Օրվա լրահոսը
Տարածաշրջանային քոլեջի տեղական խնդիրները
Աշխատատեղեր չկան, տարածքը փոքր է, աշխատավարձը՝ ցածր, կոյուղին՝ խցանված Կապանի նախկին պետական ճարտարագիտական քոլեջը, ընթացիկ տարվա մայիսից վերանվանվել է Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ, պետք է դառնա տարածաշրջանային ուսումնամեթոդական կենտրոն: Այդ նպատակով արդեն աշխատանքներ տարվում են: Եվրամիության «Աջակցություն պետական բյուջեին» ծրագրով քոլեջում սկսված շինարարությունը դեռ շարունակվում է եւ պետք է ավարտվի մինչեւ ուսումնական տարվա սկիզբ: Նույն
ՄԱՐԶՊԵՏԸ՝ ՈՍԿԵՊԱՐՈՒՄ
Հունիսի 25-ին «Սողանքից եւ անձրեւներից քշվածները» հոդվածում ներկայացրել ենք Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպարի բնակիչ՝ 70-ամյա Նարենգյուլ Հարությունյանի եւ նրա տան վիճակը. սողանքից տուժած, անձրեւաջրերը ներս թողնող պատերով տունը փլուզման վտանգի տակ է: Գարնանային անձրեւներից ակտիվացած սողանքի հետեւանքով ճանապարհի եզրի հողը սահել է Նարենգյուլի տան վրա: Տան պատերը խոնավությունից ուռչել են, տունը ամբողջությամբ խոնավահոտ է: Հրապարակումից
ԴԵՂՈՐԱՅՔԻՑ
Դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 29/1 շենքի 8-րդ բնակարանի բնակիչ՝ 45-ամյա Հովիկ Լազարյանը: Բժիշկների գնահատմամբ՝ տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության:
ԽԱՅԹՈՑԻՑ
Արագածոտնի մարզի Թալինի հիվանդանոցից տեղեկատվություն է ստացվել, որ Արտենի գյուղից օձի խայթոցով իրենց մոտ է հոսպիտալացվել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի 11-ամյա բնակիչ Անդրանիկ Հարությունյանը: Նրա վիճակը բավարար էր:
ՏԱԳՆԱՊԻ ԱԶԴԱՆՇԱՆ
Հուլիսի 11-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Չարենցավանի պահպանության բաժանմունքում Չարենցավան քաղաքի մթերային խանութներից մեկից տագնապի ազդանշան է ստացվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված խանութի ապակին կոտրելով՝ գողացել են տարբեր ապրանքներ: Նշված գողությունը կատարելու կասկածանքով նույն օրը, ժամը 15.10-ին, Չարենցավանի կինոթատրոնի մոտից բերման է ենթարկվել 51-ամյա Ժորա Ն.-ն, որը խոստովանել է հանցանքը:
ՎՆԱՍԻ ՉԱՓԸ ՃՇՏՎՈՒՄ Է
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 12 շենքի 1-ին հարկում գտնվող խանութում: Հրդեհի առաջացման պատճառը եւ նյութական վնասի չափը պարզվում են:
ՀԱՄԱՐՁԱԿ ԱՐԱՐՔ
Հուլիսի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկում ոստիկանության ծառայողներին է մոտեցել մի քաղաքացուհի եւ մատնացույց անելով մի երիտասարդի՝ հայտնել, որ վերջինս 1 օր առաջ Օպերայի հրապարակին հարակից տարածքում իր ներկայությամբ պոկել է ընկերուհու ոսկյա շղթան՝ խաչով, եւ դիմել փախուստի: Ոստիկանները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 23-ամյա Գագիկ
ՀԱՆԳՈՒՑՅԱԼԻՆ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ
Ուղիղ 1 տարի առաջ այս օրը Էրեբունու գերեզմանատուն այցելելիս Աշոտ Չիթիրյանը հանգուցյալ հոր, Հայրենական պատերազմի վետերան Հովհաննես Չիթիրյանի գերեզմանի հարեւանությամբ հայտնաբերեց մեկ այլ հանգուցյալի, որին ամփոփել էին հոր կողքին, իրենց գերեզմանում: Մեր մի քանի հրապարակումներն այդ մասին հունից հանեցին «նորեկ» հանգուցյալի հարազատներին, որոնք խոստացան անգամ «հարցը այսպես չթողնել», զայրույթի սլաքն ուղղելով ինձ, այլ ոչ թե
ԱՌԱՋԱԴՐԵՑ
Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը երեկ տեղեկացրել է, որ հուլիսի 11-ին՝ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, ՄԻՊ-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու համար ՀՀ նախագահին առաջադրել է հետեւյալ անձանց. Արտակ Մելիքսեթյան, Արմեն Սմբատյան, Տաթեւիկ Օհանյան: Հիշեցնենք, որ 2 թեկնածու՝ ներկայացման ժամկետի լրանալուց 4 ժամ առաջ, ինքնաբացարկ էր հայտարարել: Նրանց փոխարեն օմբուդսմենը ներկայացրել է Ա. Սմբատյանին եւ
ԵՐԵԽԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արթուր Ա.-ն «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսով Միկոյան եւ Գալշոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 8-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պատասխան՝ վերնագրի՞ դեմ
Հունիսի 22-ին տպագրվել էր «Աշոտյանից հետո՝ դատարան» հոդվածը, ուր տեղեկացրել էի ԿԳ նախարարին ուղարկված՝ պետության կողմից հավատարմագրված բուհերի ռեկտորների նամակի մասին, դրա բովանդակությանը: Երեկ՝ հուլիսի 12-ին ստացել ենք «Պետության կողմից հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհուրդ» հ/կ-ի նախագահ Բ. Մակիչյանի պատասխանը: Այն սկսվում է «Հոդվածի վերնագիրն ուղղակի չարամիտ է» կարծիքով, ապա շարունակվում է. «Ձեր թերթի հոդվածի
Որպես վկա՝ ոստիկանությունում
2009թ. հունիսի 6-ին, ժ.19.20-ին Գեղարքունիքի մարզպետարանի մոտ հայտնաբերվեց 1962թ. ծնված Գեորգի Բիձյանի դիակը՝ ճակատին հրազենային վնասվածքի հետքով: Սպանությունից 2 օր առաջ Գ. Բիձյանը եղել էր «Առավոտում» եւ ինձ հանձնելով իր օրագիրը, եւս մի շարք տպագիր նյութեր, ասել էր, թե իրեն սպառնում են, եւ խնդրեց այդ կապակցությամբ լինել Գավառում: Նա տպագրվում էր «Առավոտում» «Գեւորգ Մարդպետունի» կեղծանունով:
13 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
«Առավոտը» դեռ անցյալ տարի («Ով եւ ինչու այրեց նոտարական գրասենյակը») հրապարակմամբ տեղեկացրել էր Նոր Նորքի նոտարական գրասենյակի նոտար Գայանե Ենգիբարյանի աշխատասենյակի «հրդեհի», կասկածյալների մասին: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու, կնիքներ հափշտակելու, գույքը դիտավորությամբ վնասելու, խարդախություն եւ ավազակություն կատարելու, ապօրինի կերպով հրազեն պահելու համար «հրդեհն» իրականացնող Մանվել Բատիկյանին
ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄՆԵՐ՝ ՀԱՐԿԱՅԻՆՈՒՄ
Օրերս պաշտոնից ազատել ու կրկին մայրաքաղաք են ուղարկել Գյումրիի հարկային տեսչության պետ Թելման Ասատրյանին: Նրա փոխարեն Գյումրի են բերել Արթիկի հարկայինի պետ Հրանտ Կարապետյանին, որը նույնպես մայրաքաղաքից է, եւ երկար ժամանակ աշխատել է այս համակարգում: Նկատենք, որ նախագահական ընտրություններից հետո հարկայինի պետի պաշտոնը շիրակցիներին չի վստահվում, մի քանի տարի է՝ պետեր հրավիրվում են մայրաքաղաքի փորձառու
Մեկ այլ դեղի պատմություն
Հայաստանի որոշ գինեկոլոգների համար կարեւորը ոչ թե Հիպոկրատի երդումն է, այլ բիզնես-շահը 2010 թվականի նոյեմբերի 6-ին «Մի դեղի պատմություն» հրապարակմամբ ներկայացրել ենք դոստինեկս դեղի ոդիսականը: Սույն դեղը օգտագործում են հղի կանայք՝ հորմոնալ խանգարումների ժամանակ: Իտալական «Փֆայզեր» ընկերության արտադրանք այս դեղից կա եւ ռուսերեն, եւ իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն մակնշված տուփերով: Հայկական շուկայում գրանցված է միայն ռուսերեն
ՉՍՈՎՈՐԵՑԻՆ ԱՌԱՆՑ «ՄՈՒՆՆԱԹԻ» ՍՊԱՍԱՐԿԵԼ
Եթե փոխտնօրենն է հիվանդին կոպտում ու հեռախոսը դնում, էլ շարքային աշխատակիցներն ումի՞ց օրինակ վերցնեն Օրերս հիվանդացել էի. ականջի սուր ցավեր ունեի: Որոշեցի դիմել առաջնային բուժօգնության օղակին, այսինքն՝ տեղամասային պոլիկլինիկա: Ամբողջ գիշեր չէի քնել, առավոտյան գնացի Մալաթիա վարչական շրջանի թիվ 19 պոլիկլինիկա, որտեղ ես հաշվառված եմ, ունեմ ընտանեկան բժիշկ եւ կարող եմ անվճար բուժօգնություն ստանալ: Առաջին
Գրիգորի Գրիգորյանն ազատվեց պաշտոնից
Ինչպես տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից՝ երեկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Գրիգորի Գրիգորյանն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից։
Հայկական ծիրանը կհայտնվի՞ Բրազիլիայում
Երեկ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն Բրազիլիայում հայկական ծիրանի արտադրությանն ու Հայաստանում բրազիլական փորձի կիրառմանը վերաբերող հարցեր են քննարկվել հուլիսի 10-ին Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանի եւ Բրազիլիայի գյուղատնտեսության փոխնախարար Միլտոն Օրտոլանի հանդիպման ժամանակ: Այդ հանդիպմանը մասնակցել են նաեւ Բրազիլիայի գյուղնախարարության արտաքին հարաբերությունների եւ ագրոբիզնեսի քարտուղար Սելիո Պորտոն, միջազգային վերլուծաբաններ, քննարկվել է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ:
ՀԷՑ-ը փոխհատուցեց
Երեկ «Առավոտ» էին զանգել Էրեբունի վարչական շրջանի Սուվորովի փողոցի բնակիչները՝ հայտնելով, որ մատակարարվող էլեկտրական էներգիայի խափանման հետեւանքով վառված տեխնիկայի համար «Հայաստանի էլեկտրական ցանցերն» իրենց արդեն փոխհատուցել, ու ամբողջ վառված տեխնիկան նորոգվել է: Խնդիր է առաջացել միայն համակարգիչների վերանորոգման հարցով, քանի որ ՀԷՑ-ը համապատասխան մասնագետ չի ունեցել, ուստի խորհուրդ է տվել այլ ընկերության դիմել, որի սպասարկման
Ավտոմեքենաների կայանումը թանկ կարժենա
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի չորրորդ գումարման հունիսի 21-ից 23-ը արտահերթ նստաշրջանին ընդունած՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղական տուրքի մասին» օրենքը: Այս օրենքի ընդունումը, ըստ էության, ենթադրում է ավտոկայանատեղիներում տրանսպորտային միջոցների համար գանձվող վճարի բարձրացում։ Այսօր արդեն Երեւանում գրեթե բոլոր կայանատեղիներում կայանման վարձավճարը սկսում է 200 դրամից (մինչեւ օրենքի քննարկումը վարձավճարը սկսում
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԾՈՒՂԱԿՆ Է ԸՆԿԵԼ
Ըստ փորձագետ Հարություն Մեսրոպյանի՝ «համակարգը փոխելն էլ» մեզ չի փրկի այն պայմաններում, երբ 25 տոկոսանոց գնաճ ենք արձանագրել: Եթե Հայաստանը «Forbse»-ի ցուցակում զբաղեցներ ոչ թե վատագույն տնտեսությունների երկրորդ, այլ հինգերորդ տեղը, էլի ոչինչ չէր փոխվելու: Այս կարծիքին է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը: Նրա կարծիքով, խնդիրը ոչ թե «Forbse»-ի հրապարակած թվերի, այլ մեր տնտեսության մեջ է:
ԿԸՀ-ի նոր կազմը արդար ընտրությունների հույս չի ներշնչում
Մեր հույսն էլի մեզ վրա պիտի դնենք, թե չէ՝ ԿԸ՜Հ… դիտո՜րդ… Երեկ հայտնի դարձան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր յոթ անդամների թեկնածուները: Այսպիսով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արդեն արտամրցութային կարգով առաջարկած երեք թեկնածուներն են Արտակ Մելիքսեթյանը, Արմեն Սմբատյանն ու Տաթեւիկ Օհանյանը, Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ԿԸՀ-ի անդամի պաշտոնում առաջադրել է փաստաբան Գեորգի Մարտիրոսյանի եւ
ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ԿՐԱԿԻ ՎՐԱ ՅՈՒՂ ԼՑՐԵՑ
Հայ-վրացական հարաբերությունները սրվելո՞ւ են Անկախությունից ի վեր Հայաստանի հարաբերությունները հարեւանների հետ կարգավորվելու փոխարեն՝ կարծես հակառակ տենդենցն ունեն: Եթե Ադրբեջանի եւ Թուրքիայի պարագայում հազար ու մի պատճառաբանություն կարելի է վկայակոչել, ապա Վրաստանի պարագայում առնվազն տարօրինակ է, որ ի հեճուկս պաշտոնական Թբիլիսիի եւ Երեւանի լավատեսության՝ հայ-վրացական իրական հարաբերությունները, մեղմ ասած, բազմաթիվ կնճիռներ են պարունակում: Առավել տարօրինակ է
Ի ՀԵՃՈՒԿՍ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Գոլոս Արմենիի» թերթին, որտեղ խոսել է տնտեսական հիմնախնդիրներից: Խոսելով մեր երկրի արտաքին պարտքից՝ Սերժ Սարգսյանը նկատել է, որ դրանք վտանգավոր չեն, եւ դրա մեծ մասն էլ մարվելու է ոչ պետության կողմից. «Հայաստանը Ճապոնիայից վարկ էր վերցրել՝ Երեւանում ՋԷԿ կառուցելու համար, որը կտա էժան էլեկտրաէներգիա: Սակագնի մեջ ներառված է
ԲԱՔՎՈՒՄ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ
«Ինչպես եւ կարելի էր ենթադրել, Ադրբեջանի ղեկավարությունը վրդովմունքով է արձագանքել ՀՀ ԶՈԻ երիտասարդ սպաների համաբանակային առաջին համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի արտասանած ելույթին, որի ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարը ասել է, թե հայ-ադրբեջանական պատերազմում հայերը հաղթել են, որովհետեւ դա ազատասերի պայքար էր՝ զավթիչի եւ արդարի պայքար՝ անարդարի դեմ»,- փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: Սերժ Սարգսյանը նաեւ նախազգուշացրել էր,
Թեժ բանավեճ ամառվա շոգին
«Երկխոսական» Սահակյանն ընդդեմ «երկխոսադեմ» Հակոբյանի Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանի եւ «Ժառանգության» անդամ Կարինե Հակոբյանի մամուլի ասուլիսին սրահ մտա այն պահին, երբ տիկին Հակոբյանը լրագրողներին սովորեցնում էր, թե ինչպիսի հարցեր նրանք պետք է տան, իսկ որ հարցերն են, նրա կարծիքով, «խղճուկ»: ԶԼՄ-ների հետ հարաբերությունները պարզելուց հետո հյուրերը կենտրոնացան բուն բանավեճի վրա: Իսկ թեման, իհարկե, ՀԱԿ-իշխանություն երկխոսությունն
ԻՍԿԱՊԵ՞Ս «ԱՐՏԱՀԵՐԹ» ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
Իշխանական կոալիցիայի ներկայացուցիչներն այդպես են պնդում, բայց վաղուց արդեն նրանց հայտարարություններն ու կարծիքը «ասնավանի» չեն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ բավարարեց Հայ ազգային կոնգրեսի ակնկալիքները, եւ չսպասելով օգոստոսի 2-ի հանրահավաքին՝ նրա մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարեց ՀԱԿ-ի հետ բանակցությունների նպատակով պատվիրակություն ձեւավորելու մասին: Սպասվում է, որ առաջիկա տասնօրյակում Կոնգրեսի 5 եւ իշխանական կոալիցիայի 6
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅՈ՞ՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Թուրքերի հետ համատեղ անցկացվող հավաքների հայ կազմակերպիչները զգում են այդ վտանգը, որ իրենց նախաձեռնությունները փորձ կարվի մատուցել այլ կերպ: «Մենք առաջ չէինք կարող Ցեղասպանություն բառն օգտագործել, իսկ հիմա ազատորեն խոսում ենք այդ մասին, դա այլեւս տաբու չէ»,- ասաց հուլիսի 11-ից Ստամբուլին մերձակա Հեյբելիադա կղզում անցկացվող «Հայաստան-Թուրքիա՝ քաղաքականություն եւ մեդիա քննարկումներ» համաժողովի թուրք մասնակիցներից մեկը: Նրա
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ «ՓՈՇՄԱՆԵԼ Է»
Երեկ քաղաքապետարանի աշխատակիցները իրենց հետ բերած մի քանի բանվորների հրահանգում էին, որպեսզի ապամոնտաժեն Կոմիտաս 26 շենքի գլխավոր ճակատային մասի դիմացի կառույցները: Մեզ հետ զրույցում Լեւոն Կիրակոսյանը, ով նշված շինության տերն է, հայտնեց, որ որպես առեւտրի սպասարկման տաղավարներ՝ այն կառուցելու թույլտվությունը տվել է Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Կառուցմանը չի առարկել նաեւ նրա հետնորդը՝ Գագիկ Բեգլարյանը,
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

















































