Օրվա լրահոսը

Մանչուկն սկսել է գրոհել

Պորտո Կարրասում շախմատի 8-18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին: 18 տարեկանների պայքարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը ութ հնարավորից կորցրել է ընդամենը մեկ միավոր (նա երկու ոչ-ոքի է արել) եւ 7,0 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ճիշտ է, նախորդ տուրում իսրայելցի Տալ Բարոնի հետ միավորը բաժանելուց հետո նրա առավելությունը

ԿՍՈՎՈՐԵՆ ԵՎ ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ

Առաջիկայում 15 ուսանող հնարավորություն կստանա մագիստրոսական կրթություն ստանալ Իտալիայում, 13 վերականգնող մասնագետներ էլ կմեկնեն վերապատրաստվելու: ՀՀ կառավարությունը նախատեսել է նաեւ գործնական դասընթացներ հուշարձանների վերականգնման մասնագիտացված կառույցների 11 տնօրենների համար: Երեկ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ մշակույթի նախարարության եւ Իտալիայի ԱԳՆ-ի համագործակցության զարգացման գլխավոր վարչության միջեւ «Աջակցություն հայկական հաստատություններին, տեղական մշակութային ժառանգության պահպանության եւ ամրակայման համար

ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ «Հանրապետության նախագահի մրցանակի» հիմնման 10-ամյակի կապակցությամբ բացվել է ցուցահանդես: Ներկայացվել են կերպարվեստի բնագավառում անցած տասը տարիներին նախագահի մրցանակին արժանացած աշխատանքները: Նախագահի մրցանակն ամենամյա է: Այն շնորհվում է մշակույթի, գիտության ոլորտի երիտասարդ ու ավագ սերնդի հայ գործիչներին, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել այդ ոլորտներում:

«Պետական ցինիզմ՝ արվեստագետների հանդեպ»

Նրանց աշխատավարձը գրոշաչափ կբարձրանա Երկրի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, թե 2011թ. պետբյուջեով նախատեսված են աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացումներ: Մասնավորաբար՝ վարչապետը աչքալուսանք տվեց մշակույթի գործիչներին՝ 15%-ով նրանց աշխատավարձերը բարձրացնելու առիթով: Թվում էր, թե հանրապետության բոլոր նվագախմբերն ու երգչախմբերը պիտի հավաքվեին ու «օվսաննա» հնչեցնեին իշխանությունների պատվին, իսկ պարային խմբերը, թատրոններն ու գրադարանները օրնիբուն զբաղվեին իշխանությունների մարդասիրական վերաբերմունքի

«ՑՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾԵՆՔ»

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագրի բանաձեւը Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Արաչ Գոչունյանը օրերս Հայաստանում էր, դրանից առաջ մասնակցել էր ԶԼՄ-ների 5-րդ համահայկական խորհրդաժողովին: «Առավոտի» խնդրանքով պարոն Գոչունյանը պատասխանեց մի քանի հարցի: Նրան խնդրեցինք մեկնաբանել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու արարողությունը՝ որպես կայացած փաստ: Նա գտնում է, որ թեկուզ երկու շաբաթ ուշացումով խաչի տեղադրումից

ԲԻՆ ԼԱԴԵՆԸ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԶՈՐՔԵՐՆ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ

BBC-ի փոխանցմամբ, նախօրեին հրապարակված աուդիոուղերձում «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բին Լադենը հայտարարել է, որ Նիգերում հինգ ֆրանսիացիների առեւանգումը պատասխան է Ֆրանսիայի կողմից մահմեդական փոքրամասնության նկատմամբ վարած քաղաքականությանը: Ուղերձը, որը ենթադրաբար ձայնագրել է աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը, հեռարձակվել է «Ալ Ջազիրա» հեռուստակայանի եթերում: Ֆրանսիայի իշխանությունների քայլերը, ինչպիսիք են փարաջայի կրելն արգելելը, բին Լադենը որակել է որպես «գաղութային

ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ

Լիբանանի գործով ՄԱԿ-ի հատուկ տրիբունալի հետաքննիչների միջազգային խումբը Բեյրութի հարավում հարձակման է ենթարկվել: «Նախարնետ» գործակալության փոխանցմամբ, տրիբունալի դատախազի գրասենյակի երկու աշխատակիցներ, որոնք հետաքննում են Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործը, ժամանել էին Դահիի հիվանդանոցներից մեկում նախապես նշանակված հանդիպմանը: Այն պահին, երբ նրանք պատրաստվել են ծանոթանալ հիվանդների գործերի հետ, շենք է ներխուժել կանանց մի բազմություն,

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱԲԽԱԶԻԱ ՎԵՐԱԴԱՐՁՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ Է ՍՏԵՂԾՎԵԼ

Վրաստանի արդարադատության նախարարությունը գրանցել է Աբխազիա վերադառնալ ցանկացողների հիմնադրամ: Վերջինի նպատակը աբխազների հետ վստահության ու հաշտության վերականգնումն է՝ ժողովրդական դիվանագիտության եւ այդ գործընթացում Աբխազիայից փախստականների ներգրավման միջոցով: Newsru-ի տեղեկություններով, հիմնադրամը համագործակցելու է Վրաստանի փախստականների հարցով նախարարության հետ՝ համատեղ իրականացնելով տնտեսական տարատեսակ նախագծեր: Հիմնադրամին կից ձեւավորվել է նաեւ վրաց ավագանիների խորհուրդ, որում ընդգրկվելու են հասարակական հայտնի

18 մլրդ դոլարն ԱՄՆ-ն Աֆղանստանում քամուն է տվել

Միացյալ Նահանգների կողմից Աֆղանստանի տնտեսության վերականգնմանն ուղղված ֆինանսական միջոցների նախնական աուդիտը ցույց է տվել, որ հատկացված գումարները աննպատակ եւ ոչ համակարգված կերպով են ծախսվել: BBC-ի մատուցմամբ, Աֆղանստանում ամերիկյան ներկայության բաղկացուցիչ մասը կազմող բյուջեի աուդիտ իրականացնելու նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովի հաշվետվության մեջ ֆինանսական միջոցների ծախսման տրամաբանությունը որակվել է որպես «խճճված լաբիրինթոս»: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն միայն 2007-2009թթ.

Անգլիայում մոհամեդներն ավելի շատ են, քան՝ ջեքերն ու օլիվերները

Մեծ Բրիտանիայում նորածին տղաների ամենատարածված անունը, պարզվում է, Մոհամմեդն է: Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, այդ անունը դեռ անցյալ տարի ամենատարածվածների ցանկում ընդամենը երրորդ տեղում էր, իսկ այս տարի այն առաջ է անցել նույնիսկ Ջեք անունից, որը նախորդ 14 տարիներին այդ ցանկում անվիճելի առաջատարն էր: Պարզվում է, բրիտանացիներն իրենց նորածին տղաներին ամենաշատը նախընտրում են

Պուտինի «վուայաժը» Կիեւ՝ սկանդալային է եղել

FEMEN շարժման անդամ ուկրաինացի ֆեմինիստուհիները Կիեւում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այցելության դեմ բողոքի ակցիա են իրականացրել: Վեց ակտիվիստներ Կիեւի մայրաքաղաքի կենտրոնում, Շեւչենկոյի զբոսայգում թոփլես-ակցիա են իրականացրել: Մերկացած ցուցարարների ձեռքին եղել են պաստառներ այսպիսի բովանդակությամբ՝ «Մենք չենք քնի Կրեմլի թզուկների հետ»՝ ակնարկելով Պուտինի հասակը, եւ «Մեզ այդքան հեշտ չեք ճնշի»: Newsru.ua-ի մատուցմամբ, ցուցարարներն իրենց անպարկեշտ հնչող

Հակահարված՝ հորինված պատմությանը

Լույս է տեսել Լոնդոնում Հայաստանի նախկին պատվո հյուպատոս, «Armenian institute» կազմակերպության հոգաբարձու, քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվո դոկտոր Ռուբեն Գալչյանի «Հորինված պատմություն. Ադրբեջան եւ Հայաստան, կեղծիքներ ու փաստեր» գիրքը: Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ գրքի հայերեն եւ ռուսերեն տարբերակների շնորհանդեսը, անգլերեն տարբերակը լույս է տեսել դեռ 2009 թվականին: «Հորինված պատմություն. Ադրբեջան եւ Հայաստան, կեղծիքներ ու փաստեր»

Կայքերը գլխացավանք՝ իշխանությունների համար

Մասնագետների դիտարկումները Այսօր ամբողջ աշխարհում սոցիալական կայքերի ամենաակտիվ օգտագործողները Ռուսաստանի, Իսրայելի եւ Թուրքիայի քաղաքացիներն են: Սոցիալական կայքերին առավել շատ ժամանակ նվիրում են ռուսները, ովքեր համակարգչի առջեւ ամսական 9,8 ժամ են անցկացնում՝ այցելելով սոցիալական կայքեր: Այս տվյալները հրապարակել էր comScore-ը՝ իր վերջին զեկույցում: Հայաստանում այսօր եւս մեծ հետաքրքրություն է դրսեւորվում սոցիալական կայքերի նկատմամբ, իսկ Youtube-ում եւ

ՇԻԼԱՇՓՈԹ՝ ԹԻՎ 188 ԴՊՐՈՑՈՒՄ

Ուսուցիչը դժգոհում է տնօրենից, նա էլ՝ նշված բողոքները հերյուրանք է համարում Օրերս «Առավոտը» դժգոհություն ստացավ Գ. Չաուշի անվան թիվ 188 դպրոցի ուսուցիչներից մեկի կողմից: Մանկավարժը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի թերթում՝ պատճառաբանելով, թե այդ դեպքում կկորցնի աշխատանքը: Սակայն նրա հետ խոսակցության ձայնագրությունը պահպանվում է խմբագրությունում: Մանկավարժի դժգոհությունը կապված է ընդհանուր առմամբ դպրոցում տիրող անառողջ մթնոլորտի

53. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

1992-94 թթ.-ից մնացած տանկ-հուշարձանի մոտ: 500-ամյա սոսին: Չափար գյուղը՝ մառախուղի մեջ: Քայլում եմ քաղաքային մայթով, ու ոտքի հարվածներով ձգտում սալարկած մայթին ընկած կաղնու պտուղները մայթի ու փողոցի միջեւ կանաչ գազոնի մեջ գցել։ Անցորդները ոտքի տակ անխնա տրորել-ջարդել են ցած ընկած սերմերը, զրկել նրանց տնկի դառնալու, ապրելու հնարավորությունից։ Ես համոզված եմ, որ կաղնու սերմերը եւս կենդանի

Համայնքային բյուջեից 11 միլիոն դրամ՝ ասֆալտապատման համար

Առաջին անգամ համայնքի միջոցներով Նոյեմբերյանում ասֆալտապատում է կատարվում՝ սահմանամերձ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում 500 քմ մակերեսով ճանապարհի մի հատվածում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում: Տերյան փողոցի սկզբնամասում արդեն փոսային նորոգումներ են իրականացվել՝ 260 քմ մակերեսով: Այս աշխատանքների համար համայնքային բյուջեից ծախսվել է 7 միլիոն դրամ: Իսկ մոտ մեկ ամիս առաջ ասֆալտապատվեց քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցի 3-րդ շենքի

Գործադիրը՝ հանուն գյուղացու բարեկեցության

Գյուղացիները կազատվեն բյուրոկրատական քաշքշուկից Հողատարածքների օգտագործման համար հայտարարված մրցույթում հաղթած գյուղացին առաջիկայում կազատվի բյուրոկրատական քաշքշուկներից: Նրանից կպահանջվի միայն բնօգտագործման պայմանագիր կնքել ու այլեւս հարկ չի լինի դիմել Անշարժ գույքի կադաստրի պետական ծառայություն, նոտարական գրասենյակ: Երեկ գործադիրը հաստատեց «Արոտավայրերի ու խոտհարքի օգտագործման մասին» որոշման նախագիծը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ արմատական փոփոխությունների շնորհիվ գյուղացիների համար

ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ՝ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂՈՒ» ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Ընկերությունը պնդում է, որ մատուցած ջրի եւ ծառայության դիմաց իր գումարներն է պահանջում, գյուղացիները հայտարարում են, որ պարտքերը սխալ են հաշվարկվել: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հարավային» տարածքային մասնաճյուղի տրամադրած տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզում 17 գյուղերի բնակիչ-բաժանորդներն ունեն բավականին մեծ չվճարված պարտքեր, ընդհանուր գումարը՝ 271,887 միլիոն դրամ: Միայն Գորիսի տարածաշրջանի գյուղական համայնքների (յոթ գյուղ) բնակիչների պարտքը կազմում է

ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Դավիթ Անդրանիկի Կարապետյանը: Դավիթ Կարապետյանն աշխատել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ: Դ. Կարապետյանը կրթությամբ արեւելագետ-միջազգայնագետ է:

ՊԱՏԱՍԽԱՆՈՂԸ «ԱՐԱՐԱՏ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆ Է

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին է դիմել Սերգեյ Բալայանցը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբի դեմ: Ս. Բալայանցն 2004թ.-ից աշխատել է ակումբի համանուն կայքի ձեւավորող: 2008թ. դեկտեմբերի 12-ի հրամանով ֆուտբոլային ակումբն ազատել է նրան աշխատանքից եւ ակումբի ձեւավորողը հայտնվել է հարկադիր պարապուրդում: Ս. Բալայանցի շահերը դատարանում ներկայացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Օլգա

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է

ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Գեորգի Խաչատուրովի (Յուրի Խաչատուրովի որդին) դիմումը «հարգվել» է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կողմից: Նա ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից:

ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑԻՆ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ստեփանյանի լիազորությունները դադարեցվեցին: Հիշեցնենք, որ նա դիմում էր գրել իր ազատման մասին, եւ արդարադատության խորհուրդը հոկտեմբերի 15-ին բավարարել էր այն: ՀՀ նախագահի հոկտեմբերի 21-ի հրամանագրով դադարեցվել է լիազորությունը, հիմք ընդունելով ԱԽ եզրակացությունը: Ըստ դատավորների պաշտոնական կայքէջի, այս տարվա 10 ամիսների ընթացքում դադարեցվել են 5 դատավորի լիազորությունները: Նրանցից

Լուրջ մաթեմատիկա

Ինչպես գիտենք, մատաղ սերունդն ավելի ինքնուրույն է, կարեւորում է փողը եւ հատուկ սեր ունի դրա նկատմամբ: Ապացույցը՝ 3-ամյա Պողոսիկի արարքն է: Նա իր սիրած խաղալիքը գնելու համար մայրիկի դրամապանակից վերցրել է 10000 դրամանոց եւ, քանի որ խաղալիքն արժեր 5000 դրամ՝ 10000-ի կեսը, երկու հավասար մասի է բաժանել այն: Երեխայի մորը Կենտրոնական բանկում հայտնել են, որ

Դատավորը նաեւ «ուռող» է

«Առավոտի» տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում ստեղծված նյութերն առաջիկա օրերին կփոխանցվեն հատուկ քննչական ծառայություն: Ստեղծված նյութերը կապված են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրի քրեական գործերով դատավոր Կարեն Պողոսյանի եւ նրա աներորդու՝ Հակոբ Կարապետյանի հետ: Ըստ մեր աղբյուրի, հոկտեմբերի 1-ին, գիշերվա ժ.03.30-04-ի սահմաններում, Չարենցի փողոցում գտնվող Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի մոտ իրենց ծառայությունը

ԱԼԻԿԸ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԷՐ ԱՆԻ

«Առավոտի» նախորդ համարում «Բնակչին ստիպում են կրկնակի վճարել» հրապարակման մեջ Սայաթ-Նովա 20 հասցեի թոշակառու բնակիչ Ռազմիկ Պետրոսյանը դժգոհել էր, որ տարիներ առաջ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները գազիֆիկացրել են իր բնակարանը, որի համար նա մոտ 40 հազար դրամ վճարել էր ընկերության՝ Ալիկ անունով ներկայացուցչին: Սակայն հիմա ընկերությունը հերթական ստուգումների ժամանակ պարզել է, որ խողովակները սխալ են անցկացվել ու

«Թաղապետի եղբոր կրպակը փակեք»

Կոմիտասի բնակիչներն այդ կրպակի ու դրա  հաճախորդների ձեռքը կրակն են ընկել Այս կրպակի տարածքը գիշերային ժամերին դառնում է հարբած հաճախորդների հավաքատեղի: Կոմիտասի փողոցի 3-րդ շենքի բակը իսկական շուկայի է վերածվել: Կանգառին կից առանց այդ էլ նեղ մայթը ամբողջությամբ լցված է հյութերի ու գարեջրի սառնարաններով, զանազան հոտավետ ուտելիքներով: Բնակիչների պատմելով, մայթը զավթել են Արաբկիր համայնքի թաղապետն

ՀԱՅԵՐԸ ՃԻՇՏ ՍՆՎԵԼ ՉԳԻՏԵՆ

Ուտում են՝ ինչ պատահի, ոնց պատահի, ինչն էլ, ըստ մասնագետների, ճարպակալման է հանգեցնում Հայերը միշտ աչքի են ընկել իրենց թմբլիկ ու կերած-խմած «չաղլիկ» արտաքինով: Բայց դա ամենեւին էլ կապված չէ սոցիալական լավ պայմանների հետ: Պարզապես հայերը սխալ են սնվում եւ սխալ սնունդ են օգտագործում: Մասնագետները փաստում են, որ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵ՞ՐԸ ՊԻՏԻ ՆՈՐՈԳԵՆ

Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ այդ երկրի Oil and Gas Contraction Trust ընկերությունը հաղթող է ճանաչվել «Հյուսիս-հարավ» գազատարի վրացական հատվածում սարքավորումներ ու խողովակներ տրամադրելու ու վերանորոգման աշխատանքներ իրականացնելու միջազգային մրցույթում, որը հայտարարվել էր վրացական Millennium Challenge Georgia հիմնադրամի կողմից: Բանն այն է, որ այդ գազատարով գազը Ռուսաստանից հասնում է Հայաստան: Ադրբեջանական ընկերությունը, համաձայն մրցույթի պայմանների,

ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԻՆ

Գործադիրի երեկվա որոշմամբ, 8 միլիարդ դրամով ավելացվեց 2010 թ. ՀՀ պետբյուջեի ծախսերը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նիստի ժամանակ ասաց, որ դրանով վերադարձվելու են տնտեսվարողների գերավճարները. «Այս տարի ունենք արտահանման 43% աճ, ինչն էլ առաջացրել է գերավճարների վերադարձման խնդիր»: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հիշեցրեց, որ գերավճարների վերադարձման համար բյուջեով ծրագրված էր 18 միլիարդ դրամ.

Համայնքապետերը իրենց կտուգանե՞ն

Կառավարության ծրագրերից օգտվելու համար հարկավոր է  հարկային պարտավորությունները ժամանակին կատարել: 2010 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Լոռու մարզի 113 համայնքներում սեփական եկամուտների նախանշված 1,22 մլրդ դրամի փոխարեն հավաքագրվել է 944 մլն դրամ կամ նախատեսվածի 77,4%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 61,7%-ի փոխարեն: 100% եւ ավելի աճ են գրանցել մարզի 17 համայնքներ, իսկ սեփական եկամուտները 50%-ից քիչ են հավաքել

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031