Օրվա լրահոսը

Դեպարտիեն եւ «Կարոտը»

Oրերս Երեւան էր ժամանել աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարտիեն, որը շաբաթ օրը  մասնակցեց «Կարոտ»  փառատոնի գալահամերգին: Նա Հայաստան էր եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով, ում հովանու ներքո էլ անց էր կացվում  «Կարոտը»: «Այս միջոցառումն անցկացվում է Հայաստանում, երկիր, որի մասին շատ եմ լսել: Ֆրանսիայում ծանոթ եմ բազմաթիվ հայերի, գիտեմ Հայոց ցեղասպանության մասին, ընկերներ ունեմ

Վարդան Պետրոսյանի «Ճակատագրի կատակները»

Վերջերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դիտեցի Վարդան Պետրոսյանի «Ճակատագրի կատակներ» ներկայացումը, որի պրեմիերան կայացել է հուլիսի 30-ին: Դահլիճը լեփլեցուն էր, facebook-ը եւս առատ՝ հիացական արտահայտություններով, բայց ինձ ներկայացումն այնքան էլ դուր չեկավ: Վարդանը հումորային հզոր առկայծումներ ունի, ինչը չես կարող ասել կոնկրետ այս ներկայացման մասին: Իհարկե, մյուս կողմից էլ, մեծ համարձակություն է պետք

ՌՈՒՍ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԷԻՆ

«Կարոտ» հայկական միջազգային փառատոնի շրջանակում երեկ «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպեցին օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում ցուցադրված «Դատարանն է գալիս…» ներկայացման (ըստ Պ. Զեյթունցյանի) մասնակիցները: Ներկայացում-ակցիայով, ըստ բեմադրող ռեժիսոր Սլավա Ստեփանյանի, դերասաններն արտահայտել են իրենց վերաբերմունքը ցեղասպանության վերաբերյալ: «Այս ներկայացման մեջ մեզ բոլորիս համախմբում է համամարդկայինը: Եվ այն, ինչ կատարվում

ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐ ՊԱՏԱՍԽԱՆ

Կամերային նվագախմբի «ոդիսականը» շարունակվում է «Առավոտի» տեղեկություններով, օգոստոսի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրինությանն են հանձնվել Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ «Տաղարան» անսամբլը՝ առաջիկայում Ազգային կամերային երաժշտության կենտրոն ստեղծելու նպատակով: 2010թ. հունվարից Կամերային երաժշտության տան տնօրինության տակ է գտնվում ընդամենը մեկ կոլեկտիվ՝ Ռ. Մլքեյանի ղեկավարած կամերային երգչախումբը: Փաստորեն, համերգային միավորումների ձեւավորումը կբերի նրան, որ

ԲԱՍԿԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԶԻՆՎԱԾ ՊԱՅՔԱՐԸ

Բասկ անջատողականների ETA խմբավորումը կիրակի օրը հայտարարել է, որ Բասկերի երկրի անխակության համար պայքարի շրջանակներում «զինված հարձակումներ չիրականացնելու» մասին որոշում է ընդունել: BBC-ի փոխանցմամբ, գործակալության տրամադրության տակ հայտնված բացառիկ տեսագրության մեջ ETA-ի ներկայացուցիչները պնդում են, թե մտադիր են Իսպանիայից անկախության հասնել խաղաղ եւ ժողովրդավարական մեթոդներով: Սակայն հայտնի չէ, թե խմբավորման այդ հայտարարությունը ժամանակավո՞ր, թե՞ մշտական

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Գերմանիայում ավիաշոուի ժամանակ արտակարգ պատահար է տեղի ունեցել. թռիչքի պահին պտուտակաշարժով ինքնաթիռի օդաչուն անհայտ պատճառներով չի կարողացել կառավարել օդանավը, որի արդյունքում վերջինը մեծ արագությամբ դուրս է թռչել վայրէջքուղուց եւ մխրճվել է հանդիսատեսների մեջ: Նախնական տվյալներով, ըստ Life News-ի, առնվազն մեկ մարդ՝ 46-ամյա մի կին, զոհվել եւ եւս 38 հոգի տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել: Պատահարը

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ռուսաստանն ու Իսրայելը ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագիր են կնքել: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը: Փաստաթուղթը ստորագրվել է Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավար Էհուդ Բարաքի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակներում: «Մեզ համար շատ կարեւոր է, բարեփոխումների ճանապարհին կիրառել Իսրայելի զինված ուժերի փորձառությունն ու այդ ուղղությամբ կատարված աշխատանքը: Մենք դրանք ուշադրությամբ

ԱՄՆ-Ն ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ ԿՄԱՍՆԱԿՑԵ՞Ն «ԱՆԱՏՈԼԻԱՅԻ ԱՐԾԻՎ» ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻՆ

Միացյալ Նահանգները հրաժարվել է մասնակցել Թուրքիայում «Անատոլիայի արծիվ» անունը կրող ռազմական վարժանքներին: Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet-ը, Անկարայում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ռազմական վարժանքներից հրաժարվելը պատճառաբանվել է այն հանգամանքով, որ ամերիկյան ռազմաօդային ուժերը Թուրքիայի տարածքում արդեն մասնակցել են երկու վարժանքների եւ հիմա նրանց առջեւ այլ խնդիրներ են դրված: Աղբյուրի մատուցմամբ, կարծիք

Կմիջամտի նաեւ Վատիկանը

Վատիկանը հայտարարել է, թե մտադիր է պաշտոնապես դիմել Թեհրանին՝ խնդրելով խնայել իրանցի կնոջը, որը ամուսնական դավաճանության համար դատապարտվել է քարկոծման եղանակով մահապատժի: Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները՝ Սակինե Մոհամմադի Աշտիանիի գործին միջամտելու իրենց ցանկության մասին հայտարարել են այն բանից հետո, երբ պարսկուհու որդին իտալական Adnkronos լրատվական գործակալությանը տված հարցազրույցում օգնություն է խնդրել: Դատապարտյալ կնոջ զավակը՝ Սաջադ Հադերզադեն

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ՏԱՊԱԼՎԵԼ Է

Կիրակի օրը Մոլդովայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն ճանաչվել է չկայացած՝ ընտրողների ցածր մասնակցության պատճառաբանությամբ: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Յուրի Չոկանը: Հիշեցնենք, որ հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխության համաձայն, Մոլդովայի նախագահն ընտրվում է ոչ թե երկրի խորհրդարանի կողմից, ինչպես սահմանված է գործող մայր օրենքով, այլ՝ համընդհանուր ընտրությունների արդյունքում: Դեռ անցած

ՌԱԴԻՈՆ Է ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը Lragir.am-ին ասել է, որ  ինքը հրաժարականի դիմում չի ներկայացրել, չկա որեւէ փոփոխություն եւ ինքը շարունակում է լինել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ մոտ ապագայում կհայտարարվի գործադիր տնօրենի պաշտոնի մրցույթ եւ կնշանակվի Հանրայինի նոր գործադիր տնօրեն: Ա. Ամիրյանը նշել է, թե իրեն հիմնականում անհանգստացնում է այն տեղեկատվությունը,

ՎԼԱԴԻՄԻՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Սեպտեմբերի 5-ի երեկոյան կայացավ մանկական «Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան նախընտրականի եզրափակիչ փուլը, որտեղ մրցեցին երկու կիսաեզրափակիչների արդյունքում եզրափակիչ անցած տասը մասնակիցները: Ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Արցախը ներկայացնող 12–ամյա Վլադիմիր Արզումանյանը՝ իր «Մամա» երգով: Մանկական «Եվրատեսիլը» տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ Մինսկում:

ԲԱՆԸ ՀԱՍԱՎ ԴԻՎԱՆԲԱՇՈՒՆ

«Առավոտը» քանիցս անդրադարձել է Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի խնդրին. որոշ ուսուցիչների բնորոշմամբ՝ կրթօջախը վերածվել է «հոգեւոր աղետի գոտու»: Լիլյա Մարգարյանը, Մարգարիտ Իսպիրյանը եւ Լիանա Սիմոնյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցի տնօրեն Ռուզան Ազիզյանին մեղադրում են իրենց իրավունքները ոտնահարելու մեջ: Տնօրենի՝ մամուլին տված զանազան պարզաբանումներում էլ հնչում է այն միտքը, թե բողոքողները հիմնականում մարդիկ

«Թուրքերը ձեւավորեցին մեր օրակարգը»

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝  թուրքական քարոզչամեքենայի ու հայկական քայլերի մասին: ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելքոնյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի մասին, կարծիք հայտնեց, որ Հայաստանում եւ Սփյուռքում քննարկումների մակարդակը 2 ամիսների ընթացքում դարձել էր պարզունակ եւ քննարկվում էր

ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ԿԱՆ, ԴԱՍԱԳՐՔԵՐԸ՝ ՈՉ

Դասախոսների եւ մանկավարժների հանձնաժողովները «յոլա» չեն գնում Այս տարի դասագրքերի մրցույթի կազմակերպման գործում նորամուծություն մտցվեց. մրցույթի ներկայացված դասագրքերն ընտրում էին երկու՝ գիտնականներից եւ մանկավարժներից կազմված հանձնաժողովները: Կրթական ծրագրերի իրականացման կենտրոնը, որը կազմակերպում է այս գործընթացը, հույս ուներ, որ նոր մեխանիզմը կաշխատի: Սակայն փորձը ցույց տվեց, որ այն այդքան էլ արդյունավետ չէր. ավագ դպրոցի հումանիտար հոսքի

Ողջույն, ԱՊՊԱ

Հեռու չէ այն օրը, երբ ԱՊՊԱ (Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) տարօրինակ հապավումը Հայաստանի բնակիչների համար կդառնա սովորականի նման մի բան, ինչպես, օրինակ, ժամանակին ԲՇԳ-ն էր: Սակայն, եթե վերջինը բնակիչներից մշտապես փողեր էր կորզում՝ անկախ նրանց սեռից ու անգամ տարիքից, ԱՊՊԱ-ի պարագայում ողջ ծանրությունը, ստիպված, իրենց ուսերին պետք է վերցնեն ավտոմոբիլիստները: Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությունն ուժի

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սիրային պատմություններ՝ Արարատ լեռան եւ մարդկանց մասին Սկիզբը՝ «Առավոտ», 25.08.2010, 27.08.2010 Ուրբաթ առավոտյան ընկերոջս՝ Իսմայիլի հետ ցանկացանք տեսնել որոշ վայրեր՝ հատկապես Հանրապետության հրապարակը: Սկզբում գնացինք հրապարակի հարակից վայրերը: Գնացինք մեր մյուս լրագրող ընկերոջ մոտ, բայց իմացանք, որ նա արձակուրդում է ու փորձեցինք Մոսկովյան փողոցում մեկ այլ հասցե գտնել: Այս փողոցում, որը Օպերայի հրապարակի արեւմտյան կողմում

Արդյունքները գոհացուցիչ չեն

2009-2010 ուստարվա ընթացքում Կրթության ազգային ինստիտուտի Կապանի եւ Գորիսի մասնաճյուղերում, դպրոց-կենտրոններում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին մասնակցել է շուրջ 2378 ուսուցիչ՝ մեկից ավելի թեմատիկ ուղղվածությամբ: Սակայն, ինչպես հավաստում է Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը, վերապատրաստումները չեն ապահովում անհրաժեշտ արդյունքներ: «Հսկայական գումարներ են ծախսվում մարզի ուսուցիչների վերապատրաստման համար, սակայն արդյունքը դեռեւս գոհացուցիչ չէ:

Գեներալների ծննդավայրում ջրհեղեղ է հասունանում

Ջրմուղի պատասխանատուները «գուբախտո՞ւմ» կհյուրընկալվեն Ա րմավիրի մարզի Հայկաշեն համայնքով անցնող խմելու ջրի խողովակատարի մի հատվածը արդեն երկու շաբաթ է՝ ինչ վնասվել է, եւ ջուրն անխնա հոսում է դեպի շրջակա մշակովի հողատարածքները: Ջուրն այս ընթացքում այնքան է հոսել, որ կուտակվելով խողովակատարին հարակից գյուղացիների կողմից մշակվող առվույտի (յոնջա) արտերում, ըստ գյուղացիների, կամաց-կամաց ճահճի է վերածվում: Թե ինչն

«ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՕՐ» ՓԱՌԱՏՈՆԸ՝ ԴՍԵՂՈՒՄ

Ազգային հեքիաթները՝ միջազգային մատուցմամբ Ամեն տարի սեպտեմբերին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղի կենտրոնական հրապարակը մի մեծ բեմահարթակ է դառնում. «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային արդեն ավանդական փառատոնն է Դսեղում լինում: Նպատակը՝ նպաստել մանուկների գեղագիտական դաստիարակությանը: Այս անգամ էլ գրողի հուշարձանի մոտ տեղի ունեցավ բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբություն, Թումանյանի տուն-թանգարանի բակում

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՅԱԶԳԻ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ»

Ռուսաստանի մայրաքաղաքում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող», վրաստանցի Թեյմուրազ Ֆարոյանին (մականունը՝ Տեկո): Ինչպես հայտնում է news.am-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, օպերատիվ տվյալների համաձայն, Ֆարոյանը վերահսկում է մի քանի հանցագործ խմբավորումներ: Հայազգի «հեղինակությունը» հանցագործ շրջանակներում «Դեդ Հասան» անունով հայտնի Ասլան Ուսոյանի մտերիմներից է: «Տեկո»-ի ձերբակալման ժամանակ հայտնաբերվել է 1,95 գրամ հերոին: Հարուցվել է քրեական գործ`

ԶՈՀԵՐ ՉԿԱՅԻՆ

Սեպտեմբերի 5-ին Երեւանի Փափազյան փողոցի վերջնամասում ավտոմեքենա էր շրջվել: Դեպքի վայրում պարզվել է, որ «Լեքսուս» մակնիշի XGX 063 պետհամարանիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում ավտոճանապարհից սահել է եւ հայտնվել Հրազդան գետում: Սեպտեմբերի 6-ին Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 18 ԼՕ 655 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել է ճամփեզրի արգելապատնեշին: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չեն եղել:

ԵՐԵԽԱՅԻ ԴԻՆ ՋՐԱՆՑՔԻՑ ՀԱՆՎԵԼ Է

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ սեպտեմբերի 3-ի երեկոյան Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքով անցնող Արզնի-Շամիրամ ջրանցքը երեխա է ընկել: Արզնի-Շամիրամ ջրանցքում անմիջապես դադարեցվել է ջրի հոսքը: Ժամը 21.30-ին սկսվել են  որոնողափրկարարական աշխատանքները: Աշխատանքներին մասնակցել են նաեւ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարարները: Սեպտեմբերի 4-ին, ժամը 04.05-ին հրշեջ-փրկարարների կողմից ջրանցքի 2-3 կմ-ի հատվածում  հայտնաբերվել է 15-ամյա

«Խախտվել է նրան-ը»՝ հակասահմանադրակա՞ն բառ

Սեպտեմբերի 7-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի կունենա դատական նիստ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Վանաձոր համայնքի ավագանու որոշմամբ համայնքի սեփականությանը պատկանող հողատարածքը անվարձահատույց օգտագործման տրամադրվելու վերաբերյալ: Մինչդեռ ՏԻՄ օրենսդրությամբ համայնքի սեփականությունը

Թոշակներն ուշացնում են

Ալավերդու «Մանես» գունավոր մետաղների գործարանի նախկին սեփականատերը թոշակի անցած 80 մետալուրգների պարտք է մնացել: Ամսական վճարվող ընդհանուր գումարը կազմում է 640.000 դրամ, իսկ վերջին 4 ամիսների պարտքը մարելու համար ընդհանուր առմամբ շուրջ 3 միլիոն դրամ է անհրաժեշտ: Գործարանը, սակայն, ոչ արտադրանք ունի, ոչ էլ գումարներ, իսկ թոշակի անցած 80 մետալուրգներն արդեն 4 ամիս սպասում են,

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏ ՀՈՒՅՍԵՐ ՉԷՐ ԿԱՊՈՒՄ

Վնասվածք ստանալն ու մարմինը կտրատելը տարբեր հասկացություններ են Օրերս ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը դատապարտվել էր ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով՝ քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարելու համար: Սա այն եզակի դեպքերից էր, երբ անձին 7,5 տարի ազատազրկելու վերաբերյալ որոշումը ընդունվում

ՀԻՎԱՆԴ ՀՈՂԵՐԸ ԿԲՈՒԺԻ

Գյուղատնտես, հողագետ, գիտությունների թեկնածու Հրաչիկ Նազարյանը «Բիոկոմպլեքս» անվանումով նոր դեղամիջոց է մշակել, որով առաջարկում է բուժել հանրապետությունում առկա հիվանդ հողատարածքները: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է գյուղատնտեսը: «Panorama.am»-ի փոխանցմամբ, հողագետը վստահեցրել է, որ այսօր մեր երկրի հողատարածքների մեծամասնությունը հիվանդ է սնկային ու այլ հիվանդություններով, օրինակ՝ ֆուզարիոսով: Իր մշակած պարարտանյութը կառողջացնի հողն ու

Բոյկոտ՝ շինարարության պատճառո՞վ

Թիվ 110 երթուղու մեքենաները մոտ 1 ամիս է՝ սահմանված ժամանակացույցի խախտումներով են աշխատում: Ուղեւորները ստիպված են լինում 110-ին սպասել մոտ 30 րոպե: Ուղեւորներից մեկի պատմելով՝ նախ մտածել են, թե «Հրազդան» տոնավաճառին հարակից տարածքում շինաշխատանքների պատճառով է, որ երթուղայիններն այդքան ուշ-ուշ են աշխատում: Սակայն վարորդներից մեկի հետ զրույցից պարզվել է, որ գծի մի քանի վարորդներ բոյկոտել

Հարսանիքի հրավառությունից հրդեհ է բռնկվել

«Իշխանական հարսանիքներն» ու ընդհանրապես հարսանիքները մեր քաղաքում առանց երեւանցիներին անհանգստացնելու չեն լինում: Քանի որ զվարճանքի օբյեկտները գտնվում են հենց քաղաքում, այդ պատճառով դրանց հարեւանությամբ բնակվող քաղաքացիները, մեղմ ասած, դարձել են «ընկնավոր»: Երեւանցիները օրական մի քանի անգամ լեղաճաք են լինում այս օբյեկտներում արվող հրավառություններից, չափազանց բարձր երաժշտությունից եւ գոռում-գոչյուններից: Այս առումով ավելի վատ վիճակում են Հրազդանի

ՋՈՒՐՆ ԱՆՊԻՏԱՆ Է ՄԱՐԶՊԵՏԻ՞ ՄԵՂՔՈՎ

Կապան քաղաքում մատակարարվող խմելու ջուրը բոլորովին էլ խմելու չէ Այն, շատ կապանցիների խոսքերով, կեղտոտ լվացքի ջրի է նման եւ գույնով, եւ համով: Այդ իսկ պատճառով արդեն մեկ տարուց ավելի է՝ կապանցիները ստիպված են իրենց տան ծորակի ջուրը եռացնել, նոր միայն օգտագործել: Կապանի ջրի խնդիրների մասին հրապարակումներ «Առավոտում» արդեն եղել են (8.09.2009, 14.10.2009), որում «Հայջրմուղկոյուղի» ընկերության

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031