Օրվա լրահոսը
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԽՓԵԼ ԱՏԱՄՆԵՐԻՆ
Լրագրողների հետ տարեվերջյան զրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը, ըստ «Արմինֆո»-ի, խոսել է երկրի ֆինանսական հատվածի հաստատունության հարցին առնչվող շահարկումների անթույլատրելիության մասին. «Դա բավականին նուրբ ոլորտ է, եւ եթե ներդրողների շրջանում ստեղծվում են բացասական ակնկալիքներ, դա կարող է խնդիրներ ստեղծել աշխարհի ամենաառողջ պետությունում»: Միեւնույն ժամանակ վարչապետն ասել է, որ «հարկավոր է հասցնել այն մարդկանց ատամներին, ովքեր փորձելով
ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ 1993 ԹԻՎ
Երեկ «Սիվիլիթաս» նորաստեղծ հիմնադրամը ներկայացրեց «Հայաստան-2008, ճգնաժամ եւ հնարավորություն» առաջին զեկույցը: Այն մեկ տասնյակից ավելի մասնագետների եւ վերլուծաբանների աշխատանքի արդյունք է: Հիմնադրամի նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով՝ այս տարի 3 կարեւորագույն խնդիր է եղել, որոնք ազդել են ՀՀ տնտեսության վրա՝ մարտի 1-ը, ռուս-վրացական հակամարտությունը եւ համաշխարհային ճգնաժամը: Բացի այդ, Վ. Օսկանյանի կարծիքով, Հայաստանի համար
ԴԱԺԱՆՈՒԹՅԱՆ ԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Արձագանք «Ոչ թշնամի, ոչ բարեկամ» խմբագրականին («Առավոտ», 16.12. 08թ.) Հարգելի պարոն Աբրահամյան. Թույլ տվեք չհամաձայնիլ ձեր այն մտքին, թե 1915 թվականի Մեծ եղեռնը տեղի ունեցավ ոչ թե այն պատճառով, որ «թուրքերն ատում էին հայերին կամ նրանց թշնամի էին համարում…»: Այո, Եղեռնի ծրագրումին մեջ թուրք ժողովուրդը մասնակցություն չունի, սակայն գործադրումին մե՞ջ… Չեմ կարծեր, որ թրքական կեդրոնական
Թող լինի խաղաղության տարի
Սիրելի հայրենակիցներ. Շնորհավորում եմ ձեզ՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ցանկանում ուրախ տրամադրություն, առողջություն եւ խաղաղություն: Անցնող տարին մեր ժողովրդի համար լի էր իրադարձություններով, հաջողություններով ու նվաճումներով, սակայն մեծագույն ձեռքբերումը, անկասկած, խաղաղության պահպանումն էր։ Այն խաղաղության, որը տարիներ առաջ նվաճվեց մեծագույն զոհողությունների, հազարավոր մարտիկների կյանքի եւ սխրանքների գնով: Հայրենակիցներ. Պետականության կայացման դժվարին գործընթացում
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ տասնվեցերորդ ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐ Մենք քնած ժամանակ էլ ենք մեզ ավելի սիրում, քան՝ ուրիշներին, ու երեւի էդ է պատճառը, որ մեր բոլոր երազներում որոշակիորեն կանք, եւ եթե երբեմն մեր երազներից բացակայում ենք ու մեր փոխարեն ուրիշներին ենք մեր երազների մեջ տեսնում, արթնանալով՝ ամբողջ օրն անհանգիստ ֆռֆռում ենք, փորձելով գուշակել՝ մեր իսկ
ՍԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՄՐՑԱՇԱՐԸ ՉԷՐ
Էլիստայում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարը մոտենում է եզրագծին Մասնակցության իրավունք նվաճած 14 ուժեղագույն շախմատիստների մեջ տեղ զբաղեցրած հայաստանցի գրոսմայստեր, համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանին առայժմ չի հաջողվում իր երկրպագուներին ուրախացնել: Նա 10-րդ տուրում, բուլղարացի Իվան Չեպարինովի հետ հանդես գալով սեւ խաղաքարերով, 59-րդ քայլում իրեն պարտված ճանաչեց: Սա Վլադիմիրի երրորդ պարտությունն է Էլիստայում: Մրցաշարը
ՉԻՆԱԿԱՆ ԿԱՐՄԻՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
ԱԺ նախագահի խորհրդական Վիկտոր Մնացականյանը փոքրամարմին չինուհիների կողքին իսկական հսկա էր թվում: Չինաստանի խորհրդարանի հսկայական միջանցքում թարգմանչուհին բացատրում էր, որ վերեւում շողացող ջահը կշռում է մոտ 1 տոննա: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը այլ բան չէր մնում, քան՝ արագ հեռանալ ջահի տակից: Այս պարանը արգելափակոցի պես հառնեց մեր առջեւ, երբ երկու երկրների խորհրդարանների նախագահները ստորագրում
Չարյաց արմատներն ավելի խորն են
Արձագանք Շուշան Ղազարյանի «Խաչվածին մահ չկա» անտիպ գրքի հատվածին («Առավոտ», 20.12.2008) Մեծ հետաքրքրությամբ կարդացի հերթական հատվածը Շուշան Ղազարյանի «Խաչվածին մահ չկա» անտիպ գրքից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հեղինակին այդ պատմական կարեւոր փաստերը պահպանելու ու, թեեւ ուշ, մեր «դատին ներկայացնելու» համար: Սղագրությանը նախորդող ներածությունից ու սղագրությունն ընդմիջող մեկնաբանություններից հստակ զգացվում է հեղինակի գնահատականն այդ օրը եւ
«Ո՞Վ Է ՔԵԶ ԽԱՆԳԱՐՈՒՄ»
Արձագանք՝ «Չենթարկվել սխեմաներին» հոդվածին («Առավոտ», 13.12.2008) Սիրելի Արամ Աբրահամյան, կարդացի խմբագրականդ մի քանի օր առաջ: Այն ինձ խիստ հուզեց ոչ միայն այն պատճառով, որ ամբողջովին համաձայն եմ մտքերիդ հետ, այլ նաեւ՝ որովհետեւ բոլոր այդ հարցերն առնչվում են ինձ անձամբ: Կուզենայի կիսել հետդ մտքերս: Գրում ես. «Մտավորականները, որոնք միանգամայն արդարացիորեն պահանջում են 1915 թվականի ցեղասպանության ճանաչումը,
Ընթացիկ ստուգումներն ավարտվեցին
Եվ բացի աշակերտների գիտելիքներից, այլ բաներ էլ բացահայտվեցին Ինչպես արդեն տեղեկացրել էինք («Առավոտ», 17.12.08), դպրոցներում գիտելիքների ընթացիկ ստուգման եւ գնահատման նպատակով ԿԳՆ գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) կազմել է ընթացիկ գնահատման թեստեր, եւ դեկտեմբերի 17-19-ը hանրապետության դպրոցների 8-րդ եւ 10-րդ դասարաններում անցկացվեց ընթացիկ գնահատում: 10-րդցիները լրացրեցին հայոց լեզվի, մաթեմատիկայի եւ պատմության թեստերը, իսկ 8-րդ դասարանցիները
ԵԹԵ ՔԻՉ ԼԻՆԻ ՍՈՒՏԸ
Ըստ լրագրողների՝ այս դեպքում ամեն ինչ շատ ավելի լավ կլինի Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էր տարեմուտի ֆուրշեթի: Եթե նախորդ տարիներին այս կարգի ֆուրշեթներն անցկացվում էին խորհրդարանի բուֆետում՝ առաջին հարկում, ապա երեկ լրագրողները հրավիրվել էին ոսկեզօծ դահլիճ: Այս կապակցությամբ չուշացավ լրագրողների հումորը՝ «Ազգային ժողովի դերը բարձրացել է երկու հարկով»: Ի պատասխան «Առավոտի» հարցին՝
Ինչպես մեծարել Սարոյանին
Նրա երեւանյան արձանի մտահղացման հեղինակի դիտարկումները Վերջերս Երեւանում՝ Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկում, բացվեց Վիլյամ Սարոյանի արձանը: Երեւանում մեծանուն հայորդու արձանը տեղադրելու մտահղացումը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանինն է: Նա «Առավոտին» պատմեց. «Գաղափարը ծագեց Բուդապեշտում, որտեղ գտնվում էի նկարահանումներով: Քաղաքի հենց կենտրոնում տեսա Վիլյամ Շեքսպիրի արձանը, որն ինձ հիշեցրեց՝ մենք Երեւանում Սարոյանի արձան չունենք… Վերադարձա Հայաստան եւ
«ՉԵՄ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԴԱՍԱԿԱՆ ԼԻՆԵԼ»
Ասում է ՀԳՄ նախագահ, իր որոշ գրչակիցների գնահատմամբ՝ չգրող Լեւոն Անանյանը Հայաստանի գրողների միությունում (ՀԳՄ) կրքերն արդեն հանդարտվել են, եւ, հավանաբար, ինչպես մյուս ստեղծագործական միությունների պարագայում է, կրկին կբորբոքվեն միության նախագահի ընտրության ժամանակ: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը գոհ է ընդհանուր իրավիճակից, միության աշխատանքն էլ նախագահության նիստում բավարար է գնահատվել: Ասում է՝ 200-ից ավելի գրական միջոցառում
Գրամշակութային ինքնատիպ իրողությո ւն
Բանասիրական գիտությունների դոկտոր, հրապարակախոս Շավիղ Գրիգորյանն ու հրապարակախոս, նժդեհագետ Ռաֆայել Համբարձումյանը միմյանց մասին: Ճանաչված նժդեհագետն իր տարերքի մեջ «Հայ դպրություն» կազմակերպության եւ հանրային գործիչ Սերժ Մկրտչյանի հովանավորությամբ լույս է տեսել Ռաֆայել Համբարձումյանի «Գարեգին Նժդեհ» աշխատությունը, որը ՀՀ ԿԳ նախարարությունը երաշխավորել է որպես դպրոցականների համար գիտահանրամատչելի ձեռնարկ։ Անցյալի եւ ներկայի մեր եւ ոչ մի այլ մտավորական
ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԻՍՏ ԵՆ ԳՆԱՀԱՏՎԵԼՈՒ
ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանը չի բացառում, որ այս դեպքում գրանցվի լուրջ դիմադրություն Օրերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ատեստավորման պետական մարմինների միջազգային ասոցիացիայի կոնֆերանսը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արմեն Թռչունյանը: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց. «1993-ին ստեղծված այդ ասոցիացիային Հայաստանը միացել է 1994-ին: Համաժողովում քննարկվեց օտարերկրյա պետությունների տված
Քննիչների բախտը չբերեց
Կաշառքը թաքցրել էր Քրեական օրենսգրքի մեջ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության կապիտան Սեւակ Խաչատրյանի եւ նույն բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վիկտոր Պապյանի նկատմամբ այս տարվա հուլիսի 7-ին հարուցվել է քրեական գործ: Այն իրականացրեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Նախաքննության մարմնի տվյալներով՝ ոստիկանները Զիրավարդ Պռազյանից անձամբ ստացել են «առանձնապես խոշոր չափի կաշառք»:
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ «ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ» ԵՆ
Մինչեւ քաղաքապետ Արամ Դանիելյանը դատարանի «դուռը» չեկավ՝ որոշումները չտրամադրեց Երբ 2003թ. սեպտեմբերի 23-ին ընդունվեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, ենթադրվում էր, որ այսուհետեւ հատկապես պետական մարմիններից տեղեկատվություն ստանալն ավելի կանոնակարգված ու հեշտ կլինի: Բայց օրենքի ընդունումից ի վեր՝ արդեն 5 տարի, նորանոր դրսեւորումներով պաշտոնյաները խուսափում են օրենքով աշխատել եւ հանրությանը պատկանող տեղեկատվությունը, համարելով իրենց սեփականը,
Կհայտնվենք «իզգոյ» երկրների ցանկում
Ըստ բնապահպանների, եթե շարունակենք մեր հանքերն անխնա ու առանց անվտանգության կանոնները պահպանելու շահագործել՝ ծանր հետեւանքների առաջ կկանգնենք: Վերջին տարիներին մեր երկրի տնտեսության մեջ, հատկապես հանքարտահանման բնագավառում, շատ հաճախ իրականացվում են գործընթացներ, որոնք ի սկզբանե հակասում են կամ մեր երկրի օրենքներին, կամ մեր երկրի կողմից ընդունած միջազգային բնապահպանական եւ այլ կոնվենցիաներին ու պայմանագրերին: Այդ անօրինական գործընթացներն
ՃԳՆԱԺԱՄՆ ԱՍՏՂԵՐԻՆ ԷԼ Է ՀԱՍԵԼ
Այս տարի շատ երգիչ-երգչուհիներ եւ «շոումեններ» Ամանորին չեն աշխատի, քանի որ օբյեկտների տերերը նրանց ուզած գումարները չեն վճարում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամն անդրադարձել է նաեւ հայկական շոու-բիզնեսի վրա: Այս տարի հայ աստղերի մեծ մասը նախընտրում է Ամանորի գիշերը տանն անցկացնել, քանի որ ամեն տարի «աստղաշատ» համերգներ կազմակերպող օբյեկտները երեկոն վարելու կամ մի քանի երգ երգելու համար
«2009-ը դժվար տարի է լինելու»
Ըստ «Կոնվերս բանկի» գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանի՝ ՀՀ-ից դուրս տեղի ունեցող տնտեսական գործընթացների հետեւանքով, հաջորդ տարի մեր երկիրը նույնպես դժվարություններ կունենա: Տնտեսագետների կանխատեսումներով՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի վրա էականորեն կանդրադառնա հաջորդ տարեսկզբին: Մասնավորապես, որոշ բանկեր ֆինանսական լուրջ խնդիրներ կունենան, քանի որ շատ տնտեսվարողներ չեն կարողանա վերադարձնել բանկերից վերցրած վարկերը: Երեկ «Կոնվերս բանկի» տարեվերջյան
ՊԱՇՏՈՆԱԿՌԻՎ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ԾՆՆԴԱՏԱՆԸ
Տնօրենի պաշտոնի համար վիճաբանում են հին ու նոր տնօրենները Օրերս «Առավոտը» ահազանգ էր ստացել, որ Գյումրիի ծննդատանը կրքերը կրկին բորբոքված են, եւ որ նորանշանակ տնօրեն Արմեն Իսահակյանի տեղակալը՝ նախկին տնօրեն Վարդան Սարգսյանը, տնօրենին արդեն 7 ամիս սթրեսային վիճակում է պահում՝ թույլ չտալով կենտրոնանալ մասնագիտական գործունեության վրա: Վ. Սարգսյանը կոլեկտիվից թաքուն դատական ատյաններում վիճարկում է մարզպետ
Գուցե պետք է սովորել Հնդկաստանի՞ց
Հնդկաստանում ճգնաժամն առայժմ շատ մեծ ազդեցություն չի ունենում Հնդկաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ վերջին շրջանում Հնդկաստանում կատարվող լուրջ իրադարձությունները վտանգավոր չեն այնտեղ բնակվող հայ համայնքի համար. «Հիմա վիճակը համեմատաբար հանգիստ է, անվտանգության միջոցառումները շատ ավելի խստացվել են, եւ ամենուրեք դա նկատվում է»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ Հայաստանում կատարվող ներքաղաքական
«ԵՍ ՔՈ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՊԱՏԱՆԴՆ ԵՄ ԱՅՍՕՐ»
Բաց նամակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին Սիրելի Արծվիկ, ողջույններս «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Եթե քեզ Սասնո Շենիկից՝ Էրգրից բարեւելս կնախընտրեիր, ասեմ, որ այստեղ, ուր հիմա ազատազրկված եմ, ու մարդավայել պայմաններն էլ բավականին սուղ են, շատ ավելի հայրենաշունչ է՝ նախընտրելի: Քո պապենական Շենիկում հիմա այլազգին է «տեր» դարձել, թեկուզ գոնե ինձ համար՝ ժամանակավորապես, բայց այդտեղ իմ զինվորի
Սիրելի հայրենակիցներ
Հաշված օրեր են մնացել մինչեւ նոր՝ 2009 թվականը: Մեր կյանքից, մեր հոգու օրացույցից կպակասի եւս մեկ տարի, բայց եւ յուրաքանչյուրս կստանանք 365 օր եւ կթեւակոխենք արդեն նոր ու բարի տարին: Նոր տարում, ինչպես ամեն նորի հետ, կապում ենք մեր հույսերի ու ցանկությունների իրականացումը, իհարկե, լավի ակնկալիքով: Իսկ ի՞նչ ենք ակնկալում 2009 թվականից. անշուշտ՝ խաղաղություն, առողջություն,
«ՉՄՏՆԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃ»
Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում նշանակված է «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում «Յոթի գործի» դատավարությունը: Այս առնչությամբ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը հայտարարել է. «Ըստ հավաստի տեղեկությունների, ոստիկանության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրահանգվել է դեկտեմբերի 27-ին «7-ի գործով» դատավարության ընթացքում կոշտ սադրանքներ կազմակերպել քաղբանտարկյալների հարազատների նկատմամբ, դատարանի դահլիճում հասնել այնպիսի իրավիճակի ստեղծման,
Կարժանանաս Խրուշչովի բախտին
Սերժ Սարգսյանին զգուշացնում է «Դեմպրոս» հ/կ նախագահ Էդվարդ Անտինյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մերձավոր գործիչները հայտարարում են, թե նրա փրկությունը իրեն բաժին հասած վատ ժառանգությունից ազատվելն է: Անդրադառնալով այս պնդումներին՝ «Դեմպրոս» հ/կ-ի ղեկավար Էդվարդ Անտինյանն ասաց. «Եթե նա ցանկանում է ազատվել վատ ժառանգությունից, ապա կարող է հրաժարական տալ: Նա իշխող կուսակցության ղեկավարն է, մրցակիցների վարկանիշն
«2008-ԻՆ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ»
Ասում է քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանը, որի համոզմամբ, այդ հաղթանակը միայն պետք է դե-ֆակտո ամրագրել: Ինչպե՞ս են գնահատում անցնող 2008-ը հայաստանյան ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Առավոտի» հարցադրմանն ի պատասխան՝ ասաց, թե 2008 թվականը պետք է դառնար մեր երկրում ժողովրդավարության հաղթանակի, հայ ժողովրդի համար նոր զարթոնքի տարի, բայց այդպիսին չդարձավ: «Չդարձավ, որովհետեւ
2009-Ը՝ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԻ
Լիբերալ եւ մարքսիստական մոտեցումներ «2009-ին Հայաստանին սպասվում են խորը տնտեսական, ներքին եւ արտաքին մարտահրավերներ, որոնց այսօրվա վարչախումբը չի կարողանալու դիմակայել՝ համապատասխան ռեսուրսի բացակայության պատճառով»,- այսպիսին է տեսնում Հայաստանը 2009 թվականին Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ՝ 2009-ը Հայաստանի համար նաեւ քաղաքական առումով է բարդ լինելու. «Տարվա առաջին կեսը հատկապես սարսափելի եւ լարված կլինի՝
ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔ
«Առավոտը» շնորհավորում է իր ընթերցողների Ամանորը եւ ցանկանում է, որ 2009 թվականը լինի սիրո, ներողամտության, հանդուրժողականության եւ լայնախոհության տարի:
ԻՍԿ ՁՈՒԿԸ ՄԵԾ Է
Չնայած որ հավերժության միջով հոսող գետը փոքր էր, իսկ իր ստեղծած ձուկը՝ մեծ, քանի որ ձուկն այդ ապրում էր ընդամենը գետի ցանկության ու երազանքի մեջ, թերեւս միակ մխիթարությունն այն էր, որ ձուկը չգիտեր, որ ինքը մեծ է, իսկ գետը չգիտեր, որ ինքը՝ փոքր, ինքը պարզապես հոսում էր, իսկ ձուկը փորձում էր կյանք տալ գետին: Եվ