Օրվա լրահոսը
«ԻՆՁ ՁԵՌՔ ՄԻ ՏՎԵՔ»
Այս «հաղորդագրությունը» տարածում են թիթեռները՝ իրենց նախշերով եւ գույներով Նայելով բազմերանգ հրաշաթեւիկներ ունեցող այս միջատին, որին թիթեռ են անվանում, երբեք չես պատկերացնի, որ այն կարող է առաջանալ թրթուրից: Թիթեռներ (լատիներեն՝ flutulus) կարելի է գտնել դաշտերում, անտառներում եւ բնակելի վայրերում: Նրանց զարգացումը տեղի է ունենում այսպես՝ ձու, թրթուր, հարսնյակ եւ թիթեռ: Թիթեռների հասուն ձեւերն ունենում են
ԽԱՅՏԱՌԱԿ ՍԿԱՆԴԱԼ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ, բուլղարացի Յանկո Ռուսեւը հայտնվել է նախադեպը չունեցող դոպինգ սկանդալի եզրին: Բանն այն է, որ նրա միանգամից 44 սաներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում բուլղարացի մարզիկները, օգտագործել են արգելված խթանիչներ, որի համար մարզաձեւի համաշխարհային ու եվրոպական ֆեդերացիաները նրանց կարող են որակազրկել: «Ազերիսպորտ» ինֆորմացիոն գործակալությունը տեղեկացնում է, որ հենց այդ պատճառով
ՈՉ-ՈՔԻ՝ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Ավանդույթ է դառնում, որ Հայաստանի եւ Վրաստանի կրտսեր տարիքային խմբերի հավաքականները Հանքավանում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում, որոնք ավարտվում են ընկերական հանդիպումներով: Անցած տարի մրցեցին մինչեւ 17 տարեկանները, իսկ այս անգամ հերթը U16-ինն էր: Հավաքականների առաջին հանդիպումը, որ կայացավ Հանքավանի մարզաբազայում, ավարտվեց առանց դարպասների գրավման: Այսօր թիմերը երկրորդ հանդիպումն են անցկացնելու:
ԱՆԻ ԱՄԻՐԱՂՅԱՆԸ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ
Խարկովում մեկնարկած թենիսի կանանց միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր 17-ամյա Անի Ամիրաղյանը: Սկսելով որակավորման փուլից, հայ աղջնակը երկու վստահ հաղթանակ տարավ: Անին իր օգտին գրանցեց նաեւ հիմնական փուլի առաջին հանդիպումը, սակայն երկրորդում տանուլ տվեց: Այս մասին տեղեկացնում է «Armsport.am»-ը:
Արժանացել են IDHEAP-ի հավաստագրի
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի երեք ներկայացուցիչներ՝ միջազգային եւ արտոնագրման բաժինների ղեկավարներ Սաթենիկ Ամիրանյանը եւ Առնո Սարգսյանը, ինչպես նաեւ ՀՖՖ նախկին աշխատակից, 2009 թվականից ՈՒԵՖԱ-ի աշխատակից հանդիսացող Մոնիկա Մխիթարյանը ՈՒԵՖԱ-ից արժանացել են IDHEAP ֆուտբոլային կառավարման հավաստագրի: Եվրոպայի ֆուտբոլային ղեկավար գերատեսչությունը 2010 թվականին Լոզանի համալսարանին կից հանրային կառավարման շվեյցարական բարձրագույն դպրոցի հետ
Հաղթեց միայն Լիլիթ Գալոյանը
Վորոնեժում շարունակվում է շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հիշատակին նվիրված միջազգային բաց մրցաշարը, որի վարպետների խմբում հանդես են գալիս հայ շախմատիստներ: Հայաստանի չորս ներկայացուցիչներից չ որրորդ տուրում հաղթանակ տոնեց Լիլիթ Գալոյանը: Այժմ նա 2,5 միավորով ընթանում է 28-րդ հորիզոնականում: Մեր հանրապետության մյուս երեք շախմատիստներից գրոսմայստերներ Արթուր Գաբրիելյանը եւ Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի արեցին, իսկ Նելլի
ՀԱՇԻՎԸ ՀԱՎԱՍԱՐ Է
Չեխիայի մայրաքաղաքում ընթացող շախմատային փառատոնի շրջանակներում շարունակվում է այդ երկրի եւ Սլովակիայի առաջատար գրոսմայստերներ Դավիթ Նավարայի եւ Սերգեյ Մովսիսյանի միջեւ վեց դասական պարտիայից բաղկացած մրցամարտը: Ճիշտ է, Մովսիսյանն արդեն Հայաստանի ազգային հավաքականի անդամ է, սակայն նա նաեւ Սլովակիայի քաղաքացիություն ունի եւ շարունակում է մնալ որպես այդ երկրի թիվ մեկ շախմատիստը: Նավարան եւ Մովսիսյանը երրորդ տուրում
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
40 տարի առաջ այս օրը կանգ առավ Պարույր Սեւակի սիրտը: Այն ֆորմալինի լուծույթով անոթում իր տանը պահում է նախկին դատավոր Աշոտ Թադեւոսյանը: Սեւակապաշտ եւ հանուն նրա անձնազոհության պատրաստ այս մարդը դիահերձարանում հերթապահել էր այնքան, որ հերձելիս վերցնի սիրտն ու մի օր թաղի Պանթեոնում՝ Կոմիտասի կողքին: «Լրանում է հայ ժողովրդի պայծառ զավակի բռնի սպանության 40-ամյակը, լուռ
ՍԿԱՆԴԱԼ ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ
ՅՈՒՆԵՍԿՕ-ում «Խաչքարերի արվեստը. Հայկական քար-խաչեր» խորագրով ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ Հայաստանի մշակույթի փոխնախարարի եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանի ներկայությամբ հյուրերը հայտնաբերել են, որ հեռացվել են հայկական խաչքարերի ծագումնաբանության մասին գրությունները: Ինչպես NEWS.am-ին հայտնեց լրագրող Ժան Էքյանը, «լուսանկարների տակ միայն ամսաթվեր են գրված եղել։ Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հայկական կազմակերպությունները բողոքել են մշակութային ժխտողականության դեմ։ Հայկական խաչքարերի՝
«Ժամանակն է հանգստի գնան»
Ռեժիսոր Վ. Շահվերդյանի ու մյուսների մասին այս կարծիքին է դերասան, երգիչ Արմեն Չարչյանը Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս, շուրջ 15 տարի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում աշխատած՝ մասնագիտությամբ դերասան Արմեն Չարչյանին, ով թեեւ վերջին ժամանակներս զբաղվում է երաժշտական գործունեությամբ եւ հանդես գալիս հատկապես ռուսական շոու-բիզնեսում, մտահոգում է մշակույթի եւ մասնավորապես թատրոնի հանդեպ պատկան
«ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՏԵՄԲՐՈՎ ԳՈՐԾԻՔԻՆ»
Ասում է ճանաչված գալարափողահար Գլեբ Կարպուշկինը Այս տարի ապրիլ-մայիսին կայացած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնի առիթով անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը «Առավոտի» հետ զրույցում հատկապես առանձնացրեց ռուսաստանցի երաժիշտ Գլեբ Կարպուշկինի ելույթը, նշելով, որ ինքը դժվարանում է հիշել, թե հայաստանյան համերգներում վերջին անգամ երբ է հանդիպել սիմֆոնիկ նվագախմբի ընտանիքի անդամ գալարափողը՝ իբրեւ մենակատար գործիք ու նման
ԳՐԱՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ
Հարավային Օսեթիայի պաշտպանության եւ պետական պահպանության մոտ 200 աշխատակիցներ ներխուժել են խորհրդարանի շենք եւ պահանջել փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ, որոնք թույլ կտան նախագահ Էդուարդ Կոկոյտիին առաջադրվել երրորդ ժամկետով: Զինված անձանց գործողությունները ղեկավարել են պաշտպանության փոխնախարար Իբրահիմ Գասսեւն ու պետական պահպանության ծառայության պետ Գենադի Կոկոեւը: News.am-ի մատուցմամբ, նախօրեին Գերագույն դատարանն արգելել էր հանրաքվեի դնել Կոկոյտիի՝ երրորդ
ՌԱՍՄՈՒՍՍԵՆ-ՌՈԳՈԶԻՆ ՀԵՌԱԿԱ ԲԱՆԱՎԵՃ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի հրթիռային սպառազինությունների նոր համակարգի ստեղծումը: Նրա ասելով, դա «փողի անիմաստ վատնում է», իսկ Մոսկվայի ռազմատենչ հռետորաբանությունը՝ հին մտածելակերպի արդյունք: Հանդես գալով Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների Թագավորական ինստիտուտում, Ռասմուսսենը հայտարարել է, թե Ռուսաստանը միլիարդավոր ռուբլիներ է ծախսում նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համակարգ ստեղծելու համար, ինչը ակնհայտորեն
ՊԱՂԵՍՏԻՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Երբ ՄԱԿ-ում քվեարկության դրվի Պաղեստին պետության հռչակման հարցը, Թուրքիան կքվեարկի հօգուտ Պաղեստինի։ Այս մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով ճապոնական Nihon Keizai Shimbun (Nikkei) պարբերականին տված Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հարցազրույցը։ «Թուրքիան Պաղեստինի ամենաուժեղ աջակիցներից է։ Ցանկանում ենք, որպեսզի Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով եւ մինչեւ 1967թ. գոյություն ունեցող սահմաններով ձեւավորվի Պաղեստին պետություն։ Անկասկած, մենք «այո» ենք ասելու
Քադդաֆին համաձայն է հեռանալ՝ եթե պարտվի ընտրություններում
Չինաստանի առաջնորդ Խու Ցզինտաոն եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով լիբիական հակամարտության մեջ ներգրավված կողմերին ձեռնպահ մնալ բռնությունների հետագա ծավալումից: BBC-ի մատուցմամբ, Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդների կարծիքով, նման վտանգ է ծագում՝ Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի ավելի ընդարձակ մեկնաբանության արդյունքում: Երկու երկրների նախագահները կոչ են արել արագորեն դադարեցնել
Օբաման Լիբիայի մասով հաշվետվություն է ներկայացրել Կոնգրեսին
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրես է ուղարկել Լիբիայում ռազմական գործողությունների վերաբերյալ հաշվետվություն: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: Աղբյուրի փոխանցմամբ, 30 էջանոց փաստաթղթում նշված է, որ Լիբիայում ռազմական գործողություններն ընթանում են օրինական հիմունքներով, եւ դրանք կարող են շարունակվել առանց օրենսդիրների հավանության: Հաշվետվության մեջ նշված է նաեւ, որ Միացյալ Նահանգները կատարում
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ
Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն ծրագրում է նոր կառավարություն ձեւավորել՝ փորձելով վստահության քվե ստանալ եւ դեֆոլտից խույս տալու համար տնտեսական խիստ միջոցառումներ իրականացնել: Reuters-ի փոխանցմամբ, Պապանդրեուն հարկերի բարձրացման, ծախսերի կրճատման եւ սեփականաշնորհման ուղղությամբ հնգամյա ծրագիր պիտի ընդունի, որպեսզի ստանա Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամից ակնկալվող 12 մլրդ եվրո հերթական տրանշը: Աթենքին այդ գումարը պետք է պետական
Անհասկանալի ճիչեր, կենդանական ոռնոցներ
Դուստրս, ով երբեւէ ցանկություն չուներ լսելու աղանդների մասին, հայտնվել է այդ խմբերից մեկում՝ «Նոր սերունդում»: Սկզբում չէի արգելում՝ մտածելով, որ դա կապված է Մայր եկեղեցու հետ, բայց Աստված կարծես ինձ հուշեց, որ տեսնեմ՝ ո՞ւր է գնում իմ երեխան: Մի օր գնացի այդ հավաքատեղին (երկաթուղային կայարանի կուլտուրայի տունն է) եւ տեսա այն, ինչը չես կարող տեսնել
ԶԼՄ-ները թող ապահովագրեն լրագրողներին
Առաջարկում է «Արտիկլ 19» կազմակերպության ավագ իրավախորհրդատու Բոյկո Բոեւը Խոսքի ազատության հզոր պաշտպան «Արտիկլ 19» կազմակերպության ավագ իրավախորհրդատու Բոյկո Բոեւը Հայաստանում է: Հունիսի 16-17-ը նրա մասնակցությամբ հայ լրագրողների հետ անցկացվում է «Լրագրողների արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությունը» սեմինարը: Երեկվա քննարկումները վերաբերում էին զրպարտության եւ վիրավորանքի մասին հայաստանյան օրենսդրությանն ու պրակտիկային՝ ապաքրեականացումից առաջ եւ հետո, անձնական կյանքի
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՎԱՆԵԼ»
Մտածում են բնակիչները, բայց պարզվում է` փողը չի հերիքել «Չէ, աղջիկ ջան, սա արդեն որպես հանրային պետքարան ա օգտագործվելու (ծիծաղում է-Հ. Հ.), վերեւներից արդեն հրամանը եկել ա` շինարարությունը պետք է կանգնեցնել»,- ասաց ինձ Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի (ՈԿՖ) բանավանի բնակիչներից մեկը: Խոսում էինք բանավանում կառուցվող դպրոցի կիսակառույց շենքի մասին: «Շենքի սյուները կանգնեցրել են, բայց
ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ԽԼՂԱԹՅԱՆԸ
Այս հարցը հաճախ են տալիս գործընկերները՝ նկատի ունենալով միջին դասարանների հայոց լեզվի դասագրքերի վերջերս անցկացված «մրցույթը», որտեղ ներկայացված երեք խմբաքանակներից «հաղթեց» (հաղթեցրին) «Աստղիկ» հրատարակչության ներկայացրած փաթեթը: Մրցույթը «չհաղթահարած» մի շարք դասագրքերի հեղինակներ հոդվածներով հանդես եկան՝ ապացուցելով «մրցույթի» անարդարացիությունը: Իսկ ինչո՞ւ է լռում Խլղաթյանը: Որովհետեւ տարիների փորձը ցույց է տվել, որ վերադասը երբեք իր որոշումները չի
ԱԽՊԵՐՍ ՈՒ ԵՍ
Հունիսի 10-ին հրապարակել ենք մոսկվաբնակ Արսեն Մարգարյանի նամակ-ահազանգը, ըստ որի՝ Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը թեմի կազմում գործող «Հայասա» պարային համույթին աշխատավարձ չի տալիս, չնայած այս համույթի համար գումարներ են տրամադրում ռուսահայ գործարարները՝ Ռուբեն Վարդանյան, Սամվել Կարապետյան, Լեւոն Հայրապետյան եւ այլք: Նոր նամակով Արսեն Մարգարյանը մեզ տեղեկացնում է, որ առաջին նամակից հետո,
Առաջարկ՝ կառավարությանը
ՀՀ քաղաքացի Խորեն Հարությունյանը առաջարկում է երեք տարին մեկ ընտրություն անցկացնել Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը գտնում է, որ երկրում որեւէ դրական փոփոխություն՝ հօգուտ ժողովրդի կամ համայքնի, լինում է հիմնականում նախընտրական շրջանում. առաջադրվող թեկնածուները փորձում են ընտրվելու համար որեւէ հարց լուծել, ինչ-որ ձեւով օգտակար լինել ընտրազանգվածին, որից էլ, քիչ թե շատ, օգտվում է բնակչությունը:
«ԼԱՎ ՕՐԻՑ ՉԷ, ՈՐ ՏՆԱԿՈՒՄ ԵՆ»
ՀՀ կառավարությունն առայժմ աջակցում է երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրածներին, փախստականներին եւ զինվորականներին Ամեն անգամ բնակարանաշինության որեւէ ծրագրի մասին լսելիս Լոռու մարզի Գուգարք համայնքի Էներգետիկների տնակային ավանի 36 ընտանիքները հույս են փայփայում, թե վերջապես իրենք էլ բնակարանի տեր կդառնան: 1988-ի աղետալի երկրաշարժից հետո Վանաձորի էլեկտրացանցը (այժմ Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲԸ՝ ՀԷՑ) բնակարան կորցրած աշխատակիցների համար Աղայան 95/3
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից երեկ տեղեկացրին, որ ավարտվել է կանխամտածված սնանկության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Երեւանի բնակիչ Հ. Մարգարյանը 2000թ. սեպտեմբերին հիմնադրել է «Էրեբունու գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ եւ
ՊՂՏՈՐ ՋՈՒՐ
2006թ. հուլիսի 27-ից սկսեցին գործել ՀՀ քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերի՝ վճռաբեկ դատարանին վերաբերող փոփոխությունները, որոնցով վերջինին անսահմանափակ հայեցողական իրավունք եւ հնարավորություն տրվեց՝ առանց պատճառաբանության վերադարձնել վճռաբեկ բողոքը, եթե դրանում հիմնավորված չէ, որ առերեւույթ դատական սխալը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել, կամ եթե բողոքում չի հիմնավորվել, որ դրանում բարձրացված հարցն էական նշանակություն կունենա օրենքի միատեսակ
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ
«Նոր վետերանները» հաղթեցին Սահմանադրական դատարանում Հունիսի 3-ին ՀՀ Սահմանադրական դատարանը մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննեց «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» գործող օրենքի 1-ին եւ 4-րդ հոդվածների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Սահմանադրական դատարանը հետաքրքիր դիրքորոշում ցույց տվեց այս հարցի կապակցությամբ: «Ի՞նչ կտա ՍԴ որոշումը» հարցով
ԵՐԵԿ՝ ԲԱԳՐԱՏԱՇԵՆՈՒՄ
Ոստիկանության Բագրատաշենի բաժնի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 50-ամյա Ալբերտ Շ.-ին, որը 2010 թ. սեպտեմբերի 7-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
ԳԻՇԵՐԸ՝ ԱՅԳՈՒՄ
19-ամյա Մարիամ Խաչատրյանը ոստիկաններին հայտնել է, որ գիշերը, ժամը 01.00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ին կից այգում իր ծանոթ Սուրենն իր պայուսակից բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բջջային հեռախոս, լիցքավորման սարք եւ համացանցի ֆլեշ-քարտ: Պարզվել է, որ 20-ամյա Սուրեն Ա.-ն նախկինում դատապարտվել է: Նա բերման է ենթարկվել ոստիկանություն:
ԳԱՅԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Նախորդ օրը ոստիկանության Նոր Նորքի բա ժնում հաղորդում է ստացվել, որ 23-ամյա Դավիթ Ա.-ն «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 78-ամյա Քնարիկ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դավիթ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին:


















































