Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՀԱՋՈՂԱԿՆ ԱՌԱՅԺՄ ԳԱԼՈՅԱՆՆ Է

Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն Մայա Չիբուրդանիձեի գավաթի խաղարկությունը: Հայաստանի երեք ներկայացուցիչներից առայժմ ամենից հաջող հանդես է գալիս գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Նա հինգ հնարավորից վաստակել է 3,5 միավոր: Մեր մյուս գրոսմայստերը՝ Լիլիթ Մկրտչյանը, իր անվան դիմաց գրանցել է 3,0 միավոր, իսկ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանն ունի 2,5 միավոր: Մրցաշարի առաջատարը Սլովենիան ներկայացնող Աննա

ՊԻՏԻ ԱՇԽԱՏԵՆ ՊԱՐՏՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական երկու հանդիպումները Հայաստանի ազգային հավաքականն անցկացնելու է մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի թիմը սեպտեմբերի 5-ին կհյուրընկալի Բոսնիայի ընտրանումն, իսկ չորս օր անց՝ սեպտեմբերի 9-ին, ուժերը կչափի Բելգիայի ընտրանու հետ: Հիշեցնենք, որ մեր հավաքականն անցած տարվա հոկտեմբերի

Հունիսի 12

ԽՈՅ (21.03-20.04)- Դժվար օր է: Տանը եւ աշխատանքում անցանկալի խնդիրներ կունենաք, իսկ դրանց լուծման համար հարկավոր է սթափ լինել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Թանկարժեք իրեր գնելիս մի գայթակղվեք ու ձեր փողերը քամուն մի տվեք: Մտածեք ճգնաժամի մասին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Կազմակերպչական հարցերում հաջողություններ կունենաք: Հարմար օր է ձեր հնարավորությունները ցույց տալու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր դուք կլինեք բոլորի

ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ԲԱՑՈՒՄ ԾՐԱՐԸ

Հոգեբանական թեստ Որքան էլ տարօրինակ թվա, բայց պարզվում է՝ ծրարը բացելու ձեւը եւս շատ բան կարող է ասել մարդու, նրա բնավորության եւ այլ հատկանիշների մասին։ Եվ այսպես՝ ուշադիր դիտեք ձեզ ներկայացված 4 նկարները եւ փորձեք կողմնորոշվել, թե ո՞ր ձեւով եք դուք ավելի հաճախ բացում ծրարները: . Եթե ծրարը բացում եք այնպես, ինչպես պատկերված է նկար

Պահպանակների կտրոններ՝ երեխաներին

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, բրիտանացի 13-20 տարեկան երեխաներին եւ երիտասարդներին այլեւս կտրոններ են բաժանվելու, որոնցով նրանք անվճար պահպանակներ կարող են ձեռք բերել դեղատներից, հիվանդանոցներից, երիտասարդական եւ սպորտային կենտրոններից: Դպրոցականներն այդ կտրոնները կստանան սեռական դաստիարակության դասերին, որոնք կանցկացվեն բուժաշխատողների կողմից: Իշխանությունները չեն բացառում, որ կտրոն կտրվի նաեւ 13-ից ցածր տարիքի երեխաներին, եթե նրանք սեռապես հասուն են: Այս

Մաքսիմի արկածները Ցյուրիխում

Ռուսական շոու- բիզնեսի ամենաթարմ դեմքերից մեկը՝ երգչուհի Մաքսիմը վերջերս խանգարել է ցյուրիխցիների անդորրը, երբ իր հեթական՝ «Չեմ տա» տեսահոլովակն էր նկարում Շվեյցարիայում: Քլիպմեյքերն է Բախոդիր Յուլդաշեւը: Ըստ սցենարի, Մաքսիմը պիտի ուշագրավ գիրք ընթերցի, այնուհետեւ նրա աչքին վառվռուն կերպարներ երեւան: Մաքսիմի շարժունակությունը եւ վազվզոցը՝ Ցյուրիխի խաղաղ փողոցներում, զարմացրել է տեղի մեծահասակ բնակիչներին, սակայն ոգեւորել դպրոցականներին: Վերջիններս

Նոր ֆիլմ՝ «Արեւի տաճարը»

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ 2008 թ. «Հայկ» կինոստուդիայում մշակույթի նախարարության պատվերով նկարահանած «Արեւի տաճար» կինոնկարի պրեմիերան: Ֆիլմի բյուջեն կազմել է 2 մլն դրամ: Երբ կինոնկարի մտահղացման հեղինակ Արմինե Դեմիրճյանն առաջարկել է նկարահանող խմբին Գառնիի տաճարի մասին ֆիլմ նկարել, գաղափարը սկզբում բոլորի համար արտառոց է թվացել, որովհետեւ 20-ից ավելի ֆիլմ արդեն կա այդ տաճարի մասին:

ՀԱՅԵՐ՝ ՆԻՀԱՐԵԼԸ ԿՅԱՆՔԻ ՆՊԱՏԱԿ ՄԻ ԴԱՐՁՐԵՔ

Յուրաքանչյուր սպորտաձեւ առողջ ապրելակերպի միջոց է «Նիհարելու խնդիրը հայուհիների համար ցավոտ հարց է ու տանջում է նրանց՝ անկախ տարիքից»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Orange Fitness» ակումբի շեյփինգի մասնագետ, ավագ մարզիչ Քրիստինե Միկոյանը: Վերջին մի քանի տարիների ընթացքում պարի, լողի, մասնավորապես՝ շեյփինգի հաճախողների թիվը կտրուկ աճել է: Aerobic, low aerobic, step, tai-bo, yoga, cycle, body

Մերոնք՝ ռինգում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները, որոնք բնակվում, մարզվում եւ հանդես են գալիս տարբեր երկրների դրոշների ներքո, մոտ ապագայում կարեւորագույն մենամարտեր ունեն անցկացնելու: Նրանցից ոմանք պետք է պաշտպանեն իրենց չեմպիոնական գոտիները, մյուսները պայքարելու են գոտիներ նվաճելու համար: Հունիսի 27-ին միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում իր գոտու հերթական կամավոր պաշտպանությունն է անցկացնելու: Այդ օրը

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼՈՒ ՀԵՐԹՆ ԸՄԲԻՇՆԵՐԻՆՆ ԷՐ

Տարբեր մարզաձեւերի Եվրոպայի առաջնություններում աչքի ընկած հայաստանցի մարզիկները հերթով խրախուսական պարգեւներ են ստանում Գագիկ Ծառուկյանից: Երկու օր առաջ ՀԱՕԿ-ի նախագահը պարգեւատրեց ծանրորդներին: Երեկ հերթը ըմբիշներինն էր: Դրամական խոշոր պարգեւներ ստացան հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ազատ ըմբշամարտի ու թեկվանդոյի բրոնզե (երիտասարդների մեջ) մեդալ նվաճած մյուս մարզիկները, հավաքականների գլխավոր, երկրորդ եւ անձնական մարզիչները, հավաքականների

«Հմայիլներ». գաղտնազերծման փորձ

Հարցազրույց բանաստեղծուհի Կարինե Աշուղյանի հետ – Քո «Հմայիլներում» Մ. Ցվետաեւայի հատկանշած Անմահությունից Տարագրվածի թախծությամբ ես նայում մահկանացության կնիքով կնքվածների՝ երկրայինների այս տանը, որովհետեւ՝ «Մեկն իմ անունով գնում է, գալիս… Մի բոլորովին ուրիշ, ուրիշ օր Հենց ես եմ գալու, Ես գալու եմ դեռ» («Ուրիշ ես»): Միայն բանաստեղծները գիտեն՝ նյութեղենն ինչքան օտար է իրենց, անհարիր այն եթերայինին,

ՄԵՆԵՋՄԵՆՏԻ ԴՊՐՈՑ՝ ԴԱՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ

Բարձրակարգ արվեստի քարոզման բանալին՝ ըստ կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի հետ «Առավոտի» հանդիպման նպատակն էր զրուցել այն խնդիրների մասին, որոնք վերաբերում են մերօրյա մշակութային կյանքին՝ փառատոներ, անվանի երաժիշտների հյուրախաղեր, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններ: – Վերջին տարիներին մեզանում դասական երաժշտության ոլորտում տեղի ունեցող բազմապիսի միջոցառումները դրվատելի են,

ՎԻԿՏՈՐ ՉԵՌՆՈՄԻՐԴԻՆՆ ԱՅԼԵՎՍ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՉԷ

Ինչպես տեղեկացնում է newsru.com կայքը, երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Վիկտոր Չեռնոմիրդինն ազատվել է Ուկրաինայում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Այդ հրամանագրին անմիջապես հետեւել է երկրորդը, որով Չեռնոմիրդինին ՌԴ նախագահը նշանակել է ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ: Հիշեցնենք, որ պարոն Չեռնոմիրդինը Ռուսաստանի շահն էր ներկայացնում

ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃ

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հունիսի 11-ին օրենք է ընդունել, որը հաստատում է Ճապոնիայի ինքնիշխանությունը Հարավ-Կուրիլյան մի քանի կղզիների վրա, որոնք ներկայումս պատկանում են Ռուսաստանի Դաշնությանը: Պատգամավորները միաձայն քվեարկել են Իտուրուպ, Շիկոտան, Կունաշիր կղզիները եւ Հաբոմայի կղզիախումբը «Ճապոնիայի անքակտելի մասը» հռչակելու մասին օրենքի օգտին: Նոր օրենքը պետք է լրացնի գոյություն ունեցող օրենսդրական ակտերը Կուրիլների մասին ու

1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՆԵՐՔՆԱԿ

Թել-Ավիվի մի բնակչուհի դեն է գցել հին ներքնակը, որում մայրը պահում էր իր խնայողությունները: Պարզվել է, որ այդ ներքնակում պահվում էր մոտ 1 մլն դոլարին համարժեք գումար: Անատ անունով կինը պատրաստվում էր հաճելի անակնկալ մատուցել մորը եւ նրա համար գնել էր նոր ներքնակ, իսկ հինը տարել էր փողոց՝ հետագայում աղբանոց տեղափոխելու նպատակով: Բայց երբ Անատը

Հովանավորները Պենտագոնի պաշտոնյաների վրա ծախսել են $26 մլն

Center for Public Integrity (CPI) ամերիկյան լրագրողական կազմակերպությունը հետաքննել է 1998-2007-ը Պենտագոնի աշխատակիցների գործուղումների ծախսերը եւ պարզել է, որ արտասահմանյան ընկերություններն ու անհատները 10 տարվա ընթացքում հովանավորել են ԱՄՆ պաշտպանության նախարարության 22 հազար գործուղում՝ 26 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: Լրագրողական կազմակերպության զեկույցում նշվում է, որ շրջագայությունների առավելագույն քանակը՝ մոտ 10 մլն դոլար, ֆինանսավորել են բժշկական

Հաղորդավարը վիրավորել է Ալյասկայի նահանգապետին

Ամերիկացի հեռուստահաղորդավար Դեւիդ Լետերմանն իր երեկոյան շոուի ժամանակ անհարգալից է արտահայտվել Ալյասկայի նահանգապետ Սառա Փեյլինի եւ նրա դուստրերից մեկի հասցեին: Ինքը՝ Փեյլինը, Լետերմանի մեկնաբանություններն անվանել է սեռական այլասերվածության հետեւանք: Իր ելույթում Լետերմանը մեկնաբանել է Փեյլինի այցը Նյու Յորք, որի ընթացքում փոխնախագահի նախկին հանրապետական թեկնածուն մասնավորապես ներկա է գտնվել «Յանկիզ» թիմի բեյսբոլի խաղին: Հեռուստահաղորդավարը համեմատել է

Թուրք բիզնեսմենը փորձում էր փախչել Ադրբեջանից

Թուրք բիզնեսմեն Հուսեյն Արաբուլը, որը պայմանականորեն ազատազրկված էր Ադրբեջանում, փորձում էր փախչել այդ երկրից: Հունիսի 2-ին նա ձերբակալվել է ադրբեջանա-վրացական սահմանին, եւ այժմ հայտնի են գործի մանրամասները: Նախաքննության տվյալներով՝ Արաբուլը երկար էր նախապատրաստվում սահմանն անօրինական ձեւով հատելուն: Սկզբից նա ձեռք էր բերել կեղծ վարորդական իրավունքներ՝ ծրագրելով բեռնատար մեքենայով մեկնել Ղազախստան: Այնուհետեւ գործարարը որոշել էր փախչել

Անկեղծ նամակ՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին

Նամակս գրելու շարժառիթը եղավ այն, որ մի խորհրդակցության ժամանակ, այսպես կոչված, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ակնարկեց, թե ես «նախագահին գրողներից» եմ: Մասնակիցներից որեւէ մեկը չասաց՝ նախագահը մեր երկրի նախագահն է եւ ոչ թե ուրիշ երկրի: Այդ պահին շանթահարված փորձեցի լուռ «մարսել» մի միտք՝ մի՞թե քո երկրի նախագահին ճշմարտություն ասելը անբարոյականություն է: Այս գաղափարը ինձ շատ է

ԾԱՄՈՆ ՃՏՃՏԱՑՆԵԼՈՎ ԵԿԵԼ ԷԻՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ

ԳԹԿ-ի բակում երեկ գրանցվեց նույնիսկ ուշաթափության դեպք Հուզված եւ մարտական տրամադրված ծնողներ, անարդարությունից դժգոհող դիմորդներ, որոնք հաճախ գալիս էին ոչ միայն ծնողների, այլեւ՝ մորաքույր-հորաքույրների, «ախպեր-տղերքի» ուղեկցությամբ, ԳԹԿ-ի աշխատակիցներ, որոնք հարցախեղդ եղած հերթապահում էին թեստավորման կենտրոնի մուտքի առաջ՝ սպասելով հերթական այցելուներին. երեկ «Առավոտը» այցելելով Գնահատման եւ թեստավորման կենտրոն՝ ականատես եղավ այսպիսի իրավիճակի: Թերեւս ստեղծված կացության գլխավոր

Կոչումը մերժում է պահանջողությունը

Ի պատասխան «Առավոտում» տպագրված (30.05.2009) «Ինչպես խանգարել ռեժիսորին» վերնագրով Սուրեն Շահվերդյանի հարցազրույցի: Կանխատեսելով հետագայում հնարավոր խոսակցությունները՝ ինքս եմ Գ. Սունդուկյանի անվ. թատրոնի գեղխորհրդի հերթական նիստերից մեկում պնդել Սուրեն Շահվերդյանի բեմադրական ծրագրերն ընդունելու անհրաժեշտությունը, որոնք, սակայն, հետաձգվել են՝ այլ երիտասարդների հնարավորություն ընձեռելու հիմնավորումով։ «Փող չեք տա՝ կգնամ երկրից»,- մոտավորապես այսպես էր խոսում սերնդակիցս մշակույթի նախարարի հետ։

ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ

«Հանուն արդարության շարժում» Բնության մեջ կառավարման ու գոյության լավագույն ձեւը շրջանն ու փակ շղթան են: Դրա վկայությունն է գալակտիկաների, աստղային համակարգերի, ատոմների եւ այլ շրջանային շարժման մեջ գոյությունը: Այսօր լավագույն արդյունքների են հասնում այն երկրները, որտեղ երկրի կառավարումն իրականացվում է փակ շղթայի տեսքով: Մեր երկրի կառավարումն իրականացվում է վերեւից ներքեւ ուղղվածությամբ: Քանի որ այս համակարգում

Հրաժարվում են ԲԳՎ-ներից

Վանաձորի Տիգրան Մեծի 73 շենքի, ժողովրդին ավելի հայտնի՝ ֆոտոէտյուդի շենքի 12 ընտանիք հրաժարվում է բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ) ստանալ: Սկսած 2001 թվականից, Վանաձորում 594 ընտանիք ստացել է ԲԳՎ, իսկ նշված շենքի 73 ընտանիքից ԲԳՎ է ստացել 55-ը, մի քանի ընտանիք Հայաստանում չէ, մնացած 12-ն էլ հրաժարվում է: Նրանք 20 տարի ապրել են շենքի տեղում տեղադրված

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ՈՒ ԶԶՎԱԾ

Ինչպե՞ս են հայերն ապրում օտար ափերում… «Էն վերնիսաժը կա՞»,- Վիեննայի հայկական համայնքին պատկանող եկեղեցու բակում այսպես բացականչեց 47-ամյա Ռաֆիկը, ով աշխատանք գտնելու նպատակով տարիներ առաջ գաղթել է Հայաստանից: ԱՄՆ գնալու համար Ռաֆիկի ճանապարհը երկար է եղել. սկզբում գնացել է Իրան, որտեղից պետք է մեկներ Միացյալ Նահանգներ, սակայն սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո ստիպված է եղել գալ Վիեննա:

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՏՈՒՄ Է

Պահպանողական կուսակցությունը տարածել էր մամուլի հաղորդագրություն, թե մայիսի 27-ին դատախազությունը քրեական գործ է հարուցել Կարեն Հեքիմյանի նկատմամբ՝ ԴԱՀԿ աշխատակցին զրպարտելու մեղադրանքով: Նաեւ եզրակացրել, թե «դատախազությունն ակտիվ գործունեություն է ծավալում» քաղաքացիների դեմ՝ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ: Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտին» տեղեկացրեց. «Կ. Հեքիմյանի կողմից դատական հարկադիր կատարողներ Ա. Մկրտչյանին եւ Է.

ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՎԵՐԵԼԱԿԸ «ԿԱՆԳՆԵԼ Է»

Երեկ «Առավոտին» են դիմել մայրաքաղաքի Իսակովի պողոտայի 4/2 շենքի 2-րդ մուտքի բնակիչները (ստորագրություններն առկա են): Նրանք տեղեկացնում են, որ մայիսի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի 152-Ա հրամանով հոսանքազրկվել է Իսակովի պողոտայի 4/2 շենքի 2-րդ մուտքի վերելակը: Պատճառաբանություններից մեկն այն է, որ բնակիչներից մեկը դիմել էր վերելակի անսարքության, վտանգավորության հետ կապված հարցով: Բնակիչները հայտնում

ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԾԱՐԱՎ ԵՆ

Երեկ «Առավոտին» են դիմել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորները: Նրանք հայտնեցին, որ արդեն մի քանի օր է, ինչ իրենց խցերում ջուր չկա: Դա այն դեպքում, երբ խցերում ասեղ գցելու տեղ չկա եւ կալանավորների թիվը յուրաքանչյուր խցում հասել է 12-18-ի: Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն «Առավոտի» ահազանգի կապակցությամբ տեղեկացրեց, որ խնդիրը համայնքային է:

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿՈՒ ՕՐ ԱՌԱՋ ԳՐԵԼ ԷՐ…

«Մարզպետարանի մոտ դիակ կա» ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում հունիսի 8-ին տեղադրվեց այս հաղորդագրությունը. «Հունիսի 6-ին, ժամը 19.20-ին, «1-02» հեռախոսահամարով անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզպետարանի մոտ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1962թ. ծնված Գորգի Բիձյանի դիակը՝ ճակատին հրազենային վնասվածքի հետքով: Կատարվում է նախաքննություն»: Հաղորդագրությունն ուշագրավ էր երկու պատճառով. սպանվածը երկու օր

Երկու տարի ջուր չունեն

Արդեն 20 տարի դպրոցի ննջասենյակներում բնակվող աղետյալներն ապրում են անմարդկային պայմաններում: «Էս պառավ հալիս օրական 100 լիտր ջուր եմ կրում: Արդեն 2 տարի ջուր չունենք: Երկրաշարժից տուժածներ ենք: 5 ընտանիք ենք, ամեն մեկինս մեկ սենյակ է, ինչ անում ենք՝ այդքան տարածքում ենք անում՝ լողանալ, աման լվանալ, մաքրություն անել: Մեր կրած ջուրը հազիվ ենք հերիքացնում: Միայն

«ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ ՈՉ ԹԵ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ, ԱՅԼ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Երդման արարողության ժամանակ խոստացավ նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Երեկ Երեւանի քաղաքապետարան էին եկել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ, թաղապետեր, նախկին քաղաքապետեր, մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ այլք: Նրանց հավաքվելու առիթը Երեւանի նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031