Օրվա լրահոսը

Բնական աղետ՝ Վանաձորում

Վերջին շաբաթվա ընթացքում  Լոռու մարզում գրանցված աննախադեպ ուժեղ քամիները  մեծ ավերածություններ ու վնասներ են պատճառել մի շարք համայնքների: Մասնավորապես Գուգարքի շրջանի Դարպաս, Քարաբերդ գյուղերում, գետերի վարարման պատճառով, վնասվել են ճանապարհն իրար կապող անցումային կամրջակը, բնակելի տների տանիքները՝  այդ թվում նորակառույց: Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղի դպրոցն է տուժել՝ քամին քշել է տանիքը, ջարդել ապակիները: «Հարավ-կովկասյան

ԲԱՐՁՐՅԱԼ ԽԱՉԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Նախաքրիստոնեական դամբարանը «ռեմոնտ» են արել Նոյեմբերյան քաղաքից 33 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ Բարեկամավան գյուղի դիմացի բարձունքում հառնում է հռչակավոր Բարձրյալ Խաչ հուշարձանը: Այն նախաքրիստոնեական շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարան է: Միջնադարում կոթողը քրիստոնեական է դարձել. լուսամուտին խաչ է ագուցվել, ներսում խաչքար է տեղադրվել, եւ դամբարանը վերածվել է մատուռի: Սակայն ժողովրդի հիշողության մեջ պահպանվում է կառույցի հեթանոսական

Այրվել է վագոն-տնակը Մարտի 16-ին հրդեհ է բռնկվել Գյումրիի Ղանդիլյան փողոցի թիվ 119/193 վագոն-տնակում: Ամբողջությամբ այրվել է Յու. Ալավերդյանին պատկանող վագոն-տնակը՝ 36 քմ մակերեսով: Քաղաքացիները՝ ձորում  Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Օշական գյուղի հարակից ձորը մարդ է ընկել: Դեռեւս չպարզված հանգամանքներում, քարանձավում քանդման աշխատանքներ կատարելիս, ձորն է ընկել երկու քաղաքացի: Պատահարի հետեւանքով Մասիս քաղաքի

ՏԱՐԱԾՔԸ ՄԱՔՐԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ ԷԻՆ ՏՎԵԼ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի 1994թ. ապրիլի 25-ի որոշմամբ հաստատվեց առանց գույքի գնման իրավունքի վարձակալության պայմանագրի կարգը: Այդ հիմքով, Երքաղխորհրդի գործկոմի ոչ պետական առեւտրի եւ սպասարկման ոլորտի կազմակերպման ձեռնարկությունը անհատ ձեռներեց Սամվել Խաչատրյանին տրամադրեց թույլտվություն՝ Խ. Դաշտենցի 16 տան դիմաց առեւտրի կրպակ տեղադրել: Ձեւակերպված էր անգամ նպատակը՝ առեւտուր կազմակերպելու համար: Նախատեսվել էր, որ «տնտեսվարող սուբյեկտը»

SMS ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔՐԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԱՌԻԹ

«SMS-հաղորդումը, արդյոք, կարո՞ղ է դառնալ քրեական հետապնդման առիթ». «Առավոտի» այս հարցին պատասխանում է Մոսկվայում գտնվող իրավաբան Արամ Մխիթարյանը: Փետրվարի 12-ին «ՍԻԼ» կոնցեռնի հայտնի միջադեպով կոնցեռնի համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանին եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 2 եւ 7 ենթակետերով. ազատությունից ապօրինի զրկելը՝ նախապես համաձայնությամբ, շահադիտական դրդումներով: «Ազատությունից

ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼ Է

Արձագանքելով «Առավոտի» նախորդ համարում լույս տեսած «Կրկին ծառեր են հատվում» լուրին, բնապահպանության նախարարությունից պարզաբանեցին. «ՀՀ բնապահպանության նախարարության Երեւանի տարածքային բաժինը մեկնել է Աջափնյակ համայնքի Մազմանյան 4 հասցե, որտեղ շինարարության նպատակով ծառահատում է կատարվել: Տեսչության աշխատակիցները պարզել են, որ տվյալ տարածքը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Անժելա Հարությունյանին՝ առեւտրի եւ սպասարկման սրահ կառուցելու համար: Առկա են

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ ՉԵՆ, ՎԱՐՔԱՅԻՆ ՇԵՂՈՒՄՈՎ ԵՆ

ՀՕՖ-ի «Երեխաների աջակցման կենտրոնի» ղեկավար Միրա Անտոնյանը, որը մարտի 11-ին «Առավոտում» տպագրված «Օգտագործում են հեռախոսն ու ինտերնետը» հոդվածում մեզ հետ խոսել էր ինտերնետի եւ բջջային կապի միջոցով երեխաների շահագործման թեմայի մասին, անդրադառնալով հրապարակման մեջ նշված «անչափահաս մարմնավաճառ» բառակապակցությանը, իր խոսքում որոշ հստակեցումներ մտցրեց՝ հայտնելով, որ 2008 թվականին հայտնաբերված 32 անչափահաս մարմնավաճառների փոխարեն պետք է ասել

Առաջարկում են օդով ելումուտ անել

Մի քանի օր է՝ ԴԱՀԿ-ի աշխատակիցները Գյումրիի Գարեգին Նժդեհի 7 հասցեի թիվ 2 հանրակացարանում բնակվող Հարությունյանների անօթեւան ընտանիքին «օր ու արեւ» չեն տալիս: Ընտանիքի հոր՝ Գեւորգ Հարությունյանի խոսքերով՝ «Գյումրու Տեքստիլ» ԲԲԸ սնանկության գծով կառավարիչ Կամո Մկրտչյանը հանրակացարանին կից 113,19 քմ հողակտորը իբրեւ թե ապօրինաբար զավթելու համար դատի է տվել իրենց ու դատը շահել: Եվ սա

ՆՈՒՅՆ ՏԱՐԱԾՔԸ 2 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՆ ՏՎԵԼ

Այդ մասին կողմերից ոչ մեկին տեղյակ չի պահվել Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում գտնվող 6 քմ ընդհանուր մակերես ունեցող տաղավարը հիմա փաստացիորեն միաժամանակ վարձակալում է 2 ընկերություն: «Լինդա» ընկերությունն ավելի քան 17 տարի այդտեղ պատճենահանման բիզնես է ծավալում եւ այդ տարիների ընթացքում Արաբկիրի թաղապետարանի հետ օրինական կարգով պայմանագրեր է կնքել ու դեռ վերջին պայմանագրի ժամկետը չլրացած՝

ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Երեկ «Առավոտը» ստացել է «Վարորդ-Ոստիկան համագործակցություն» հ/կ համանախագահ Գեւորգ Դոստուրյանի «Բաց նամակը»՝ ուղղված երկրի նախագահին եւ վարչապետին, որում մասնավորապես գրված է. «Մեկ տարի առաջ կառավարության հորդորով տաքսիստների մեծ մասը լիցենզավորվեցին եւ մտան օրինական հարկային դաշտ, գնելով նոր մեքենաներ՝ ապառիկ կարգով, եւ ստանձնելով վարկային պարտավորությունների բեռը։ Այսօր ՀՀ-ում աշխատում են շուրջ 10 000 լիցենզավորված եւ մոտ

ԿՈՆՅԱԿ ՉԵՆ ԽՄՈՒՄ

2009թ. Հայաստանում կոնյակի արտադրության ծավալը նվազել է 39%-ով: Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, երեկ տեղեկացրել է, որ մինչեւ 2009թ. մեր երկրում կոնյակի արտադրության ծավալն աճի մեծ տեմպեր է ապահովել, սակայն նախորդ տարվա ցուցանիշը հավասարվել է 1936թ. արտադրության մակարդակին: Փոխարենը նախորդ տարի աճել են գինու, օղու եւ գարեջրի արտադրության ծավալները: 2008թ. համեմատությամբ 2009թ. 31%-ով ավելի

Չեն «ցրել», մերժել են

Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանում է ուղարկել՝ կապված մեր թերթի երեկվա համարում տեղ գտած «Ոչ գնահատող կա, ոչ էլ վերահսկում» հոդվածի հետ: Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ հոդվածում լրագրողի զրուցակից Հայկական գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանի արտահայտած պնդումը, թե ժամանակին գարեջրի գովազդում լուրջ խախտումներ կային, որի վերաբերյալ խորհուրդը դիմել է ՏՄՊՊՀ, Հանձնաժողովն էլ նրանց խորհուրդ է

ՀԲ-Ն $9 ՄԻԼԻՈՆԻ ՎԱՐԿ ԿՏԱ

Համաշխարհային բանկը հաստատել է $9 միլիոն վարկի տրամադրումը Հայաստանի հանրային ոլորտի արդիականացման երկրորդ ծրագրին: Ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարությանը՝ բարելավելու հանրային ծառայությունները՝ կատարողականի վրա հիմնված վճարման համակարգի, քաղաքացիական ծառայողների վարքի կոդեքսի ներդրման, ինչպես նաեւ կառավարության ամբողջ տեղեկատվությունը հանրությանն ավելի մատչելի դարձնելու միջոցով: ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը անդրադարձել է նաեւ այլ հարցերի: Նա ասել է,

ԴՐԱՄԸ ԿՐԿԻՆ ԱՐԺԵԶՐԿՎԵՑ

Երեկ հայկական դրամն ընկավ պատվանդանի հերթական աստիճանից՝ 1 դոլարն անցավ 400 դրամի սահմանը, իսկ 1 եվրոն՝ 550-ի: Պատմությունը ցույց է տվել, որ հայկական դրամային շուկայում դժվարը «հոգեբանական արգելքը» հաղթահարելն է, դրանից հետո ամեն ինչ գնում է հալած յուղի պես: Երբ մի քանի տարի առաջ 1 դոլարը 590 դրամ էր եւ գնալով սկսեց էժանանալ, բոլորն անհամբեր

Ձուկ բռնելու ժամանակն է

Տնտեսագետ Գագիկ Վարդանյանի կարծիքով՝ մոտեցել ենք ճգնաժամի հատակին եւ ձուկ որսալու համար լավ ժամանակներ են. «Ձուկ որսալ ասելով՝ նկատի ունեմ գնումներ իրականացնել՝ հատկապես երկրի ներուժը մեծացնելու առումով, օրինակ՝ վերջերս հայտարարում էին, որ ՀՀ-ում տարբեր խոշոր բրենդային ընկերություններ վաճառվում են, զարգացող երկրների համար սա լավ շանս էր ձեռքբերումներ արձանագրելու համար»: Երեկվա ասուլիսում տնտեսագետը նաեւ կանխատեսեց. «Մինչեւ

ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄ

«Ժառանգությունը» դիմել է կառավարությանը Երեկ «Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ վարչապետին ու կառավարությանն է ուղարկել հարցապնդում՝ աղետի գոտում ՀՀ կառավարության բնակարանաշինության ծրագրի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից դրա իրականացման վերաբերյալ: Խմբակցությունը մտահոգություն է հայտնել Գյումրիում, Սպիտակում, Շիրակի եւ Լոռու մարզերի 35 գյուղական համայնքներում «Գլենդել Հիլզի» կողմից պետական ծրագրերով իրականացվող բնակարանաշինության 2009 թ. անբավարար ընթացքի, բնակարանաշինության ու բնակարանների

Հայ միգրանտները Թուրքիայի համար խաղաթուղթ են

Այդպես է կարծում նաեւ Թուրքիայի աշխատանքի նախարարը Լոնդոն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ հանդիպման ավարտին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, նաեւ BBC-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի ընդունմանը Շվեդիայում եւ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների

ՄԱՀԱ՞Կ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՃՆՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այսպես էին բնութագրում երեկ քննարկվող օրինագծերը դրան դեմ պատգամավորները, իսկ օրինագծին կողմ պատգամավորները վստահեցնում էին, որ այն վերաբերում է բոլորին, ոչ միայն ԶԼՄ-ներին: Խորհրդարանը երեկ քննարկեց քրեական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Կոալիցիայի հեղինակած օրինագծում Եվրախորհրդի պահանջով փորձ է արվում ապաքրեականացնել զրպարտության եւ վիրավորանքի մասին հոդվածները: Փոփոխություններով նախատեսվում է դրամական

ՈՒՐԱՆՈ՞ՒՄ ԵՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ

BBC–ին տված հարցազրույցում  Էրդողանը դիմել է սպառնալիքների լեզվին. «100 000 հայեր կան, որոնք ապօրինի շարունակում են ապրել եւ աշխատել Թուրքիայում, ես կարող եմ նրանց վաղը ասել՝ վեր կացեք ու գնացեք ձեր հայրենիքը»: Այս հայտարարությանը անդրադառնալով՝ թուրքական մի շարք ԶԼՄ-ներ գրում են, որ իբր այն շատ է տխրեցրել եւ վախեցրել տեղի հայերին՝ հիմնականում վերջին շրջանում տեղափոխված

ԱՄՆ-Ն՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

ԱՄՆ պետքարտուղարության Մարդու իրավունքների 2009 թվականի զեկույցի Հայաստանի վերաբերյալ 84 էջանոց հատվածի մի մասն էլ կազմում են մեր երկրում պաշտոնեական կոռուպցիայի եւ կառավարության թափանցիկության մասին գնահատականները: Մասնավորապես նշված է. «Օրենքով պաշտոնեական կոռուպցիայի համար սահմանված են քրեական պատժամիջոցներ. այնուհանդերձ, կառավարությունն օրենքներն արդյունավետորեն կամ հավասարաչափ չի կիրառում, եւ պաշտոնյաները հաճախ անպատժելիորեն կոռումպացված գործողությունների մեջ են ներգրավվում: Իշխանությունները

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԽՈՐԱՆԱ

Մարտի 17-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հրավերով Ռուսաստանի Դաշնություն է ժամանել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից: Ռուս պաշտոնակցի հետ էլ կայացել է առաջին հանդիպումը: Գոհունակություն հայտնելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման բարձր մակարդակից՝ Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշեւը քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության

ԵԽԽՎ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԼՍՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Սակայն երեկ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում որեւէ անդրադարձ չի եղել ժամանակացույցի վերաբերյալ այն առաջարկներին, որոնք արել են ընդդիմադիր ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Կարեւորը բարեփոխումների որակն է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ Փարիզում կայացած ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովին է ներկայացրել ժամանակացույց 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումների իրականացման

ԽԱՇՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

Ըստ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի՝ ապրիլը կրկին ճակատագրական կլինի Հայաստանի համար «Կատարվում է այն, ինչի մասին արդեն երկու տարի է՝ մենք խոսում ենք եւ հանրությանը նախազգուշացնում. պրեսկոտյան ընտրությունները Հայաստանում պատահական երեւույթ չէին, այս ամենը գին ուներ, եւ եկել է գինը վճարելու ժամանակը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում նկատելի ակտիվությանը եւ շտապողականությանը՝

ՆՐԱՆՑ ԲԱՐՔԵՐԸ

  Երեկ, 20:30-ի սահմաններում, Ազատության փողոցում, «Արտ Կանազ» մշակույթի կենտրոնի դիմաց հնչել են հերթական կրակոցներ: Դեպքի վայր ժամանած մեր թղթակիցը արձանագրել է կրակված երկու պարկուճ: Տարածքն այդ պահին արդեն վերահսկում էին Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները: Դեպքի վայր էր ժամանել նաեւ Արաբկիրի ոստիկանապետ Վարուժան Ադամյանը: «Առավոտի» տեղեկություններով, կրակոցները հնչել են վիճաբանության ժամանակ, որին մասնակցել է մոտավորապես

Մարտի 17

ԽՈՅ (21.03-20.04)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրը լի է նոր հետաքրքրություններով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրիգինալ եւ համարձակ որոշումներ կայացնելու համար շատ բարենպաստ օր է:

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈ՞Վ

Օրերս Միլանում անտիկվար գրքերի ցուցահանդեսին ցուցադրվեցին www.az.gay. ru կայքի որակավորմամբ «20-րդ դարի գեյ Ռենեսանսի խորհրդանիշ» Պազոլինիի «գտածոները», որոնք միգուցեեւ լույս չսփռեն նրա սպանության վրա, բայց առաջ կբերեն նոր վարկածներ եւ սկանդալներ այդ անվան հետ կապված: Վերջերս էլ «Առաջ Իտալիա» կուսակցության սենատոր Մարչելլո Դել Ուտին Պազոլինիի արվեստանոցից գտել էր շատ կարեւոր գրություն՝ անավարտ «Նավթ» վեպից մի

«Ձեր տղան տվեք մեր աղջկան»

Մերօրյա հայկական իրականություն Օրերս Վանաձորի «Ավետիս» երիտասարդական թատրոն-ստուդիան միամսյակի առթիվ կանանց անակնկալ մատուցեց՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրելով երգիծաբան, լրագրող Գագիկ Անտոնյանի «Ձեր տղան տվեք մեր աղջկան» կատակերգությունը (ռեժիսոր՝ Ջանիկ Ավետիսյան): Պիեսի թեման մերօրյա հայկական իրականությունն է: Այստեղ խոսվում է «Ջրմուղը» գերմանացիներին վաճառելու մասին՝ «Բա մեր ջուրը գերմանացո՞ւն կտան… հողի համար կռվեցինք,

ՑԱՆԿԱԼԻ ԿՈՒՐԾՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ

Առանց անհրաժեշտ փամփուշտների՝ տղամարդկանց գայթակղող կնոջ ամենահզոր զենքերից մեկը չի կարող կրակել Կնոջ արտաքինի ամենագայթակղիչ, ամենասեքսուալ եւ ամենագեղեցիկ մասերից մեկը՝ կուրծքը, այնքան կարեւոր է տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար, որ շատ կանայք վիրահատարանների սեղանների վրայից չեն իջնում՝ այդ էրոգեն գոտու գեղեցկությունը, օրինակ, ծննդաբերությունից հետո վերականգնելու եւ այն ի ցույց դնելու համար: Սակայն որքան էլ սեքսուալ եւ

Կասպարովն աջակցում է Կարպովին

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը, համաձայն զանգվածային լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, պաշտպանել է խաղատախտակի առջեւ իր հավերժական ոխերիմ թշնամի Անատոլի Կարպովի՝ ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը: Կասպարովը լրատվամիջոցներին հայտարարել է. «Այլեւս ակնհայտ է, որ ՖԻԴԵ-ի ղեկավարությունը անդունդի եզրին է, եւ շախմատը նախկին մակարդակին վերադարձնելը պետք է կապվի այնպիսի անվան հետ, ով լուրջ հեղինակություն է վայելում

Կորոշի ՈՒԵՖԱ-ն

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբում ընդգրկված Հայաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի,  Մակեդոնիայի, Իռլանդիայի եւ Անդորրայի ազգային ֆեդերացիաների լիազոր ներկայացուցիչները երեկ Մոսկվայում խմբային մրցաշարի խաղացանկի կազմման հարցում ընդհանուր հայտարարի չեկան: Իսկ դա նշանակում է, որ հանդիպումների գրաֆիկը կազմելու է ՈՒԵՖԱ-ն: Դա տեղի կունենա  մարտի 23-24-ին՝ Թել Ավիվում կայանալիք Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիայի համաժողովի նիստում:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031