Օրվա լրահոսը

ԵՐԲ ՄԱՐՏԻՆ ԿՈՂՔԻՑ ԵՆ ՆԱՅՈԻՄ

«Առավոտը», անկասկած, ուշազրավ նախաձեռնությամբ է հանդես եկել, ցանկանալով իմանալ «ընդդիմադիր դաշտի գործիչների մեկնաբանությունները» հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցի վերաբերյալ, հատկապես անդրադառնալով հետեւյալ դրվագին՝ «Ղեկավարների մոտ միշտ էլ գայթակղություն կա քննադատել նախորդներին: Ինչպես ասում են՝ ամեն մեկն իրեն ստրատեգ է համարում՝ մարտին նայելով կողքից: Ես երկիրը ղեկավարում եմ 2008-ից եւ առաջին իսկ

ՄԵԿ ԿԱՄՈՒՐՋ ՔԱՆԴՎԵԼ Է, ՎՏԱՆԳ ԴԵՌ ԿԱ

Մայիսի վերջին օրերին եւ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում, առատ անձրեւների պատճառով, վարարել են Սեւան թափվող գետերն ու գետակները եւ հեղեղավտանգ իրավիճակ ստեղծել Գեղարքունիքի մարզի Վարդենիկ եւ Մարտունի գյուղերում: Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ Վարդենիկում համանուն գետի բարձրացած ջրերը քանդում են գետի հունը, գետից սնվող ոռոգման ջրատարների բետոնե կիսախողովակները, հեղեղում ճանապարհներ ու տնամերձեր, արմատախիլ անում ծառեր: Գեղհովիտ

Կոոպերատիվների գյուղ Լուսաձորը

Իջեւանի տարածաշրջանի փոքրիկ Լուսաձոր գյուղում արդեն ստեղծվել են գյուղական սպառողների եւ արտադրական կոոպերատիվներ: Առաջիկայում կստեղծվի արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվ: Սպառողների կոոպերատիվն ունի 32, արտադրական կոոպերատիվը` 13 անդամ: Լուսաձոր համայնքի ղեկավար Սուրեն Քոչարյանի վկայությամբ` ստեղծվելիք արոտօգտագործողների կոոպերատիվին կանդամակցի շուրջ 40 լուսաձորցի: Ընդ որում, մի մարդը կարող է անդամագրվել մի քանի կոոպերատիվի: Արտադրական կոոպերատիվը զբաղվելու է հացաթխմամբ, մրգերի

20 տարի նույն վիճակն է

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավանի մշակույթի տունը արդեն շուրջ 20 տարի սպասում է նորոգման: Շենքը տուժել է ադրբեջանական հրետակոծությունից: Գյուղապետարանը իր սուղ հնարավորություններով որոշ բաներ արել է. ռմբակոծությունից փշրված ապակիների փոխարեն պատուհաններին ցելոֆան է փակցրել: Սակայն տանիքը վնասված է, անձեւաջրերը ներս են թափանցում: Շենքը չկորցնելու համար ծածկի նորոգումը առաջնահերթ խնդիր է: 3300 բնակիչ ունեցող

ՋՈՒՐ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ

Լոռու մարզի ջրամատակարարման-ջրահեռացման համակարգը մաշված է, վթարները՝ շատ, ջուրը՝ ուշ-ուշ Լոռու մարզի ջրամատակարարման եւ ջրահեռացման hամակարգի 3408,25 կմ խողովակաշարերի եւ ինժեներական կառույցների ցանցը, որ կառուցվել է 30-40 տարի առաջ՝ անմխիթար վիճակում է: Վերջին տարիներին ֆինանսավորում չլինելու պատճառով անհրաժեշտ ծավալի նորոգման աշխատանքներ չեն կատարվել: Ամբողջ ցանցի հուսալիության աստիճանը դարձել է անթույլատրելի. 65 տոկոսից ավելի ջրի կորուստ,

ԼՈՒՍԱԲԵԿ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության ծառայողները Երեւանի Անդրանիկի փողոցի մի շենքից բերման են ենթարկել 53-ամյա Լուսաբեկ Ս.-ին, որը մարտի 11-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության  մեղադրանքով: Լուսաբեկ Ս.-ն կալանավորված է:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, մայիսի 27-ից սկսած, ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ,  ԱՆ քրեակատարողական հիմնարկներից երեկվա դրությամբ ազատ է արձակվել 419 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 25 դատապարտյալի պատժաչափը:

ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ՝ ԴԻՄԱԿՆԵՐՈՎ ԵՎ ԶԻՆՎԱԾ

Հունիսի 7-ին, ժամը 20.10-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության Արաբկիրի եւ Արթիկի բաժինների ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 18-ամյա Արման Կ.-ին եւ 18-ամյա Սերոբ Բ.-ին:  Պարզվել է, որ նրանք 10 օր առաջ դիմակավոր եւ դանակներով զինված, հետնամասի դուռը բացելով՝ մտել են Կոմիտասի պողոտայում գտնվող «DDD» մարզահամալիրի տարածք, եւ պահակի ձեռքերը կպչուն ժապավենով

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

Արմեն Գալստյանը 1988թ. դեկտեմբերի 12-ին, «Վնեշպոսիլտորգի» չեկերով, նախկին ԽՍՀՄ խնայբանկում բացել է հատուկ հաշիվ, ստացել խնայգրքույկ եւ չեկային գրքույկ: «Համաձայն ՀՀ կառավարության 26.07.1994թ. թիվ 339 որոշման, ՀՀ կառավարությունը պարտավոր էր ինձ վերադարձնել 378 ԱՄՆ դոլար եւ 124 դրամ: Բազմիցս դիմել եմ ՀՀ ֆինանսների նախարարությանը, պահանջելով հասանելիք գումարս, սակայն մերժվել եմ, պատճառաբանությամբ, թե հաշիվը բացել եմ

ԵՐԵԽԱՆ՝ ԳԵՏՈՒՄ

Լոռու մարզի Ամրակից գյուղի հարակից տարածքի Ձորագետն է ընկել Ամրակ գյուղի 12-ամյա բնակիչ Մանվել Մարգարյանը: Փրկարարների, ոստիկանների եւ տեղի բնակիչների ուժերով Ձորագետ գետի երկայնքով (Ամրակ, Ագարակ, Յաղդան, Կողես գյուղերի հարակից հատվածներում) իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ:

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՈՏ

Երեկ, ժամը 05.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան փողոցում՝ քաղաքապետարանի հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում: Դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ-2106» մակնիշի 26 ՏԼ 824 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Քոչարյան, ծնվ. 1985թ.) բախվել է ճամփեզրի ծառին եւ բռնկվել: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հրդեհ է բռնկվել Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 32/2 հասցեում գտնվող «Հայորդաց տան» հարակից տարածքում: Այրվել է 1000 քմ  տարածք: Մեկ այլ հրդեհ էլ բռնկվել էր Երեւանի Նորքի այգիներ փողոցի թիվ 235 հասցեում գտնվող «Ռեժինե» հյուրանոցային համալիրի հարակից տարածքում: Այրվել է 2000 քմ տարածք:

Դատախազի նոր գիրքը

«Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից կատարված սպանությունը» խորագրի ներքո հեղինակը անդրադառնում է Երեւանում 2008թ. մարտյան դեպքերին: Գլխավոր դատախազի տեղակալը հակասություն է տեսնում Քրօրի «զանգվածային անկարգություններ» ձեւակերպման, օրենսդրական փակուղիների եւ իրական իրադարձությունների միջեւ:

ԴԱՐԻ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

«Հայինկասացիայի» աշխատակիցների գործով միջնորդությունները մերժվեցին Մեկ օր առաջ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լյովա Ավետիսյանի նախագահությամբ, սկսվեց Սաթենիկ Սարգսյանի, Անահիտ Գրիգորյանի, Աղավնի Խաչատրյանի, Արմինե եւ Արման Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Երեկվա դրությամբ 1 տարուց ավելի ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում են գտնվում Սաթենիկ Սարգսյանն ու Անահիտ Գրիգորյանը:

ԱՐԱՐԱՏԻ ՋՈՒՐՆ ԷԼ ԿՓՉԱՑՆԵՆ

«Եթե ջրօգտագործողները շարունակեն հզոր պոմպերով աշխատել, ապա խմելու ջուրը կդառնա ոչ պիտանի»,- «Էկոլուրի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն  Յադոյանը՝ անդրադառնալով Արարատյան դաշտավայրի ջրօգտագործման համակարգին: Ըստ նրա, այդ տարածքի  ջրամատակարարումը մեծ ռիսկերով է իրականացվում: Արարատյան դաշտավայրի ստորգետնյա եւ արտեզյան աղբյուրների սպառումը թույլ չտալու համար կառավարության որոշմամբ ձկնաբուծարանների համար ջրաչափեր են տեղադրվել,

ՊԵԿ-ը հակասող պատասխաններ է տալիս

«Առավոտն» իր (18.02.2011) «Իտալիայում գրանցված մեքենան էլ են մաքսազերծում» նյութում անդրադարձել էր այն խնդրին, որ Պետեկամուտների կոմիտեն Տիգրան Մոսինյանից պահանջել էր արտերկրում գրանցված եւ այլ երկրի պետհամարանիշով մեքենան մաքսազերծել: Նյութում մասնավորապես նշել էինք, որ ՊԵԿ-ը պահանջում էր $2000 վճարել մաքսազերծման համար: Տ. Մոսինյանը որքան էլ փորձել էր հիմնավորել եւ փաստաթղթեր ներկայացնել, որ ավտոմեքենան ոչ տարանցիկ

Գեներալը՝ ուխտագնաց

ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը երեկ ուխտագնացության էր եկել Գյումրի: Ինչպես պարզաբանեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը, գեներալն իր ավանդական ուխտագնացությունը դեպի մարզեր սկսել է մայիսի 28-ից՝ Սարդարապատից: Քանի որ նա եկել էր շքանշաններ բաժանելու, որոշ քաղաքապետերի ու գյուղապետերի ԵԿՄ-ական օծելու, տեղի իշխանությունները ջանք չէին խնայել նրան ըստ արժանվույն դիմավորելու համար: Այդ առիթով Գյումրիի

ՀԱՄ ՄԵՂԱՎՈՐ Է, ՀԱՄ ԴԱՏԻ՞ Է ՏԱԼԻՍ

Կառուցապատողն իր պարտավորությունները չկատարած՝ վտարման պահանջ է ներկայացնում Մեր երկրում շինարարության ոլորտը տնտեսական ճգնաժամից հետո կարծես թե ուշքի չի գալիս: Եվ կարելի է ասել՝ այդ ոլորտում գրեթե նոր ներդրողներ չկան: Թերեւս սա է պատճառը, որ կառավարությունը «ներում» է այն եղած ներդրողներին, որոնք կառուցապատման ընթացքում, այսպես ասած, խախտումներ են թույլ տալիս: «Ավո ՖՄՀ» ընկերությունը, որը պատկանում

ԲԵՆԶԻՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ ԿՊԱՐԶՎԻ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այս ոլորտի տնտեսվարողներից մեծ քանակությամբ տեղեկատվություն է հավաքում: Չնայած բենզինի գինը տարվա սկզբից 10-ական դրամներով աճում է՝ հասնելով 1 լիտրի դիմաց մինչեւ 430 դրամի, սակայն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այս շուկայում միայն մայիսին է սկսել ուսումնասիրություն անցկացնելու նպատակով բենզին եւ դիզելային վառելիք ներկրող ընկերություններից անհրաժեշտ տեղեկատվություն պահանջել: Ընդ

ԳԵՐԻՇԽՈՂ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐՆ ՈՒ ՍՈՒՐՃԵՐԸ

Երեկ կայացած նիստի ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնել է, որ մանրածախ առեւտրի ոլորտում գերիշխող դիրք են զբաղեցնում «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ գրուպ», «Ֆրեշ», «Սթար Դիվայդ» եւ «Նոր Զովք» ընկերությունները՝ համապատասխանաբար «Երեւան Սիթի», «ՍԱՍ», «Ֆրեշ», «Սթար» եւ «Նոր Զովք» խանութների ցանցերով: Այս մասին տեղեկացնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Սա նշանակում է, որ այսուհետ վերոնշյալ վաճառակետերի

Թագուհու ծնունդը՝ Երեւանում

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ծննդյան 85-ամյակի առթիվ երեկ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնդսդեյլի հրավերով Սիրահարների այգում նշվեց Մեծ Բրիտանիայի ազգային տոնը՝ Թագուհու ծննդյան օրը: Իմիջիայլոց, Էլիզաբեթ թագուհին ծնվել է 1926թ. ապրիլի 21-ին, սակայն նրա ծննդյան պաշտոնական տոնակատարությունը նշվում է հունիսին, ընդ որում, ամեն անգամ տարբեր օրեր՝ կախված եղանակից: Ամբողջ աշխարհում

Առեղծվածային երկխոսությո՞ւն, թե՞ երկխոսության առեղծվածը

Այսպես է վերնագրել իր վերլուծությունը «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: «Վերջերս ծանոթ վերլուծաբաններից մեկը ՀՀԿ-ՀԱԿ երկխոսության մասին խոսելիս միանշանակ պնդեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ փաստաթուղթ է ստորագրել այն մասին, որ հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանը պաշտպանելու է նրա թեկնածությունը,- իր բլոգում՝ https://styopa-safaryan.livejournal.com գրել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:- Անընդհատ առարկում էի, որ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵ՞Լ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

«ԼՂ կարգավիճակը չի կարող տարբերվել այսօր ունեցածից»,- հայտարարել է Անջեյ Կասպրչիկը «Վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության բանակցությունների վերաբերյալ տարաբնույթ հայտարարություններ են հնչում: Հետաքրքիր էր հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հայտարարությունը, որն իր մեջ նուրբ մեսիջ էր պարունակում»,- մեկնաբանելով ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի՝ Բաքվում կատարած հայտարարությունն այն մասին, թե «պատերազմը հիմնահարցի լուծման չի հանգեցնի, իսկ փախստականները հետ

ԱՐՁԱՆ՝ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ

Այսօր Իջեւանում՝ Տավուշի մարզպետարանի դիմացի պուրակում, կբացվի Ջեմմա Անանյանի արձանը: Խորհրդային տարիներին Իջեւանի շրջանի երկարամյա ղեկավարը այժմ 80 տարեկան է եւ այսօր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խորհրդականն է: Ջեմմա Անանյանը ինքնակենսագրական «Հայոց օջախը՝ պատանդ» վերնագրով գիրք է հեղինակել: Իջեւանի թիվ 1 դպրոցի բակում արդեն տեղադրված է նրա ամուսնու՝ բազմավաստակ ուսուցիչ, կյանքից վաղաժամ հեռացած Սպարտակ

ՄԻԼԻՈՆԻ ՓՈԽԱՐԵՆ

«Առավոտը» տեղեկացրել էր, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը փետրվարին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Երկիր» թերթի դեմ: Նա պատվի եւ արժանապատվության հայցով վիճարկում էր հունվարի 13-ին հրապարակված «131 դեմք ու դիմակ» հոդվածը, պահանջում էր որպես փոխհատուցում 3 մլն 568 հազար դրամ գումար, որից 500 000 դրամը՝ փաստաբանական ծախսերի համար: Մինչ

ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂԸ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կասկած չունի, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակներում Կազանում նախատեսված Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման ընթացքում կողմերին ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ փաստաթուղթ է ներկայացվելու: «Հարցն այն է, թե ինչ փաստաթուղթ կներկայացվի: Գործընթացի այս հատվածում ԵԱՀԿ համանախագահող երկրների ղեկավարներին անհանգստացնում են հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը կամ առնվազն Ադրբեջանի սպառնալիքները»,- «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետը:

ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԵՆ

Ակնկալվում է, որ այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ կարձակվի քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը: Հիշեցնենք, որ նա 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել «սուտ մատնության» մեղադրանքով, եւ ՀՀ ԱԺ համաներումը նրա վրա չի տարածվել, փոխարենը՝ այսօր լրանում է նրա համար սահմանված պատժաժամկետը: Հիշեցնենք, որ հունիսի 10-ին էլ լրանում է «Հայրենիքի դավաճանության» եւ Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով՝ ՔՕ 59-րդ հոդվածի

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՉԵԽ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի արեւելյան հարեւանության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Պետեր Մարեշի եւ Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Եսթրաբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ Կոնգրեսի առաջիկա անելիքներին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԵՎ ՀԿԳ ԱՎԱԳ ՔՆՆԻՉԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՑՎԵՑ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից «Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը: Վերջինս կալանավորվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Դատական նիստի ժամանակ Ա. Պողոսյանի փաստաբանը, ով, մեր տեղեկություններով, նախկինում աշխատել

ՀԱԿ-ն ավտորիտար ուժ է

Իսկ «Ազատ ժողովրդավարների» գործունեությունը կլինի թափանցիկ ու կոլեգիալ, ասում է նորաստեղծ կուսակցության փոխնախագահը Նորաստեղծ «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը, որի նախագահը ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, հիմնականում համալրված է ՀՀՇ-ի՝ նախկին ղեկավար կազմով, որոնք էլ հանդիսանում են քաղաքական այս նոր ուժի կորիզը՝ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյան, նախկին քաղբանտարկյալներ Մասիս Այվազյան, Դավիթ Առաքելյան, Հովհաննես

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031