Օրվա լրահոսը
Դատախազն ու քննիչը դատարան չեկան
Սեպտեմբերի 30-ից Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանի վարույթում է գտնվում Նորաբաց գյուղի բնակիչ Մարուսյա Դանիելյանի բողոքը: Պատասխանողները երկուսն էին՝ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքի պետ Կ. Քարամյանն ու Արարատի մարզի դատախազ Ս. Մնացականյանը: Նրանք մերժել էին քրեական գործ հարուցել խարդախությամբ Մ.Դանիելյանի անշարժ գույքին տիրացած անձանց նկատմամբ: Եթե դատախազը չէր ներկայացել
Գործի վարույթը կարճել են. Տուժողի մայրը իրավահաջորդ չի ճանաչվել
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցված քրեական գործով 29-ամյա վանաձորցի Արման Անտոնյանի նկատմամբ բժշկական օգնություն իրականացրած անձանց կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքը պարզելու նպատակով՝ կատարվում է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Արմանը մահացել է սուր լյարդային անբավարարությունից՝ կապված վիրուսային հեպատիտ B-ի ֆուլմինատիվ ընթացքով՝ լյարդի օջախային մեռուկների առաջացումով:
Գրագողության հետեւանքները բուհերում
Հոկտեմբերի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում կկայանա «Գրագողությունը հայաստանյան բուհերում. ինչպե՞ս քանդել թնջուկը» հետազոտության ներկայացումը: Հետազոտությունն իրականացվել է «Խաչմերուկ բանավիճային ակումբ» հ/կ կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Ծրագրի ղեկավարն է հետազոտող Տիգրան Մաթոսյանը: Ըստ հետազոտության հեղինակների, «Հայաստանի բուհական համակարգում ամբողջությամբ չեն գիտակցված գրագողության հետեւանքները, գոյություն չունի երեւույթի նկատմամբ մեկ ընդհանուր ինստիտուցիոնալ մոտեցում, իսկ բուհական համակարգն ուսանողին բավարար չափով չի իրազեկում
Վանի բանտում կալանավորները խռովություն են բարձրացրել
Երկրաշարժի կիզակետում հայտնված թուրքական Վան գավառում գտնվող բանտի կալանավորները խռովություն են բարձրացրել այն բանից հետո, երբ բանտի ղեկավարությունը հրաժարվել է իրենց տեղափոխել ավելի անվտանգ շրջանի բանտ: Այդ մասին հաղորդում է France Press-ը` վկայակոչելով կալանավորների հարազատներին եւ ընկերներին: Բանտի վարչական շենքից, որը գտնվում է Վան քաղաքի մերձակայքում, լսվել են կրակոցներ: Գործակալության աղբյուրի տվյալներով, կալանավորները մասնավորապես փորձել
Բուդապեշտում խոսեցին հայագիտությունից
Հոկտեմբերի 6-8-ը Բուդապեշտում կայացել է Եվրոպական հայագետների համաժողով, որին մասնակցել են Եվրոպայի եւ ԱՄՆ-ի տարբեր համալսարանների հայագիտական ամբիոնների ղեկավարներ եւ այլ մասնագետներ: Համաժողովի ընթացքում ընթերցվել է շուրջ 70 զեկուցում: Հայաստանը ներկայացրել են Ազատ Եղիազարյանը, Լեւոն Չուգասզյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը եւ այլք: Մանրամասները՝ առաջիկայում:
Բրազիլիայի սպորտի նախարարի դեմ հետաքննություն է սկսվել
Բրազիլիայի Գերագույն դատարանը արտոնել է երկրի սպորտի նախարար Օրնալդո Սիլվայի /լուսանկարում/ նկատմամբ հետաքննություն սկսել: Վերջինս կասկածվում է կոռուպցիայի մեջ ներքաշված լինելու մեջ: Այդ մասին հաղորդում է BBC-ին: Սիլվան պատասխանատու է 2014 թվականին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Բրազիլիայում անցկացնելու նախապատրաստությունների համար: Նա կասկածվում է այն բանում, որ ապօրինաբար յուրացրել է միլիարդավոր դոլարներ, որոնք հատկացված են եղել
Հայ շախմատիստները «ջախջախեցին» վրացիներին
Թուրքիայի Իզմիթ քաղաքում շարունակվում է շախմատի մինչեւ 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադան, որտեղ գերազանց է հանդես գալիս Հայաստանի հավաքականը: Մեր քառյակը՝ մարզիչ Արսեն Եղիազարյանի ղեկավարությամբ, երեկ առավոտյան մրցահերթում 4:0 խոշոր հաշվով ջախջախեց երկրորդ տեղում ընթացող Վրաստանի իր հասակակիցներին եւ մրցաշարային աղյուսակում ավելի ամրապնդեց առաջատարի դիրքերը: «Չոր» հաշիվն ապահովեցին միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը,
Ճապոնիայի ցունամիի հետեւանքները «լողում» են Խաղաղ օվկիանոսում
Ճապոնիայում այս տարվա մարտի 11-ին տեղի ունեցած ցունամիի ավերածությունների թողած «հետեւանքները» մոտենում են Հավայան կղզիներին: Խաղաղ օվկիանոսի ջրերը կլանել են շուրջ 5-20 տոննա աղբ` կահույքի մասեր, ձկնորսական նավակներ, սառնարաններ, որոնք արագորեն շարժվում են Խաղաղ օվկիանոսով: Հավայան կղզիների համալսարանի հետազոտողները հետեւել են ավերակների շարժին եւ նրանց գնահատմամբ՝ արդեն հաջորդ երեք տարիների ընթացքում դրանք կարող են
ՍԴ նախագահի եղբայրը պրոռեկտոր կդառնա՞
«Առավոտի» տեղեկություններով, առաջիկայում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դասախոս Միհրդատ Հարությունյանը, ով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հորեղբոր տղան է, հնարավոր է՝ օրերս նշանակվի նույն բուհի պրոռեկտոր: Ըստ մեր աղբյուրի, Տնտեսագիտականի ռեկտոր Կորյուն Աթոյանը արդեն նման հրահանգ է ստացել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից: Մ. Հարությունյանը 66 տարեկան է, սակայն դա չի խանգարի պրոռեկտոր նշանակվելուն,
«Ոսկե պատեր չեմ ուզում»
Մեղրիի պետական քոլեջի տնօրենը կարեւորում է ուսման որակը Մեղրի քաղաքի ձախ մասը՝ Գանձափարախ լեռան լանջերին եւ գետահովտի դարավանդներին ծվարած տներով, հայտնի է որպես Փոքր թաղ: Բարձունքում երեւում է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որից ներքեւ ավեր ու քանդված տների շարք է: Հենց եկեղեցու մուտքի հարեւանությամբ գեղանկարիչ, Մեղրու պետական քոլեջի տնօրեն Հապետնակ Խաչիկյանի տունն է, որ ուշագրավ
«Ալա բալա նիցայի» ընթացքը կարող է փոխվել
Շուտով էկրաններին կհայտնվի Հայաստանում ամենամեծ բյուջեով ինտերակտիվ կատակերգությունը Երեւան, մեր օրերը… Սեւակն ու Ցոլակը նույն օրը նույն ժամին ընկնում են դժբախտ պատահարի մեջ եւ հայտնվում նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրանք կլինիկական մահ են տանում, նրանց հոգիները հայտնվում են վերեւում՝ երկնային աշխարհի ընդունարանում, որտեղ նրանց սպասում են չար ու բարի հրեշտակները. վերջիններս նրանց գործարք են առաջարկում.
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹԸ՝ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԹԻՄԻՆ
«ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը, որ բացառապես ուղղված է պետական կառավարման մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը, այդ ոլորտում մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի արմատավորմանը՝ բացառիկ մարզական մասսայական միջոցառում է, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, իսկ անմիջական իրականացնողը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Սեպտեմբերի 26-ին մեկնարկած եւ շուրջ մեկ ամիս տեւած մրցաշարը պատշաճ մակարդակով անցնելուն մեծապես
Հայաստանը՝ «Գլոբուսի» փառատոնին
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կմասնակցի աշխարհահռչակ «Գլոբուս» թատրոնի կազմակերպած փառատոնին: Այն կմեկնարկի ապրիլի 23-ին՝ Շեքսպիրի ծննդյան օրը, կմասնակցեն 37 երկրների թատրոններ եւ թատերախմբեր, ներկայացումներն ընթանալու են 37 լեզվով՝ յուրաքանչյուր մասնակից թատրոն կներկայանա իր մայրենիով: Հայաստանից՝ Շեքսպիրյան փառատոնին կազմակերպիչների ընտրությամբ մասնակցող Գ. Սունդուկյանի անվան թատրոնը կներկայացնի «Ջոն արքա» ներկայացումը: Լոնդոնի «Գլոբուս» թատրոնում անցկացվելիք Շեքսպիրյան
«ՃԱՊՈՆԻԱՆ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ»
Մանկապատանեկան ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 22-ին, այսօր ավարտվում է: «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա փառատոնի փակման արարողությունը: Մինչ այդ «Ճապոնիայի օրը» ծրագրի շրջանակում Գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց «Ճապոնիան հայ երեխաների աչքերով» խորագրով ցուցահանդեսը, իսկ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեցին ճապոնական ֆիլմեր: Փառատոնին հրավիրված են նաեւ հյուրեր Ճապոնիայից՝ Տոկիոյի «Kinder» կինոփառատոնի գլխավոր տնօրեն, պրոդյուսեր, «NPO
ԼԻՍԻՑՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Հայաստան էին ժամանել նաեւ անվանի բարիտոնի դուստրերը ԱԼ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օրերս պետական մակարդակով առաջին անգամ նշվեց 20-րդ դարի լավագույն բարիտոն Պավել Լիսիցյանի ծննդյան 100-ամյակը: Լիսիցյան ընտանիքի բարեկամ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանցի նախաձեռնությամբ կոնսերվատորիական միջավայրում նախկինում նշվել էին աշխարհահռչակ օպերային երգչի հոբելյանները: Չմանրամասնելով արտիստի հայաստանյան, ռուսաստանյան եւ արտերկրյա ստեղծագործական շրջանները՝
Ծերացող գյուղերի մղձավանջը
Առաջին տպավորությամբ Տավուշի մարզում սխալ է ընկալվում սահմանամերձ հասկացությունը: Թվում է, թե այս բնակավայրը ոչ թե Հայաստանի մի մասնիկն է, այլ սահմանակից է մեր հանրապետությանը: Բարձիթողի բառը Տավուշի պարագայում շատ մեղմ կհնչեր: Թվում է, թե հանրապետության բոլոր խնդիրները խտացվել եւ արտացոլվել են այստեղ: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Տավուշի Չինարի եւ Այգեձոր գյուղերի անբարեկարգ ճանապարհները
«ՌԱՍԿՈՆ» ՍՊԱՍՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Մեր այս տարվա սեպտեմբերի 28-ի համարում տպագրված «Մի վթարի պատմություն» հրապարակման մեջ գործարար Արման Մինասյանը բողոքում էր, որ վարկով եւ ընկերոջ մոր անունով մեքենա է գնել, այն ապահովագրել «Ռասկո» ընկերությունում, սակայն երբ վթարի է ենթարկվել, ապահովագրական ընկերությունը հրաժարվել է փոխհատուցում տալ, ձգձգում է հարցը, եւ հիմա Արման Մինասյանն ու «Ռասկոն» հարաբերվում են դատարանում: Հրապարակմանը արձագանքել
Դատը ձգձգվում է
Հոկտեմբերի 24-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, որոշեց «Մոսկվա» կինոթատրոնի գողության գործով հրավիրել կրկին գլխավոր հաշվապահին՝ Նինա Ադոյանին եւ գանձապահ Կարինե Միսակյանին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին: Հիշեցնենք, որ այս քրեական գործով մեղադրվում են 2-ը՝ Ստեփան Հովակիմյանը եւ Վահրամ Քերոբյանը: Ըստ առաջադրված մեղադրանքի, նրանք 2010թ.
Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննությունը ավարտվում է
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի գլխավորությամբ, շարունակվում է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն, «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: Սերոբ Տեր-Պողոսյանը մինչ օրս իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, դատաքննությունն էլ արդեն ավարտման փուլում է: «Սերոբ Տեր-Պողոսյանի հարցաքննությունը մեկ անգամ եւս հիմնավորեց առաջադրված մեղադրանքը: Թեեւ նա իրեն մեղավոր չի ճանաչում, այնուամենայնիվ,
ՑՐՏԵՐՆ ԸՆԿԱՆ
Այսօրվանից ողջ հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Այս մասին «Առավոտին» հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: Իսկ Լոռիում, Տավուշում ու Սյունիքի լեռնային եւ նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն: Գ. Սուրենյանի խոսքերով, այդ վայրերում օդի ջերմաստիճանը կնվազի 12-14 աստիճանով: Մայրաքաղաքում եւ մնացած մարզերում առաջին ձյունը կտեղա ավելի ուշ: Երեւանում
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ՝ ԸՆԴԴԵՄ ՑԻՆԻԿՆԵՐԻ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիայից դուրս չի գալիս, որովհետեւ կուսակցությունում գիտեն իրենց գլխի գալիքը՝ «բիզնեսները ձեռքներից կառնեն»: Երեկվա ասուլիսում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ հիշեցնելով, որ նման ձեւով վարվեցին նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ, որ հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին. «Հայաստանում բիզնես չկա, դա նաեւ ցույց է տալիս, որ գործարար էլ չկա: Այդ հարթությունը ստեղծված
Երթուղայինների վիճակը չի փոխվում
Վերջերս Երեւանի քաղաքապետարանը տրանսպորտի ոլորտում օրեր շարունակ մոնիթորինգներ արեց՝ մայրաքաղաքի տրանսպորտի իրական վիճակը պարզելու համար: Որպեսզի հասարակական տրանսպորտի խնդիրներին ոլորտի պատասխանատուները առավել մոտիկից ծանոթանան՝ ստիպված եղան իջնել իրենց ծառայողական մեքենաներից եւ մի քանի անգամ երթեւեկել միկրոավտոբուսներով: Որոշակի պատկեր ձեռքի տակ ունենալով, մայրաքաղաքի տրանսպորտի պատասխանատուները մի շարք երթուղագծերի տերերին նկատողություն արեցին: Վերջիններս էլ խոստացան թերությունները շտկել՝
ՄԱՆԿԱՏԱՆ ՏՆՕՐԵՆԸ ՊԱՀԱՆՋԿՈՏ Է, ԱԶՆԻՎ ՈՒ ԲԱՐԵԽԻՂՃ
Ի պաշտպանություն Գյումրիի երեխաների տան տնօրեն Ռուզան Ավագյանի՝ վստահեցնում են բարեգործական կազմակերպությունները: Գյումրիի երեխաների տան տնօրեն Ռուզաննա Ավագյանի դեմ 2010թ. հունվարին քրեական գործ էր հարուցվել՝ առողջական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հաշվին չարաշահումներ անելու, 47 անուն սննդամթերք թանկ գներով ձեռք բերելու եւ պետությանը 4.1 միլիոն դրամի վնաս հասցնելու համար: Քանի որ այն կարճվել է համաներմամբ,
ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՆԱԼ
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի 300 զինվորներ ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո չեն կարողանում տուն վերադառնալ: Ինչպես տեղեկացնում է tert.am-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը», զինվորների գործով հետաքրքրվել է ռուսական դատախազությունը: Հարավային ռազմական օկրուգի դատախազությունում հայտնել են, որ զորացրված զինծառայողները չեն կարողանում տուն վերադառնալ տրանսպորտի բացակայության պատճառով: Դատախազությունը Զինվորների մայրերի կոմիտեի ներկայացուցիչների հետ ուսումնասիրում է ստեղծված իրավիճակը:
«ԳԱԼԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԵԹԵՐԸ
Երեկվանից որոշ ժամանակով դադարեցվել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության եթերը: Այս կապակցությամբ, ինչպես տեղեկացնում է news.am-ը, հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունն այսօր ի կատար է ածում ՀՀ վճռաբեկ դատարանի վճիռը եւ ապամոնտաժելով հեռարձակող սարքավորումները՝ դրանք տեղափոխում է քաղաքի կենտրոնական հեռուստաաշտարակ»: Հիշեցնենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերության փաստաբանի վճռաբեկ բողոքը՝ ուժի
ԷՍ ՏԵՄՊԵՐՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԷԼ ԿԴԱՌՆԱ
Երեկ՝ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի 193 երկրներից 155-ի աջակցությամբ ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ՝ երկու տարի ժամկետով, Հայաստանում սկսեցին բարձրաձայնել, թե նա գնել է իրեն կողմ քվեարկած երկրներին: «Դա գերագնահատված գործոն է, որովհետեւ, ի վերջո, ՄԱԿ-ում որեւէ երկրի ներկայացուցչի քվեարկելը որոշում է ոչ թե անձամբ ներկայացուցիչը, այլ
ՖԱՍԻԵՆ ՏԱՐԻՔՈՎ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է ԵՎ ՍՏԱԺԱՎՈՐ
Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ արդյոք այս պահին Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում առավել ակտիվ չէ՞ Ֆրանսիան, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց. «Ես այդպես չէի ասի, այդպես չի, պարզապես կա մի հանգամանք, որ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներում խոսում է Ֆասիեն, սրա բացատրությունը շատ պարզ է՝ Ֆասիեն եւ տարիքով է մեծ, եւ որպես համանախագահ ավելի երկար ստաժ ունի. իրականում
ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՁՆԵԼ
Երեկ պաշտոնական այցով Երեւան ժամանած Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն վաղ առավոտյան իր հարգանքի տուրքն է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին: «Երբ դեռեւս սենատոր էի, պարտավորություն ստանձնեցի, որպեսզի Ֆրանսիայում օրենքով ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Այսօր պարտավորություն եմ ստանձնել, որպեսզի Ֆրանսիան ընդունի մի օրենք, որը պատժի հայերի ցեղասպանության ժխտողական ցանկացած դրսեւորում: Արդեն 10
ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Turan գործակալությունը փորձել է պարզել, թե որ երկրներն են դեմ արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի անդամության վերաբերյալ հոկտեմբերի 25-ին կայացած քվեարկության ժամանակ: Հիշեցնենք, որ առանց այլընտրանքի տեղի ունեցած քվեարկության ընթացքում ՄԱԿ-ի 193 անդամներից 24-ը դեմ են քվեարկել Ադրբեջանին, իսկ 13 երկիր այլ թեկնածուների են առաջադրել: Արեւմտյան դիվանագետներից մեկն ասել է, որ Ադրբեջանի դեմ քվեարկել են


















































