Օրվա լրահոսը
Եկել է տեսել՝ տուն չունի
Նրա բնակարանի տեղում կառուցապատում իրականացրած «Ավո Ֆ.Մ.Հ.» ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել՝ մերժումը պատճառաբանելով վաղեմության ժամկետով: Աղավնի Ջալալբեկյանը 30 տարուց ավելի բնակվել է Արամի 8 հասցեում եւ եղել է բնակելի տարածքի օգտագործող: Մութ ու ցուրտ տարիներին սոցիալական ծանր վիճակի մեջ հայտնվելով՝ տիկին Աղավնին 1999 թվականին մեկնել է Գերմանիա: 10 տարի հետո վերադառնալով հայրենիք՝ հայտնաբերել է, որ այլեւս
Ցուցակը
Զարթուցիչ ինձ ամեն առավոտ արթնացնում ես` չնայած մեղավոր չես: Արագ-արագ հագնվում և դուրս եմ գալիս` երբեմն կամ գրեթե միշտ առանց նախաճաշելու: Չեմ կարողանում հարմարվել և առավոտյան գոնե 5 րոպե դասից չուշանալ: Որքան մոտանում է առաջին դասաժամի ավարտը, այնքան անհամբեր եմ սպասում մեր «ցուցակին»: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի «Հաղորդակցություն, մեդիա և հասարակություն» խմբում որևէ
Հայը լքել է, նիգերիացին՝ որդեգրել
Փոքրիկ Սառան իր սեւամորթ մայրիկին շատ-շատ է սիրում 7-ամյա Սառան իր 2 եղբայրներից եւ քրոջից միայն մաշկի գույնով է տարբերվում. ճիշտ է, նրանք արյունակից չեն, բայց միեւնույն ընտանիքում են ապրում եւ նույն ծնողներն ունեն: Նիգերիացի Ֆլորան դեռ 5 տարի առաջ է հանդիպել Սառային, երբ առողջապահական ծրագրերով այցելել էր «Մայր Թերեզայի» մանկատուն: Երկամյա Սառան դեռ մի
Օրինագիծը թերի է, դրա ներկայացման ձեւը՝ ոչ թափանցիկ
Երեկ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, վարչապետ Տ. Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Ս. Նիկոյանին, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խ. Հարությունյանին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին, Էսպո կոնվենցիայի քարտուղարությանը, Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությանը եւ ՀՀ Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին ուղղված հայտարարությամբ են հանդես եկել մի խումբ բնապապաններ: Հայտարարության մեջ ասվում է. Այսօր ՀՀ Ազգային ժողովի
Մշակույթը սկսվում է լեզվից
Վերջերս Աշոտ Մանուչարյանը շատ ճիշտ գաղափար էր առաջ քաշել, որի իմաստը հետեւյալն է. Հայաստանին պետք է մշակութային հեղափոխություն, որի ընթացքում «Բենթլին» կփոխարինվի «Նարեկով»: Իրոք որ՝ ի՞նչ կարելի է սպասել մի երկրից, որտեղ նույնիսկ հոգեւորականներն են սեւեռված նյութական բարիքների եւ, որն ավելի կարեւոր է՝ դրանք ցուցադրելու վրա: Դրա հետ զուգահեռ հարց է առաջանում, որը միայն առաջին
Թուրքիայում շախմատը հայ է ղեկավարել
Գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Հրանտ Մելքումյանը Ստամբուլում մասնակցում են տեղի «Շիշլի» հայկական ակումբի կազմակերպած արագ շախմատի մրցաշարին որտեղ նրանց մրցակիցներն են գրոսմայստերներ Ժիգալկոն, Կանը, Դուրարբեյլին եւ Էրդողդուն: «Armchess.am»-ը տեղեկացնում է, որ «Շիշլի» ակումբը կազմակերպել է նաեւ Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ, միջազգային կարգի մրցավար Ժիրայր Օհանյանի հիշատակին նվիրված երկրորդ գրան պրի մրցաշարը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարլսենն ու գերմանական ֆուտբոլը
Միխայիլ Տալի վեցերորդ հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողության ժամանակ Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի վարչության ղեկավար Իլյա Լեւիտովը հաղթող ճանաչված նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենին համեմատել է ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի հետ` հիշելով անցյալում ճանաչված ֆուտբոլիստ Հարի Լինեքերի` թեւավոր դարձած հետեւյալ խոսքերը. «խաղում են բոլորը, բայց հաղթում են գերմանացիները»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կրակոցներ Երեւանի կենտրոնում (Տեսանյութ)
Նոյեմբերի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամը 21:00-ի սահմաններում Զավարյան 64 շենքում հնչել են կրակոցներ: Շտապ հաշված վայրկյանների ընթացքում դեպքի վայր են ժամանել ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի, ոստիկանության, Կենտրոնական բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի և Մարաշի բաժանմունքի պետ Մերուժան Ստեփանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր
«Տուարեգի» հարվածի արդյունքում մեկ զոհ եւ մեկ վիրավոր, իսկ վարորդը փախել է (Տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 01.30-ի սահմաններում Արարատի մարզի Նոր կյանք գյուղի կենտրոնական փողոցում «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի 17 ՍՍ 735 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճամփեզրին կայանված «Գազ 31 029» մակնիշի 26 ՏՏ 108 համարանիշի և մեկ այլ՝ «Վազ 31
Բախվել է արգելապատնեշին, գլորվել եւ ընկել Աղստեւ գետը (Տեսանյութ)
Այսօր` նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 2 անց 50 րոպեի սահմաններում, Երևան-Իջևան ավտոմայրուղու 111-րդ կիլոմետրին «Վազ 21 07» մակնիշի 25 ՕՕ 476 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 1983թ. ծնված, Նոյեմբերյանի բնակիչ Անդրեյ Սերգեյի Մարգարյանը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և
Հանքավանում կշահագործվի մոլիբդենի բաց հանք
«Գոլդեն Oրե» ՍՊԸ-ն նախապատրաստվում է մոլիբդենի բաց հանք շահագործել Հանքավանում: Նախագիծն իրականացնում է «Ռակե» ՍՊԸ-ն: Արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, կազմակերպության ներկայացուցիչներն էլ վերջերս Հանքավանում ներկայացրել են բաց հանքի շահագործման ծրագիրը: Մոլիբդենի հանքավայրը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդանի շրջանի Հանքավան գյուղից ընդամենը 0.5 կմ, իսկ Հրազդանից` 37 կմ հեռավորության վրա: Տվյալների համաձայն` հանքավայրը զբաղեցնում է
Պետությունները պետք է քննարկեն օրենքներ ընդդեմ «հոգեբանական բռնության»
Ըստ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի՝ ԵԽ անդամ պետությունները պետք է ներառեն «հոգեբանական բռնություն» հասկացությունն իրենց քրեական օրենսդրության մեջ: ԵԽ կայքէջում այս կապակցությամբ հրապարակված հաղորդագրության մեջ մանրամասնած է, որ հոգեբանական բռնությունը լայնորեն տարածված է, եւ կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ՝ բառային վիրավորանք, սպառնալից վարք, ոտնձգություններ կամ զոհի մեկուսացում: ԵԽԽՎ մշտական հանձնաժողովն այս կապակցությամբ հաստատել է սերբ պատվիրակ
Գագիկ Բեգլարյանի տարակուսանքը հիմքեր ունե՞ր
«Առավոտի» աղբյուրների մատուցմամբ՝ ամիսներ առաջ, երբ ՀՀԿ-ում Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին վերջնականապես մոռացված էին համարում, վերջինս համախոհների մի նեղ շրջապատում տարակուսանք էր հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրեն պաշտոնանկ անելու առնչությամբ: Նախկին քաղաքապետի եւ ընտրությունների կազմակերպման փորձառություն ունեցող Բեգլարյանի ասելիքը մոտավորապես այս էր եղել. Սերժն ինձ հանեց, էն Լեւոնը (խոսքը Տեր-Պետրոսյանի մասին է-
ԲՀԿ-ն չի կարող չանդրադառնալ Տեր-Պետրոսյանի առաջարկներին
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում կարծիք հայտնեց, որ եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն «անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար», ապա Կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները։
«Սալյարկա ենք վառում, ի՞ նչ անենք. խի՞ էս որ դարն ա»
Վազգեն Համազասպյանի անվան Էջմիածնի պետական քոլեջը գործում է 1930-ական թվականներից: Երկար տարիներ է` վերանորոգման աշխատանքներ այնտեղ չեն կատարվել, քոլեջում առկա են մի շարք խնդիրներ. «Առաջնային խնդիրներից մեկը շենքի վերանորոգման հարցն է: Բազմիցս դիմել եմ պետական մարմիններին, մասնավորապես` քաղաքապետարան, որպեսզի գումար հատկացնեն վերանորոգման համար, բայց ապարդյուն: Խնդիր կար` տանիքի հետ կապված, սակայն ոչ մի օժանդակություն
Երբ բլոգերությամբ չզբաղվի, դերասանություն է անելու
«Ռոմանոյի աղջիկներն արդեն ավելի սիրուն են, քան Բրյուսովինը, Ռոմանոյի փեսեքի բորդյուրը տոմսով, նստատեղերով ու հերթով ա»: Բլոգեր Վահե Շահվերդյանը հիշում է՝ այս տողերով էին սկսում իր բլոգի առաջին գրառումը: Բլոգի մասին էլ ոչ թե լսել է, այլ տեսել՝ 2008թ., երբ 16 տարեկան էր. «Հեռախոսով մտա ինտերնետ, տեսա livejournal ա գրված, մտա ուսումնասիրեցի, հասկացա՝ այդտեղ կարող
«Սրանք երբեք մաքուր ընտրություններ չեն անելու». ի՞նչ է ակնկալում ժողովուրդը ՀԱԿ հանրահավաքներից (Տեսանյութ)
«Ուզում եմ, որ մեր երկում հավասարություն լինի բիզնեսի առումով, մոնոպոլիաներ, օլիգարխներ չլինեն, այնպիսի վիճակ լինի, որ ոչ Նիկոլը ելույթ ունենա, ոչ էլ միտինգ լինի, խաղաղ, արժանապատիվ կյանքով ապրենք: Դրան հասնելու միակ ճանապարհը այսօրվա իշխանություններից ազատվելն է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակից Գագիկ Ներսիսյանը: Հրապարակում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հռչակագիրը միաձայն ընդունվեց:
ԵՄ-ն տեսնում է Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առումով առաջընթաց (ձայնագրություն)
ԵՄ – Հայաստան հարաբերություններում առաջընթաց կա. ասել է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ՝ Եվրոպական միության եւ Հայաստանի հանրապետության միջեւ համագործակցության խորհրդի այսօր կայացած հանդիպումից հետո: «Մեր քաղաքական ու տնտեսական կապերն ամրապնդվում են,- ասել է Ֆյուլեն՝ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:- Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները լավ են ընթանում, մենք պատրաստ ենք
Ոստիկանության հաղորդագրությունը ՀԱԿ հանրահավաքի մասին
Նոյեմբերի 25-ին Օպերայի հրապարակում տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Հանրահավաքը սկսվել է ժամը 18.15-ին: Մասնակցել է 2.700 մարդ: Հանրահավաքի ընթացքում ոստիկանության կողմից պահպանվել է պատշաճ հասարակական կարգ: ՀՀ ոստիկանության հաղորդագրություն
Արոնյանը հավասար միավորներով հաղթանակը զիջեց Մագնուս Կարլսենին
Միխայիլ Տալի հիշատակին նվիրված գերմարցաշարը հատեց եզրագիծը: Հաղթող ճանաչվելու համար եզրափակիչ տուրում իրադարձությունների զարգացումը Արոնյանից անպայման հաղթանակ էր պահանջում: Մագնուս Կարլսենն արդեն հաղթել էր Հիկարու Նակամուրային ու 5,5 միավորով սպասում էր Յան Նեպոմնյաշչի-Լեւոն Արոնյան պայքարի հանգուցալուծմանը: Առաջատարի դիրքը պաշտպանելու համար հայ գրոսմայստերից արդեն միայն հաղթանակ էր պահանջվում: Լեւոնը դրա համար շատ ջանքեր գործադրեց, սակայն մրցակիցն
Լոռու մարզի փրկարարները կարողացել են Դեբեդ գետից դուրս բերել ինքնասպանին
Այսօր` նոյեմբերի 25-ին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի տարածքում ինքնասպանություն կատարելու նպատակով իրեն Դեբեդ գետն է նետել նույն քաղաքի բնակիչ, մշտական բնակության վայր չունեցող 33-ամյա Արթուր Բաբայանը: Շտապ դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Լոռու մարզի փրկարար վարչության Թումանյանի հրշեջ փրկարարները:
ՀԱԿ. Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագիր
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասի hամաձայն ՝ «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»։ Ծանր հանցագործության սահմանադրական հասկացությունը ներառում է իշխանության յուրացումը (Հոդված 2), ինչպես նաեւ պաշտոնավարող նախագահի կողմից սահմանադրական լիազորությունների չարաշահումը եւ չկատարումը, որոնք հանգեցրել են սահմանադրական կարգի խաթարմանը, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի խախտմանը (Հոդված
Եվրասիական միության առնչությամբ դիրքորոշում ձեւակերպելն այսօր օրակարգային չէ
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների, նաեւ արտախորհրդարանական Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ «Քաղաքացիական եւ միջազգային հետազոտությունների» կենտրոնի և ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ, անդրադարձավ մասնավորապես նաեւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմից Եվրասիական միություն ստեղծելու առաջարկին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը նոյեմբերի 25-ի հանրահավաքում
Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենաուշագրավ իրադարձությունը աղմկոտ հրաժարականներն ու որոշ պետական պաշտոնյաների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն են, որոնք արդեն իսկ պատկառելի ցանկ են կազմում՝ սկսած Գագիկ Բեգլարյանից, Հովիկ Թամամյանից ու Մարգար Օհանյանից, ավարտած Ալիկ Սարգսյանով, զույգ Կարեն Կարապետյաններով, Հովիկ Աբրահամյանով եւ Միքայել Մինասյանով։ Ակնհայտ է, որ ռեժիմի ներսում լուրջ վերադասավորումներ են կատարվում, որոնք միտված
Խողովակների գծամետրը փաստաթղթերով վաճառվել է 280 դրամով
Անցյալ տարի Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում կտրել, վաճառել են չգործող մայր գազատարի խողովակները: Մեծ տրամաչափի խողովակների գծամետրը փաստաթղթերով վաճառվել է….280 դրամով: Սակայն իրականում վաճառքի գինը 10 անգամ ավելին է եղել: Նշենք, որ խողովակները գտնվել են «Հայգազ» ընկերության հաշվեկշռում: Այս կերպ վաճառվել է 5.7 կմ խողովակ: Զարմանալի է, որ խողովակների վաճառքը «չեն տեսել» իրավապահ մարմինները: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱԿ-ը երթ կանցկացնի դեկտեմբերի10-ին
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակից մեծ երթ կանցկացնի՝ ի պաշտպանություն Հայաստանում մարդու իրավունքների։
Մարդու իրավունքները Տավուշում չե՞ն խախտվում
Նոյեմբերի 24-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի գրադարանում հանդիպում ունեցավ մարզի ՀԿ-ների հետ, եւ մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ բողոքներ ստացավ 3-4 քաղաքացիներից: Հանդիպման վայրի եւ ժամանակի իրազեկումը պատշաճ չէր կատարվել: Միգուցե դրանով էր պայմանավորված, որ հանդիպման մասնակիցները մոտ տաս հոգի էին, այն էլ` կրթամշակութային եւ բարեգործական կազմակերպությունների ղեկավարներ: Մարդու իրավունքների պաշտպան


















































