Օրվա լրահոսը
Ինչո՞ւ չկայացավ ուսանողական ցույցը
Երեկ ԵՊՀ կենտրոնական շենքի մոտ նախատեսված էր ուսանողական բողոքի ցույց՝ ընդդեմ կառավարության այն որոշման, որով կրկնակի նվազել են առկա ուսուցմամբ ասպիրանտական տեղերը: Մագիստրատուրայի «մասով» համապատասխան որոշում դեռեւս չի կայացվել, սակայն շատերը դրա համար էլ են պայքարում: Քաղաքապետարանի կողմից արտոնված ցույցը չկայացավ, բայց «Առավոտին» հաջողվեց զրուցել ուսանողների հետ: Նրանք դժգոհում էին, որ մագիստրատուրայի համար համալսարանին հատկացված
ՄԱՍՆԱՎՈՐՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՏԱՆ
Իսկ արտերկրում սովորողները ստիպված կլինեն վերադառնալ Կառավարությունը երեկ հավանության արժանացրեց ԿԳ նախարարության ներկայացրած բակալավրիական եւ մագիստրական կրթական ծրագրերով պետական պատվերի ձեւավորման նոր մոտեցումները: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, մրցակցային դաշտը կարգավորելու նպատակով, կրթական բարեփոխումների շարքում նախատեսվում է, որ 2011-ից մասնավոր բուհերը պետականի նման ընդունելության քննությունները կազմակերպեն կենտրոնացված կարգով: «Մասնավոր բուհերը կզրկվեն առանձին, հեշտացված կամ
31. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Տեսարան «Գնունու» շուկայից: Գետառ հեղեղատարը Երեւանում: «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանը: «Քրջի շուկայից» անցա «Գնունի» կոչվող շուկայի տարածքը, որտեղ անհատ մարդիկ, վարձակալելով շարքով տեղադրված մետաղական բեռնարկղերն ու վաճառասեղանները, տարբեր տեղերից շինանյութեր, զանազան ծորակներ, տնտեսական իրեր կամ տան նորոգման համար անհրաժեշտ առարկաներ ու գործիքներ են հայթայթում ու վաճառում: Այն, ինչ որ չեն հանդիպում խանութներում, գնորդներն
Զինվորների զինծառայող մորը վտարեցին
Ապրիլի 7-ին՝ «26 տարի անց» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի 80-ամյա կենսաթոշակառու, նախկին ոստիկան Վազգեն Մելիքբեկյանը իր որդի Արշակին, 26 տարվա հարսին՝ Բերդի զորամասի ընդունարան-բաժանմունքի լաբորանտ, պայմանագրային ծառայող, սերժանտ Ալվարդ Մարությանին եւ նրանց չորս երեխաներին Բերդի Զորավար Անդրանիկ 4 հասցեում գտնվող տնից վտարելու հայց է ներկայացրել դատարան: Տեղեկացրել ենք նաեւ, որ հայցվորի
ԱՆՈՒՇԸ՝ ՀԱՂԹՈՂ
Մեր հայրենակից Անուշ Էլբակյանի «Իմ Էյֆելը» լուսանկարը վերջերս ճանաչվել է 10-րդ փուլի հաղթող՝ ՌԴ «Իզվեստիա» օրաթերթի կողմից անցկացրած մրցույթում: Մրցույթը անցկացվում էր 10 փուլով: Վերջերս Անուշ Էլբակյանը ճանաչվեց հաղթող նաեւ Երեւանում Elwood, NDP Group եւ Altro ընկերությունների կազմակերպած ցուցահանդեսու: Այս անգամ ներկայացված էին Անուշի 14 լուսանկարներ: 19-ամյա Անուշը ստացել է հրավեր մասնակցելու Էդինբուրգում (Շոտլանդիա) կայանալիք
Հայ ինքնությունն ու խառնամուսնությունները
Տեղեկացրել ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ՝ ապրիլի 25-26-ին Երեւանում կանցկացվի «Հայ ինքնության որակների պահպանումը խառնամուսնություններում» գիտագործնական համաժողով: ՀՀ Սփյուռքի նախարարության հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության պետ Արման Եղիազարյանից տեղեկացանք, որ համաժողովին մասնակցելու են տեղացի եւ Լեհաստանից, Վրաստանից, Ռուսաստանից ժամանած մասնագետներ: Հայտնի է, որ հայկական ամենամեծ գաղթօջախները Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում են: ԱՄՆ-ից, սակայն, մասնակիցներ չկան: Համաժողովը
Լենինը 140 տարեկան է
Հայաստանից արտագաղթում են նաեւ կոմունիստները, իսկ մնացողները պնդում են, որ անհրաժեշտության դեպքում մի կոչով ժողովրդին ոտքի կհանեն: Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքը նշանավոր դարձավ այն օրը, երբ Էջմիածնի իր պատվանդանից գահընկեց եղած Վլադիմիր Իլյիչի կիսանդրին հայտնվեց կոմունիստ մեծամասնությամբ բնակչություն ունեցող այս գյուղի կենտրոնում: Դա 1997 թվականն էր: Այդ տարվանից սկսած, Լենինի ծննդյան տարեդարձի ու մահվան տարելիցի
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՐԱՄԱՆԿՈ՞ՒՄ Է
Երեկ ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում պետք է հրապարակվեր «Առավոտն» ու Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ ընդդեմ Լոռու մարզպետարանի գործի վճիռը, սակայն դատաքննությունը հետաձգվեց: Հիշեցնենք, որ դեռեւս 2009-ի օգոստոսի 19-ին «Առավոտը» էլեկտրոնային հարցում էր ուղարկել Լոռու մարզպետարան եւ խնդրել տեղեկություններ տրամադրել «Այլ նպաստներ բյուջեից» տողով ՀՀ պետական բյուջեից ստացված գումարների ծախսերի վերաբերյալ եւ պատասխան չէր ստացել: Լոռու
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ԿՄԱՍՆԱԿՑԻ
Մայիսի 9-ին Հայաստանի զինծառայողները կմասնակցեն Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին: Հայաստանը ընդգրկվել է ՌԴ պաշտպանության նախարարության նախապատրաստած այն երկրների ցուցակում, որոնց զորակազմերը մասնակցելու են Հաղթանակի շքերթին: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, Հայաստանից բացի, շքերթին կմասնակցեն Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի զինծառայողները: Մոլդովան հրաժարվել է մասնակցել շքերթին՝ վկայակոչելով տնտեսական պատճառներ: Մայիսի 9-ի շքերթին մասնակցելու վերաբերյալ վերջնական
ՏԻԳՐԱՆԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՄՈՏ
Տիգրանաշեն գյուղի մոտ, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Լեքսուս» մակնիշի 11 ՏՏ 222 պետհամարանիշի ամենագնաց մեքենան շրջվել է: Պատահարի հետեւանքով վնասվածքներ են ստացել Եղեգնաձորի բնակիչներ՝ 39-ամյա Ա. Դոնուղյանը եւ 38-ամյա Ա. Ստեփանյանը: Ա. Դոնուղյանը մահացել է: Ա. Ստեփանյանի վիճակը, որը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, բժիշկները գնահատել են կայուն ծանր:
ԴԻԱԿ՝ ԳԵՏՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկացրին, որ Վանաձորի Քիմիական մանրաթելերի գործարանին հարակից Փամբակ գետից դուրս է բերվել մարզի Դարպաս գյուղի բնակիչ՝ 35-ամյա Ա. Բայադյանի դին:
ԵՐԵԽԱՆ ԴԵՌ ՉԻ ԳՏՆՎԵԼ
Երեկ շարունակվեցին նախորդ օրը Երեւանի Բրյուսովի փողոցին հարակից ջրանցքն ընկած՝ ՌԴ քաղաքացի 8-ամյա Ազալիա Գադելշինայի որոնողական աշխատանքները: Աշխատանքներն իրականացվել են ջրանցքի՝ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնից մինչեւ Նոր Խարբերդ գյուղ, 16 կմ-անոց հատվածում: Ապա շարունակվել Արարատի մարզի տարածքով անցնող ջրանցքի՝ Ջրաշեն-Նոր Խարբերդ-Դիտակ-Արեւշատ եւ Քաղցրաշեն-Գետազատ-Նորաշեն գյուղերի հատվածում: Սակայն իրականացված աշխատանքներն արդյունք չեն տվել:
ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԷՐ «ԸՆԿԵՐԱՎԱՐԻ»
«Պռոստը ստացվեց» շարքից Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Է. Մանուկյանի նախագահությամբ, լսեց Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով հարուցված հերթական քրեական գործը: Մայիսյան գյուղի 47-ամյա ջրմուղագործ Արամ Ստեփանյանը դանակահարել էր Էդուարդ Մաթեւոսյանին: Ամբաստանյալը դատարանում հայտարարեց. «Ախր նա ոչ միայն իմ դասարանից է եղել, այլեւ հայրս նրա քավորն է: Ես սրտանց չեմ ուզել իրեն
Համատիրությո՞ւն, թե՞ դրամաշորթություն
Երբ 1990-ական թվականների սկզբում Հայաստանում սկսվեց «կապիտալիզմի կառուցումը», պարզվեց՝ մեզ ոչինչ պետք չէ, ամեն ինչ վաճառվեց։ Սեփականաշնորհվեց եւ «սովետների» ժամանակ ստեղծված պետական բնակելի ֆոնդը։ Նախկինում այդ բնակելի ֆոնդը տիրապետում եւ պահպանում էին շրջսովետները՝ իրենց ԲՇԳ-ների միջոցով։ Բայց ինչպես լուծել բազմաբնակարան շենքերի պահպանման եւ այլ հարցերը։ Այդ նպատակով հնարվեց, այսպես կոչված, «Համատիրությունը»։ Այսպիսով, նախկինում գործող մեկ
ԽՈՐԹ ՀԱՅՐԸ ՓՈՐՁԵԼ ԷՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ ԱՂՋԿԱՆ
Նա դատապարտվեց 10 տարվա ազատազրկման Երկրաշարժից երկու տարի անց 6-ամյա մի աղջնակի բռնաբարելու համար գյումրեցիները, ի ցույց աշխարհի, կենտրոնական հրապարակում խարույկի վրա այրեցին հայտնի մի ֆոտոնկարչի: Սակայն այս դաժան պատիժը, չգիտես ինչու, դաս չի եղել ազգությամբ եզդի Ռ. Ա.-ի համար, ով փորձել էր բռնաբարել իր կնոջ դստերը՝ 14 տարին չլրացած Ս. Հ.-ին: Շիրակի մարզի ընդհանուր
ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ՝ ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Դատարանը հիմնավորված է համարել 2009թ. մարտի 29-ին տաքսու վարորդ Գ. Սարուխանյանին սպանելու համար Մանուկ Սահակյանին եւ Վարդան Վարդանյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները: Դատարանը հավաստի է համարել մեղադրող դատախազների կողմից ներկայացված ապացույցները առ այն, որ 2009 թ. մարտի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մանուկ Սահակյանը եւ Վարդան Վարդանյանը կանգնեցրել են Գարիկ Սարուխանյանին պատկանող ՎԱԶ- 21010 մակնիշի տաքսու
Ստուգմամբ կպարզվի արդյունավետությունը
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը նշանակել է ֆինանսատնտեսական ստուգում, պարզելու՝ արդյո՞ք Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեով հատկացված միջոցները նպատակային են օգտագործվել: Մասնավորապես՝ մամուլի հրապարակումների հիման վրա կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման, արմատախիլ անելու,
ՏՈՒԺՈՂԻՑ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼ
Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ոստիկանության 4 սպաների՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, արդարացնելով երկու քաղաքացու, որոնց ոստիկանությունը մեղադրանք էր առաջադրել ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար: Քրեական գործով կտրուկ շրջադարձը տեղի է ունեցել՝ այն հատուկ քննչական ծառայություն ուղարկելուց հետո, որտեղ պարզել էին բոլորովին այլ իրողություն: Արդյունքում՝ ոստիկանների կողմից որպես մեղադրյալ ներգրավված քաղաքացիները ՀՔԾ-ի կողմից ճանաչվեցին
Համերգից չբացակայե՛ք
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը երեկ կառավարությանը ներկայացավ առաջարկով, այն է՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրամադրել համապատասխան վկայականներ, որոնք թույլ կտան նրանց տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվել անվճար: Սրան ի պատասխան, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ մասնավոր «գծատերերին» դա պարտադրել չեն կարող եւ թողնում են նրանց բարի կամքին: Տ. Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ
Պահանջում ենք
Ապրիլի 7-ին Տիրասպոլ քաղաքում ձերբակալված լրագրող Էռնեստ Վարդանյանի գործով Մերձդնեստրյան Հանրապետության նախագահ Պ. Սմիռնովին են դիմել հայաստանյան լրագրողները: Գործի առնչությամբ տարածված հաղորդագրությունները, ըստ հայաստանյան լրագրողների, վկայում են ձերբակալության հետ կապված բազմաթիվ իրավախախտումների եւ անվտանգության մարմինների անհամաչափ գործողությունների մասին: Ցավոք, այսօր լրագրողներն ավելի հաճախ են դառնում զանազան հետապնդումների եւ բռնությունների զոհ: Անազատության մեջ գտնվող հայազգի լրագրող
«Կատեգորիկ» հերքեց
Ըստ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում Հայաստանը «հավասարակշռված եւ հանդարտ մոտեցում է որդեգրել», իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը «ջղաձիգ ցնցումների մեջ են»: Խաչիկ Գալստյանը նաեւ հայտարարեց, որ «Թուրքիան եւ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերի լուծման գործընթացներում ցուցաբերում են «կրծոտման» քաղաքականություն՝ նրանք պահանջում են առավելագույնը՝ գոնե ստանալու իրենց ուզածը»:
ԱՌԿԱԽՎԵՑԻՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի օրվանից երկու օր առաջ ՀՀ նախագահը եւ քաղաքական մեծամասնությունը որոշեցին առկախել հայ-թուրքական արձանագրությունները: «ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն անընդունելի է համարում թուրքական կողմի, մասնավորապես՝ վարչապետ Էրդողանի վերջին օրերի հայտարարությունները, որոնցով կրկին հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից անմիջական կախվածության մեջ է դնում Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության կարգավորումից: Միաժամանակ, նկատի ունենալով, որ թուրքական
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԴԵՄ ԷՐ
Գործադիր մարմնի կողմից հավանության արժանացած «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների կապակցությամբ, որոնցով հնարավորություն է ընձեռվում Հայաստանում հիմնել օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ՝ ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Մերի Հարությունյանն «Առավոտին» ասաց. «Երբ ժամանակին՝ մոտ 10 տարի առաջ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը (հիշեցնենք, որ նման նախաձեռնությամբ
ՁԵՌՆՈՑ ՀԱԳՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ՁԵՌՆՈՑԸ ՆԵՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Այդ ե՞րբ էր, երբ Թիֆլիսում ադրբեջանցի բանաստեղծ Չինգիզ Ալիօղլի իմ գրող ընկերոջը հարցրի՝ դու թո՞ւրք ես, ասաց՝ ոչ, ես օղուզ եմ եւ հինավուրց մեղքի ու խորամանկության կնիքով արատավորված հայացքով նայեց ինձ: Չնայած ինքը լավ բանաստեղծ էր եւ լավ սեղանակից, բայց նրա խոսքում եւ բանաստեղծության մեջ բացակայում էր մի շատ կարեւոր բան՝ համամարդկային ստեղծագործ տառապանքից ծնված
Ծափերի ժամանակը չէ
Հայ-թուրքական արձանագրություններին «դեմ» ուժերը ցնծության մեջ չեն կոալիցիայի որոշումից «Իմ գնահատմամբ՝ հայ-թուրքական «հաշտության» քաղաքականությունը բոլորովին կանգ չի առել եւ չի մեռել, քանի դեռ չի փոխվել Սերժ Սարգսյանի աշխարհայացքը՝ իբր պետական, իսկ ավելի ճշգրիտ՝ իր խմբակային եւ անհատական շահերի համար պայքարը եւ իշխանության մեջ նրա հարատեւելու տենչը»,- երեկ, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ կարելի՞ է արձանագրել, որ հայ-թուրքական
«ՍԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ ՔԱՅԼՆ Է»
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին իշխանության որոշումը երեկ այսպես գնահատեցին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: Հայ-թուրքական արձանագրություններին դեմ հանդես եկող քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների երեկվա հավաքի ընթացքում ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ինչպես տեսնում եք, հոռետեսների կանչերը, թե ոչի՜նչ հնարավոր չէ անել, մենք ոչ մի բանի չե՜նք կարող հասնել՝ ի վերջո, ճիշտ չէին, քանի որ
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ «ԿԱՊՈՒՏ»
Երեկ այդ մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձով դիմեց ժողովրդին՝ հայտարարելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ զույգ արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին՝ ղեկավարվելով ԱԺ-ում իշխանական կոալիցիայի կողմից՝ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում դեռ 2 ամիս առաջ արված փոփոխություններով, եւ «ի լուր աշխարհի» հայտարարեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ 2008թ. սեպտեմբերից սկսված «ֆուտբոլային դիվանագիտությունը»
ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՆ ԱՎԱՐՏՎԵՑ
«Այսօր եկել է «ողջամիտ ժամկետներում» ասածը եւ «առանց նախապայմանների» գործելաոճը գնահատելու ժամանակը: Դրանք ոչ միայն Հայաստանի, այլեւ գործընթացի մեջ ներգրավված բոլոր միջնորդների, մեր բոլոր միջազգային գործընկերների կողմից սահմանված չափանիշներ են: Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պակաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու
ուղղված են մասնակից–երկրների կայուն տնտեսական զարգացման ապահովմանը, ունեն հզոր բազմապատկիչ էֆեկտ եւ զգալի ինտեգրացիոն ներուժ: Բանկի կողմից իրականացվող ծրագրերով փոխադարձ առեւտրահոսքերի արտադրական ներուժը կազմում է տարեկան $461,5 մլն, փոխադարձ ներդրումների աճը` $300մլն: ԵԱԶԲ–ն ի վիճակիչ է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կապիտալի շուկաներում գրավել այնպիսի ծավալներով ֆինանսական միջոցներ, որն անհրաժեշտ է իրեն ներդրումային գործունեության շարունակման
Ապրիլի 22
ԽՈՅ (21.03-20.04)- Երկար սպասված հեռախոսազանգը ձեր մեջ ոգեւորություն կառաջացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Եթե ինչ-ինչ պատճառներով տխրել եք՝ մոռացեք ամեն ինչ ու լավ զվարճացեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անսպասելի լուր կստանաք, որն այնքան էլ ձեզ դուր չի գա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ժամանակն է, որ զուգընկեր ընտրելու հարցում կողմնորոշվեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Եթե նեղացրել