Օրվա լրահոսը
Վթար՝ դիահերձարանի դիմաց
Պատգամավորները հետեւում էին ծառերի տակից Երեկ Հերացու փողոցում բախվել են վրացական NUG 101 համարանիշով «BMW X-5» մակնիշի «Ջիպ» եւ «Միլենա» տաքսի ծառայության «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 0301 համարանիշով ավտոմեքենաները: Մեզ հետ զրույցում ականատեսները պատմեցին, որ տաքսու վարորդին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր ժամանեցին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Մինչ նրանք հետաքննիչի հետ դեպքի վայրում զննման աշխատանքներ էին
Հավաքարարը «թաքցրել» է իր «եկամուտները»
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Արամյանի վարույթում է գտնվում գումարի բռնագանձման պահանջով քաղաքացիական գործ: Հայցվորն է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Արաբկիր սոցիալական ծառայությունների տարածքային բաժինը (ՍԾՏԲ), իսկ պատասխանողը՝ հավաքարար Պայծառ Կարապետյանը: Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի, Պ. Կարապետյանը 2009թ. մայիսից ստացել է նպաստի իրավունք: Նշանակվել է ամսական 21000
ԼՐԱԳՐՈՂՆԵՐ, ԶԻՆՎԵՔ ՆԱԵՎ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐՈՎ
Երեկ «Հայացք» ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ճանապարհային ոստիկանության ծառայության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը «Առավոտի» հարցին, թե ի՞նչ ընթացք է տալիս ոստիկանությունը, երբ մամուլում հրապարակումներ են լինում՝ կապված պետական պաշտոնյաների, օլիգարխների եւ կառավարության անդամների կողմից թույլ տրված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների հետ՝ պատասխանեց, որ մամուլում, երբ այդ հրապարակումները ուղեկցվում են փաստացի լուսանկարներով, ՀՀ ոստիկանապետի կողմից
ԴԻԱԿ՝ ՏԱՆԸ
Վարդենիսի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Վարդենիսի Ստեփանյան փողոցի թիվ 28 շենքի 13-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 62-ամյա Միքայել Ղարիբյանի դին:
ԵՐԵԽԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է
Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, սեպտեմբերի 14-ին Թալինի հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորման նախանշաններով իրենց մոտ է տեղափոխվել Սուսեր գյուղից 5-ամյա Նարինե Համբարձումյանը: Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է կայուն ծանր:
ՄԱՐԴԻԿ ԳՈՀ ԵՆ
Երեկ www.aysor.am լրատվական կայքը մի տեսանյութ է հրապարակել Գյումրիի Մուշ- 2 թաղամասում բնակարաններ ստացած՝ երկրաշարժից նախկին անօթեւանների ներկայիս բնակարանային պայմանների մասին: Կայքի թղթակիցն այցելել է Գյումրի եւ սեփական ուսումնասիրությունն անցկացրել: Տեսանյութում նոր բնակարանների մոտ տասը բնակարանատեր իրենց նոր պայմանների վերաբերյալ գոհունակություն են հայտնում ե՛ւ կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությանը, ե՛ւ ՀՀ նախագահի հասցեին, քանի որ, ըստ
Վարակը մանկապարտեզի հետ կապ չունի՞
Երեկ «Առավոտ» օրաթերթն ահազանգ է ստացել, որ Արաբկիրի թիվ 31 մանկապարտեզում մի քանի երեխաների մոտ աղիքային ինֆեկցիա կա: Այս պահին այդ երեխաները հոսպիտալացված են: Ընդ որում, մեզ ահազանգողները մտավախություն ունեն, որ երեխաները վարակը ձեռք են բերել մանկապարտեզում տրվող սննդի միջոցով: Այս հանգամանքը մանկապարտեզի տնօրեն Մարինա Ամիրյանը բացառեց: Նրա խոսքերով. «Քաղաքի մանկապարտեզները սննդի նույն մատակարարից են
Ոստիկանները սպառնում են Բաբայաններին
Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցները Այգեկցու փողոցում ապրող Բաբայանների ընտանիքին անընդհատ անհանգստացնում են ու սպառնում: Նրանք այս ընտանիքի անդամներից պահանջում են ցուցմունք տալ, սակայն ոչ թե սովորական ընթացակարգով, այլ ոստիկանների կողմից կազմված տեքստի տակ ստորագրելով: Իսկ եթե Բաբայաններից որեւէ մեկը համարձակվում է ասել, որ ուզում է տեքստին ծանոթանալուց հետո ստորագրել, արժանանում է քննիչների վիրավորանքներին: Բացի
«ՊԱՏԵՐԸ ԿՐԾԵԼՈՎ ՅՈԼԱ ԳՆԱ՞ՆՔ»
Գյումրիի նորակառույց Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած ընտանիքներից շատերին զրկում են ընտանեկան նպաստից: Այս անգամ մեղավորը ոչ թե սոցիալական ծառայություններում աշխատող տեսուչներն են, այլ, բնակիչների ձեւակերպմամբ՝ ոչ մարդասեր օրենքը: Այսպես է պահանջում կառավարության 1999թ. թիվ 350 որոշումը, համաձայն որի՝ անօթեւանը տուն ստանալուն պես կորցնում է 8 միավոր, ենթադրենք նրա աղքատության գնահատման միավորը 40 է, դառնում է
Առանց հյուրանոցի եւ սպասարկման օբյեկտների
Ընդունվեց Գլխավոր պողոտայի վերակառուցման էսքիզային նախագիծը Այսպիսին կլինի Գլխավոր պողոտայի Սարյան-Մաշտոց հատվածը` վերակառուցումից հետո: Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած քաղաքաշինության խորհրդի նիստում քննարկվեցին Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոցի կենտրոնական փոստից մինչեւ Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի վերակառուցման էսքիզային նախագիծը եւ Երեւանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից տարածքում կաթողիկոսական նստավայրի եւ Սուրբ Աննա եկեղեցու նախագիծը: Խորհրդի նիստը վարում էր
«ՀՈ ԴՄԲՈ ՉԵ՞Ն»
Պարզվում է՝ լավ էլ դմբո են Ջրի մագիստրալի վրա շինարարություն են անում: Դմբո՞ են: Եթե ընդամենը մի քանի տարի առաջ Ավանը մայրաքաղաքի մյուս համայնքների համեմատությամբ ինչ-որ առումներով օրինակելի էր համարվում, ասենք՝ կանաչ տարածքների հաշվին տեղի-անտեղի կառուցապատում չէր կատարվում, ապա այսօր Ավանն էլ դադարել է օրինակելի լինելուց: Օրերս «Առավոտին» էին դիմել այդ համայնքի Չարենցի թաղամասի բնակիչները՝
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչները ոգեւորված են
Ադրբեջանը ճանաչում է հայ փախստականների վերադառնալու իրավունքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով քննության ընթացքում, ադրբեջանցի դիմումատուների պաշտպաններն ու երրորդ կողմ հանդիսացող Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները չեն հերքել Հայաստանի ներկայացրած փաստարկները: Ըստ panorama.am-ի՝ նման գնահատական է տվել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը՝ գործի քննության ավարտից հետո: Ըստ նրա, եղել է նաեւ բանավոր
ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԱՎԵԼԻ ԵՆ ԽՃՃԵԼ ՕՐԻՆԱԳԻԾԸ
Օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնության երկրորդ ընթերցումից առաջ՝ առայժմ առաջարկներ է ներկայացրել միայն Անահիտ Բախշյանը: Կառավարությունն օգոստոսի 12-ին ԱԺ է ներկայացրել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախաձեռնության լրամշակված տարբերակը՝ երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար: Նախագիծն, ի դեպ, մինչ երեկ էլ տեղադրված չէր ԱԺ կայքում, եւ տպագիր տարբերակն ի վերջո մեզ տրամադրեց «Ժառանգության»
ԿԱՐԵՎՈՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔՆ Է
ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ երեկ հանդիպել են իշխանության ներկայացուցիչները՝ հանձինս ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանի, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանի, ԿԸՀ-ից Գարեգին Ազարյանի եւ Աբրահամ Բախչագուլյանի: Հանդիպմանը մասնակցել է նաեւ իրավաբան Հրայր Թովմասյանը, որը թերեւս «Ընտրական օրենսգրքի» մշակվող փոփոխությունների հեղինակներից է: Նաիրա Զոհրաբյանը պատմեց. «Փորձագետներն ասացին, որ ընտրական հանձնաժողովների կազմավորման առաջարկվող 2 տարբերակներն
ԱՐԴՅՈՒՆՔԸ՝ 10 ՏԱՐՈՒՑ
1998–ից Եվրոպայում սկսված եւ բավականին մեծ հաջողությամբ տարածված ԵՄ Թվինինգ (երկվորյակ) ծրագիրը, որը նախորդ տարվանից սկսել է իրականացվել նաեւ Հայաստանում, իրենից ներկայացնում է երկու երկրների՝ մեկը շահառու, օժանդակության կարիք ունեցող (տվյալ դեպքում՝ խոսքը Եվրոպական հարեւանության եւ գործընկերության երկրների մասին է, այդ թվում՝ Հայաստանի), մյուսը՝ ԵՄ անդամ պետության գերատեսչությունների միջեւ համագործակցություն: Ներկայումս Հայաստանում իրականացվում է երկու
Վ. Բոստանջյանը «հրաժարական տվեց» քավորի պաշտոնից
Պատճառը Ա. Շիրվանզադեն եւ Վ. Դալլաքյանն են ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի անունից երեկ մի զարմանալի հայտարարություն տարածվեց, ընդ որում՝ այդ հայտարարությունը տարածում էր ոչ թե անձամբ պարոն Բոստանջյանը, այլ նրա կուսակից Նաիրա Զոհրաբյանը: Հայտարարության տեքստը հակիրճ էր՝ 8 տող, սակայն երեկ պատգամավորների եւ լրագրողների խոսակցության թեման այդ տողերն էին: Հիշեցնենք, որ նախորդ օրն անկախ
ՀԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՎԸ «ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ» ՉԱՆՑԱ՞Վ
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն այն անընդունելի եւ վտանգավոր է համարում: Նախօրեին Հայ ազգային կոնգրեսը հրապարակել էր իր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից մշակված բանաձեւի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ մի նախագիծ, որն առաջարկում էր որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում Հայաստանի կողմից հնարավոր նախաձեռնության օրինակ միջազգային հեղինակավոր այդ կառույցում
«ՀԱՄԵՐԱՇԽ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՆԵՆՔ»
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ պատասխանեց մի քանի հարցերի Կառավարությունը երեկ խորհրդարան էր եկել՝ լսելու եւ պատասխանելու պատգամավորների հարցերին: Հնչում էին հիմնականում ագրարագյուղացիական եւ սոցիալական հարցեր: Միայն օրվա վերջում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նախարարին հարց ուղղեց բանակի մասին: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախ շնորհակալություն հայտնեց այն անձանցից, այն կազմակերպություններից, որոնք այս օրերին ճիշտ գնահատական
ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵ՞Ն
Սեպտեմբերի 14-ին, ժ.19-ի սահմաններում, ականատես եղանք, թե ինչպես էին Աբովյան փողոցում հետիոտնային խախտում կատարում Արմավիրի մարզպետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանը եւ Արմավիրից ԱԺ պատգամավոր ընտրված, հանրապետական Նահապետ Գեւորգյանը («Նավոն»): Պատգամավորն ու մարզպետը անցնում էին հետիոտնի համար չթույլատրված վայրով: Իսկ երեկ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը հավատացնում էր, որ անկախ դիրքից ու պաշտոնից՝ պատժվում են բոլոր
Սեպտեմբերի 15
ԽՈՅ (21.03-20.04)- Հետեւելով ձեր ներքին ձայնին՝ շատ անսպասելի կհանդիպեք ռոմանտիկ ու վստահելի զուգընկերոջ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Գործնական մեծ հաջողություններ մի ակնկալեք, այսօր աշխատանքային արգելակման մեջ կլինեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Լավ կլինի այսօր աշխատեք ազատ գրաֆիկով, շփվեք ձեզ համար հաճելի մարդկանց հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ հաջողությունների: Ստեղծված հնարավորությունները ձեռքից բաց մի թողեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)-
ԳԵՅ ԱՐՔԱՅԱԶՆԸ ԱՊԱՍՏԱՆ Է ՀԱՅՑՈՒՄ
Սաուդյան Արաբիայի նույնասեռական արքայազն Ալի Ահմեդ Ասսերին ապաստան է հայցում ԱՄՆ-ի իշխանություններից. գրում է բրիտանական Daily Mail թերթը: Սաուդյան Արաբիայի իշխանությունները պաշտոնանկ են արել Լոս Անջելեսում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի առաջին քարտուղար արքայազն Ալի Ահմեդ Ասսերիին այն բանի համար, որ նա նույնասեռական է, բացի այդ՝ սերտ հարաբերություններ ունի հրեա կնոջ հետ: Ահմեդ Ասսերիի՝ ամերիկյան NBC հեռուստաալիքին
«ԿԻՆՈԱՇՈՒՆԸ»՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՑ
Կցուցադրվեն նաեւ նախորդ դարի 30-40-ական թվականներին նկարահանված ֆիլմեր Այս տարի առաջին անգամ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ կիրականացվի «Կինոաշուն» ամենամյա ազգային կինոյի ամիս» ծրագիրը: «Կինոաշունը» կմեկնարկի հոկտեմբերի 11-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Կտեւի մինչեւ նոյեմբերի 10-ը: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Ըստ նրա, մինչեւ 1991 թվականը Հայաստանում, պլանային տնտեսության
Տվյալներ, որոնք առ այսօր չեն հրապարակվել
«Քաղաքական շոու»՝ թուրքերի մատուցմամբ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Հակոբ Չաքրյանը թուրքական մամուլից քաղած հետաքրքիր փաստեր հայտնեց: Ըստ նրա տվյալների՝ Թուրքիայի ներկայիս արեւելյան հատվածում ժամանակին գործել է 2538 եկեղեցի եւ 451 վանք: 1915 թվին այս եկեղեցիներն ու վանքերը հիմնահատակ կողոպտվել են, մի մասը՝ հրկիզվել, տեղի հայերին խեղդամահ, ծխախեղդ են արել կամ սպանել վանքերում: Ինչպես
ԵՐԵԽԱՆ ԱՊԱՌԻԿՈՎ ՏՐՎՈՂ ԱՊՐԱՆՔ ՉԷ
Ըստ հոգեբանի՝ հայ որբերին պետք է աչքի լույսի պես պահել «Երեխայի որդեգրումը բարդ գործընթաց է, եւ այն միայն թղթաբանությամբ չի պայմանավորված: Այսինքն՝ երեխա որդեգրելու համար դիմում գրել, անձը հաստատող եւ այլ փաստաթղթեր ներկայացնել, բնութագիր՝ տրված վստահություն վայելող անձանց, կազմակերպությունների կողմից եւ այլն՝ շատ քիչ է: Սա ընդամենը փաստաթղթային հատվածն է, որն իրականում երեխա որդեգրելու գործընթացի
Ղարաբաղի ատլասը՝ անգլերեն
2009 թվականի սեպտեմբերի 17-ին տեղեկացրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 1500 օրինակով հրատարակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասը, ուր ամփոփված են միջին եւ խոշոր մասշտաբների շուրջ 70 քարտեզ, տեքստեր, սխեմաներ եւ բազմակողմանի տեղեկատվություն՝ ԼՂՀ կազմավորման, աշխարհագրական դիրքի, բնական պայմանների եւ ռեսուրսների, բնակչության, տնտեսության եւ մշակույթի մասին: Ներկայացված են նաեւ Արցախի հայերի պատմական
Նալբանդյանը շարունակում է առաջադիմել
Երեկ հրապարակվել է ուժեղագույն թենիսիստների համաշխարհային դասակարգման հերթական ցուցակը, որի համաձայն այն շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը երկրորդն է՝ այդտեղից դուրս մղելով շվեյցարացի Ռոժե Ֆեդերերին, ով այժմ 3-րդ տեղում է: Լավագույն տասնյակում են նաեւ Էնդի Մարեյը, Ռոբին Սյոդերլինգը, Նիկոլայ Դավիդենկոն, Թոմաշ Բերդիխը, Ֆերնանդո Վերդասկոն, Միխայիլ Յուժնին, Դավիդ Ֆերերը: Արգենտինահայ թենիսիստ
Բանանցի պատանիները կիսաեզրափակիչում են
Դոնի Ռոստովում անցկացվում է լեգենդար ռուս ֆուտբոլիստ Վիկտոր Պոնեդելնիկի անվան պատանեկան մրցաշարը, որին մասնակցում է նաեւ Երեւանի «Բանանցի» 1996թ. ծնվածների թիմը։ «Բանանցի» մամուլի քարտուղարությունից armsport.am-ին հայտնել են, որ «Բանանց-96»-ը, որ 1։0 հաշվով առավելության է հասել «Դոնի Ռոստովի» նկատմամբ, նույն հաշվով պարտության է մատնել «Պախտակորին»։ Հայ պատանիներն արդեն ապահովել են իրենց տեղը կիսաեզրափակիչում, քանի որ ենթախմբում
Գրանցվեց ավելի խոշոր հ աշիվ
Մոլդովայում անցկացվող կանանց ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի A խմբի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Անգլիայի ընտրանին: Առաջին հանդիպումը խմբում մեր թիմը տանուլ էր տվել Ֆինլանդիային՝ 0:5 հաշվով: Այժմ գրանցվեց ավելի խոշոր հաշիվ՝ 0:9, news.am-ին հաղորդել է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: Խմբի հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 16-ին, երբ կհանդիպեն Անգլիան ու
«Ռեանիմանիան» ավարտվեց
Սեպտեմբերի 9-13-ը Երեւանում անցկացված «Ռեանիմանիա» անիմացիոն միջազգային երկրորդ փառատոնում լավագույն լիամետրաժ ֆիլմ է ճանաչվել չինացի ռեժիսոր, սցենարիստ, անիմատոր Լիու Ջիանիի «Փիրսինգ 1» ֆիլմը: Ժյուրիի հատուկ մրցանակը հանձնվեց «Ձեղնահարկում. ո՞ւմ տարեդարձն է այսօր» լիամետրաժ ֆիլմին: «Լավագույն հեռուստատեսային կրթական ֆիլմ» հայտարարվեց անգլիացի ռեժիսոր Փիթ Բիշոփի «Նավթի պատմությունը», իսկ հայ ռեժիսոր Նաիրա Մուրադյանը վերցրեց ժյուրիի հատուկ նշումն իր
Աբրահամ-Ֆրոչ մրցամարտը կհէտաձգվի
BoxingScene-ի տեղեկության համաձայն, Արթուր Աբրահամ- Կարլ Ֆրոչ Super Six Boxing World Classic- ի շրջանակներում անցկացվելիք մրցամարտը, որը պետք է կայանար հոկտեմբերի 2-ին, կհետաձգվի, հաղորդում է armsport.am-ը: Երկուշաբթի օրը Ֆրոչը չի ներկայացել մամուլի ասուլիսին, իսկ ավելի ուշ նրա ներկայացուցիչ Միկ Հենեսը հայտարարել է, որ Կարլը մեջքի վնասվածք է ստացել, որի վերականգնման համար կպահանջվի մի քանի շաբաթ: