Օրվա լրահոսը
Սոցիոլոգիայի նոր հորիզոններ
Երեկ Արմենպրեսի սրահում տեղի ունեցավ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, տնտեսական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի ասուլիսը, որը երկար էր սպասվել լրագրողների կողմից եւ բազմիցս գովազդվել էր մեր թերթում։ Օրվա բանախոսը ներածական խոսքում համառոտ վերլուծեց աշխարհաքաղաքական իրավիճակը երկրում, անբռնազբոսիկ հետադարձ հայացք նետեց ներքաղաքական զարգացումների վերջին դեպքերին։ Այնուհետեւ ընդհանուր գծերով ներկայացվեց մեր արժանապատիվ ապագան։ Տիկին Հարությունյանը, կարեւորելով
ՍԱԴՈՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
Նախորդ օրը տպագրել էինք Եվրոպայի խորհուրդ մեկնող ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությունները, թե ինչու Արշակ Սադոյանը ընդգրկված չէ Ստրասբուրգ մեկնող՝ իրենց խմբի կազմում։ Այսօր իր տեսակետներն է ներկայացնում Արշակ Սադոյանը։ – Ճիշտն ասած, դեռ մինչեւ հիմա էլ ես հստակ պատասխան չեմ ստացել եւ պաշտոնապես միայն «Առավոտ» թերթից իմացա, որ ընդգրկված չեմ պատվիրակության կազմում։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՌՄՓՈՑԸ
1997-ին Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ խորհրդարանական պատվիրակությունը մեկնեց Հնդկաստան։ Պաշտոնական հանդիպումների շարքում նախատեսված էր նաեւ հանդիպում այդ երկրի վարչապետի հետ։ Հայկական պատվիրակությանը վարչապետն ընդունեց հողաթափերով եւ կիսավարտիքով։ Ջերմ ձեռքսեղմումից եւ հայերի մասին մի քանի բարի խոսքեր արտասանելուց հետո, վարչապետը խնդրեց, որ Բաբկեն Գուրգենիչը ներկայացնի Հայաստանի վիճակը։ Պրն Արարքցյանը սկսեց ներկայացնել հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը, խոսեց երկար ու
ՏՈՆԵԼՈՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր բացվում է ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված գագաթաժողովը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երեկ «New York Times»-ը ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված մի հոդված է տպագրել, որը կոչվում է «Տոնելով պարտությունը»։ «Առավոտի» վերլուծությունը, կապված «ՆԱՏՕ-50» գագաթաժողովի հետ, կարդացեք 10-րդ էջում։ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԵՌՎԻՑ Հերթական նամակն է Դուբայից ուղարկել Վանո Սիրադեղյանը։ Նրանում մասնավորապես գրված է. «Տեր-Պետրոսյանի հրաժարականը
Վասն միասնության
Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին զուգահեռ հրաժարական տված սակավաթիվ պաշտոնյաների ցանկում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանը։ Այս հրաժարականն առիթ տվեց մի շարք հայտարարությունների. այս հրաժարականը ցույց տվեց, որ հիմնադրամը քաղաքականացված կառույց է եւ, որ այսուհետ այն պետք է իրոք միավորի ողջ հայության ջանքերը։ Մինչդեռ վերջին մեկ տարվա փորձը լրիվ ուրիշ իրողություններ բացահայտեց։ Հիմնադրամին հաջողվեց
ՏՈՒՆԴ ՇԻՆՎԻ
«Ես ձեզ խնդրում եմ, մի հատ եկեք էդ շենքը նկարեք, տպեք, որ պարզ լինի, թե քանի կոպեկ արժեն Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խոստումները»,- հեռախոսով խնդրեց Արարատ քաղաքի մի բնակիչ։ Զուտ մայրաքաղաքային կաղապարներից դուրս գալու համար էր, որ որոշեցինք անդրադառնալ Արարատի այդ առանձին վերցրած մեկ շենքի ճակատագրին։ Չնայած, չի կարելի ասել, թե Երեւանում էլ բնակարանային շինարարությունը մի
ԵԶԻ ՏԱԿ ՀՈՐԹ ՉԿԱ
Բաց նամակ Ռադիկ Մարտիրոսյանին, Սերգեյ Աբրահամյանին, Լենդրուշ Խուրշուդյանին, Վլադիմիր Խոջաբեկյանին, Գեւորգ Ղարիբջանյանին, Վարդգես Միքայելյանին, Հրաչիկ Սիմոնյանին, Ռաֆայել Ղազարյանին, Լենսեր Աղալովյանին, Կիմ Բալայանին, Սերգեյ Սարինյանին եւ Սեւակ Արզումանյանին Մեծարգո եղբայրներ, ցավով կարդացի «Հայոց աշխարհում» տպագրված ձեր «Վերջ տալ ազգը պառակտող տեղայնամտությանը» հոդվածը եւ զարմանքից ապշած եմ, թե այդ բանիմաց մարդկանց ձեր մեկ դյուժինանոց բանակը ինչպե՞ս կարողացավ
ՀՅԴ-ի տեսլականը Աղվան Վարդանյանի ծիրին մեջ
ԱԺ առաջիկա ընտրությունների ժամկետի մոտենալուն զուգընթաց ավելանալու են պատգամավորության թեկնածուների ասուլիսները, անկախ այն հանգամանքից՝ նրանք որեւէ կոնկրետ ասելիք ունեն, թե՝ ոչ։ Մանավանդ որ նրանց համար որոշ լրատվամիջոցներ սիրահոժար սրահ են տրամադրում։ Ու թեպետ ապրիլի 21-ին Հայ FM 105,5 ռադիոկայանի «Տակառիկ» հաղորդման հյուր Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե սա ՀՅԴ ներկայացուցչի ասուլիս է, այլ ոչ թե պատգամավորության
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ՝ ԱՌԱՆՑ ՍԱԴՈՅԱՆԻ
Այնպես ստացվեց, որ հարցազրույցի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեցի ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ, որը պիտի գլխավորի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին մասնակցելիք Հայաստանի պառլամենտական պատվիրակությունը, սակայն մինչ հանդիպման օրը կգար, նա արդեն փոխարտգործնախարար էր։ Արմեն Մարտիրոսյանը 38 տարեկան է եւ արտգործնա- խարարությունում համակարգելու է Եվրոպայի խորհրդի հետ կատարվող աշխատանքներն ու տնտեսական ոլորտը։ Այս դեպքում, մեր զրույցը
ԼԱՎ ԼՈՒՐ
ՎԱՀԱԳՆԻ (Խաչատրեան) ԾՆՈՒՆԴԸ (40-րդ) Երկնէր «Երկիր», Երկնէր «Հայոց աշխարհ», Երկնէր եւ «Օրագիր»-ն Բլէի. Երկն ի թերթունք ունէր Եւ զ,դեղինն «Առաւօտ». … Մինչ այդ ցուրտ ու մութ լիներ, Պարօն Վահագն Խաչատրեան Դառնար Երեւանի քաղաքապետ. Ընդ փայտե վառարան ծուխ ելանէր, Ընդ նավթե վառարան բոց ելանէր, Եվ ի բոցոյն վազէր ԱԺ պատգամաւոր. Նա պաշտոնանկ լինէր, (Ապա թե) պահանջէր
Մուրադ Պետրոսյանը արմատների մասին
Լեռնային Ղարաբաղի ԱԺ պատգամավոր Մուրադ Պետրոսյանը փորձում է տալ իրավիճակի քաղաքական գնահատականը։ Նրա ընկալմամբ՝ Հայաստանում ղարաբաղցիների նկատմամբ վերջին ժամանակներս ստեղծված անբարյացակամությունն ունի երկու ծագում։ Առաջինը՝ մայրաքաղաքի մտավորականության, մայրաքաղաքի բնակչության անհանդուրժողականությունն է, առհասարակ, գավառների կամ խոշոր քաղաքների նկատմամբ, որոնք ձգտում կամ արդեն հասել են հրամանատարական պաշտոնների։ Դա, Մուրադ Պետրոսյանի կարծիքով, ամեն տեղ էլ եղել է ու
Միամիտ կոմունիստական պահվածք
Որքան հեռանում են իշխանության երբեմնի բարձունքներից, այնքան կոմունիստները միամիտ են դառնում։ Կոմունիստական հերթական միամտությունը դրսեւորվեց երեկ, երբ ՀԿԿ Կենտկոմի որոշմամբ մի խումբ կոմունիստներ եկել ու հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի դիմացի այգում։ Պարտիզանական հիշողություններով ոգեւորված կոմունիստներն այգում պարտիզանական ժողով անցկացրին եւ որոշեցին՝ մի խումբ ճերմակահեր կոմունիստներ ուղարկվեցին ՀՀ նախագահին հյուր։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը առաջիկա ժամերի
…ԴՈՒ ՀԵՆՑ ԷՍՏԵՂ, ՆՈՒՅՆ ՕՐԸ ՀԱՅՀՈՅԵՑԻՐ ԻՄ ՀՈՐԸ
Ընտրություններից առաջ մարդիկ, հատկապես ընտրական հանձնաժողովների անդամները, լարվում են։ Թեեւ հիմնականում ոչ շատ բարի արտահայտություններով հիշատակվում է ԿԸՀ-ն, սակայն մարզային հանձնաժողովներն էլ՝ հեռո՜ւ, աննկատ մի շինությունում տեղավորվելով, սկսում են գործել իրենց ճաշակի շրջանակներում։ Հանձնաժողովի որոշ կանայք ու տղամարդիկ պատրաստ են զրպարտել այս կամ այն թեկնածուին, ի տես ամենքի ցույց տալ իրենց մարմնի այն կապտուկները, որոնք
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՑՆ ՈՒՇԱՆՈՒՄ Է
Ապրիլի 6-ին հանդիպելով պետհամալսարանի ուսանողության հետ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե «հաջորդ շաբաթ» (այսինքն արդեն՝ անցած շաբաթ) ՀՅԴ-ն քաղհայցով դատարան է դիմելու՝ ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի։ Զրպարտության համար հայցը վերաբերելու էր 1994-ի դեկտեմբերի 28-ի նրա հեռուստաելույթին եւ դրան հաջորդածին, 1995-ի մայիսին եւս դաշնակցությանը ահաբեկչության եւ այլնի մեջ մեղադրելուն եւ վերջապես նրա վերջին հարցազրույցում
ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԸ «ԺԱՐԻՏ» ԵՆ ԱՆՈՒՄ
Ամեն մի հայ կոմպոզիտոր իր կյանքի ինչ-որ հատվածում անդրադարձել է «Հայաստան» թեմային։ Բազմաթիվ «Իմ Հայաստան» երգեր կան։ Անգամ ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանը կոմպոզիտոր եղած տարիներին ունի Հայաստանի մասին երգ։ Ահավասիկ, եկել է այդ երգերը օգտագործելու ժամանակը։ Կուսակցություններն այնքան շատ են, որ նույնիսկ երգերը քչություն են անում։ Խորհրդարանական ընտրությունների շնորհիվ իշխանությունների ու հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեցին
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Երեկ «Առավոտի» խմբագրություն եկավ Եղվարդի համակցված կերերի գործարանի տնօրեն, ԱԺ պատգամավոր Աղասի Սիմոնյանը եւ հայտնեց, որ առաջիկա ընտրություններում իրեն չի հովանավորում ոչ Վազգեն Սարգսյանը, ոչ էլ որեւէ այլ պաշտոնյա։ Մեկ այլ պատգամավոր եւ թեկնածու՝ Վազգեն Պողոսյանը, նամակով դիմել է մեր թերթին, խնդրելով ճշգրտորեն նշել «Առավոտին» լուր հաղորդած ոմն Գեղարքունիքի մարզի բնակիչ Սամվել Վարդանյանի հասցեն։ ՑԱՆԿԱԼԻ,
ՄԻԱՅՆ «ՊԱԴՈՇԸ» ՉԻ ԴԱՌՆԱ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Չնայած Դաշնակցությունն առաջարկել էր այլ կուսակցություններին համախմբվել այն գաղափարի շուրջ, որ մականուն ունեցող մարդիկ մաս չկազմեն ապագա խորհրդարանում՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ցուցակում էլ կան նման մարդիկ։ Ասենք, թիվ 7-ը «Մուկ» մականունով Աղվան Վարդանյանն է, թիվ 13 Ռոլանդ Շառոյանին «Լոլո» են անվանում։ Թաքուն հույս ենք փայփայում, որ պատգամավոր չի դառնա անհատ ձեռներեց, ցուցակում 66-րդ Աշոտ Փափազյանը,
ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՌԵՎԱՆՇ
Թուրքիայի կիրակնօրյա քվեարկությունները փաստեցին, որ երկրի բնակչությունը սկզբունքորեն տարբերություն չի տեսնում աջ կամ ձախ շարժվելու միջեւ: Կարեւորը նրանց համար, ընդհանրապես, որեւէ ուղղությամբ շարժվելն է: Ընտրողներն ընդդիմացան ավանդական որհրդարանական կուսակցությունների տեղում դոփելուն եւ փոխեցին քաղաքական ներկապնակի գույներանգը: Պակասեցրին իսլամական կանաչը, ավելացրին գորշ գայլերին: Թուրքերը ձգտում են փոփոխությունների Դա է հիմնական հետեւությունը, որը կարելի է անել ապրիլի
ՊԵԼԵԱԽԱՌՆ
Երկու օր առաջ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Դ. Վարդանյանին, ինչպես նաեւ մեզ է ուղարկվել Վաչագան Դադայանի (Արեշի Պելե) նամակը։ Պելեն հայտնում է, որ նախկինում ինքը եւս գտնվել է հետապնդումների մեջ. «Ինձ երկու անգամ ձերբակալեցին զենք ու զինամթերք կրելու համար։ Առաջին անգամ ինն ամիս ինը օր հետո դատարանի դահլիճից ազատվեցի՝ արդարացմամբ, մոտ մեկ տարուց ավելի
ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ «ԱՌԱՎՈՏԻՆ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր պրն Ա. Աբրահամյանին Հարգարժան պրն խմբագիր, ձեր թերթում ս. թ. մարտի 18-ին հրապարակված Ռ. Մահտեսյանի լայնածավալ «Եթե ռեկտորի պաշտոնը լիներ ընտրովի» հոդվածում որպես հետգրություն նշված է. «Հրապարակման մեջ բերված պնդումների համար պատասխանատու է հեղինակը։ Պատրաստ ենք հարապարակել նաեւ հակառակ կողմի տեսակետը»։ Պատիվ չունենալով ձեր թերթի աշխատակիցը լինել, ինձ որեւէ կերպ պարտավորված
ՄԵՐ ԻԼ-86-ԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲՈՒՆ ԵՆ ԴՐԵԼ
Ռուսական ճգնաժամի պատճառով կտրուկ նվազել է ուղեւորահոսքը ԱՊՀ երկրներ։ Այս պայմաններում «Հայկական ավիաուղիների» երեք ԻԼ-18 ինքնաթիռների շահագործումը տնտեսապես նպատակահարմար չէ։ Ամիսներով անգործության մատնել ինքնաթիռները, որոնցից յուրաքանչյուրն ունի մոտ 70 հոգիանոց անձնակազմ, կործանարար է թե՛ ինքնաթիռի տեխնիկական վիճակի, թե՛ անձնակազմի որակավորումը պահպանելու առումով, չհաշված միլիոնների հասնող ֆինանսական վնասը։ Ինչպես տեղեկացրեց ՀԱՈՒ-ի գործադիր տնօրենի տեղակալ Արարատ Սարգսյանը,
ՈՒՂՂԱԿԻ, ԹԵ՞ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
Հարգելի պրն խմբագիր, ավելորդ չեմ համարում արձագանքել ապրիլի 20-ի ձեր թերթի ռեպլիկին, ուր պատմում եք «բուկլետի եւ կոնֆետի» եւ այլ «արտառոց փաստերի» մասին։ «Օրինախախտման»՝ ինձ ուղղված մեղադրանքը կարող էի լուրջ համարել, եթե պարզ չլինեին իրական աղբյուրներն ու մոտիվները։ Միայն մեկ պարզաբանում (ճշտում, հերքում, ինչպես կուզեք)։ ԱԺ մեծամասնական ընտրակարգով Երեւանի թիվ 12 ընտրատարածքում՝ ես՝ Նարինե Մկրտչյանս,
Ասպարեզից չհեռանալու ձե՞ւ
Ինչպես հայտնեց «Սնարք» լրատվական գործակալության տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը, իր դեմ դատ բացած Էդուարդ Սախինովի գործունեությունը գովազդային կամպանիա է։ Քանի որ նա խզել է իր կապերը PTP հեռուստաընկերության (որի հետ դատվել է) եւ «Ռոսիյսկոյե ռադիո»-ի հետ եւ դուրս է եկել ասպարեզից, իր համբավը որոշել է այս կերպ պահպանել։ Ըստ պրն Մկրտչյանի՝ Սախինովը «Սնարքի» բաժնետերերից է եղել,
ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾՎԵՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր նախընտրական ծրագրերում առաջին տեղում հայտնվում է հանրապետության տնտեսական առողջացման հայեցակարգը։ Այս առումով բացառություն չի նաեւ «Միասնություն» դաշինքը։ Հարցազրույց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, դաշինքի նախընտրական շտաբի քարոզչական, վերլուծական եւ լրատվական բաժնի պատասխանատու Տիգրան Թորոսյանի հետ։ – Պրն Թորոսյան, «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագրի շեշտադրումը ո՞ր ուղղությամբ է լինելու՝ ռազմահայրենասիրակա՞ն, սոցիալ-կենցաղայի՞ն, տնտեսակա՞ն, թե՞
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ
«Հայացք Երեւանից» ամսագիրը մեկ տարեկան է։ Սեփական թղթակից չունեցող ամսագիրը՝ գլխավոր խմբագիր Վալերի Այդինյանի հավաստմամբ, նյութի պակաս չունի, ավելին՝ նյութի ընտրության հնարավորություն ունի։ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադրած այս ամսագիրն այս տարեդարձի օրը որոշել էր անակնկալ մատուցել լրագրողներին՝ նրանց շնորհելով մրցանակներ։ «Տարվա լավագույն հոդված» մրցանակը շնորհվեց Կորյուն Խումարյանին, «Տարվա լավագույն հարցազրույցների շարք» մրցանակին
Գեւորիկը իր գործը պատվով կատարեց
Հիմա էլ բոյկոտում է ընտրությունները Գեւորգ Հրանտի Մելքոնյանը (ՀՀՇ-ի Գեւորիկը) երեկ եկավ «Առավոտի» խմբագրություն եւ հայտնեց հետեւյալը… – Էսօրվա պահին ես իմ թեկնածությունը հանում եմ նրա համար, որ Վահան Հովհաննիսյանին ես կրված եմ համարում։ Խաղալով նրա հեղինակության հետ, նրա կազմակերպության հեղինակության հետ (իրա ասելը սուտ կլինի, որովհետեւ նա մարդ ա, ես էլ եմ մարդ էսօրվա
ԼԱՎ ԼՈՒՐ
«Առավոտին» լուր էին փոխանցել, թե Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանը «առաջարկել» է Գորիսի քաղաքապետ Սուրեն Խաչատրյանին (որն առաջադրվել է թիվ 70 ընտրատարածքում) ինքնաբացարկ հայտարարել, որ ընտրվի Սամվել Հարությունյանը։ Հիշեցնենք, որ վերջինս Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահն էր, դաշնակցական, եւ նրա, մեղմ ասած, պաշտոնանկության մեջ, ավելի մեղմ ասած՝ մեծ լումա ներդրեց ինքը՝ ներկայիս քաղաքապետը։ Սակայն մեր հեռախոսազրույցի ընթացքում
ՊԱՐՈՆ 10 ՏՈԿՈՍ՝
1998-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների հայտնություններից մեկն էլ եղավ «Մյուդ» իրավաբանական կոնցեռնի նախագահ Յուրի Դավիթի Մկրտչյանը, որի անվան սկզբնատառերով էլ հենց գոյացել է ՄՅՈՒԴ կապակցությունը։ Նախագահական ընտրություններում նման ներկայանալի մեկնարկից հետո սակայն, Յուրի Մկրտչյանը խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու, որովհետեւ «պրեզիդենտական երկրում խորհրդարանի դեպուտատ ընտրվելը ոչ մի էական նշանակություն չունի։ Պատգամավորը չի կարող որեւէ բան որոշել,
ԻՆՉՊԵՍ ԷՐ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
«Առավոտի» ապրիլի 14-ի համարում հրապարակել էինք Դավիթ Վարդանյանի պարզաբանումները մեծամասնական ընտրահամակարգով չառաջադրվելու վերաբերյալ։ Նա մասնավորապես նշել էր, թե ինքն է ԱԺՄ վարչությունում առաջադրել այդ հարցը. «Քննարկեցինք եւ որոշեցինք, քանի որ «ԱրմենՏելը» հասարակական հնչեղություն ունի եւ, ի վերջո, պիտի հասցվի մինչեւ հունիսի 3-ը, իսկ դա համընկնում է ընտրարշավի ժամկետներին՝ ես չեմ առաջադրվի»։ Հրապարակումից հետո ԱԺՄ-ամերձ շրջանակից
«Ընկերս հոգու մեծ ողբերգություն էր ապրում»
Վկայում է Արտավազդ Սահակյանը «Օրագիրը» շարունակում է հետեւողականորեն հետաքննել Արծրուն Մարգարյանի սպանությանն առնչվող հանգամանքները։ Հրապարակումներից մի քանիսում պնդումներ կային թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ԱԺ պատգամավոր Արտավազդ Սահակյանի վերաբերյալ, որոնց առումով էլ նա հարկ համարեց «Առավոտին» պարզաբանումներ ներկայացնել։ «Ես առայժմ որեւէ հարցազրույց չեմ տվել, բայց համբերությունն էլ սահման ունի։ Ինձ զարմացնում է՝ ինչո՞ւ են ստում.


















































