Օրվա լրահոսը
ԱՅՐՎԱԾՔՆԵՐՈՎ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Գյումրի-Երեւան ավտոմայրուղու 16-րդ կմ-ում այրվել է Լ. Սերոբյանին պատկանող «ԳԱԶ-52» մակնիշի 26 ՕՕ 329 պետհամարանիշի ավտոմեքենայի թափքը: Հրդեհի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ՝ 22-ամյա Սամվել Սերոբյանը եւ 27-ամյա Հավհաննես Դավթյանը ստացել են 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներ: Նրանք տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց. նրանց առողջական վիճակը միջին ծանրության է:
ԾԵԾԵԼ ԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԺՇԿԻՆ
Հայաստանում բժշկությունը դառնում է երկրորդ վտանգավոր մասնագիտությունը՝ լրագրողությունից հետո: «Արմենիա» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Հրայր Հարությունյանը աշխատանքի չի գալիս, քանի որ օրեր առաջ տուն գնալիս հիվանդանոցի բակում նրան է մոտեցել 41-ամյա մի տղամարդ՝ Արթուր Գասպարյանը եւ քարով ու բռունցքներով հարվածել բժշկին: Արթուր Գասպարյանը վարորդ է աշխատում: Ըստ շրջանառու լուրերի, Արթուրը եղել է անսթափ վիճակում:
ԲԱԽՎԵԼ ԵՆ
Երեկ, ժ. 00.22-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Երեւան ավտոմայրուղու 32-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են Կարեն Գյուլխասյանին պատկանող «ԳԱԶ-2410» մակնիշի 61 ՏԼ 814 պետհամարանիշի, Ռաֆիկ Դավոյանին պատկանող «Երազ» մակնիշի 07 ՏՍ 147 պետհամարանիշի եւ Սերոբ Պապինյանին պատկանող «Սամանդ» մակնիշի Տ 1989 պետհամարանիշի ավտոմեքենաները: Մարմնական վնասվածքներ են ստացել 51-ամյա Կ. Գյուլխասյանը,
ԲԱԼՈՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ՝ ՄԱՀ
Հունիսի 30-ին, ժամը 20.40-ին, զովացուցիչ ըմպելիքներ արտադրող մի ձեռնարկությունից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ընկերության տարածքում գազի բալոնները տեղափոխելիս դրանցից մեկը պայթել է, ինչի հետեւանքով տեղում մահացել է 57-ամյա Սերյոժա Վարդանյանը: Հանգամանքները պարզվում են:
ՊԵՏԻ ՄԵՔԵՆԱՆ ՊԱՅԹԵՑՎԵԼ Է
Սիսիանի հրշեջ մասի պետ Վաղինակ Հայրապետյանին պատկանող ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան, որը կայանված էր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 3 շենքի բակում՝ պայթեցվել է: «Առավոտի» աղբյուրի տեղեկացմամբ, հանցագործությունը կատարել է 51-ամյա Վարդան Ղազարյանը, որին ձերբակալել են: Վ. Ղազարյանի բնակարանից՝ խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 43 փամփուշտ, 10 սմ երկարության բիքֆորդյան 12 քուղ,
ԱՆՏԱՌՈՒՄ՝ ԶԻՆՎՈՐԻ ԴԻԱԿ
ՊՆ զորամասերից մեկի անտառում (Սյունիքի մարզ) հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Տ. Բենիկի Համբարձումյանի դիակը: Նախնական վարկածի համաձայն, նրան հասցրել են ինքնասպանության: Շարքային Տ.Համբարձումյանը հունիսի 28-ին, ժամը 18:30-ից բացակայել է զորամասի տարածքից: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, անգամ որոնումներ են եղել Համբարձումյանին գտնելու համար: Հունիսի 29-ին զորամասի հարակից անտառում հայտնաբերվել է Համբարձումյանի դիակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է
ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ-2
Զոլավոր անճաշակություն Ե. Չարենցի տուն-թանգարանի մուտքից աննշան հեռավորության վրա վերջերս տեղադրվեց ծաղկի վաճառքի այս բացօթյա տաղավարը: Մինչ տաղավարը դնելը, ծաղկավաճառները թանգարանի աշխատակիցների խնամքով մշակած կանաչ տարածքն էին զավթել, այնտեղ նախադրյալներ ստեղծելով ծաղկի վաճառքի համար: Մի քանի օր վաճառք իրականացնելուց հետո նրանք չքացան: Բայց փոխարենը մնաց այս զոլավոր անճաշակությունը:
ՖՈՏՈՄԵՂԱԴՐԱՆՔ-1
Հավիցա Թե ինչ է հավիցան՝ ոչ ոք չգիտի, նույնիսկ հայոց բացատրական բառարաններում դրա մասին ոչինչ չկա, բայց այն վաղուց վաճառվում է մեր խանութներում, իսկ Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան խոստանում է «այսօր, վաղը, միշտ…» արտադրել «Հավիցա»: Դատելով տոպրակի վրա գրված «100% բնական 1-ին կարգի կես հավ»-ից, հասկանում ես, որ խոսքը հավի մասին է: Իսկ թե ինչո՞ւ է
«ՎԵՐԵՎԻՆՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՆԵՐՔԵՎԻՆՆԵՐԻՆ»
Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչիկ Մարոզյանը երեկ է վերադարձել Արցախից: Նրա տեղեկացմամբ, 3-օրյա աշխատանքային հանդիպումները կապված էին հունիսի 29-ի՝ Անհայտ կորածների օրվա հետ: – Ի՞նչ հանդիպումներ եղան, ի՞նչ նպատակով էիք գտնվում Արցախում: – Նախ տեղեկացնեմ, որ ես «Զինվոր» համակարգող խորհրդի անդամ եմ: Խորհրդի անդամ 15 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եղել ենք զորամասում, հանդիպել
ՀՐԱՎԵՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
Ադրբեջանի կրթության նախարարը եւ Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահը ստացել են Բոլոնյան գործընթացի շրջանակներում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու հրավերները: Ըստ «Մեդիամաքսի», երեկ այս մասին ասել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` հղում կատարելով ՀՀ ԱԳՆ աղբյուրներին: «Մենք Հայաստան ենք հրավիրել Բոլոնյան գործընթացի անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներին»,- ընդգծել է նախարարը:
ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԱՃԵԼ Է
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, հունիսին մարզում փաստագրվել է ընտանեկան նպաստ ստանալու համար դիմած ընտանիքների 30 տոկոսը, մայիսին՝ 55 տոկոսը: Այս տարվա մայիսին փաստագրվածների ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ կազմում է 100,15 տոկոս, իսկ նպաստառուներինը` 106.75 տոկոս:
«ՄԻՄԻՆՈՆ»՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Հուլիսի 4-ին Տավուշի մարզի Դիլիջան առողջարանային քաղաքում կկայանա խորհրդային հանրահայտ ու մինչ օրս սիրելի «Միմինո» կինոնկարի հերոսներ Խաչիկյանի (Մհեր Մկրտչյան) եւ Միզանդարու (Վախթանգ Կիկաբիձե) արձանի բացումը: Բացումից հետո քաղաքի մշակույթի պալատում կցուցադրվի «Միմինո» ֆիլմը, որին կհետեւի դերասան եւ երգիչ Վախթանգ Կիկաբիձեի մասնակցությամբ համերգը:
Չստացված քննարկում
Տեղեկատվական էլեկտրոնային համակարգից չօգտվող համայնքները չեն օգտագործում նաեւ վիրտուալ քննարկումների ներուժը: Մայիսի 5-ին «912-ից 250-ը, 250-ից 22-ը» հրապարակմամբ ներկայացրել ենք Հայաստանի համայնքներում տեղեկատվական էլեկտրոնային համակարգի գոյության եւ եղածների օգտագործման արդյունավետությունը: «Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Խաչատրյանը, ով ներգրավված է համայնքներում տեղեկատվական համակարգեր ստեղծելու ծրագրում, մեզ ասել էր, թե «տեղեր կան,
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը վստահեցնում է, որ կբացի նոր աշխատատեղեր, կբարձրացնի աշխատողների աշխատավարձն ու կքննարկի բնապահպանների առաջարկները: Այս տարվա մայիսի 20-ին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն հանրային քննարկում էր կազմակերպել ընկերության ընդհանուր լեռնահարստացման կոմբինատի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ: Նշված քննարկման ժամանակ եղան բազմաթիվ նկատառումներ ու առաջարկություններ: Ընկերությունը պնդելով, որ դրանք հաշվի է
ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ԲԱՅՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ
«Առավոտը» բազմաթիվ զանգեր է ստանում՝ կապված հարկային համաներման ժամկետների հետ: Տեղեկացնենք, որ այն բոլոր տնտեսվարող սուբյեկտները, որոնք 2010թ. հունվարի 1-ի դրությամբ ունեն չվճարված հարկեր, հուլիսի 4-ից օգոստոսի 20-ն ընկած հատվածում կարող են դիմել հարկային մարմիններին եւ կազմել հարկային պարտավորությունների մարման գրաֆիկ: Դիմած կազմակերպությունները կազատվեն տուգանքների մուծումից: 2010թ. հունվարի 1-ի դրությամբ չվճարված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը
«ՆԱԻՐԻՏԸ»՝ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ՞Ն
«Նաիրիտի» կառավարման վերաբերյալ հետաքրքրությունների հայտ է ներկայացրել գերմանական C.A.C ընկերությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից: Ըստ նույն աղբյուրի, C.A.C ընկերությունը մասնագիտացած է քիմիայի ոլորտում: Առաջիկայում հանդիպում կկազմակերպվի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ ընկերության ներկայացուցիչների միջեւ, որից հետո կորոշվի «Նաիրիտի» կառավարման հարցը:
ԱՆՁԱՄԲ Է ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
Վերջերս «facebook» սոցցանցում Երեանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին ամենաշատ ուղղված հարցերից են «Վիշապի կոթողներ» այգու տարածքի շինարարությունը, մետրոյի սակագնի բարձրացումը եւ այլն: Երեկ քաղաքապետը «FB»-ում պատասխանել է, որ «Վիշապի կոթողներ» այգում նախկինում տրվել է օրինական շինթույլտվություն. «Քաղաքապետարանը այդ հասցեում բնակիչների պահանջով դադարեցրել է աշխատանքները եւ կառուցապատողների հետ տարվում են բանակցություններ»: Ինչ վերաբերում է մետրոյի ժետոնի նախկինում
Միսը սեղմե՛ք, նոր գնե՛ք
Քանի դեռ Հայաստանում բացակայում են կենդանիների մսի վերամշակման ձեռնարկությունները, շուկաներում անորակ կամ սատկած կենդանիների միսն անպակաս կլինի: Երեկ կազմակերպած ասուլիսում «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ փորձագետ Վիկտոր Աբրահամյանն առաջարկեց ստեղծել գոնե մեկ-երկու սպանդանոց. «Այսօր ծաղկել է ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում կատարվող բակային մորթը, դրա համար էլ շատացել են վարակներն ու տարբեր տեսակի հիվանդությունները»: Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Բաբկեն
ԱՂԲԻ ՎԱՐՁԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ՝ ՏԵՂԱԿԱՆ
Աղբահանությունը կազմակերպվելու է անարդա՞ր սկզբունքով Օրերս ԱԺ-ն ընդունեց «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքը, որը ոտքի էր հանել շուրջ 50 հ/կ-ների ու բազմահազար քաղաքացիների: Այդ օրինագծի քննարկումներում մարդկանց ամենից շատ բարկացրել էր այն, որ քաղաքապետարանի պաշտոնյաները օրենքի ընդունումը հիմնավորում էին միջազգային չափանիշներով: Բացի այն, որ մեր երկրում, երբ մարդիկ զուտ հացի խնդիր են հոգում, երեխային
ԻՆՉՈՒ ԵՆՔ «ԴԵՄ» ՔՎԵԱՐԿԵԼ
ԶԼՄ-ներում տարածվել են լուրեր, որոնց համաձայն՝ ՄԱԿ-ում Հայաստանը դեմ է քվեարկել Վրաստանի բանաձեւին, եւ որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ է ներառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին կետը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը: Ի պատասխան «Արմենպրեսի» այդ հարցի, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն ասաց. «2006թ.-ից ի վեր Գլխավոր ասամբլեայի օրակարգ են մտել “ՎՈՒԱՄ-ի տարածքում ձգձգված հակամարտությունները
ԵՐԲԵ՛Ք ՉԷԻ ՄՏԱԾԻ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԵՄ ՀՅՈՒՐ
Ասում է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, որն այժմ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ներկայացուցիչն է: – Գտնվելով Բիշքեկում՝ հետեւո՞ւմ եք այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում: – Որքան հնարավորություն եմ ունենում՝ փորձում եմ հետեւել: Բայց անկեղծ ասած՝ ավելի շատ կլանված եմ նոր գործով: 5 երկրների հետ ենք
ԳԻՏՆԱԿԱՆԻ ՎԱՐԿՆ ԸՆԿԱԾ Է
«Երիտասարդ գիտնականների պասիվությունն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի ամենախոցելի տեղերից է»,- այս մասին, aysor.am-ի մատուցմամբ, երեկ իր մտահոգությունն է հայտնել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա մատնանշել է մի քանի պատճառ. հասարակության մեջ գիտնականի վարկն ընկած է, նրան չեն գնահատում: Սակայն գլխավոր պատճառը, ըստ Ռ. Մարտիրոսյանի, սոցիալական պահանջմունքների անբավարարությունն է. «Աշխատանքը պետք է լինի գրավիչ, հետաքրքրություն առաջացնի:
ԱԴՐԲԵՋԱՆԱՎՐԱՑԱԿԱՆ ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Երեկ նոր վարկային համաձայնագիր է ստորագրվել Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակներում Վրաստանին 575 մլն դոլար տրամադրելու համար: Ինչպես փոխանցել են վրացական լրատվամիջոցները, նոր վարկը տրամադրվում է 25 տարի ժամկետով՝ տարեկան 5 տոկոս մարման պայմանով: Այդ միջոցները կօգտագործվեն նաեւ Թբիլիսիից Ախալքալաք գործող ճանապարհների վերականգնման համար: Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը նախատեսված է ավարտել հաջորդ
ՊԵՏՔ ՉԷ ԹԱՔՆՎԵԼ ԹԱՄԱՆՅԱՆԻ ՍՏՎԵՐՈՒՄ
«Մենք չենք ասում, որ Կառավարության շենքի բակում գմբեթ չի կարելի կառուցել, մենք ասում ենք՝ եկեք ստեղծենք հավասար դաշտ, որպեսզի հնչեցվեն բոլոր մասնագիտական եւ ոչ մասնագիտական կարծիքները»,- panorama.am-ի մատուցմամբ, երեկ կառավարության շենքի բակում գմբեթի կառուցման շուրջ քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամ Սարհատ Պետրոսյանը: «Մենք ճարտարապետական սխալներ թույլ տալու ռեսուրս այլեւս չունենք, եւ
ՈՎ Է ՈՒՄ ԾԵԾԵԼ
Հունիսի 30-ի գիշերը՝ 01.30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ եւ Սեւան փողոցների խաչմերուկում կատարվում էին գծանշման աշխատանքներ, եւ դրանք կատարողների անվտանգությունն ապահովելու նպատակով նշված հատվածում ՃՈ աշխատակիցները սահմանափակել էին երթեւեկությունը: Այդ ժամանակ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ցանկանում է նշված հատվածով գնալ տուն, սակայն նրան արգելում են: Տուն հասնելու համար փոխգնդապետ Արտակ Ղազարյանը մեքենան վարել է մայթով: Ըստ
Տեսնես՝ ո՞ւր կորավ ուկրաինական նարնջագույնը
ՀՀ նախագահը պաշտոնական այցով գտնվում է Ուկրաինայում Նախագահ Սերժ Սարգսյանն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Ուկրաինայում: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, այցի շրջանակում հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նախագահ Վիկտոր Յանուկովիչի, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի, Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Կլյուեւի հետ, կայցելի Ուկրաինայի առեւտրաարդյունաբերական պալատ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ հայ համայնքի
ՀԱԿ-Ն ԱԿՆԱՐԿԵՑ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԿՈՇՏԱՑՆԵԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Դա փաստեց նաեւ Կոնգրեսին մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: – Մի տեւական ժամանակահատված, առավելապես այս տարվա մարտի 1-ից ի վեր, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներում չէին հնչել այնպիսի ձեւակերպումներ, որոնք գրեթե ավանդական էին դարձել մինչ այդ՝ ավազակապետություն, ավազակապետության կազմաքանդում, թաթար-մոնղոլական իշխանություն եւ այլն: Ամիսներ առաջ նույնիսկ իշխանության ներկայացուցիչներն էին նկատում, թե Կոնգրեսի հռետորաբանությունը
ԼՂՀ ՀԱՐՑԻ «ՆՈՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ»
Ի՞նչ արդյունք կտան ԵՄ նախաձեռնությունները Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցելու համար նախորդ օրը մեկնել է Մոսկվա: Այցից առաջ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին նույն օրը տված հարցազրույցում Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հարցին՝ «Դմիտրի Մեդվեդեւի փոխանցմամբ, Կազանում Հայաստանի, Ադրբեջանի
ՓՈԽԳՆԴԱՊԵՏՆ ՈՒ «ԳԱԻՇՆԻԿՆԵՐԸ»
Հունիսի 30-ի գիշերը՝ 01.30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ եւ Սեւան փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների եւ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման եւ մեթոդոլոգիայի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ, 36-ամյա Արտակ Ղազարյանի միջեւ: Դեպքին ականատես բնակիչները, որոնք չցանկացան ներկայանալ, պատմում էին. «Գիշերվա ուշ ժամ էր, աղմուկ լսեցինք, դուրս եկանք եւ հեռվից
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության


















































