Օրվա լրահոսը

Ագրարային կործանիչ քաղաքականություն

Կկորցնենք գյուղատնտեսությունն էլ, գյուղն էլ, գյուղացուն էլ Երկրագնդի բնակչության աճին հակառակ՝ նվազել է 1 շնչին ընկնող պարենամթերքի քանակությունը: Մտահոգված պարենամթերքի դեֆիցիտով, միջազգային տարբեր կազմակերպություններ առաջարկում են ավելացնել պարենամթերքի արտադրության ծավալները, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դյուֆը առաջարկել է պարենամթերքի արտադրության ծավալները ավելացնել՝ զարգացած երկրներում 70 %-ով, իսկ զարգացող երկրներում՝ կրկնակի: Պարենամթերքի

ԲՀԿ-ն կողմ է բյուջեին, բայց դրանով ոչ մեկին լավություն չի անում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է կառավարության ներկայացրած 2012-ի պետական բյուջեին. «Ես միանգամից ասեմ, որ ԲՀԿ-ն կողմ է լինելու այս բյուջեի ընդունմանը, եւ մենք որեւէ մեկին այդ քայլով լավություն չենք անում, մենք լավությունն առաջինն անում ենք մեր հասարակությանը, մեր ժողովրդին ենք անում»: ԱԺ նիստում «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունն արդեն

Մեկ տարի լռում են

Սյունիքի մարզպետի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ տեղի ունեցածը արդեն երկու օր է՝ լարվածության մեջ է պահում հայաստանյան քաղաքական եւ հասարակական դաշտը: Այդ առիթով ամենատարբեր մեկնաբանություններ, մեղադրանքներ, պաշտպանական ճառեր ու էլի նման բաներ են հնչում: Շատերի համար անսպասելի՝ անգամ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել: Թե գործն ինչ ընթացք կստանա իրավական դաշտում՝ ժամանակը ցույց

Անհասկանալի վերջնափուլում են

Երեկ «Առավոտը» փորձում էր պարզել, թե ի՞նչ արդյունքներ են գրանցվել ԱԺՄ-ի շուրջ ԱԺՄ-ից ստեղծված կուսակցությունների վերամիավորման գործընթացում: Հիշեցնենք, որ այդ առիթով մամուլում բոլոր հավանական եւ անհավանական սցենարները քննարկվեցին: Բայց արի ու տես, որ՝ «անունը կա, ամանումը չկա»: ՀԺԱՄ առաջնորդ Վահրամ Մկրտչյանն «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց, որ գործընթացն «անհասկանալի վերջնափուլում» է, քանի որ հարաբերությունները գործընկերայինից

Ադրբեջանահայերը իրավունք ունեն համախմբված ապրելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանահայ փախստականների նախաձեռնությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Մեղրի քաղաքի հարեւանությամբ կկառուցվի 100 հազար բնակչի համար նախատեսված քաղաք: Կառուցվող նոր քաղաքը՝ Բագարանը, դեռեւս քաղաքացիական նախաձեռնության փուլում է։ Նախագծով այն պետք է ունենա 20 քառակուսի կիլոմետր տարածք, կառուցելու համար անհարժեշտ կլինի $3.5 միլիարդ ու 5 տարի ժամանակ: Այսօր այս մասին «Արմատ» ակումբում հայտնեցին Ադրբեջանի եւ Նախիջեւանի

«Կարող է՝ լավ տղա է»

«Եթե մեր իշխանավորները մի քիչ էլ աներես լինեն՝ լրիվ Ադրբեջան կդառնանք, խանության կվերածվենք: Քաղաքապետի պաշտոնն արդեն ժառանգաբար է փոխանցվում: Կարող է՝ շատ լավ տղա է, շատ լավ արժանիքներ ունի, հոյակապ մենեջեր է, բայց ես չեմ ընդունում, ժառանգաբար իշխանություն չեն փոխանցում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, ՀՀՇ անդամ Շահեն Պետրոսյանը: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ  

Օպերան զավթե՞լ են

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ՀՀԿ-ին մեղադրանք ուղղեց, իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հերքեց այդ մեղադրանքը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից ի վեր Ազգային ժողովի ներսում համն ու հոտը կորել է, պատգամավորները նախ՝ վատ են հաճախում, երկրորդ՝ պասիվ են, եւ երրորդ՝ նիստը վարող Սամվել Բալասանյանը պարզապես ուժասպառ է եղել: Երեկ շարունակվեցին 2012-ի պետական բյուջեի քննարկումները: ՀՅԴ

ՀԱԿ-ն իշխանության հետ չի պայմանավորվել

Նախկին պատգամավոր եւ բարձրաստիճան պաշտոնյա Շահեն Պետրոսյանը կհավատա իշխանության անկեղծությանը, եթե ներողություն խնդրեն նախկին կեղծված ընտրությունների համար: – Արդեն քանի օր է՝ իշխանական տարբեր թեւերի ներկայացուցիչները ջանք չեն խնայում՝ համոզելու համար, որ տեղի ունեցող ադմինիստրատիվ փոփոխությունները ոչ թե ներիշխանական ճգնաժամի եւ ինտրիգների արդյունք են, այլ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նախապատրաստություններ, եւ որ

«Զգուշավոր՝ իրատեսական»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ պատասխանեց լրագրողների հարցերին – «Հարկային փաթեթը» բավականին փոփոխություններ կրեց իր նախնական տեսքից, սակայն բյուջեում 101 միլիարդից ավելին հավաքելու մասին որոշումը մնաց անփոփոխ, ինչպե՞ս է դա կատարվելու: – Կա երկու տեսակետ, որոնք ծայրահեղությունների մեջ են: Մի ծայրահեղությունն այն է, որ հնարավոր չէ լրացուցիչ հարկեր հավաքագրել, եւ 101 միլիարդը մի այնպիսի բեռ

ԼՂ-ում իրականացվել է ԵԱՀԿ հերթական մոնիտորինգը

Նոյեմբերի 17-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող  Իմրե Պալատինուսը /Հունգարիա/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/

Լոնդոնը՝ շոփինգի մայրաքաղաք

Այս տարի Լոնդոնը ճանաչվել է եվրոպական «շոպինգի» մայրաքաղաք: Քաղաքին այդ կարգավիճակը շնորհվել է Economist Intelligence Unit (EIU) կազմակերպության կողմից Եվրոպայի 33 երկրներում ըստ կատարված ուսումնասիրությունների : Քաղաքները գնահատվում էին փորձագետների կողմից մի քանի չափանիշներով, մասնավորապես, տարաբնույթ խանութների եւ հոթելների առկայությամբ, դրանցում առաջարկվող ծառայությունների մակարդակով, առաջարկվող ապրանքների գնային մատչելիությամբ, տրանսպորտային համակարգով, մշակութային ժառանգության օբյեկտների քանակով, ինչպես

Ուսխորհուրդներից բացի

Երբ խոսվում է Հայաստանում ժամանակակից ուսանողության մասին, չգիտես ինչու, առաջին հերթին հիշատակվում են ուսխորհուրդների կարիերիստները: Դա իսկապես տգեղ երեւույթ է, որը չի կարելի նույնիսկ խորհրդային ժառանգություն համարել: Որովհետեւ նախորդ դարաշրջանում ամենեւին էլ պարտադիր չէր, որ ակտիվ ուսանողները  վարչական կարիերա անեին: Ես, օրինակ, 2 տարի կոնսերվատորիայի ուսանողական գիտական ընկերության նախագահն էի եւ կոմսոմոլի կոմիտեի անդամ, սակայն

17.11.2011

Հաճելին եւ օգտակարը

Շանտաժ՝«արատավոր տեղեկություններ» հայտնելու սպառնալիքով Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է գտնվում կալանավոր Գոռ Կիրակոսյանը: Նա այս տարվա մայիսին իր անչափահաս ծանոթին՝ Գ.Ց-ին բռնաբարել է, ապա սպառնացել , թե կհրապարակի նրա մասին «արատավոր տեղեկություններ»; Բռնաբարվածը չարատավորվելու համար նրան է տվել 120 գրամ քաշով ոսկյա իրեր: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Նախկին նախարարին առաջարկել են

Արդարարադատության նախկին նախարար, ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական Գեւորգ Դանիելյանին մի քանի օր առաջ առաջարկվել է գլխավորել «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Ռ.Մ.

Նախկին ԱԺ նախագահի գործով բողոք

Դեռ 2009թ. հուլիսին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին էր դիմել Արմեն Խաչատրյանը Նախկինում նա «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտորն էր, ազգային ժողովի նախագահը:Նա պահանջել էր համալսարանից «Հաշվարկված շահույթի գումարը», որը կազմել է 169.064.580 դրամ: Կենտրոնի դատարանը բավարարել էր նրա հայցը: Դրա դեմ բողոք է բերել համալսարանը: Զարգացումների մասին կարդացեք վաղվա «Առավոտում» Ռ.Մ.

Հոնդուրասի նախկին առաջին տիկինը որոշել է դառնալ նախագահ

Հոնդուրասի նախկին նախագահ Մանուել Սելայայի տիկինը որոշել է մասնակցել նախագահական ընտրություններին՝ տեղեկանում ենք lenta.ru-ից, որը հղում է կատարել Honduras Weekly –ին: Քսիոմարա դե Սելայան կառաջադրվի ամուսնու կողմից հիմնադրված Ազատության եւ վերածնունդի կուսակցության կողմից: Երկրի նախկին առաջին տիկնոջ թեկնածությանը կաջակցեն հինգ քաղաքական ուժեր: Ինքը՝ Մանուել Սելայան, որին 2009-ին «գահընկեց» արեցին, չի կարող կրկին անգամ առաջադրվել որպես

Քեթրին Էշթոն. «Հարաբերությունները միայն փողով չեն սահմանափակվում»

Այսօր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ,  Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ,Քեթրին Էշթոնը հրավիրած ճեպազրույցում վստահեցրեց, որ ինքը գոհ է Հայաստանի եւ Եվրամիության երկկողմ հարաբերությունների առաջընթացով: Նա առաջին անգամ է մեր երկրում, բայց ասաց, որ էլի է գալու՝ «սա իմ վերջին այցը չի լինի»: Հարցին՝ հնարավոր ֆինանսական ճգնաժամի պայմաններում կա՞ վտանգ, որ Եվրամիությունը կվերանայի կամ

«Խիստ պետերը» նվաստացնում են զինվորներին

Հայասերը հայհոյել է, իսկ շտաբի պետը կաթսայով հարվածել է շարքայինի գլխին  ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնի կողմից Հայասեր Մարտիրոսյանի, Սերյոժա Իվանյանի եւ Զորիկ Զաքարյանի դեմ հարուցված քրեական գործը դեռ դատարանում է: Հայասերը լինելով պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պարենային ծառայության պետ, «խիստ պետի տպավորություն» թողնելու նպատակով, ճաշարանից դուրս գալով՝ վիճել է 4-րդ հրաձգային գումարտակի

Քանի Սերժ Սարգսյանը նախագահ է, շախմատը Հայաստանում կծաղկի

Մեծ սպորտի ճակատագիրը շատ հաճախ կախված է ղեկավարների նախասիրությունից:  Հայաստանը միշտ էլ աշխարհում շախմատային երկրի համբավ է ունեցել: Բայց մեր շախմատիստների նվաճումները, սկսած մեծահասակներից, վերջացրած պատանիներով, բազմապատկվել ու որակական աճ են արձանագրել հատկապես վերջին տարիներին, երբ հանրապետության շախմատային ֆեդերացիան գլխավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հիմա Հայաստանը Եվրոպայի առաջին եւ միակ երկիրն է, որտեղ շախմատը հանրակրթական

Այս օրերին դիտվում է Լեոնիդների ասուպային հոսքը

Նոյեմբերի 14-21-ը դիտվում է Լեոնիդների ասուպային հոսքը և 2011 թվականին այն իր առավելագույն փուլին կհասնի նոյեմբերի 17-18-ի գիշերը և կշարունակվի մինչ վաղ առավոտ: Այդ փուլում մեկ ժամում հնարավոր կլինի դիտել ավելի քան 20 ասուպ: Լուսինը կգտնվի քառորդ փուլում, ինչը կդժվարեցնի թույլ Լեոնիդների դիտումը: Լեոոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ,

«Մեր Անին պուճուր ժամանակ GOOGLE-ի ա գնացել»

19-ամյա Անի Աբրահամյանը սովորում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսում: Թե´ ֆակուլտետում, թե´ համալսարանում նա հայտնի է իր բացառիկ ակտիվությամբ: «Միշտ էլ այսպիսին եմ եղել, բայց դպրոցական տարիներին չկար այն հասարակական ակտիվությունը, որ կա այսօր: Պարզապես դրա համար միջավայր չկար: Ես սովորել եմ Գ. Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում, որտեղ մեր մեջ սերմանել են

Հայաստանը վրաններ է ուղարկում Թուրքիա

Հայաստանը առաջիկայում վրաններ կուղարկի Թուրքիա: Երկրաշարժից տուժած Թուրքիային սա Հայաստանի արդեն 3-րդ օգնությունն է: Վրանների տեղափոխման համար կառավարությունն այսօրվա նիստում 122 միլիոն դրամ հատկացրեց: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հանգիստ թողեք Չարենցի ոսկորները՝ վրդվովվում են նրա ժառանգները

Վերջին ժամանակներս մամուլում և  սոցիալական ցանցերում նորից ակտիվացել են շահարկումները Չարենցի այսպես կոչված «գտնված» գերեզմանի առիթով: Մենք, Չարենցի ընտանիքը, մեր խորին վրդովմունքն ենք հայտնում ոչ մի փաստացի հիմք չունեցող  այս հայտարարության առթիվ: Հիմք ընդունելով ընդամենը  ինչ-որ մարդկանց հեքիաթները` չի կարելի պատմություն հորինել, այն էլ ողբերգական կյանք ապրած ու նահատակված հանճարի պատմություն: Ես չգիտեմ, թե ինչ հերթական 

Անմեղիկին՝ համաներում, Հակոբին՝ փորձաքննություն

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից հարուցվել էր քրեական գործ՝ Հակոբ Դարբինյանի, Արթուր Ալեքսանյանի, Անմեղիկ Գաբրիելյանի , Սամվել Ավոյանի եւ Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի Ղոլամրեզա Ֆար Օրուջի Բահրամիի նկատմամբ  Շահեն Հովհաննիսյանն, ըստ պաշտոնական վարկածի, «դրդել էր» գործով չպարզված, մի իրանցու՝ «ոմն Հրազդանի», որպեսզի նա ձեռք բերի եւ Իրան տեղափոխի «ափիոն» տեսակի թմրամիջոց: «Մուկուչ Ման» սահմանափակ

Ու՞ր է կորել ՀԱԿ-ը՝ անհանգստանում է «Հայոց աշխարհը»

«Հայոց աշխարհին», բնականաբար, ՀԱԿ-ի թեման բոլորից շատ է հուզում: Եվ թերթը գրում է.«Որտե՞ղ է թաքնվել, այսպես կոչված, արմատական ընդդիմությունը` ՀԱԿ-ը, ինչո՞ւ է «գլուխ պահում»՝ հրաժարվելով քաղաքական ակտիվություն դրսեւորելուց: Երեկ այս հարցը հետաքրքրում էր շատ լրագրողների: Չէ՞ որ Տեր-Պետրոսյանն ու զինակիցները մշտապես հայտարարում էին, թե «քաղաքական օրակարգ թելադրողը» իրենք են, սակայն վերջին հանրահավաքից հետո ՀԱԿ-ը կենդանության

Լեւոն Արոնյան. «Կխաղամ հանգիստ եւ առանց չարդարացված զոհաբերությունների»

Միխայիլ Տալի հուշամրցաշարի մեկնարկից առաջ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը  «Р-Спорт»-ին տված հարցազրույցում հավաստիացրել է, որ ցանկանում է վերջերս Եվրոպայի թիմային առաջնությունում ցուցադրած խաղի որակը տեղեփոխել Մոսկվա: Նրա կարծիքով այս մրցաշարում մասնակիցներից որեւէ մեկին ֆավորիտի կարգավիճակ տալը սխալ է. «Քանի որ նախորդներում հաղթել են տարբեր շախմատիստներ եւ միշտ էլ տարբեր անակնկալներ են լինում: Սա այն մրցաշարն է, որտեղ

Ավտովթար` Լոռու մարզում. ԱՄՆ քաղաքացին վնասվածքներ է ստացել Բոզի գյուղի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր` նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.30-ի սահմաններում «Սուզուկի» մակնիշի 944 ՕՕ 62 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին` Բոզ գյուղի մոտ, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին: Վթարի հետեւանքով երկու հոգի մարմնական վնասվածքներ են ստացել: Վարորդը

ԱԱԾ-ում բաժնի պետ է աշխատանքից ազատվել

«Հայկական ժամանակը» գրում է.«Մեր տեղեկություններով, օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվել եւ կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Տիգրան Բարսեղյանը։ Բարսեղյանի ղեկավարած վարչության հետ են կապվում ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր գործիչներին զաղտնալսելու, նրանց վերաբերյալ դոսյեներ հավաքելու մասին լուրերը։ Ըստ որոշ տեղեկությունների, Բարսեղյանը պաշտոնանկ Է արվել, քանի որ

Կապանը կսպասի պոտենցիալ քույրերի այցերին

Սյունիքի մարզկենտրոն Կապանը եւ ԱՄՆ-ը Գլենդելը քույր  քաղաքներ են գրեթե մեկ տասնամյակ, իսկ Կապանն ու ռուսական Բորիսովոն՝ մոտ 3 տարի, սակայն, Կապանի քաղաքապետարանում կարծում են, որ համագործակցությունը այնքան էլ գոհացուցիչ չէ: Կապանի պատվիրակությունը երկու անգամ եղել է Բորիոսվոյում, փոխադարձ այց չի եղել: Գլենդելը օգնում է Կապանի մանկապարտեզներին, Կապանի ծննդատան հիմնանորոգման համար  գումար է հանգանակել, որը

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031