Օրվա լրահոսը

«ԱՌԱՋԻՆ» ԳԾԻ ԿԱՆԱՆՑ ԼՈՒՐՋ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ»

Անկեղծանում է ԳԽ պատգամավոր, 90-ականների հայտնի քաղաքական գործիչ Ալբերտ Բաղդասարյանը Ալբերտ Բաղդասարյանի ընտանիքը: Ֆրեյդ եւ ձնծաղիկ հավաքելու ու երբեք՝ ստրիպ ակումբ Ալբերտ Բաղդասարյանի ամենամեծ հոբին ընթերցանությունն է: Ասում է՝ օրվա 60%-ը դրանով է զբաղված, 10%-ն էլ՝ լուրեր լսելով: «Հիմնականում «Ազատություն» եմ լսում, «Կենտրոնի» լուրերը ու նաեւ «Հայլուր», որպեսզի ճիշտն ու սուտը համադրեմ, տեսնեմ՝ աշխարհում ինչ

Համեստ ավարտ Իսպանիայի Լինարես քաղաքում ավարտվեց շախմատի ավանդական գերմրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից ութը: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանն այնտեղ հանդես եկավ փոփոխակի հաջողություններով եւ 14 տուրերում վաստակելով 6,5 միավոր՝ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց իր համար համեստ՝ 7-րդ հորիզոնականը: Մրցաշարի վերջնամասում հաղթողի կոչման համար պայքարը թեժացավ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի եւ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի

ՆՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՆՈՐ ՑԻԿԼՈՒՄ

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մրցաշրջան 2009-ին նախապատրաստվել սկսել է հունվարին անցկացված ազգային առաջնությունից անմիջապես հետո: Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հավաքագրել է 24 հոգու, որոնք մարտի 4-ից Երեւանում սկսել են նախապատրաստվել եկող ամսվա 3-5-ը Վիլնյուսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: «Առավոտը» օրերս զրուցեց գլխավոր մարզչի հետ: – Հավաքականի կազմում փոփոխություններ կա՞ն: – Եթե նկատի ունեք թեկնածուներին՝ այո:

«Ակնհայտ սուտ էինք հրամցնում»

Խոստովանում է ժամանակին ֆոնոգրամայով երգած Զարուհի Բաբայանը Զարուհի Բաբայանը դեմ է ֆոնոգրամաներին: «Ֆոնոգրամայի վերացման հրամանի արդյունքում իմ նախնական հաշվարկով մոտ 10 երգիչ ցտեսություն կասի երգարվեստին»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարի փետրվարի 18-ի հրամանով այսուհետեւ արգելվում են ֆոնոգրամայով ելույթները, իսկ եթե դրանք, այնուամենայնիվ, կլինեն, ապա ազդագրերի վրա տեսանելի տեղում

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՋԱԿՑԻ ԱՆԿԱԽ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Փաստում են կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը Ա. Ազատյանն ու Ն. Մկրտչյանը Արմեն Ջիգարխանյանի հետ՝ նկարահանման տաղավարում: Փետրվարի 20-ից մարտի 1-ը Բելգրադի միջազգային կինոփառատոնի՝ «Europe out of Europe» գլխավոր ծրագրում կայացավ կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի համատեղ՝ «Անառակ որդու վերադարձը» ֆիլմի եվրոպական պրեմիերան: «Առավոտը» տեղեկացրել էր 2008 թ. հոկտեմբերին Պուսանի (Հարավային Կորեա) հիշյալ

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԻ ՎՐԱ Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Էրոսի Կիծմարիշվիլին պահանջեց քրեական գործ հարուցել Վրաստանի ՆԳՆ գեներալ Իրակլի Կոդուայի դեմ: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, նախկին դիվանագետը պնդում է, որ անցած հանգստյան օրերին Գուդաուրի հանգստավայրում հրապարակավ ծեծվել է գեներալի եւ նրա ընտանիքի անդամների կողմից: Կիծմարիշվիլին օգնություն է խնդրել Վրաստանի օմբուդսմենից, քանի որ հանրապետության ՆԳՆ-ում որեւէ ձեւով

Խոսեցին նաեւ ցեղասպանության մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շաբաթ օրը Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են նաեւ Հայոց ցեղասպանության թեման: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեկ հայտնել է Ա. Բաբաջանը: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է. «Միացյալ Նահանգների ղեկավարությունը հստակ ըմբռնում

Պատմությունը՝ պաստառում

Պաստառները նախատեսված են ոչ միայն աշակերտների, այլեւ բոլոր քաղաքացիների համար «Վճռորոշ ճակատամարտեր», «Հայաստանի մայրաքաղաքներ», «Դիվանագիտական ձեռքբերումներ», «Միջնադարյան համալսարաններ», «Նահապետ-թագավորներ». սրանք այն պաստառների խորագրերն են, որոնք ստեղծել են անհատ հեղինակները, եւ ԿԳՆ-ի միջոցով ուղարկվել ՀՀ հանրակրթական դպրոցներ: Հետագայում մասնագետները նպատակ ունեն ընդլայնել թեմատիկան: Այս նախաձեռնության հեղինակներից է նաեւ պատմաբան, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Ղանդիլյանը: «Մեր

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԶԼՄ-ՆԵՐԸ ՉԵ՞Ն ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎՈՒՄ

Հայաստանում պետական մարմինների կողմից լրատվամիջոցների հավատարմագրման գործընթացը կարգավորվում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգով: Օրենքում հստակ ամրագրվում են հավատարմագրումը մերժելու սպառիչ հիմքերը, սակայն որոշ գերատեսչություններ հրաժարվում են հավատարմագրել հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցներին: Թեեւ, «Ա1+»-ի գլխավոր պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանի բնորոշմամբ, «Ա1+»-ը ոչ թե ընդդիմադիր, այլ հավասարակշռված, ազատ լրատվամիջոց

Իմ քննությամբ չեն զբաղվում

Բայց ժամկետները երկարացնում են Ուզում եմ անդրադառնալ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողուհուն տված հարցազրույցում իմ ասածներին, որոնք առայսօր ոչ մի թերթում չեն լուսաբանվել: Իմ երեք պնդումների աղբյուրը եվրոպաբնակ «իմ բարեկամն» է, իսկ չորրորդը, որ ամենակարեւորն է՝ հենց իմ ասածն է: Ես հայտնել եմ՝ ա/ Ս. Սարգսյանի դեմ հավանական մահափորձի, բ/ տնտեսական մեքենայությունների եւ բանկային գաղտնի հաշիվների,

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԿԱՊԱՆՈՒՄ

Հայ-ադրբեջանական հակամարտության ակունքներում «Մենք փախել ենք Կապանից». 1988-ի փետրվարի 26-ին Սումգայիթի հրապարակում հավաքվածներին ասել է երկարուկ երեսով, բարակ բեղերով ադրբեջանցին, ով եղել է նաեւ հանրահավաքի ղեկավարը: Նա պատմել է, թե Կապանից է փախել, այնտեղ հայերը իբր սպանել են իր եւ կնոջ հարազատներին: Հաջորդ օրը պատմություններին ավելացել են նորերը. հայերն իբր ներխուժել են հանրակացարան, բռնաբարել ադրբեջանցի

Թարմ կաթ՝ դպրոցականներին Ստեփանակերտի թիվ 12 դպրոցի 161 աշակերտներ ամեն օր երկար դասամիջոցին համտեսում են ղարաբաղյան ծաղկի բուրմունքով զուլալ կաթ: Այս բարեգործական ակցիան նախաձեռնել է «Առաջնեկ» ՓԲԸ հիմնադիր Սերգեյ Ենգիբարյանը, շարունակում են նրա զավակները: Հենց ընկերությունն է ամեն առավոտ իր մեքենայով դպրոց հասցնում իր արտադրած թարմ կաթը: «Առաջնեկի» լաբորատորիայի աշխատակից Ի. Պետրոսյանն ասում է, որ

ԲՈԼՈՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ

Ալավերդի համայնքի 2009 թվականի բյուջեից 31,7 միլիոն դրամ է հատկացվել աղբահանությանը: Թե ինչպես են ծախսվում այդ գումարները՝ ալավերդցիներին հայտնի չէ: Բայց հայտնի է եւ տեսանելի, որ քաղաքի թաղամասերի մաքրության վիճակը հիշեցնում է այն փնթի կնոջը, որը մշտապես մաքրում է տան կենտրոնը, երբեք չհիշելով անկյունների մասին: Ալավերդիում մշտապես եւ ցուցադրաբար մաքրվում են Սարահարթ, Սայաթ- Նովա թաղամասերի

ԴԱՏԱԽԱԶԻ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՐՀԸ ՀՀ նկարիչների միությունում շաբաթ օրը բացվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գեղանկարների ու լուսանկարների ցուցահանդեսը: Նրանք, ովքեր գիտեին Թերլեմեզյանն ավարտած դատախազի նկարների մասին, մեկ անգամ եւս հիացան բնապատկերների վարպետ կատարմամբ: Շատերի համար Ա. Հովսեփյանի զուգահեռ աշխարհն անակնկալ էր: Ցուցահանդեսին ներկա գտնվեցին ՀՀ առաջին տիկինը, ՀՀ ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը, ԱԺ պատգամավորներ, դատական

ՓԱԿՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Որտե՞ղ էր խիղճդ, քննի՛չ Անցյալ տարվա ապրիլի 16-ին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվեց 75-ամյա Արաքսյա Միրզոյանը: Տարեց կնոջը, ըստ նախնական տվյալների, 2 անծանոթ տղամարդ տաքսիով տարել էին «Երեւան» բժշկական կենտրոն, ապա՝ «Էրեբունի» հիվանդանոց: Նրանք ասել էին, թե Ա. Միրզոյանն անգիտակից ընկած էր Չարբախի ՊՆ զորահավաքակայանի մոտ: Ա. Միրզոյանը մայիսի 1-ին, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ

Տուգանելու հիմքեր կային

ԴԱՀԿ-ն արձագանքում է «Առավոտի» հրապարակմանը «Առավոտ» օրաթերթի 05.03.09թ. «Կաշառք եմ տվել» հրապարակման մեջ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հասցեին քաղաքացի Կարեն Հեքիմյանը հնչեցրել է մեղադրանքներ առ այն, որ անձամբ իրենից ԴԱՀԿԾ աշխատակիցները կաշառք են վերցրել 46500 եւ 16500 դրամի չափով։ Ընդ որում, հոդվածի հերոսը նշում է, որ ինքը տեղյակ չի եղել, թե ինչու

ԱՈՒՏԻԿՆԵՐԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ

Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաներին պահում են հոգեկան հիվանդների հետ Աուտիզմը ծանր հիվանդություն է, եւ դրանով հիվանդ երեխաները համապատասխան ուշադրության են արժանանում, թերեւս, միայն աշխարհի զարգացած երկրներում, որտեղ արդեն իսկ լայնորեն կիրառվում են աուտիզմով հիվանդ երեխաների կրթական բուժման տարբեր մեթոդներ: Իսկ ընդհանուր առմամբ, աուտիզմով հիվանդների մեծ մասն իրենց կյանքն անց է կացնում հոգեբուժարաններում, այն դեպքում, երբ

Դրամի արժեզրկումն՝ ի նպաստ հանքարդյունաբերության

«Արտահանող բոլոր ձեռնարկությունների, այդ թվում՝ նաեւ լեռնահանքային ոլորտի համար, միանշանակ ձեռնտու է ազգային արժույթի արժեզրկումը: Երբ դրամն արժեւորվում էր, արտահանող ընկերությունները, հատկապես լեռնահանքային ոլորտում, մեծապես տուժում էին, իսկ այժմ հայտնվել են շահեկան վիճակում»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ACP» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը: Պարոն Արզումանյանը չնշեց, թե կոնկրետ որքան պետք է լինի դոլարի փոխարժեքը,

Կառավարությունը գործարարներն են ղեկավարում

Ի դեմս մի շարք ձեռնարկատերերի, Հայաստանում գոյություն ունի հզոր ընդդիմադիր ուժ, որոնք կառավարությանը խանգարում են ազատ գործել եւ ճիշտ որոշումներ ընդունել: Երեկ լրագրողներին այս կարծիքը հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա ներկայացմամբ, շատ ավելի ճիշտ էր լողացող փոխարժեքին անցնելու փուլային եղանակը. «ԿԲ-ի կողմից փոխարժեքի շուկայում դրամի արժեքի պահպանման համար ծախսվել է $700 միլիոն, ինչն անթույլատրելի է:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՋԱՆՔԵՐԻ» ՇՆՈՐՀԻՎ՝ ԲԻԶՆԵՍԸ ՏԱՊԱԼՎԵԼ Է

Հայաստանի կենտրոնական բանկը տեւական ժամանակ կայուն էր պահում դոլարի փոխարժեքը, ինչի հետեւանքով շատ գործարարներ հսկայական վնասներ կրեցին: Ռ. Մխջյանի սուրճի վերամշակման արտադրամասը պարապուրդի է մատնվել: Հայաստանում դոլարի արժեւորումից հետո տեղական արտադրողներն ու տնտեսվարողները հայտարարեցին, որ իրենց բիզնեսի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում: Նրանց հավաստմամբ, ոչ միայն կավելանան տեղական արտադրության ծավալները, այլեւ կխթանվի արտահանումը: Սակայն, որոշ

Մեկ տարվա ընթացքում կուրսը կկրկնապատկվի

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կանխատեսում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Կենտրոնական բանկը միշտ նախկինում ասել է, թե «լողացող կուրսի» քաղաքականություն է տանում: Սահմանադրությամբ էլ, բոլոր տեսակի օրենքներով էլ, այլ որոշում չի կայացվել երբեք, որ քաղաքականությունը «լողացող» չէ»,- ընդգծեց Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանելով երեքշաբթի օրը Կենտրոնական

ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԴՐԱԿԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ

Սա ամենամեղմ բնորոշումն է: Ավելի ճիշտ կլիներ ասել, որ կառավարությունն ու ԿԲ-ն ուղղակի մոլորեցրին քաղաքացիներին՝ լավատեսական սցենարներ մատուցելով ճգնաժամի պայմաններում հեռանկարների վերաբերյալ: «Մեր տնտեսությունը համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի հետեւանքով հայտնվել էր այնպիսի վիճակում, որ պետք էր անցում կատարել ազգային արժույթի արժեզրկմանը, եւ անհրաժեշտ էր անցումային փուլ,- մարտի 4-ին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտնեց վարչապետ Տիգրան

ՓԼՈՒԶՎԵԼՈՒ Է ՔԱՐ ԱՌ ՔԱՐ

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հերթական անգամ արձանագրելով, որ բոլոր քաղբանտարկյալների գործերը «թխվել» են շինծու եւ ապօրինի հիմքերի, այդ թվում՝ նաեւ ահաբեկման ու զանազան ճնշումներով տարբեր մարդկանցից կորզված ցուցմունքների հիման վրա, հիշեցրել է «Յոթի» գործով որպես տուժող ընդգրկված Ռոբերտ Բաղդասարյանի հայտարարությունը: Հիշեցնենք, որ տուժող Ռ. Բաղդասարյանը, որ 2008թ. մարտի 1-ին հրազենային վնասվածք էր ստացել, իր հայտարարության

ՄԱԿԱՆՈՒՆ ՈՒՆԵՆ ԲՈԼՈ՞ՐԸ

«Եթե ձեր ծնողների հետ մի օր հանդիպեմ (նկատի ուներ լրագրողներին), բոլորդ ինչ-որ մականուն ունեք, երբ մարդը փոքր է լինում, հազար ու մի բան են ասում, մեկն էլ կպած մնում է, բացասական մականունով մարդ մեզ չի շրջապատում, Աղբյուր Սերոբն էլ մականուն ունի»,- երեկ «Հայելի» ակումբում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսպես արձագանքեց ոմանց այն պնդումներին, թե

Դատավորը նաեւ հոգեբույժ է

«Յոթի» գործով դատավոր Մարտիրոսյանը իր խորհրդակցական սենյակում որոշել էր, որ քաղկալանավոր Շանթ Հարությունյանը կամ հոգեկան հիվանդ է, կամ տառապում է այլ «ծանր հիվանդությամբ»: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվեց «Յոթի» գործով դատական նիստը, որը հետաձգվել էր մարտի 4-ին: Դատարան բերվեցին 6 քաղբանտարկյալները, իսկ ահա Շանթ Հարությունյանին, ում մեկուսարանից դատարան բերել էին, այդուհանդերձ,

«ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ՝ ԽԻՍՏ ԱՆԿՈՒՄԱՅԻՆ»

Այսպես է բնութագրում ներքաղաքական իրավիճակը ԱԺ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը – «Երեւանի մասին» օրենքի ընդունումով քաղաքապետի պաշտոնը ընտրովի է, սակայն արդեն իսկ բոլորի համար պարզ է, թե ինչպես են անցնելու այդ ընտրությունները, ով է լինելու քաղաքապետը: Սա դեպի ժողովրդավարություն տանո՞ղ ճանապարհ է: – Ժողովրդավարության կայացման համար, իհարկե, Սահմանադրությունը եւ օրենքները կարեւոր են, եւ

«ՍԱ ԼՈՂԱՑՈՂ ԿՈՒՐՍ ՉԻ»

Վստահ է Երջանիկ Աբգարյանը Ի՞նչ կասեր Երջանիկ Աբգարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին, եթե վերջինս այս պահին կանգնած լիներ նրա առջեւ: «Առավոտի» հարցին «Արմատ» կենտրոնի եւ ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը պատասխանեց. «Տիգրան Սարգսյանին ես ճանաչում եմ ավելի շուտ, քան Շարժումն էր սկսվել: Նա բավականին գրագետ մարդ է, եւ ինձ համար նույնիսկ զարմանալի է, որ նա իրեն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆՎԵԼ Է»

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մարտի 7-ին Թբիլիսիի արվարձանում նոր հյուրանոցի բացման արարողության ժամանակ, ըստ «Civil Georgia» կայքէջի՝ հայտարարել է. «Ձեզ հայտնի է, որ մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը կործանվել է: Հայաստանը կրախի մատնվեց, քանի որ լիովին կախված էր ռուսական շուկայից, իսկ երբ ռուսական շուկան փլուզվեց՝ նույն ճակատագրին արժանացավ նաեւ Հայաստանի տնտեսությանը: Մենք գտնվում ենք

ՀԱՐԳՈ՞ՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ, ԹԵ՝ ՉԷ

Շուրջ մի շաբաթ է հեռուստատեսությամբ, մամուլի ասուլիսներով գնում է հերթական մի գլուխգործոցի՝ «Էլի լավա» ֆիլմի գովազդն ու լուսաբանումը: Դա քիչ է դեռ, քաղաքում էլ պաստառներ են դրել ֆիլմի սյուժեով եւ այլնով: Ոչ ֆիլմագետ եմ, ոչ քննադատ եւ չեմ էլ ուզում անդրադառնալ այն խնդրին, թե ինչպիսին կլինի այս ֆիլմի սյուժեն, չնայած որ՝ շատ փոքր տեսարաններից արդեն

Վերջ՝ բուհական «դուքաններին»

Նախագահի վերահսկողական ծառայությունը դեռեւս անցյալ տարի ուսումնասիրություններ էր անցկացրել ոչ պետական բուհերում՝ արձանագրելով բազմաթիվ խախտումներ: ԿԳՆ Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա, նախարարի համապատասխան հրամաններով, 2009 թ. մարտի 2-ից դրանց մի մասի գործունեությունը կասեցվեց: Ըստ lragir.am-ի, երեկ «Հայելի» ակումբում արտոնազրկված համալսարանների ներկայացուցիչները պարզաբանում էին պահանջում Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանից: Երեւանի ապրանքագիտության տեխնոլոգիական

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031