Օրվա լրահոսը

Մոտ երկու միլիարդ դրամ՝ ճանապարհներին

Համաշխարհային բանկի եւ ՀՀ պետբյուջեի միջոցներով Սյունիքի մարզում շարունակվում են մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքները: Հուլիս ամսից սկսվել են մարզի կենսական նշանակության ճանապարհների բարեկարգման աշխատանքները: Վերականգնման աշխատանքներ են իրականացվում Հալիձոր-Շինուհայր ճանապարհի երկու տարբեր հատվածներում՝ 2,2 կմ եւ 3,5 կմ, համապատասխանաբար՝ 520,6 միլիոն եւ 741,8 միլիոն դրամ գումարով: 600 միլիոն դրամով նորոգվում է Սիսիան-Աղիտու ճանապարհի 4,8 կմ հատվածը,

Երեք օրը՝ 4,5 ժամում

Նորի՞ց դեպի մեկուսացում Երեկ տեղեկացրել ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-22-ը Երեւանում անցկացվելու է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների համահայկական հավաք: Հավաքի օրակարգից, սակայն, երեւում է, որ եռօրյա հավաքը իրականում… 4,5 ժամանոց՝ 15 րոպե տեւողությամբ ընդմիջումով մի նիստ է: Հավաքի առաջին օրը Հայաստանում մասնագետ դարձած սփյուռքահայերը ներկա կլինեն նկարիչ Ռաֆայել Մելիքյանի

ԺԱՆՏԱԽՏԻ ԴԵՊՔԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Մարդկությանը բուժող բժիշկների պակաս՝ Լոռու մարզում Օգոստոսի 31-ին տեղեկացրել ենք, որ Լոռու մարզի Լորուտ եւ Մարց համայնքներում հերթական անգամ խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության դեպքեր են արձանագրվել, եւ սատկել կամ հարկադիր սպանդի է ենթարկվել Լորուտում՝ 120, Մարցում՝ 40 խոզ: Հրապարակումից երկու օր անց պատկան կառույցները հայտարարեցին, որ այս գյուղերում կարանտին է սահմանվել: Մոտկորի տարածաշրջանի ամենամեծ գյուղը՝

Միանգամից են ուզում հարստանալ

«Հելսինյկան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան է դիմել Ստեփանավան համայնքի ավագանու ընդունած վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով՝ համարելով, որ այն ոչ իրավաչափ է եւ հակասում է ՀՀ օրենսդրությանը: 2009թ. մայիսից Ստեփանավանի բնակիչները քաղաքապետարանից գրավոր տեղեկատվություն ստանալու համար պատճենահանվող որոշումների կրկնօրինակների 1 թերթի համար վճարում են 500 դրամ: Նման որոշման մասին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա»

Գրաֆիկային տեսակցություն ծնողների հետ

Սույն թվականի օգոստոսին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Թալինի նստավայրում տեղի ունեցավ քաղաքացիական գործով դատական նիստ՝ երեխայի տեսակցության կարգ սահմանելու պահանջով: Պատասխանող կողմն էր կանանց իրավունքների կենտրոնի հերթական շահառուներից մեկը՝ Թալին քաղաքի բնակիչը, որը, ենթարկվելով ընտանեկան բռնության (մշտական ֆիզիկական բռնություն՝ ամուսնու եւ նրա ծնողների կողմից), ամուսնալուծվել է: Հայցվոր կողմը՝ նախկին ամուսինը, հայց է ներկայացրել դատարան՝

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂԸ «ԽԱՂԵՐ Է ՏԱԼԻՍ»

«Ինտերպոլի» ազգային կենտրոնական բյուրոյի 25.10.08թ. «Գաղտնի 1» գրությամբ, որն ուղղվել է ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ս. Մելքոնյանին, տեղեկացվում է Մեծ Բրիտանիայում Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված մի պատասխանի մասին: Այդ պատասխանի համաձայն, Ադի Իոան Բլագան, Մարիուս Լուպուն, Օլիվեր Ռադուկու Մարիանը «անցնում են իրենց երկրի ոստիկանական հաշվառումներով»: Հաշվառված լինելը դեռ չի նշանակել, թե հայաստանյան բանկոմատներից

ԿՋՐԱԶՐԿՎԵՆ

Սեպտեմբերի 18-ի ժամը 11-ից մինչեւ սեպտեմբերի 19-ի ժամը 11-ը կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի եւ Բաղրամյան պողոտաների, Ա. Տիգրանյան, Քոչարի, Արաբկիրի թիվ 17-51, Ջրաշատի, Դեմիրճյան, Ֆրիկի, Պարոնյան, Պռոշյան, Անտառային, Կիեւյան, Սունդուկյան, Ավետիսյան, Համբարձումյան, Սոսեի, Վաղարշյան, Փափազյան, Աղբյուր Սերոբի, Այգեձորի, Օրբելու, Քեռու, Բարբյուսի, Սեւաստոպոլյան, Հակոբյան, Հ. Էմինի, Րաֆֆու, Մանուշյան, Սեւքարեցի Սաքոյի, Կովկասյան, Ա. Խաչատրյան, Ն. Դումանի,

ԿՄԵՂՄԵՆ՝ 2500 ԴՐԱՄՈՎ

Կառավարության որոշմամբ, այս տարվա նոյեմբերի 1-ից հանրապետությունում բազային կենսաթոշակի չափը կավելանա 2500 դրամով: Այս մասին Tert.am-ին հայտնել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Նշենք, որ կառավարության՝ այս տարվա մայիսից աղքատության ընտանեկան նպաստների, իսկ նոյեմբերից՝ կենսաթոշակների բարձրացման քայլերն ուղղված են սոցիալական խնդիրների մեղմմանը։ Մասնավորապես, նպաստների ու կենսաթոշակների բարձրացման որոշումն ընդունվեց այս տարվա ապրիլի 1-ից՝

Նախագիծ՝ գործազուրկների համար

Կառավարությունն էլ է խոստովանում, որ հաշմանդամը մեր երկրում մեծ դժվարությամբ է աշխատանք գտնում: Հուլիսի 1-ի դրությամբ մարզային եւ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 101, 3 հազար, որը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 0,3%-ով, իսկ տարեսկզբի նկատմամբ՝ 2%-ով: Պարզվում է, կանանց համար գործ գտնելն ավելի դժվար է՝ աշխատանք փնտրողների թվաքանակում գերակշիռ մասնաբաժինը՝ 65,8%,

ԱՂՑԱՆՆԵՐԸ, ՏՈՐԹԵՐՆ ՈՒ ԴՈՆԴՈՂՆԵՐԸ ԵՐԲԵՄՆ ԲՈՐԲՈՍՆԱԾ ԵՆ

Պատճառն այն է, որ սննդի անվտանգության համար պատասխանատուները շատ դեպքերում աչք են փակում Մեր երկրում գործում են մարդու առողջության համար պատասխանատու հազար ու մի կառույցներ, որոնցից մի քանիսը, այսպես ասած, մասնագիտացած են սննդի վերահսկողության գծով: Սակայն այդուհանդերձ այսօր մայրաքաղաքի եւ մարզերի գրեթե բոլոր խանութներում, սուպերմարկետներում վաճառվում են անհայտ ծագման սննդային ապրանքներ, որոնք ոչ մի կերպ

СЛЫШАЛ ЗВОН, ДА НЕ ЗНАЕТ ГДЕ ОН Ռուսական «Деловой вторник» թերթի հաղորդմամբ, Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքը առաջիկայում նոր լոգոտիպով կներկայանա: Թերթը տեղեկացնում է, որ Արարատ լեռան փոխարեն արտադրանքի նոր լոգոտիպը փյունիկ թռչունն է լինելու, որը հայ ժողովրդի մշակույթի եւ վերածննդի խորհրդանիշն է: Այս մասին թերթի հետ հարցազրույցում տեղեկացրել է Էմմա Զաքոյանը, ով ներկայացել է ԵԿԳ

Գազամատակարարման դադարը միտումնավոր չէ

ՀՀ կառավարությունը երեկ հավանություն տվեց Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման մասին որոշման նախագծին: Նիստին հաջորդած ասուլիսում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ արդեն մի քանի տարի է, որ աշխատում են ՀԷԿ-ի շինարարության ծրագրի վրա: Արդեն կատարել են երկրաբանական, տեխնիկատնտեսական աշխատանքներ եւ որոշել ՀԷԿ-ի կառուցման ֆինանսական սխեման. «Իրանական կողմի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ

Ընթացակարգը հեշտացվեց

Առաջիկայում կպարզեցվի ընկերությունների հիմնադրման ընթացակարգը Գործադիրը երեկ հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում եւ եւս երեք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերին: Դրանցով առաջարկվում է ընկերության հիմնադրման նպատակով այցելել միայն մեկ կառույց, որը փաստաթղթերն ընդունելուց հետո ինքն է իրականացնելու բոլոր ընթացակարգերը՝ համագործակցելով պետռեգիստրի, հարկային մարմինների հետ: Առաջարկվում է նաեւ

ԲԱՔՈՒ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ

Ի հեճուկս Բաքվի հայերի անունից վերջերս Բաքու վերադառնալու ցանկության մասին հայտարարություններ անողների՝ ասում է «Փախստականները եւ միջազգային իրավունքը» ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը: – «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը տարիներ շարունակ հանդես է եկել ադրբեջանահայ փախստականների խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանին դնելու՝ ՀՀ իշխանություններին ուղղված պահանջով, ինչը մշտապես անտեսվել է: Ինչո՞վ է պայմանավորված

ՎԱՐՉԱԿԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՀԱՅՑԸ

Երեւանի Վարչական դատարանը մերժել է Հայոց Համազգային Շարժման հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի: Այս հայցով ՀՀՇ-ն պահանջում էր անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետարանի այն որոշումը, որով արգելվել է սեպտեմբերի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել: Դատավոր Կարինե Բաղդասարյանը հիմնավոր է համարել Երեւանի քաղաքապետարանի այն պատճառաբանությունը, թե Ազատության հրապարակում նույն օրը եւ նույն ժամին անցկացվելու են Էրեբունի- Երեւան տոնակատարության

«ԴՈՒ Ո՞ՒՐ, ՕԵԿ-Ն ՈՒՐ»

Երեկ, մամուլի ասուլիսում, Հմայակ Հովհաննիսյանը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հասցեին որոշ գնահատականներ էր հնչեցրել, որին անմիջապես արձագանքեց Հեղինե Բիշարյանը: Զարմանալի օպերատիվությամբ Հմայակ Հովհաննիսյանն էլ իր հերթին հակադարձեց տիկին Բիշարյանին: ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը երեկ, ի ամփոփումն այս ամենի, «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Առիթներ ունեցել եմ բազմաթիվ անգամ Հմայակ Հովհաննիսյանին որոշ դեպքերում՝ նույնիսկ իր ներկայությամբ, հրապարակայնորեն

ԻՄ ԱԽՊԵՐԸ, ՋԱՆ, ՋԱՆ, ՋԱՆ

«ՀՀԿ-ն իր ընկերների հետ ընկերական հարաբերությունների դաշտում է գործում, մենք որեւէ մեկին թիկունքից հարվածելու ցանկություն եւ դրա կարիքն էլ չունենք։ Ավելին, մենք միշտ սատար ենք լինելու մեր կողքին կանգնած մարդկանց եւ փորձելու ենք համատեղ, նրանց ուժերը, մեր ուժերը օգտագործելով՝ լուծել այն խնդիրները, որ դրված են մեր երկրի առջեւ։ Սա է մեր նպատակը, եւ այս ճանապարհով

Կրակոցով կատա՞կ

Գյումրու կենտրոնում նորից կրակոցներ են հնչել «Առավոտի» աղբյուրների հաղորդմամբ, կիրակի օրը, ժամը 17:00-ի սահմաններում, Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող «Արագած» մարզամշակութային ակումբում տեղի է ունեցել հերթական «ռազբորկան»՝ Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետ Հրաչիկ Խաչատրյանի որդու՝ Արկադիի եւ նրա մոտ ընկերոջ՝ Արգիմետ Դիլանյանի միջեւ։ «Ռազբորկան» ավարտվել է կրակոցներով: Ըստ այս օրերին շրջանառվող լուրերի, վերջիններիս միջեւ անգամ

ԱՍՈՒԼԻՍՈՒՄ ԱՍՎԱԾԸ ՀԱԿԱՍԵՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Գուցե իրոք ուղղակի կարեւորն այն է, որ բացասական երեւույթների մասին խոսվո՞ւմ է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբի նախագահ Հաջի Մալիկ Սոուն, որը ղեկավարում էր ՀՀ կառավարության հրավերով սեպտեմբերի 6-15-ը մեր երկրում փաստահավաք առաքելություն իրականացրած աշխատանքային խումբը, ըստ Panorama.am-ի՝ սեպտեմբերի 15-ի ասուլիսում նշել էր, թե Հայաստանում իր առաքելության ընթացքում չի տեսել բացասական

ՄԵԶ ԴԺՎԱ՞Ր Է ՃՆՇԵԼ

ԱՄՆ-ը պետք է մեծացնի իր ակտիվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում։ Նման կարծիք է հայտնել Heritage Foundation-ի Ռուսաստանի, Եվրասիայի եւ միջազգային էներգետիկ անվտանգության հարցերով եւ հետխորհրդային տարածքի գծով ամերիկացի փորձագետ Արիել Կոհենը։ «Վերջին մեկուկես տարում ԱՄՆ-ը բավական պասիվ է Հարավային Կովկասում, ինչն էլ թույլ տվեց Մոսկվային առաջատար դեր խաղալ տարածաշրջանում անվտանգության հարցերում, այդ թվում՝ ղարաբաղյան

ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Թերեւս լավ էր, որ մարդն այնքան չկարողացավ անտեսել իր անձը եւ խոնարհվել այնպես, որ տեսներ Աստծուն: Մտածում եմ, սակայն, թե ինչ պիտի խոսեր մարդն Աստծո հետ, երբ հանդիպեր դեմ առ դեմ: Երեւի թե պիտի դժգոհեր իր կյանքից: Քանի որ մարդը կենդանին է միակ, որ անվերջ դժգոհ է ու փնտրում է անվերջ: Փնտրում, գտնում, նորից է

Հերթական խորհուրդները՝ Իլհամին

Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարություններին պատասխանել է ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցերին, երեկ հերթական անգամ հայտարարել էր, թե Ղարաբաղն Ադրբեջանի պատմական տարածքն է, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, նաեւ նշել էր, թե հայերը տարիներ շարունակ ոչնչացրել են ադրբեջանցիների պատմական եւ

ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՉԱՐԱՄԻՏ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ ՌՈ-ն զբաղվում է սեպտեմբերի 10-ին Այգեստանում տեղի ունեցած «ռազբորկայի» գործով Օրեր առաջ «Առավոտը» տեղեկացրել էր Երեւանի փողոցներից մեկում տեղի ունեցած հերթական միջադեպի՝ մի քանի երիտասարդների մասնակցությամբ «ռազբորկայի» մասին: Դեպքը կատարվել էր սեպտեմբերի 10-ի երեկոյան, ժամը 18:00-ի սահմաններում: Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասում, Ջոն Կիրակոսյանի անվան (նախկին՝ Ձերժինսկու) դպրոցի աստիճանների մոտ, «Առավոտի» տեղեկություններով, ավելի

«ԲԱՆԱԿՆ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ Է, ՔԱՆ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

Այս կարծիքին է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը – Վերջին շրջանում բանակում ցավալի դեպքերի աճ է նկատվում, եւ այս ամենի շուրջ աղմուկ է բարձրացել, ձեր կարծիքով՝ ինչո՞վ է դա պայմանավորված: – Մի մոռացեք, որ ոչ միայն մեր երկրում, այլեւ գրեթե բոլոր երկրներում էլ կան նման խնդիրներ, բոլոր բանակներում որոշ ցավալի դեպքեր են կատարվում: Եվ եթե նայենք

ՈՒՂԻՂ ՏԵՔՍՏՈՎ

Ի պատասխան իր եւ իր կնոջ հասցեին հնչող մեղադրանքներին, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը հայտարարել է. «Ռուսիան այն երկիրը չէ, որտեղ նաչալնիկը պետք է արդարանա»: Այդ մոտեցումն, անշուշտ, հոգեհարազատ է նաեւ հայաստանյան իշխանավորներին, սակայն նրանցից ոչ մեկը դրա մասին չի ասում ուղիղ տեքստով: «Լուժկովի շուրջ» զարգացող իրադարձությունների մասին՝ վաղվա համարում:

Սեպտեմբերի 16

ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեր կարիքը կզգան եւ աշխատանքում, եւ տանը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտից զբաղված կլինեք հարաբերություններ պարզելով: Ցանկացած իրավիճակում հայտնվելիս սթափ դատեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատեք ամեն կերպ երեկոյան լիցքաթափվել: Մոռացեք աշխատանքի

Facebook-Ը ԿՕԳՆԻ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԾԽԵԼՈՒՑ

WeQuit բարեգործական հիմնադրամը հանձն է առել Facebook սոցիալական ցանցի հետ համատեղ մի ծրագիր, որը կօգնի մարդկանց քաջալերել միմյանց եւ ձերբազատվել նիկոտինային կախվածությունից: Հաջողակներին սպասվում են պարգեւատրություններ, իսկ ահա անհաջող փորձերի դեպքում՝ փոխհատուցումներ: Մասնակիցները կարող են նաեւ դրամական օժանդակություն ցուցաբերել բարեգործական ծրագրին եւ աջակցել մյուսների «հաղթանակին»՝ ուղարկելով հայցադիմումը www. WeQuit.co.uk/facebook կայք: Ծրագրին աջակցում է Դրեգնսի աստղ

40% ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԱՃ՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Այս մասին փաստեց տնօրենը Երեկ Համազգային թատրոնում կայացավ Հրանտ Մաթեւոսյանի «Կայարան» ներկայացման պրեմիերան, որին ընդառաջ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը եւ թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հանդիպեցին լրագրողների հետ: Ըստ Վ. Մկրտչյանի՝ «Կայարանով» բացվում է թատրոնի 19-րդ թատերաշրջանը: Նա նաեւ նշեց, որ ներկայացումը նվիրված է Հ. Մաթեւոսյանի 75-ամյակին: Ս. Սարգսյանը ասաց, որ նախկինում ամեն մի թատերաշրջանի

90 ՍՄ-ԱՆՈՑ ԱՄԵՐԻԿՈՒՀԻՆ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ Է

90 սմ հասակ ունեցող ամերիկուհին, ով տառապում էր ոսկորների՝ գենետիկորեն պայմանավորված գերփխրունությամբ, բարեհաջող ծննդաբերել է եւ առողջ աղջիկ է ունեցել: 23-ամյա Լա Կենդրա Նելսոնը տառապում էր ոչ լիարժեք օստեոգենեզով, որը հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություն է, որի ժամանակ խանգարվում է ոսկորների կառուցվածքը եւ անգամ չնչին վնասվածքի դեպքում առաջանում են կոտրվածքներ: Հիվանդության պատճառով կնոջ հասակը 90 սմ

Լինե՞լ, թե՞ չլինել կամ փակե՞լ, թե՞ չփակել

Շեքսպիրյան փառատոնը ֆինանսական խնդիր ունի Երեկ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բացվեց Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որի հանդիսավոր բացումը կայացավ «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացման առաջնախաղով: Փառատոնը այս տարի նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 15-24-ը եւ նվիրված է հայ մեծ թատերագետ, ակադեմիկոս, ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի եւ Շեքսպիրյան կենտրոնի հիմնադիր Ռուբեն Զարյանի ծննդյան 100-ամյակին: Փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031