Օրվա լրահոսը

ՄԻ ԸՆՏՐԱԽԱԽՏՄԱՆ ՀԵՏԱԳԻԾԸ

ՄԻ ԸՆՏՐԱԽԱԽՏՄԱՆ ՀԵՏԱԳԻԾԸ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունը որոշել է մերժել ընտրատարածքի հանձնաժողովի անդամ Վարդուհի Իշխանյանի «դիմումի հիման վրա» նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Տարօրինակ մի որոշում է սա, քանզի Արաբկիրի թիվ 6 ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Վարդուհի Իշխանյանը դատախազությանը որեւէ դիմում չէր գրել. մարտի 5-ին նա դիմում-բողոք էր գրել ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանին,

ՓԱՅԼՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԷ

ՓԱՅԼՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԷ ԽՍՀՄ տարիներին Սիսիան քաղաքում գործում էր տրիկոտաժի ֆաբրիկա՝ 1200 աշխատատեղով։ Ըստ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սլավիկ Դադաշյանի, այդ ֆաբրիկան այժմ էլ է գործում, սակայն աշխատում է իր հնարավորությունների 1/3-ի չափով, այն էլ՝ երբ պատվեր է լինում։ Ֆաբրիկան սեփականաշնորհված է, տերը՝ ամերիկահայ։ Այստեղ կարում են համազգեստներ Նյու Յորքի ոստիկանության համար։ Պրն Դադաշյանը հպարտությամբ ու

ՌՈԲԵՐՏՈ ԿԱՌԼՈՍԻ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

ՌՈԲԵՐՏՈ ԿԱՌԼՈՍԻ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ Արդեն գրեթե տասը տարի է, ինչ Մադրիդի արքայական «Ռեալ» ակումբն անհնար է պատկերացնել առանց համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Ռոբերտո Կառլոսի։ Ձախ կիսապաշտպանն այս թիմում դասվում է «անձեռնմխելիների» շարքը։ Օրերս Ռոբերտո Կառլոսը նշեց ծննդյան 30-ամյակը, որի առիթով լրագրողները հարցազրույց անցկացրին նրա հետ։ Կարծում ենք, Բրազիլիայի հավաքականի անդամի մտքերը կհետաքրքրեն հայ ֆուտբոլասերներին եւ, ինչու

Մեր պատերազմն էլ մեր ընտրություններն են

Մեր պատերազմն էլ մեր ընտրություններն են Հայաստանի դպրոցների եւ բուհերի քաղաքականացումը շարունակվում է Վերջին օրերին ԱՄՆ-ում կրթության ոլորտի պատասխանատուները լուրջ պայքար են սկսել դպրոցներում աշակերտների հետ պատերազմի թեմայով ուսուցիչների կողմից անցկացվող քննարկումների ու զրույցների դեմ: Մասնագետները պնդում են, որ դա շատ վատ է անդրադառնում թե միջին, թե բարձր դասարանի աշակերտների հոգեբանության վրա: Վերջիններիս շրջանում շատ

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԿԱՐՏՈՖԻԼ ԷՐ ՎԱՃԱՌՈՒՄ

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԿԱՐՏՈՖԻԼ ԷՐ ՎԱՃԱՌՈՒՄ «Սա ֆիլմ է կորած ժամանակի եւ չիրականացված երազների, կորսված երիտասարդության մասին». այսպես բնութագրեց երիտասարդ ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Հեքիաթ թեւավոր ձիու մասին» ֆիլմը նրա երկու գլխավոր հերոսներից մեկը՝ դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը։ Ֆիլմն անցած տարի Յալթայի կինոփառատոնում ճանաչվեց լավագույններից մեկը եւ մոռացվեց: Մոռացվեց Հայաստանում։ Արտերկրում ֆիլմը շարունակում է հաջողությամբ մասնակցել տարբեր կինոփառատոների եւ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ՍԱՐՔԱԾ ԵՆ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ՍԱՐՔԱԾ ԵՆ Կարեւորը ոչ թե թիվն է, այլ խախտումների ծանրությունը «Փաստերը վկայում են»,- ասում է դիմումատուն Երեկ Սահմանադրական դատարանում սպասվում էր, որ ՀՀ նախագահի էքսթեկնածու Ստեփան Դեմիրճյանի դիմումի քննությունը կավարտվի, կողմերի եզրափակիչ ելույթները լսելուց հետո ակնկալվում էր, որ Սահմանադրական դատարանը կգնա խորհրդակցական սենյակ՝ իր պատմական եզրակացությունը տալու նպատակով։ Նախագահի 4 թեկնածուներ (Ստեփան

Դառը պատմություն շաքարի մասին

Դառը պատմություն շաքարի մասին Գործարանի ճակատագիրը մշուշոտ է Հուրախություն բազում գործազուրկ գյումրեցիների, քաղաքից ոչ հեռու՝ Մայիսյան գյուղի մերձակայքում նախատեսվեց կառուցել շաքարի գործարան։ 2000թ. նոյեմբերի 8-ին հանդիսավոր արարողությամբ տեղադրված հիմնաքարը կարծես թե լուրջ սպասելիքների հույս ներշնչեց։ Ձեռնարկն ունենալու էր տնտեսական կարեւոր նշանակություն։ Բացի աշխատատեղեր ապահովելուց, արտադրանքն առավել էժան կլիներ, քան ներկրվողը։ Սակայն մինչ օրս հիմնաքարին ոչինչ

ԱԶԱՏ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ

ԱԶԱՏ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՈՎ Իրականում, պարզ է, որ նման բան չի լինում։ Կամ մեկն է լինում, կամ՝ մյուսը։ Բայց «Հայկական ավիաուղիները» փակելու իր գործարքով (պայմանագիրն արդեն կնքված է) կառավարությունը, փաստորեն, ուզում է հակառակն ասել։ Ինչպես արդեն հայտնի է, «Հայկական ավիաուղիները» դադարեցնում է իր գործունեությունը։ Սրա համար, ի դեպ, պայմանագրում «փակում» բառն է օգտագործվում։ Իսկ պայմանագիրն

«ԱՆՄԵՂ ԳԱՌՆՈՒԿՆԵՐ ՉԷԻՆՔ»

«ԱՆՄԵՂ ԳԱՌՆՈՒԿՆԵՐ ՉԷԻՆՔ» ԱԳՆ կազմակերպած «Լրատվամիջոցները եւ ընտրությունները» սեմինարի ժամանակ խիստ ուշագրավ երկխոսություն է ծավալվել իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների միջեւ: Մեջբերում ենք՝ ըստ «Ազատություն» ռ/կ-ով հաղորդված ձայնագրության: ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը 2003-ի ընտրությունները քննադատողներին ասել է. «1996-ի լուսաբանմանը ես չկայի, որովհետեւ բանտում էի: Իսկ ոչ ոք ձեզանից այժմ բանտում չի: 1996-ից հետո Շավարշ

ԱԽՈՐԺԱԿՆ ՈՒՏԵԼԻՍ Է ԲԱՑՎՈՒՄ

ԱԽՈՐԺԱԿՆ ՈՒՏԵԼԻՍ Է ԲԱՑՎՈՒՄ Ռազմական գործողությունները Իրաքում կարծես թե ավարտվում են, բայց ԱՄՆ-ը համաշխարհային հանրությանը միանշանակ չի ապացուցել այնտեղ քիմիական զենքի առկայությունը։ Պետդեպարտամենտի եւ ընդհանրապես Միացյալ Նահանգների իշխանությունների վերջին հայտարարություններով կարծես թե փորձ է արվում այդ հարցում իրենց անհաջողությունները բարդել տարածաշրջանի մեկ այլ երկրի՝ Սիրիայի վրա։ Վերջինս մեղադրվում է Իրաքի քիմիական զենքը, ինչպես նաեւ նախկին

«Բագրեւանդն» էլ է ուզում օրենք մշակել

«Բագրեւանդն» էլ է ուզում օրենք մշակել 2003թ. փետրվարի 14-ին ստեղծված «Բագրեւանդ» կուսակցությունը եւս համամասնական ընտրակարգով մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Կուսակցությունը սակայն, ինչպես նշեց նախագահ Կամո Պետրոսյանը, առայժմ ձեռնպահ է մնում գնահատականներ տալ թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը՝ համարելով, որ այն կարող է վտանգել ԱԺ մտնելու իրենց «ձգտումները»: «Մենք բազմիցս այդ հարցով մեր մեջ խորհրդակցել ենք: Այսօր

«ՀԿԿ-Ն ԴՈՒՐՍ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻՑ»

«ՀԿԿ-Ն ԴՈՒՐՍ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻՑ» Թեեւ Կոմկուսն այնքա՜ն չէր ընդունում նախագահի ընտրության 1-ին փուլի արդյունքները, որ բոյկոտեց 2-րդ փուլը, այնուամենայնիվ՝ ՀԿԿ շարքերում մնացած պատգամավորներից միայն Խորեն Սարգսյանն ու Նորիկ Պետրոսյանը չէին մասնակցել Ռոբերտ Քոչարյանի երդման արարողությանը: Սա խորհրդանշական է: Այժմ Հայկոմկուսի Կենտկոմի 1-ին քարտուղարը եւ ՀԿԿ խմբակցության ղեկավարն անընդհատ հրապարակավ ակնարկում են, թե քննարկվելու է

ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ Ընդդիմությունը լավատեսություն է ցուցաբերում Իշխանությունների պայքարը հանրահավաքների դեմ դառնում է միօրինակ։ Մատենադարանի մոտ ընդդիմության հրավիրած վերջին հանրահավաքների ժամանակ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի ելույթից առաջ տարածքը կրկին հոսանքազրկվեց։ Հանրահավաքը վարող Վարդան Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք ունեն «ավտոնոմ սնուցման օջախ», եւ պատրաստ են շարունակել հանրահավաքը։ Երեկվա հանրահավաքը թերեւս որպես նախագահական ընտրությունների գնահատման հանրահավաք՝ կարելի է

Գաղտնի ծառայություն ստիպողաբար չեն հավաքագրում

Գաղտնի ծառայություն ստիպողաբար չեն հավաքագրում Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվում է լրտեսության մեղադրանքով 5 ամբաստանյալների դատաքննությունը։ Երեկվա նիստին շարունակում էր ցուցմունք տալ Էդգար Ֆիլկովը՝ Ջոնիկ ծածկանունով։ Նախ նա ընդունեց, թե հստակ գիտակցել է, որ գործ ունի ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ ստորագրել է իր անվամբ ստացական ու ստացել 300 դոլարի չափով գումար։

ՀՀ ֆուտբոլային առաջնությունը մեկնարկեց

ՀՀ ֆուտբոլային առաջնությունը մեկնարկեց Առաջին տուրն առանձնացավ հեռացումների եւ զգուշացումների առատությամբ Վերջապես հայ ֆուտբոլասերների համար սկսվեցին հետաքրքիր ժամանակները։ Աշխարհի թիվ մեկ մարզաձեւը նորից դրամատիկ պահեր է պարգեւելու իր երկրպագուներին՝ ի դեմս Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության, որը ապրիլի 12-ին մեկնարկեց «Շիրակ»-«Փյունիկ» եւ «Միկա»-«Բանանց» հանդիպումներով։ Կենտրոնականն, անշուշտ, Գյումրիում կայացած խաղն էր, որում մրցեցին չեմպիոնն ու փոխչեմպիոնը։ Երեւանցիների

ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ

ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ Պուշկինի 49 շենքի շրջակայքում հավանաբար թուղթուգիր կա թաղված։ Հակառակ դեպքում, ինչպես պնդում է նույն շենքի բնակիչ Տիգրան Սիրավյանը, պատկան մարմինները (սկսած թաղային լիազորից, վերջացրած քաղաքապետարանով) կկարողանային կասեցնել շենքի բակում իրականացվող ապօրինի շինարարությունը։ Մինչդեռ շինարարության վայր այցելելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները ամեն անգամ դժգոհ հարեւաններին խորհուրդ են տալիս հետեւել իրենց օրինակին, այն է՝

Նախ կառուցում են, հետո՝ օպտիմալացնում

Նախ կառուցում են, հետո՝ օպտիմալացնում Լոռու մարզում արդեն սկսվել են դպրոցների միավորման նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես, թիվ 3 նորակառույցի աշակերտական ու ուսուցչական կոլեկտիվը կմիավորվի թիվ 4 նորակառույցի կոլեկտիվի հետ։ Այդ շենքերից ո՞րը կազատագրվի եւ հետագայում ինչի՞ կծառայի կամ տնօրեններից ո՞վ կմնա՝ դեռ պարզ չէ։ Հետաքրքիր է, եթե այդքան շատ անհրաժեշտություն կար այդ դպրոցները միավորելու, այդ դեպքում

ԴԱՏԱՐԱՆԸ ՎՏԱՐՈՒՄ Է ԱՂԵՏՅԱԼՆԵՐԻՆ

ԴԱՏԱՐԱՆԸ ՎՏԱՐՈՒՄ Է ԱՂԵՏՅԱԼՆԵՐԻՆ Բարոյազուրկ իրավունք չի լինում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան հրավիրվեցին Կոմիտաս 49 «շենքի» 16 բնակարանի բնակիչները՝ Մարգարիտա, Լիլիթ, Գրիգոր եւ Հարութ Հակոբյանները։ Հայցվորը «Կանազ» բաց բաժնետիրական ընկերությունն էր, որը պահանջում էր Հակոբյանների կողմից «ապօրինաբար» զբաղեցրած տարածքից նրանց վտարել։ Հայցադիմումում խիստ ուշագրավ մի նախադասություն էլ կար. «Բազմիցս պատասխանողները զգուշացվել են

Հարկերը զիջելու հույսով

Հարկերը զիջելու հույսով Արարատի մարզի մի շարք գյուղերում՝ Մխչյան, Ազատավան, Մրգավան եւ այլն, գյուղացիները մեծամասամբ ջերմոցներում են բանջարեղեն աճեցնում, ուստի այս բնակիչների համար անձրեւն ու ցուրտը այնքան էլ էական չեն։ Ինչը չի կարելի ասել տարածաշրջանի մյուս գյուղերի՝ Այգավան, Նոյակերտ, Եղեգնավան, Լուսառատ, եւ այլնի մասին։ Այստեղ ցուրտը արել է իր գործը։ Ցրտահարվել են պտղատու այգիները՝ հատկապես

ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ՉԵ՞Ն ԴԱՌՆԱ

ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ՉԵ՞Ն ԴԱՌՆԱ Երեկ տեղի ունեցավ առաջին մրցույթը՝ Հարկային պետական ծառայությունում տեղ զբաղեցնելու համար Այսուհետ ակնկալվում է, որ ի թիվս մասնագիտական հարցերի, այդ ծառայության աշխատակիցները պետք է նաեւ մեր երկրի կառավարման համակարգից տեղյակ լինեն։ Ասենք, եթե ոչ իբրեւ քաղաքացի, ապա հարկային ծառայությունում աշխատելու հավակնորդը պետք է իմանա, թե ո՞վ կարող է ընտրվել ՀՀ նախագահ, մեր

ՍԴ. պերճա՞նք, թե՞ թշվառություն

ՍԴ. պերճա՞նք, թե՞ թշվառություն Սպասվում է, որ այսօր ՍԴ-ն պետք է հրապարակի իր եզրակացությունը ՀՀ նախագահի ընտրությունը անվավեր ճանաչելու մասին Ստեփան Դեմիրճյանի դիմումի վերաբերյալ: Ինչպիսին կարող է լինել այն եւ ինչ ազդեցություն կունենա երկրի ապագայի, մեր պետականության վրա: Այն, որ դատավճիռը կարող է բեկումնային լինել, երեւում է դատավարության ընթացքին հետեւող լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, միջազգային կառույցների

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Եվ ուզում են, որ Հայաստանը մնա ԵԽ անդամ Եթե «Քրեական օրենսգիրքն» ուրբաթ օրն ընդունվեր ԱԺ-ի կողմից, ապա ոչ միայն մահապատիժը կվերանար, այլեւ Երեւանի քրեակատարողական հիմնարկում գտնվող 66 կալանավորներից 20-ը ազատ կարձակվեին, մյուսների պատժաչափերը կկրճատվեին։ Դժվար է ասել՝ այս հանգամանքն էր ավելի շատ դեր խաղացել, թե քաղաքական լարված իրավիճակում որոշ ուժեր

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՀՀ Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի կապակցությամբ ՀՀ Գլխավոր դատախազությունն առավել զգուշավոր է եւ գաղտնապահ մի շարք թերթերի (նաեւ «Առավոտի») հետ շփումներում։ «Նախաքննության գաղտնիքի» նկատմամբ նման բծախնդրություն կարծես թե չի դրսեւորվում, երբ խոսք է գնում այն լրատվամիջոցների մասին, որոնց դատախազությունը, հավանաբար, «յուրային» է համարում։ Հիշեցնենք, որ Ջանիկ, Ջոն, Հովհաննես

Հաղթանակի սպասում

Հաղթանակի սպասում Իմաստ ունի՞, որ ընդդիմությունը համամասնական ընտրակարգով մասնակցի առաջիկա ԱԺ ընտրություններին, եթե, առավել եւս, ՍԴ-ն անցած ընտրություններն անվավեր չճանաչի: «Միայն ՍԴ եզրակացությունից հետո այդ հարցի պատասխանը հստակ կտրվի: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մինչ այդ պետք էր օրենքով սահմանված կարգով համամասնական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել, գրանցվել, որովհետեւ հետո ընդդիմությունն իրավունք չէր ունենա այդ

ԳԻԶԻՐՅԱՆԸ ԳՈՐԾ Է ՍԱՐՔՈՒՄ

ԳԻԶԻՐՅԱՆԸ ԳՈՐԾ Է ՍԱՐՔՈՒՄ Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունը կատարելապես է տիրապետում իշխանության քաղաքական հակառակորդների դեմ գործ սարքելու «արվեստին»: Այժմ էլ հերթը հասավ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանին: Նուբարաշենյան «բոեւիկ» Քաղաքապետարանի, դատարանների որոշումներում եւ պետռեգիստրում՝ Խաչիկ Դաշտենցի փողոցի վերջնամասում գտնվող այս տարածքն անվանվում է ավտոկանգառ, թեեւ առավել հայտնի է դրա «ժողովրդական» անվանումը՝ Նուբարաշենի ավտոշուկա: Կանգառի համար

ՆԱՊՈԼԵՈՆԸ՝ ԽԱՂԱՂԱՐԱ՞Ր

ՆԱՊՈԼԵՈՆԸ՝ ԽԱՂԱՂԱՐԱ՞Ր «Կենտրոն» հեռուստատեսությամբ «Ազգային միաբանության» գաղափարախոս Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իրենք Ռոբերտ Քոչարյանի երդման արարողությանը չեն լինելու ո՛չ «ծափ տվողների», ո՛չ էլ «գոռացողների» շարքերում, քանի որ զբաղված են «գործով»: Այնուամենայնիվ այդ հայտարարությունից հետո «Ազգային միաբանության» անդամ Նապոլեոն Ազիզյանը նախընտրեց «ծափ տվողների» շարքերն ու մասնակցեց Ռոբերտ Քոչարյանի, ինչպես իշխանամետների շրջանակներում են սիրում ասել, «գուրգուրացիային»:

Հայաստան-Ռումինիա ընկերական հանդիպումը չի՞ կայանա

Հայաստան-Ռումինիա ընկերական հանդիպումը չի՞ կայանա Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Իսպանիա-Հայաստան հանդիպումից հետո տեղական մամուլը հայ ֆուտբոլասերներին տեղեկացրեց, թե նախատեսվում է ապրիլի 30-ին Երեւանում ընկերական ֆուտբոլային հանդիպում անցկացնել Հայաստանի եւ Ռումինիայի ազգային հավաքականների միջեւ։ Նշվել էր նաեւ, որ ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում 24-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռումինիայում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ մեծացել է հատկապես իրենց հայրենակից Միխայ Ստոյկիցայի՝

ՈՒԺԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

ՈՒԺԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ «Այս պատերազմը պետք է կանխի պատերազմը Մերձավոր Արեւելքում: Մենք միայն հաղթանակ ենք սպասում: Հաղթանակ, որը ոչ միայն Ամերիկայի, այլեւ մնացած բոլոր երկրների ցանկությունն է»,- նման խոսքերով 2003 թվականի մարտին Ջ. Բուշը հայտարարեց իրաքյան պատերազմը սկսելու մասին: Սակայն դրանից հետո տեղի ունեցածը վկայում է, որ «այս պատերազմը» ոչ միայն չի կանխի մերձավորարեւելյան

Մարտ՝ Բաղդադի համար

Մարտ՝ Բաղդադի համար Սպասվում էր, որ պայքարը Իրաքի մայրաքաղաքի համար կլինի երկարատեւ ու արյունալի։ Սակայն այս չորեքշաբթի կոալիցիոն զորքերի հրամանատարությունը հայտարարեց, որ Բաղդադն արդեն գտնվում է իրենց վերահսկողության տակ։ Նախեւառաջ, ամերիկացիները, ինչպես միշտ, շտապում են հայտարարություններ անել։ Արդեն հինգշաբթի, ճշտված տվյալներով, կատաղի մարտերը շարունակվում էին քաղաքի հարավային մասում։ Եվ Ռուսական հեռուստատեսության թղթակից Անդրեյ Մեդվեդեւի վկայությամբ,

ONE, TWO, THREE, FOUR, WE ARE PLAYING IN THE WAR

ONE, TWO, THREE, FOUR, WE ARE PLAYING IN THE WAR Երբ մարտի 17-ին սկսվեց անգլո-ամերիկյան կոալիցիայի կողմից Իրաքի տարածքի ռմբակոծումը, ով ինչ գիտեր պատմեց պատերազմական արհավիրքների մասին: Ոմանք հիշեցին պատմության դասաժամերին փոքրիշատե սովորածը, մյուսները՝ սեւ-սպիտակ կինոն, ոմանց գթասրտությունը մթագնեց իրատեսությունը. «Թեկուզ մի զոհը չունի արդարացում», մյուսները քիչ էր մնում Իրաքի ժողովրդից միջնադարյան էպոսների դիմադրություն պահանջեին:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930