Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոշի ՈՒԵՖԱ-ն

Մարտ 17,2010 00:00

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբում ընդգրկված Հայաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի,  Մակեդոնիայի, Իռլանդիայի եւ Անդորրայի ազգային ֆեդերացիաների լիազոր ներկայացուցիչները երեկ Մոսկվայում խմբային մրցաշարի խաղացանկի կազմման հարցում ընդհանուր հայտարարի չեկան: Իսկ դա նշանակում է, որ հանդիպումների գրաֆիկը կազմելու է ՈՒԵՖԱ-ն: Դա տեղի կունենա  մարտի 23-24-ին՝ Թել Ավիվում կայանալիք Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիայի համաժողովի նիստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել