Օրվա լրահոսը

«ԱՅՍ ՊԱՇՏՈՆԻ ԾԱՆՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ»

«ԱՅՍ ՊԱՇՏՈՆԻ ԾԱՆՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ» Ռոբերտ Քոչարյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել որպես երկրի նախագահ եւ փորձում էր տպավորություն ստեղծել, թե իրեն բացարձակապես չեն հուզում ո՛չ միջազգային դիտորդների սուր եւ բացասական գնահատականները, ո՛չ էլ երկրի գլխավոր դատարանի՝ Սահմանադրականի, հնարավոր վճիռը՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անվավեր ճանաչելու մասին։ Խոսքի նախաբանում Ռ. Քոչարյանը կարեւորեց սահմանադրական փոփոխությունները եւ

ՎՃՌՈՐՈՇ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎՃՌՈՐՈՇ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ Փետրվարի 21-ի հանրահավաքին եւ դրան հաջորդած խաղաղ երթին մասնակցելու համար կալանավորված անձինք երեկ հայտարարեցին նոր՝ «Փետրվարի 22» հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին: Ըստ «Փետրվարի 22» կազմակերպությունը նախաձեռնողների՝ այն պետք է հետամուտ լինի իրենց ոտնահարված իրավունքների համար իշխանություններից բարոյական, իրավական եւ նյութական փոխհատուցմանը եւ մեղավորներին պատժելուն: Որպես առաջին քայլ՝ նրանք մտադիր են պատասխանատվության կանչել այն

ԱՍՊԻՐԱՆՏԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏՎԵՑ

ԱՍՊԻՐԱՆՏԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏՎԵՑ Մարտի 10-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը Վանաձորում, Սպայի տան դահլիճում կայացրեց դատավճիռ՝ N զորամասի զինվոր, գյուղակադեմիայի ասպիրանտ Արտյոմ Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործի վերաբերյալ։ (Հիշեցնենք, որ դատաքննությունը ընթանում էր 2002թ. նոյեմբերի 5-ից եւ նախագահող դատավորն էր Աղասի Մկոյանը, մեղադրող՝ Արման Մազմանյան)։ Զորամասի հրամանատար, կալանքի տակ գտնվող Անդրանիկ Սահակյանը ՀՀ

«ՍՈՒԴ»-ը տարածվում է

«ՍՈՒԴ»-ը տարածվում է Պարենի համաշխարհային ծրագրի երեւանյան գրասենյակը 2000 թվականից Հայաստանում իրականացնում է «Սնունդ՝ ուսուցման դիմաց» ծրագիրը։ Այժմ ՀՀ 603 գյուղական համայնքի 35 հազար բնակիչ ներգրավված է այս ծրագրում։ Ծրագրի տեւողությունը 90 օր է, մթերաբաժինը նույն ժամանակահատվածի համար՝ 180 կգ ալյուր, 25 կգ (27 լիտր) բուսական յուղ, 13 կգ ընդեղեն։ Ուսուցման հիմնական թեմաներն են՝ պտղաբուծություն,

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ Ի ՄԻ ԵՆ ԲԵՐՈՒՄ ԱՐՎԱԾԸ

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ Ի ՄԻ ԵՆ ԲԵՐՈՒՄ ԱՐՎԱԾԸ Եթե եղանակն անակնկալներ չմատուցի, մի քանի օրից կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի գավաթի 12-րդ խաղարկությունը։ 1/8 եզրափակիչից պայքարի մեջ կմտնեն 16 թիմեր (8-ը՝ բարձրագույն, նույնքան էլ՝ 1-ին խմբից)։ Հենց գավաթի խաղարկությունով էլ Հայաստանում կբացվի 2003թ. ֆուտբոլային մրցաշրջանը։ Այս օրերին հանրապետության ֆուտբոլային ակումբները նախապատրաստական վերջին աշխատանքներն են տանում գավաթային եւ մի

Աննայի բանաստեղծական աշխարհը

Աննայի բանաստեղծական աշխարհը Կոջոյանի անվան դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի, «Ցոլքեր» գրական կենտրոնի սան Աննա Համբարձումյանին վիճակված չէ իր տարեկիցների նման լինել։ Մի քիչ խենթ է ու մի քիչ յուրօրինակ, հախուռն է ու բանաստեղծական։ Ինքնադրսեւորման մեջ անփույթ է եւ իր մանկության պես անպաշտպան։ Գրում է բանաստեղծություններ։ Գրում է ինչպես չեն գրի եւ չեն մտածի իր տարեկիցները։

ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՊԱՑՈՒՑԵԼԻ ԵՆ

ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՊԱՑՈՒՑԵԼԻ ԵՆ Քանի դեռ թեկնածուներից մեկը գործող նախագահ է, ընտրությունների արդյունքները միշտ էլ կասկածելի կլինեն Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո ՀԺԿ Վանաձորի նախընտրական շտաբում մեր այցելության պահին գործարար մթնոլորտ էր։ Ներկա էին նաեւ օտարերկրյա երկու դիտորդներ։ Շտաբի ղեկավարությունը շտապում էր տեղամասերից բերված բողոքները հասցնել ընտրատարածքային հանձնաժողովներին (Վանաձոր քաղաքն ընդգրկված է մի քանի ընտրատարածքներում)։ Ի

Ո՞Վ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Ո՞Վ ՊԵՏՔ Է ՀԱՐԳԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ 13.02.03թ. «Առավոտում» հրապարակվել է մի հոդված, որը սկսվում է հետեւյալ խոսքերով. «Վայ այն պետությանը, որտեղ կառավարում են ոչ թե օրենքը, այլ օրենքի անունից գործող դատավորները»։ Այդպես գրում է մի անձնավորություն՝ ոմն Վարդան Հայրապետյանի խնդրանքով, անտեղյակ լինելով ճշմարտությանը, այդ անձնավորության մարդկային հատկանիշների բացակայությանն ու ստոր արարքներին։ Այո, ես համաձայն եմ,

Էժան եւ ժամկետանց

Էժան եւ ժամկետանց Լուսանկարելու պահին այս վաճառակետում աշխույժ առեւտուր էր ընթանում։ Սակայն սպառողներից ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ իր գնած պարսկական ծագման հալվայի օգտագործման ժամկետը լրացել է դեռեւս 2001-ի օգոստոսին։ «Սասունցի Դավիթ» կայարանամերձ հրապարակում գտնվող քաղցրավենիքի վաճառակետում տիրող աշխուժությունը, ինչպես պարզվեց, պայմանավորված էր ապրանքի՝ սովորականից մի քանի անգամ էժան գներով։ Այսպես. 100 գրամ քաշ

ԱՉՔԵՐԻ ՓԱՅԼԻ ՀԱՄԱՐ ԴԱՏԻ ՉԵՍ ՏԱ

ԱՉՔԵՐԻ ՓԱՅԼԻ ՀԱՄԱՐ ԴԱՏԻ ՉԵՍ ՏԱ Հայաստանում բարեգործություն անող մի ամերիկացի կին պատմում էր, որ ամերիկյան դատարաններում ամենադժվար եւ անհուսալի վկաները «Սովետմիությունից» ներգաղթածներն են։ Ժամանակին իր հայրենիքում փաստաբան աշխատած տիկինը հիշում էր, թե ինչպես են այդ մարդիկ դատարանում երդվում, հաճախ նաեւ՝ Աստվածաշնչի վրա, որ կասեն բացառապես ճշմարտությունը, նայում դատավորի աչքերի մեջ եւ ակնհայտորեն ստում։ «Նրանց

Մրից՝ մրջուրը

Մրից՝ մրջուրը Հայաստանի նախագահի ընտրությանն առնչվող զարգացումները դեռ չավարտված՝ քաղաքական ուժերը հարկադրված զբաղվում են նաեւ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմամբ: Մարտի 11-16-ը ԿԸՀ-ն պիտի ընդունի մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններում համամասնական կարգով ընտրացուցակների, իսկ համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովները՝ մեծամասնական կարգով առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այնուամենայնիվ, առայժմ ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցության վերաբերյալ հայտնի են միայն նախնական տվյալներ: Պատկերը կարող է

«ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԲԱՑՎԵԼ ԵՆ «ՇՏԿՈՒՄՆԵՐԻՑ» ՀԵՏՈ»

«ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԲԱՑՎԵԼ ԵՆ «ՇՏԿՈՒՄՆԵՐԻՑ» ՀԵՏՈ» Ընտրությունների արդյունքների վրա էապես ազդող ընտրախախտումներ «Ձայների վերահաշվարկը ընտրությունների արդյունքը էականորեն չի փոխի»,- այս միտքը կարգախոս դարձրած իշխանական քարոզչամեքենան շարունակում է թմբկահարել իր թեկնածուի հաղթանակը։ Եվ այն, ինչ ներկայացվում է, ամենեւին էլ ամբողջ իրականությունը չէ։ Հարյուր հազարավոր հեռուստադիտողների հրամցվում է, թե ինչպես այս կամ այն հանձնաժողովի նախագահի կամքով բացվել են

ԳՆԱՑԵ՛Ք ՂԱՐԱԲԱՂ, ՊԱՐՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ

ԳՆԱՑԵ՛Ք ՂԱՐԱԲԱՂ, ՊԱՐՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ Իշխանության կանխատեսումները, թե հանրահավաքները հեզհետե կմարեն, կարծես իրականություն չեն դառնում: Երեկ հանրահավաքը Մատենադարանից ձգվում էր մինչեւ Օպերա: «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ այն մեղադրանքներին, թե Տ.Նաղդալյանի սպանությունը կազմակերպել եւ իրականացրել են իր «բարեկամները»՝ նշելով. «Իշխանությունները մոռանում են, որ այդ նույն ընտանիքում Սպարապետ է ծնվել… Այո՛, մեր ընտանիքը մարտնչող

Ասողին լսող չկա

Ասողին լսող չկա «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն հերթական դիտորդական նյութերն ամփոփելով, եզրակացրել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցել է նույն «որակով», ինչ առաջինը, թեպետ «մենք կոչ էինք արել չկրկնել արձանագրված ընտրախախտումները»։ Այս անգամ դիտարկումներ են արվել ընդամենը 50 տեղամասերում։ Դարձյալ անհամաչափություն են նկատել ընտրական հանձնաժողովներում մրցակցող կողմերի անհավասար ներկայացուցչության հետ կապված։ Ավելին, երկրորդ փուլում

Ծառի երկրորդ կյանքը

Ծառի երկրորդ կյանքը Հայտնի արվեստագետներից մեկն ասել է. «Քանդակը հեղինակ չունի եւ ինքն է իրեն նյութականացնում՝ գտնելով Երկրի վրա մի հարմար նկարիչ»: Կարծես թե սա ասված է եղել հայ ժողովրդական արվեստի անվանի վարպետներից մեկի՝ Բագրադ Մկրտչյանի մասին: Հենց նրան է ընտրել բնությունը, որպես երգչի իր գեղեցկության… Բագրադ Մկրտչյանի ողջ ստեղծագործական գործունեությունը կապված է փայտի հետ:

ԵՐԳԻՉՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՎՐԱ

ԵՐԳԻՉՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՎՐԱ Իսկ Էժենի Ալեսյանը չի ցանկանում այն հրապարակել Երեկ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ ֆրանսահայ կոմպոզիտոր Էժենի Ալեսյանի «Ամազոնուհի» կամերային օպերայի հայաստանյան պրեմիերան։ Իսկ ավելի վաղ նա հրավիրել էր մամլո ասուլիս, որին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին եւ դիրիժոր Ֆրանկ Գալին։ Վերջինս, որ առաջին անգամ չէր Հայաստանում, նույնիսկ

Ո՞Վ Է ՏՎԵԼ ԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԸ

Ո՞Վ Է ՏՎԵԼ ԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԸ Մարտի վեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Արտակ Վարդազարյանը հայտնեց, որ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ձերբակալվել է վեց մարդ, հետախուզման մեջ է եւս երկուսը: Մարտի 7-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտարարեց հետախուզվող անձի տվյալները. Երեւան քաղաքի բնակիչ, 1955 թ. ծնված Հովհաննես Սերյոժայի Հարությունյան (մականունը՝ «Ապեր»): Ըստ երեւույթին հետախուզման մեջ գտնվող

Մենք ենք, մեր կայարանցիները

Մենք ենք, մեր կայարանցիները Այստեղ եմ ծնվել, այստեղ ընտրվել «ԱԼՄ» հոլդինգի հիմնադիր Տիգրան Կարապետյանը համաձայնել է դառնալ Ժողովրդական կուսակցության նոր առաջնորդ 2 պատճառով. նախ՝ այս կուսակցությունում արդեն կային հին կայարանցի ընկերներ, երկրորդ՝ իրեն առաջարկվել է միանգամից առաջնորդի տեղը, «թե չէ չէի գնա»։ Իսկ գնալու տեղ պարոն Կարապետյանը շատ ուներ, իրեն բազմիցս փորձել են «վերբովկա» անել,

ԱԿՆՀԱՅՏ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԿՆՀԱՅՏ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԼՄ-ների նյութերին մենք սովորաբար չենք անդրադառնում՝ ներլրագրողական բանավեճ սարքելը ոչ միայն տհաճ է, այլեւ մեզ, լրագրողներիս, համար անպատվաբեր ու վարկաբեկիչ: Մեր հարգարժան գործընկերները իշխանամետ թերթերից գրեթե ամեն օր անդրադառնում են «Առավոտի» հրապարակումներին /նաեւ աշխատակիցներին/՝ երբեմն օգտագործելով բավականին վիրավորական որակումներ: Մենք դրանց չենք պատասխանում, չենք էլ պատրաստվում դա անել: Բայց այս անգամ խոսքը մեր

«ԿՈՒՌՔԵՐԻ ՏԱՊԱԼՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ»

«ԿՈՒՌՔԵՐԻ ՏԱՊԱԼՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ» ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանից հարցազրույց էինք խնդրել նախագահի ընտրությունների 2-րդ փուլից հետո երկրում ստեղծված իրավիճակի եւ հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ։ Պրն Դալլաքյանի խոսքը ստացվեց այնպես ամբողջական եւ համապարփակ, որ որոշեցինք հարցերը դուրս թողնել եւ հրապարակել պատասխանները միայն։ 1990 թվականից հետո Հայաստանի քաղաքական կյանքը տառապում է անօրինական ընտրությունների եւ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ «Հայաստանում տեղի են ունեցել կասկածելի ընտրություններ, որոնց արդյունքը կարող է չճանաչվել միջազգային հանրության կողմից»,- գրում է ռուսական «Կոմերսանտ»-ն իր 7-ը մարտի համարում: Այդ օրաթերթի հատուկ թղթակից Վիկտոր Պանյուշկինը զուգահեռներ է տարել Հայաստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի միջեւ, կարծիք հայտնելով, թե այդ «երկրների ղեկավարներն ամեն գնով ձգտում են կառչել իշխանությունից»: Պետք է ասել,

Ոչ միայն Եվրոպան

Ոչ միայն Եվրոպան «Ինչո՞ւ եք մեզ մոտենում նույն չափանիշներով, որոնք գործում են, ասենք, Հոլանդիայում: Չէ՞ որ մեր, հայերիս, մենթալությունն ուրիշ է՝ մենք վայրենի ենք, սուտասան ենք, անհանդուրժող ենք եւ, հետեւաբար, քաղաքակիրթ ընտրություններ չենք կարող անցկացնել: Դուք պարտավոր եք զիջումներ անել ձեր գնահատականներում՝ հաշվի առնելով մեր վայրագությունը»,- այդպիսի արդարացումներով եւ կշտամբանքներով են դիմում իշխանության ներկայացուցիչներն ու

Իսկ հաղթանակն արժանապատի՞վ էր

Իսկ հաղթանակն արժանապատի՞վ էր Ընդդիմությանն անընդհատ կշտամբում են, թե պետք է կարողանալ արժանապատվորեն պարտվել: Սակայն նախ պետք էր արժանապատիվ հաղթանակ տանել, այլ ոչ այնպիսի, որն առաջացնում է բազմաթիվ հարցեր: ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ 2-րդ փուլում ընտրություններին մասնակցել է 1 մլն 596 հազար 204 քաղաքացի, որոնցից 503 հազար136-ը քվեարկել է հօգուտ Ստեփան Դեմիրճյանի, իսկ 1

ԱՅՔԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ՀԱԿԱԴԱՐՁԵԼ

ԱՅՔԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ՀԱԿԱԴԱՐՁԵԼ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերին մասնավոր զրույցներում անվանում էին Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ: Մազ է մնում, որ այս գնահատականը հնչի նաեւ բարձրաձայն: Թեեւ կարելի է ասել, որ այն անուղղակի արդեն իսկ հնչեցվել է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի կողմից, որը թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է, թե

ԿՈՆԿՐԵՏ ԽՈՍԵՆՔ

ԿՈՆԿՐԵՏ ԽՈՍԵՆՔ Անցած օրերի ընթացքում մեզ հաջողվեց առավել մանրամասններ ճշտել ՀՀ նախագահական ընտրությունների մասնավորապես երկրորդ փուլում տեղի ունեցած առանձին տեղամասերից ստացված օրինախախտումների մեկ-երկու կոնկրետ փաստի վերաբերյալ: Խոսքը նախ Երեւանի թիվ 054 եւ 056 տեղամասերում տեղի ունեցած քվեարկության մասին է: Այստեղ քվեարկել են Ռազմական ակադեմիայի կուրսանտներն ու սպաները: Նրանցից մեկը, որը, բնականաբար, չցանկացավ իր անունը հրապարակել,

«Դափ ու դատարկ», բայց լիքը

«Դափ ու դատարկ», բայց լիքը Հայտնի ազգանունը՝ շահարկման միջոց «Շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ անցկացրեց նաեւ փորձության միջով, երազելու եւ այդ երազն ապրելու հնարավորություն տվեց։ Կյանքիս, այսպես կոչված, «փպՐվՈ255 տՏսՏրՈ»-ն ինձ «դարձրեց» այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող սա ինքնագովաբանություն չթվա, ես հպարտ եմ, որ ոչ ոք ու ոչինչ չկարողացան ընկճել, ավելին՝ հեռացնել

ՄԵՂԱՎՈՐԸ ՍԵՔՍՆ Է

ՄԵՂԱՎՈՐԸ ՍԵՔՍՆ Է «Ինչ մեծ աչքե՜ր ունես, մեծ ականջներ։ Վա՜յ, պո՞չդ ինչու է այսքան մեծ»,- հարցրեց Կարմիր գլխարկը տատիկի մահճակալին փռված, տատիկի գիշերազգեստով «քողարկված» Գայլին։ «Սա պոչ չէ»,- պատասխանեց վերջինս ու կարմրեց։ Պարզվում է, որ շատ տարածված ու ոչ այնքան համեստ այս անեկդոտը ոմանց համար ստեղծագործելու լուրջ խթան է հանդիսացել։ Մեկը հայ ծաղրանկարիչ Ռուբեն Ալանակյանն

Դատարանում գործ ունենք

Դատարանում գործ ունենք Երեւանի Կենտրոն եւ Նորք -Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվեց ՀՀ Կենտրոնական բանկի հայցն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի՝ հրապարակված տեղեկությունները հերքելու պահանջի մասին։ Մասնավորապես, ըստ հայցադիմումի, «Առավոտ» օրաթերթի 11.02.2003 թ. (թ. 25) համարում տպագրվել է «Ի գիտություն անկաշառ պաշտոնյաների» վերնագրով հոդվածը (հեղինակ՝ Արմեն Խաչատրյան), որում «հրապարակվել են իրականությանը չհամապատասխանող եւ չստուգված տեղեկություններ»։ Ըստ

Որտե՞ղ են ծեծի հետեւանքները

Որտե՞ղ են ծեծի հետեւանքները Կապտուկները՝ «ընդհանուր խորացվածթթվածնային քաղցի հետեւանք» Վանաձորի հոսպիտալի նախկին պետ Արտյոմ Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով վկա, բժիշկ Սամվել Մանուկյանը Արտյոմին զննած բժիշկներից միակն էր, որ դատաքննության ընթացքում նշեց, թե հիվանդի վրա հետքեր են եղել։ «Ցայտուն զգացվում էր երեխայի ծանրագույն վիճակը. գունատ դեմք, սրված դիմագծեր, փոս ընկած աչքեր, վերջույթները՝ կապտած, կրծքավանդակը՝

ՉՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ «ՊԱՍ ՏՎԱԾ» ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ

ՉՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ «ՊԱՍ ՏՎԱԾ» ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ Հայաստանի Հանրապետությունում, մեր հաշվարկներով, 15-ից ավելի լրագրողական կազմակերպություններ եւ միություններ կան։ Մեծ Բրիտանիայում 1908 թվականին հիմնադրվել եւ գործում է Լրագրողների ազգային միությունը։ Փետրվարի 22-28-ը գտնվելով Միացյալ Թագավորությունում, մենք հանդիպեցինք «Ժուռնալիստ» ամսագրի գլխավոր խմբագիր Թիմ Գոբսիլի հետ։ Նա մեզ ցույց տվեց 1920-ից պահպանված «Ժուռնալիստ» ամսագրի անդրանիկ համարը եւ պատմական էսքկուրս

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930