Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ՝ 271 ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ

Հունիս 22,2011 00:00

ՀՀ ԿԳ նախարարությունը մայիսի 16-ից հունիսի 16-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպել էր ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների՝ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար 2011 թվականի ամփոփիչ ատեստավորման քննությունները: Քննությունները կազմակերպվել են 10 բարձրագույն ուսումնական հաստատություններում (2 պետական եւ 8 հավատարմագրված ոչ պետական): 31 մասնագիտությունների գծով ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 575 շրջանավարտ, որից 238-ը՝ չի ներկայացել քննություններին:
Քննություններին մասնակցած 66 շրջանավարտ համապատասխան մասնագիտությունների համար նախատեսված առնվազն մեկ քննական առարկայից ստացել է «անբավարար» գնահատական:
Ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնած 271 շրջանավարտի ոչ պետական նմուշի նախկին դիպլոմը կփոխարինվի համապատասխան մասնագիտության եւ որակավորման բակալավրի պետական նմուշի դիպլոմով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել