Օրվա լրահոսը

Մոլդովան էլ կդատապարտի կոմունիստական տոտալիտարիզմը

Մոլդովայում ձեւավորվել եւ արդեն գործում է մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի եւ դատապարտի կոմունիստական տոտալիտար ռեժիմի անցյալը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են պատմաբաններ, իրավաբաններ եւ այլ փորձագետներ: Մինչեւ 2010թ. հունիսի 1-ը նրանք երկրի իշխանություններին պետք է ներկայացնեն իրենց եզրակացություններն ու կոնկրետ առաջարկները: Մոլդովայի արդարադատության նախարար Ալեքսանդրու Տենասեն BBC-ի եթերում հայտարարել է, թե կոմունիստական կուսակցության իշխանության

ԱՄՆ-ում այլեւս պատերազմական վիճակ չկա

ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն (նկարում) իր ռազմական խորհրդականներին հրամայել է ծառայության ներկայանալ ոչ թե զինվորական դաշտային համազգեստով, այլ ամենօրյա հագուստով: «The New York Times»-ի մատուցմամբ, նախարարի հրահանգով, որն ուժի մեջ է մտել այս տարեսկզբից, վերանայվել եւ փոխվել է այն կարգը, որը Պենտագոնում հաստատվել էր 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Աղբյուրը տեղեկացնում է, որ Գեյթսի

Ֆրանսիան մեղադրեց ԱՄՆ-ին Հայիթին զավթելու համար

Ֆրանսիան ԱՄՆ-ին մեղադրել է Հայիթին «օկուպացնելու» մեջ եւ ՄԱԿ-ին խնդրել է հստակեցնել ամերիկացիների դերը Հայիթիում: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն իր զինվորականներին կարիբյան այդ երկիր էր գործուղել տեղի ունեցած երկրաշարժից հետո աղետյալներին օգնություն տրամադրելու համար: Ստանձնելով Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ Պրենսի օդակայանի դիսպետչերի գործառույթները՝ ամերիկացի զինծառայողները առաջնայնությունը տալիս են սեփական՝ ամերիկյան չվերթներին, իսկ մյուս, այդ թվում՝ կենսական անհրաժեշտություն

Կրկին վատ է վիճակը

«Հայաստանում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» 2009 թվականի այս տարվա զեկույցում էլ քիչ չեն եղել լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «Հայաստանում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» 2009 թ. տարեկան զեկույցը փաստում է, որ 2009-ին լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների ավելի քիչ խախտումներ են արձանագրվել, քան 2008-ին, որն այդ առումով վերջին տասնամյակում

ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀԱՅ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶՈՒՄ Է

Վրացերենի փորձագետների անվան ներքո հատուկ ծրագրով պատրաստված անձինք էլ վերահսկում են, որ հայկական սեկցիա ունեցող դպրոցներում չխոսեն հայերեն, նույնիսկ հայերեն գիրք դպրոց չմտնի: 1998-99-ի դրությամբ Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի Նինոծմինդայի եւ Ախալքալաքի շրջաններում հայ աշակերտների թիվը 25 000-ից ավելի էր, իսկ 2009-ի դրությամբ այն չի գերազանցում 13 000-ը: 1999-2000-ին վրաց աշակերտների թիվը նույն շրջաններում կազմում էր

ՀԵՐԹԱԿԱՆ ԾՈՒՂԱԿԸ

Ինչո՞ւ ժամանակից ու սպասվածից շուտ արձակվեց ՍԴ որոշումը Առիթ եմ ունեցել 2009թ. սեպտեմբերին կանխատեսելու, որ հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությունն ու ծավալվող գործընթացը հուշում են, որ 1) հետայսու Թուրքիան հարձակվող, իսկ Հայաստանը՝ պաշտպանվող կողմեր են լինելու, եւ 2) եթե անգամ ընդդիմությունը չմատնանշի արձանագրությունների պարունակած վտանգներն ու ողջ գործընթացում ՀՀ իշխանությունների թույլ տված բացթողումներն ու սխալները, հետագա յուրաքանչյուր

ՓԱՍՏՈՐԵՆ՝ ՉԻ ՀԱՍԵԼ,

«Առավոտի» հունվարի 14-ի համարում «Ինչ են մաղթում մարզպետները» հրապարակմամբ անդրադարձել էինք ՀՀ մարզպետների Ամանորի ուղերձներին եւ քանի որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը իր ուղերձում նշել էր, թե «2009 թվականը ամենահաջողներից էր՝ պահպանվեց տնտեսական աճի բարձր տեմպը», կեսկատակ հարցրել էինք՝ «Համաշխարհային ճգնաժամը Արագածոտն չի՞ հասել»: Այս առթիվ Արագածոտնի մարզպետարանից տեղեկացնում են, որ «մարզում, համաձայն ՀՀ գյուղատնտեսության

Գործադուլը շարունակվում է

Երեկ «Կրկին գործադուլ» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության Շահումյանի հանքի աշխատողները հունվարի 17-ից գործադուլ են սկսել՝ կոմբինատի տնօրինությունից պահանջելով աշխատավարձի բարձրացում (նման բան եղավ 2009-ի հուլիսի 13-17-ը, ընկերության ղեկավարությունը խոստումներից այն կողմ չանցավ, բայց բողոքավորները դադարեցին գործադուլը): Թվում էր, թե հունվարի 18-ին մինչեւ ուշ երեկո տեւած խորհրդակցությունը՝ կոմբինատի ղեկավարության

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆՈՒՄ

Պատերազմի օրերին սահմանամերձ բնակավայրերի կապը ապահոված եւ մորը կորցրած մասնագետն այսօր հարկավոր չէ՞: Տավուշի մարզի Կողբ գյուղի 49-ամյա բնակիչ Նորայր Եղիկյանն աշխատանքային գործընկերոջ՝ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Անաստաս Գիշյանի հետ երկու տարի մաշել է դատական բոլոր ատյանների դռները: Անդուլ պայքարել են արդարության համար, սակայն ի վերջո հայտնվել «կոտրած տաշտակի» առաջ: Նորայրը 1982 թվականին ավարտել է Երեւանի

ՊՈՂՈՍՅԱՆՆ Է ԱՍԵԼ

«Հայացք» ակումբում հունվարի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ՍԴ որոշման մասին իրենց կարծիքները հայտնեցին ՍԴ միջազգային պայմանագրերի բաժնի պետ Վլադիմիր Վարդանյանը եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: Ինչպես տարբեր ԶԼՄ-ներում, այնպես էլ «Առավոտում» վերջինիս արտահայտած միտքը՝ «Հայկական դիվանագիտությունը կոպիտ սխալ է թույլ տվել՝ ընդունելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստացի առկա սահմանը ճանաչելու մասին դրույթը»

ՊԱՏԱՀԱՐ՝ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ

Հունվարի 18-ին Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար: ԱԻՆ փրկարար ծառայության տվյալներով, դեռեւս չպարզված հանգամանքներում` «Մերսեդես» մակնիշի 42  ՍՕ 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել քարերին, ինչի հետեւանքով մեքենայի 28-ամյա վարորդ Հովիկ Գրիգորյանը եւ 25-ամյա ուղեւոր Անդրյուշ Ներսիսյանը մարմնական վնասվածքներ են ստացել: Տուժածները տեղափոխվել են Ծաղկահովտի հիվանդանոց: Ցավոք, հիվանդանոցում Հ. Գրիգորյանը

ՈՍՏԻԿԱՆԸ՝ ԽՈՒԼԻԳԱՆ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 15-ին կալանավորվել էր ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի կրտսեր օպերլիազոր Գ. Գրիգորյանը: Պարզվել է, որ 2009թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 03:20-ի սահմաններում, Գ. Գրիգորյանը, ալկոհոլ եւ թմրամիջոց օգտագործած վիճակում, «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց վիճել է ակումբի անվտանգության աշխատակիցների հետ, հայհոյել ու քաշքշել վերջիններիս,

Երբ գործն ուղարկվում է ստորադաս դատարան

Վերջին շրջանում նկատվում է, որ թե քրեական, թե քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանը, լսելով բողոքաբերի  պահանջը, ընդհանուր իրավասության դատարանում քննված գործը ուղարկում է նույն դատարան՝ այլ կազմով քննելու: «Առավոտը» տեղեկացրել է, որ դեռեւս անցյալ տարի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց օրենսգրքերում գործը վերադարձնելու ինստիտուտը, նկատելով այնտեղ կոռուպցիոն ռիսկ: Արդյոք դատարանները ճի՞շտ են վարվում գործը ուղարկելով նոր քննության՝

Ադրբեջանում ՌԴ դեսպանը վթարի է ենթարկվել

Բաքվում վթարի է ենթարկվել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Դորոխինը: Ըստ «panorama.am»-ի, այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել են Նարիմանովի շրջանային դատախազությունից: Պատահարը տեղի է ունեցել Բաքվի ֆաթալի Խանախոյսի փողոցում: Բաքվի բնակիչ Էլնուր Աբդուլլաեւն անձնական օգտագործման «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով բախվել է ՌԴ դեսպանի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային: Նշենք, որ պատահարի ժամանակ Վլադիմիր Դորոխինը եղել է մեքենայում,

ՀԻՄՆԱԴԻՐ-ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է

Երկուստեք պատիվ են պահանջում ԼՂՀ Շահումյանի շրջանի Քնարավան համայնքի նախկին ղեկավար Արտավազդ Միքայելյանը մինչ իր «գահը» կհանձներ հաջորդին՝ ընտանիքով տեղափոխվել էր նշված տարածք: Քնարավան համայնքի բարելավման համար նա նախատեսել էր եւ իր մարտական ընկերների հետ ձեռնամուխ եղավ կիսակառույց բնակարանների ավարտման գործընթացին, կազմակերպեց սելավատարի կառուցումը, հատկացրեց գումար համայնքի ճանապարհներն ու բնակիչների տան բակերը հարդարելու համար: Գյուղում

«ԳԱԼԱՆ» ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ Է ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

Երեկ «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը տեղեկացրեց, որ երեկոյան «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը իր եթերում 21-22-ը կանցկացնի բողոքի ակցիա՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատավճռի: Նշված ժամին եթերում լինելու է միայն Նիկոլ Փաշինյանի լուսանկարը եւ վազող տողով գրվելու են այն անձանց եւ կազմակերպությունների անունները, ովքեր միանալու են այդ ակցիային: Ըստ նախապես որոշված ծրագրի, ակցիան կրելու է պարբերական բնույթ: Արդեն իսկ

ՉԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանի հավաստմամբ, չբերության ցուցանիշները ողջ աշխարհում նվազել են: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրապետության գլխավոր մանկաբարձը մեջբերեց 2008-ին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի՝ մոտ 2600 տնտեսությունում կատարած ուսումնասիրության արդյունքները. «Եթե մի 10-20 տարի առաջ մեր հանրապետությունում անպտղության ցուցանիշը հասնում էր մոտ 28-30%-ի, ապա վերջին տարիների ուսումնասիրությունները վկայեցին, որ արձանագրվել է ցուցանիշների կրկնակի

79 տարեկան կնոջը մատների վրա խաղացնում են

Տան սեփականության վկայականում գրված «ոչ բնակելի տարածք» բառերը Լուսիկ Գեւորգյանի համար խոչընդոտներ են ստեղծում: Արդեն 10 տարուց ավելի է, ինչ Էրեբունի համայնքի Արցախի փողոցի 8-րդ շենքի 86 շինությունում ապրում է արցախյան ազատամարտի հերոս, առաջին կարգի հաշմանդամ, բժշկուհի Լուսիկ Գեւորգյանը: Այս շինությունը նրան է նվիրել Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարականով:

«ՎԵՐԵԼԱԿՈՒՄ ԹԱՓՎԱԾ ԱՐՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՊԻՏԻ ՏԱՆ»

Վերելակի անսարքության պատճառով բազմաթիվ մարդիկ են մահանում, բայց դրանց անվտանգության համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Մոտ մեկ ամիս առաջ Խաղաղ Դոնի փողոցի 19-րդ շենքի վերելակը մի 36-ամյա կնոջ կյանք խլեց: Վերելակի դռների արանքում մնացած Աղունիկ Կիվրիկյանին վերելակը բարձրացրել էր, սեղմել առաստաղին: Մինչ փրկարարները կժամանեին դեպքի վայր, շենքի բնակիչներն իրենց ուժերով բացել էին վթարված վերելակի

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԿԼԻՆԵՆ

Հունվարի 20-ից ՀՀ կառավարությունում նախարարները եւ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները կներկայացնեն 2009թ. ընթացքում իրենց գերատեսչությունների գործունեության հաշվետվությունները։ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով, հաշվետվությունները կներառեն ինչպես հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները, այնպես էլ թերացումները, չկատարված աշխատանքների պատճառները։ Հանձնարարվել է հաշվետվությունները հրապարակել նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների ինտերնետային

Գիծ են դուրս գալիս կիսախարխուլ վիճակում

Հասարակությանը սպասարկող որոշ միկրոավտոբուսներ գտնվում են տեխնիկապես այնքան վատ վիճակում, որ ուղեւորները երբեմն գերադասում են մի քանի կիլոմետր քայլելով տեղ հասնել, քան նստել կիսախարխուլ «գազելները»: Նկարում պատկերված է թիվ 41 երթուղին սպասարկող «գազելներից» մեկը: Այս մեքենայի 14 նստելատեղից 4-5-ը կիսաքանդ վիճակում է: Հենց առաջին նստարանի թիկնակն ընդհանրապես չկար: Մի քանի նստարաններ էլ պոկված էին եւ

ՄԱՐԶՊԵՏԸ ՎՐԵ՞Ժ Է ԼՈՒԾՈՒՄ «ՕՐՀՈՒՍԻՑ»

Մոտ 15 օր է, ինչ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը փակել է բնապահպանական այս կազմակերպությունը՝ աշխատակիցներին թույլ չտալով մտնել վարձակալած տարածք: Գյումրիի «Օրհուս» բնապահպանական կազմակերպության ղեկավար Գեւորգ Պետրոսյանի կարծիքով, Շիրակի մարզպետը փորձում է իրենից վրեժ լուծել: Գյումրիի «Օրհուս» տեղեկատվական-բնապահպանական կազմակերպության ղեկավար Գեւորգ Պետրոսյանի ներկայացմամբ, հանրապետության տարածքում գործող 14 «Օրհուս» կենտրոններից Գյումրիինը միակն է, որն ընկել է

«ՁԵՐ ԱՅՑՈՎ ԼՈՒՍԱՎՈՐԵՑԻՔ ԵԳԻՊՏՈՍԸ»

Եգիպտական սովորություն կա, բարձրաստիճան եւ հարգելի հյուրերին դիմավորում են այս խոսքերով: ԵԱՀ բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանի ԱԺ նախագահին հենց այսպես էլ ողջունեցին: Վարչապետ Ահմադ Նազիվի հետ հանդիպման ժամանակ: 2010թ. ամռանը Երեւանում տեղի կունենա հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստ:  Ժողովրդական ժողովի նախագահը Հովիկ Աբրահամյանի ձեռքը բաց չթողեց ամբողջ հանդիպման ընթացքում: Հին եգիպտական պար հայկական պատվիրակության համար: ԱԺ պատգամավորներ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Ընկերները շնորհավորում են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին սպասված թոռնիկի՝ Սամվել Վահեի Կարապետյանի ծննդյան կապակցությամբ: Մաղթում ենք, որ փոքրիկը լինի առողջ, երջանիկ եւ դառնա իր Կարեն պապի արժանի ժառանգորդը: «Առավոտը» միանում է շնորհավորանքներին:

Պղտոր ջրում ձուկ մի որսացեք

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքէջում տեղադրված է մի հայտարարություն, ըստ որի՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի հրապարակած որոշման մեջ կան արձանագրությունների տառին եւ ոգուն հակասող նախապայմաններ եւ սահմանափակիչ դրույթներ: Հայտարարության մեջ նաեւ ասված է, որ Հայաստանի ՍԴ-ի «որոշումը վնասում է արձանագրությունների հիմնական նպատակին։ Այդ մոտեցումը մեր կողմից անընդունելի է։ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ միջազգային ասպարեզում իր ստանձնած

Փաշինյանին դատապարտեցին ազատազրկման

Դրանով ՀՀ իշխանությունը արհամարհեց ԵԽԽՎ բանաձեւի եւս մեկ դրույթ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 7 տարվա ազատազրկման դատապարտեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Որ դա քաղաքական պատվերի արդյունք է՝ ոչ ոք Հայաստանում չի կասկածում, որ դա Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իշխանությունների ընդգծված բացասական վերաբերմունքի դրսեւորում է, որն,

ՍԴ-Ն ԴԱՐՁՅԱ՞Լ «ԿՈՒՐԱՆԱ» ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական դատարանը, պարոն Մուկուչյանի գլխավորությամբ, իր որոշմամբ շռնդալից ապտակ տվեց իշխանություններին». սա թիվ 10 ընտրատարածքում մանդատի հավակնորդ, մարքսիստ Դավիթ Հակոբյանի քաղաքական գնահատականն է ՀՀ վարչական դատարանի նախորդ օրը կայացրած որոշման, որով դատարանը ճանաչել էր թիվ 10 ԸԸՀ-ի անգործությունը: Ըստ այդմ, Դավիթ Հակոբյանը նկատում է. «Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մեղադրվում է անգործության մեջ, որն արդեն քրեորեն

ԷԼԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՆՔ՝ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ

ԵԽԽՎ-ն առաջարկելու է Հայաստանին ապահովել ԶԼՄ-ների մատչելիությունը թեկնածուների համար ընտրությունների ընթացքում եւ միջոցներ ձեռնարկել՝ կատարելու վճիռը «Ա1+»-ի վերաբերյալ: Արդեն հաղորդել ենք, որ ԵԽԽՎ-ն հունվարի 27-ին քննարկելու է Մեծ Բրիտանիայի պատվիրակ Էնդրյու Մաքինթոշի զեկույցը՝ «Հարգանք՝ ԶԼՄ-ների ազատության հանդեպ» վերնագրով, որում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի առաջարկով (նա եւ Մաքինթոշը ԵԽԽՎ մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի անդամներ են)

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐ ԹՈՒՐՔ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԻՑ ԴԵՌ ԿՊԱՐԶԻ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ի պատասխան «Հայլուրի» հարցադրմանը՝ անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածված այն հայտարարությանը, թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2010թ. հունվարի 12-ին կայացված որոշումը պարունակում է նախապայմաններ, որոնք «հակասում են արձանագրությունների հիմնարար նպատակներին»: «Ես մտադիր եմ կապվել իմ գործընկերոջ՝ պարոն Դավութօղլուի հետ՝ տարակուսանքս հայտնելու եւ պարզելու, թե ՀՀ Սահմանադրական

ՍԵՎԱՄՈՐԹ ՀԱՅԵՐԸ

Միացյալ Նահանգներում մեկնարկել է «Էլիի գիրքը» ֆիլմի ցուցադրությունը, որի գլխավոր դերում հանդես է եկել հոլիվուդյան դերասան Դենզել Վաշինգտոնը: Ֆիլմի ռեժիսորներն են ծագումով հայ Ալբերտ եւ Ալլեն Հյուզ եղբայրները, ովքեր հայտնի են իրենց նախորդ` «Դժոխքից» ֆիլմով: Հյուզ եղբայրները ծնվել են Դետրոյտում: Նրանց աֆրոամերիկացի հայրը հեռացել է, երբ տղաներն ընդամենը երկու տարեկան էին, նրանք իրենց մոր հետ,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031