին, առավոտյան 8-8.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում կրակոցներ են հնչել:«Առավոտի» աղբյուրի տեղեկացմամբ` կրակոցները եղել են ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի տան ուղղությամբ: Մինչդեռ գյուղապետ Էդիկ Մանուկյանն իր մտերիմներից մեկին ասել է, թե կրակոցները գյուղամիջում են եղել: Ոստիկանությունն էլ, թեև դեպքի վայրում եղել և հարցաքննել է պատգամավորի հարևաններից մի քանիսին, այդուհանդերձ`դեպքի մասին մինչ այս

ԱԺ «վերնախավը» առաջա

  Հենց նոր ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի եւ  ՀՀԿ խորհրդի  նիստը:   Ինչպես   արդեն գրել ենք մի քանի օր առաջ, նիստում ՀՀ նախագահ, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն  առաջարկել է  ԱԺ նախագահի  պաշտոնի համար Սամվել Նիկոյանի, ԱԺ փոխնախագահի` Էդուարդ Շարմազանովի, իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղարի համար` Գագիկ Մելիքյանի թեկնածությունները: Բոլոր թեկնածություններն ընդունվել են   միաձայն: Շարմազանովը, իր կանխատեսման

Հարբած վարորդն այնպես է հարվածել, որ շրջվել է

  Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 658 ՏՍ 42 համարանիշի ավտոմեքենան դեպի Երեւան գալուց հարվածել է իր դիմացով ընթացող բեռնատար «Ուազ» մակնիշի 144 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ը կողաշրջվել է հենց ճանապարհի մեջտեղում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները՝ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն «Ֆորդ Տրանզիտի» վարորդի վրա կային արյան հետքեր: Նա  հրաժարվեց մեկնել հիվանդանոց, ինչքան էլ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հորդորում էին դա անել: «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդը ոստիկաններին չէր կարողանում ասել իր անուն-ազգանունը, իր տվյալները, կամ հրաժարվում էր ասել: Նա ոչ սթափ վիճակում էր, նրա վրայից «փչում» էր ալկոհոլի հոտը: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հետաքննիչը նյութեր է նախապատրաստում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Արամի 30-ի ցանկապատը հանվել է, բայց շենքի պահպանումը դեռ վտանգված է (Տեսանյութ)

Արամի 30 հասցեում գտնվող շենքի պահպանման համար մղվող պայքարը շարունակվում է: Երեկ տեղեկացրել էինք շենքի ցանկապատման մասին եւ ներկայացրել ճարտարապետների ու երեւանցիների մտահոգությունը քանդման վտանգի տակ գտնվող կառույցի վերաբերյալ: Հրապարակումից հետո ցանկապատը հեռացվել է, բայց «Ֆեյսբուքում» ձեւավորված «Արամի խաչմերուկ» շարժման ակտիվիստները չեն դադարում պայքարել. ամեն օր ժամը 13.00-14.00-ը նրանք բողոքի ակցիա են անում շենքի տարածքում:

ՆԱՏՕ-ի խորհուրդը մտահոգված է Կոսովոյում ստեղծված իրավիճակով

ՆԱՏՕ-ի խորհուրդը Կոսովոյի սերբերից ակնկալում է Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի՝ բարիկադները քանդելու կոչերի կենսագործում: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի այսօր տարածած հայտարարության մեջ: «ՆԱՏՕ-ն եւ խաղաղապահ ուժերը խորապես մտահոգված են Կոսովոյի հյուսիսային հատվածում իրադարձությունների զարգացմամբ: Խաղաղապահ ուժերի նկատմամբ ուժի գործադրումն անընդունելի է: ՆԱՏՕ-ի խորհուրդը ողջունում է Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի` նոյեմբերի 29-ի

Կայացվել է համածառայողների ծեծի հետեւանքով մահացած Գեւորգ Կոծինյանի մահվան մեջ մեղադրվողների դատավճիռը

 Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Ստեփանակերտի նստավայրում, նախագահող դատավոր Լեռնիկ Աթանյանի գլխավորությամբ, կայացրել է ժամկետային զինծառայող Գեւորգ Կոծինյանի մահվան մեջ մեղադրվող զինծառայողների դատավճիռը: Դատարանը կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-359 հոդվածի 3-րդ մասով, 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 9-րդ, 14-րդ կետերով եւ 375 հոդվածի առաջին մասով՝ «իշխանության չարաշահումը եւ իշխանության

Դրամահավաք` ուսումնարանում. բողոքում են ուսանողները

 Երեւանի  «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի ուսանողները բողոքում են քոլեջի ներսում իրականացվող դրամահավաքներից: Տնօրինությունը ժխտում է դրամահավաքի փաստը: Ուսանողներից ոմանք նշում են, որ նրանք տարեկան պետք է վճարեն 3000 դրամ`«ֆոնդի» գումար: Չվճարելու դեպքում խնդիրներ են ունենում ստուգարքների եւ քննությունների ժամանակ: Քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Մադլենա Գեւորգյանն ասում է. «Մենք բարեգործական աշխատանքներ ենք կատարում: Նվերներով այցելում ենք

Չարենցի դպրոցի տնօրենին «Ոսկե մեդալ» տվեցին

Երեւանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը հիմնադրման 60-ամյակն է տոնում: Հոբելյանի կապակցությամբ, նաև կրթության ոլորտում ներդրած ավանդի, անբասիր ու բեղմնավոր գործունեության համար Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով դպրոցի տնօրեն Աիդա Ղազարյանին՝ նրան է փոխանցել «Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալը»: Աիդա Ղազարյանն իր ելույթում  շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետին՝ բարձր գնահատանքի

Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» ներկայացուցիչների այցը Վայոց ձորի մարզ

Նոյեմբերի 30-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, քարտուղար Կարինե Հակոբյանը եւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը այցելեցին Խաչիկ գյուղ: Հանդիպումը տեղի ունեցավ երբեմնի մշակույթի տան, իսկ այսօր կիսաքանդ շենքի դահլիճում: Բնակիչները խոսեցին գյուղի խնդիրներից. նրանք մտահոգված էին, որ երիտասարդները հեռանում են` գյուղում ապագա չտեսնելու պատճառով: Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգության» ներկայացուցիչներն իրենց ելույթներում

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը գրոհած մարդիկ ազատ արձակվեցին

Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ Իրանի իշխանությունները դեկտեմբերի 1-ին ազատ են արձակել նոյեմբերի 29-ին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հարձակման ենթարկած 11 ձերբակալվածներին: Թե ինչ պատճառաբանությամբ են դեսպանատան շենքը գրոհով վերցրած եւ կողոպտած մարդիկ ազատ արձակվել՝ չի հաղորդվում: Իրանում գործող օրենսդրության համաձայն՝  այլոց ունեցվածքը դիտավորյալ ոչնչացնելը պատժվում է երեք տարվա ազատազրկմամբ: Հիշեցնենք, որ ամբոխի կողմից Թեհրանում

ՁԻԱՀ-ի կանխարգելմանը մասնակցում են նաեւ աշակերտները

Նոր Նորքի 9-րդ զանգվածի 197 միջն. դպրոցն առաջին դպրոցներից էր, որը համագործակցեց «Ապեկի»`ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի  կանխարգելման կենտրոնի հետ: Տնօրեն Վարսենիկ Թադեւոսյանը հայտնում է՝  դասընթացներ են կազմակերպել տարբեր դպրոցներում: «Սկզբնականում եղել են դժվարություններ: Աշակերտները լավ չէին վերաբերվում` բառերի, արտահայտությունների նկատմամբ, որոնք ծիծաղ էին առաջացնում, բայց աստիճանաբար ամեն բան կարգավորվեց»: Փոխտնօրեն Էլմիրա Հակոբյանն էլ, ով կազմակերպում է դասընթացները,

Ջիոեւան Կոկոյտիից պահանջել է մինչեւ օրվա վերջ ճանաչել իր հաղթանակը

Հարավային Օսիայի նախագահի թեկնածու Ալլա Ջիոեւան, որն իրեն նախագահական ընտրություններում հաղթող է հռչակել , երկրի գործող նախագահ Էդուարդ Կոկոյտիից պահանջել է  մինչեւ հինգշաբթի երեկոյան, ժամը 18:00-ը ճանաչել ընտրություններում իր հաղթանակը: Վերջինս, ինչպես BBC-ին է փոխանցում, պատասխանել է, թե վերջնագրեր չի հանդուրժի: Իսկ Կոկոյտիին փոխանցած վերջնագրում Ջիոեւան զգուշացրել է, որ եթե հինգշաբթի օրվա ընթացքում իր հաղթանակը

Հաշմանդամները պաշտոնյաներին թասիբի կգցեն

Մեր հարեւան Վրաստանում նորակառույց շենքը եթե հաշմանդամներին հարմարեցված չի լինում, այսինքն՝ չի ունենում թեքահարթակ, Թբիլիսիի քաղաքապետարանը թույլ չի տալիս այն շահագործման հանձնել: Այս մասին այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրներով զբաղվող «Ունիսոն» հ/կ-ի կազմակերպած հաշմանդամության հարցերով տարածաշրջանային տեսակոնֆերանսի ժամանակ հայտնեց Վրաստանի հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրներով զբաղվող ակտիվիստ Բարամ Չխեիձեն: Ըստ նրա՝ հաշմանդամ մարդիկ չպետք է

Հերթական գզվռտոցը ավանդական կուսակցության ներսում

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՌԱՄԿԱՎԱՐ  ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ԱՏԵՆԱՊԵՏՆԵՐԻ  ԵՎ  ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱՏԵՂ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մենք, ՀՌԱԿ Շրջանակների ատենապետներս և Հանրապետական Վարչության անդամներս հայտարարում ենք, որ մամուլից տեղեկացանք, որ ս.թ. դեկտեմբերի 1-ին ՀՌԱԿ–ից վտարված Է.Անտինյանը և սփյուռքի կառույցից կուսակցությունից վտարված Հ.Ավետիքյանը համատեղ կազմակերպել են ինչ–որ կուսակցությունների միավորման գործընթաց: Պաշտոնապես հայտարարում ենք, որ որևէ քննարկում չի կազնակերպեվել որևէ կուսակցության հետ

Հարություն Առաքելյանը գլուխը կորցրել է. Հակոբ Ավետիքյան

Aravot.am-ն այսօր անդրադառնալով ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների միավորմանը, Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության գործադիր-փոխատենապետ Հարություն Առաքելյանից մեկնաբանություն էր խնդրել: Վերջինս հայտնել էր. «Հակոբ Ավետիքյանի տղային Տիգրան Սարգսյանը դարձրել էր Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետ, երկուսն էլ ունեն պարտավորություններ Տիգրան Սարգսյանի հանդեպ»: Արմենական-ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը մեզ հետ զրույցում Հ. Առաքելյանի մեղադրանքներին ի պատասխան ասաց. «Անբարոյական է, երբ որդիներին,

Կարապի լճի սահադաշտը բացվեց

Երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար արդեն 7-րդ տարին է, ինչ ձմռան ամիսներին իր դռներն է բացում Կարապի լճի սահադաշտը: Երևանի միակ բացօթյա սահադաշտի 7-րդ տարեշրջանի բացումը նշանավորվել է մարզահամերգային ծրագրով, պատանի գեղասահորդների և հոկեիստների ցուցադրական ելույթներով ու անակնկալներով։ Սահադաշտը, գեղասահքի սիրահարների և պարզապես ակտիվ ժամանց նախընտրողների համար, համապատասխան եղանակային պայմանների առկայության դեպքում, կգործի ամեն օր՝

Լարիսա Ալավերդյան. «Արթուր Բաղդասարյանին հայտարարեցին լրտես ու հետո նա դարձավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»

Խորհրդային հատուկ ծառայության արխիվները գաղտնազերծելու մասին «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած օրենքի նախագիծը հետաքրքիր է, որ արժանացավ հենց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հակազդեցությանը: Մասնավորաբար, վերջին երկու օրերի ընթացքում այդ առիթով իրենց բացասական կարծիքն արտահայտեցին Գուրգեն Եղիազարյանը եւ Աշոտ Մանուչարյանը: Aravot.am-ի այս դիտարկման առիթով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ ՀՀ Գերագույն խորհրդում եւս նման օրինագիծ

Ինչո՞ւ միավորվեցին ՀՌԱԿ-ն ու ԱՌԱԿ-ը (Տեսանյութ)

Տեղեկացրել էինք, որ այսօր «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը եւ Արմենական-ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը հայտարարեցին միավորման գործընթացի մասին: Է. Անտինյանը նշեց, որ չունեն անձնական հավակնություններ եւ իրենց կուսակցության անունը կլինի Ռամկավար Ազատական. «Մեր ամբիցիան կուսակցական շահերն են»: Հ. Ավետիքյանը կուսակցությունների միավորումը պայմանավորեց գաղափարական նույնությամբ, պատմությամբ. «Եթե դուք մասնակցել եք Արմենական Ռամկավար ազատական կուսակցության հիմնադիր համագումարին,

«Յաբլոկոյի» թեկնածուն ՌԴ նախագահական ընտրություններում Յավլինսկին է

«Յաբլոկո» կուսակցությունը մասնակցելու է հաջորդ տարի Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք  նախագահական ընտրություններին: Կուսակցությունն այդ պաշտոնում որպես՝ թեկնածու առաջադրելու է իր հիմնադիր, «Յաբլոկոյի» քաղաքական հանձնաժողովի անդամ Գրիգորի Յավլինսկիին: ИТАР-ТАСС-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահ Սերգեյ Միտրոխինը՝ շեշտելով, որ այդ որոշումն ընդունվել է քաղաքական հանձնաժողովի անդամների կողմից: Ընդսմին, Միտրոխինն ասել է, թե կուսակցությունը պատրաստ է քննարկել

Իրար են բախվել «Շեւրոլետ»-ը եւ «Մերսեդես»-ը

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14-ի սահմաններում, Սարալանջի նորակառույց ճանապարհին, իրար են բախվել «Շեւրոլետ» մակնիշի 11 ՍԼ 850 համարանիշի եւ «Մերսեդես» մակնիշի 61 ՕՕ 313 համարանիշի ավտոմեքենաները:  Դեպքի վայրում հավաքվածները հայտնեցին, որ շտապ օգնության ավտոմեքենան 1 հոգու տարել է հիվանդանոց, սակայն մի

Ցուցարարները փորձում էին կառավարության շենք մտնել. «Հում-հում կուտենք էդ Նարեկ ճարտարապետին» (տեսանյութ)

Այսօր կառավարության շենքի բակում ոստիկանները դիմադրում էին հավաքված ցուցարարներին, որոնք,  համախմբված, ամեն կերպ փորձում էին ներս մտնել կառավարության շենք: Նրանց բողոքն այսօր միայն կառավարության նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը լսեց ու զրույցի կեսից հեռացավ: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ Լուսանկարները՝ Ֆոտոլուրի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031