Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

ՀՀ 10 մարզպետներից ամենաաղքատը «ամենաերկարակյաց» մարզպետ՝ Տավուշի ղեկավար Արմեն Ղուլարյանն է Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2010 թվականի օգոստոսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմեց ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՀՀ պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքներն ստանալու համար: Հարցումն ուղարկելուց 5 օր անց ԻԱԿ-ը Պետեկամուտների կոմիտեից ստացավ ՀՀ բոլոր մարզպետների գույքի եւ եկամուտների

Արա Ավետիսյանի թմրանյութի գործը

Արա Ավետիսյանը 2009թ. հուլիսին աշխատանքի է անցել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տնտեսական մասում՝ որպես կրտսեր մասնագետ: Աշխատանքի ընթացքում ունենալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փակ գոտիում ազատ տեղաշարժվելու հնարավորություն, Արա Ավետիսյանը որոշել է թմրամիջոց անցկացնել ՔԿՀ-ի տարածք եւ այն իրացնել ազատազրկման վայրում պատիժը կրող կամ նախնական կալանքի տակ գտնվող անձանց: Ա. Ավետիսյանը այս տարվա մայիսի 3-ին

ՎՐԱՑԻՆԵՐՆ ԷԼ ԲԱՑԵՑԻՆ, ՄԵ՞ՆՔ ԵՐԲ

Երեկ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ Գեւորգ• Դանիելյանը Վրաստանի Հանրապետության արդարադատության նախարար Զուրաբ Ադեաշվիլու հրավերով, այցելել է Վրաստան եւ մասնակցել այդ երկրի արդարադատության նախարարության նոր վարչական շենքի բացման արարողությանը: Գ. Դանիելյանը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլայ Գիլաուրիի, արդարադատության նախարարի, ինչպես նաեւ նախարարության եւ դատախազության աշխատակիցների հետ: ՀՀ արդարադատության նախարարության նոր վարչական շենքը ե՞րբ շահագործման

ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿՐԿԻՆ ԴԻՄԵԼ ԵՆ

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին է դիմել Արմավիր մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ Վարդուշ Մանգասարյանը: Նա տեղեկացնում է, որ որդուն՝ Նարեկ Ասատրյանին, 1 տարի առաջ զորակոչել են ՊՆ թիվ 50869 զորամաս: Որդին դեռ մանկուց ունեցել է դիմածնոտային հյուսվածքների եւ օրգանների արատ, մասնավորապես՝ խանգարված է ծամելու ֆունկցիան: Նա այդ իսկ պատճառով

ՄԵՏՐՈՅՈՒՄ՝ ԿԱՐՃ ԲՌՆԿՈՒՄ

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, երեկ, ժամը 10.30-ին, մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի աշխատակիցներից հաղորդում էր ստացվել հրդեհի բռնկման մասին: Դեպքի վայր է ուղարկվել 6 հրշեջ հաշվարկ: Ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել կարճ միացում՝ առանց հետագա բռնկման, դիտվել է տարածքի ծխոտում: Այդուհանդերձ, առավել անվտանգության համար մետրոյի կայարանում առժամանակ հերթապահել են հրշեջները:

ԿԵՂԾ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Վերջին շրջանում մոտ մեկ տասնյակ քրեական գործեր հարուցվել են կեղծ սնանկության դեպքերի առթիվ: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված նյութերից պարզ է դառնում, որ կեղծ սնանկությունը բավական տարածված երեւույթ է եւ միջոց՝ հարկերից խուսափելու համար: Կեղծ սնանկություն՝ կեղծ փաստաթղթերով Առանձին դեպքերում հարկերից խուսափելու եւ կեղծ սնանկության հատկանիշներ ստեղծելու հարցում ընկերություններին օգնում են նաեւ

ԿԱՍՖԱԼՏԱՊԱՏԵ՞Ն

Ներքին Շենգավիթի 2-րդ փողոցի բնակիչներն իրենց անտեսված են զգում՝ ճանապարհները քարուքանդ են, լուսավորություն չկա, իսկ փողոցի փոսերն այնքան են մեծացել, որ վտանգավոր են նաեւ մեքենաների համար, անձրեւոտ օրերին այս հասցեում բնակվող երեխաները դպրոց ու մանկապարտեզ չեն կարողանում հաճախել: «Մնացած փողոցներն ասֆալտապատեցին, մերն էլի անտեսեցին: Գոնե լուսավորություն լինի, թե չէ ոնց որ խավարում ապրենք»,- «Առավոտին» իր

Գյումրին գործազրկության մեջ թաղված է

Այդ մասին էր վկայում երեկ Գյումրիի դրամատիկական թատրոնում կազմակերպված աշխատանքի 3-րդ տոնավաճառը: Երեկ ողջ Գյումրին թատրոնում էր. մարդիկ աշխատանք էին փնտրում: Հատկապես երիտասարդները մեծ հույսերով էին եկել աշխատանքի տոնավաճառ: Նկատենք, որ գյումրեցի երիտասարդների մեծ մասը բարձրագույն կրթություն է ստանում ու ավարտելուն պես համալրում գործազուրկների շարքերը: Չենք չափազանցնի, եթե ասենք, որ այս քաղաքում աշխատաշուկան պարզապես մեռած

ՓՈՔՐ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՈՒՄ՝ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵ՞Ր

Դիահերձարանի պատասխանատուները վստահեցնում են, որ բարձր վճարների պատճառը լրացուցիչ ծառայություններն են, ոչ թե բժշկի քմահաճույքը: Դիահերձարանն էլ պետք է մի քանի սենյականոց լինի: Այսօր դիահերձարանների բիզնեսը բավականին եկամտաբեր է, այդ պատճառով էլ գրեթե բոլոր բժշկական հաստատությունները ձգտում են իրենց դիահերձարանն ունենալ: Սակայն դրան զուգահեռ, բուժհիմնարկները չեն պահպանում օրենքով նախատեսված այն չափորոշիչները, որոնք անհրաժեշտ են դիահերձարան

Ո՞Վ Է ԳՆԱԼՈՒ ԲԵՌԼԻՆ. ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԿ–ՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Նոյեմբերի 18–19–ը Բեռլինում կանցկացվի Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի երկրորդ հանդիպումը, հաղորդում է tert.am-ը: Ինչպես երեկ տեղեկացրեց համաժողովի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը, մասնակցության համար ձեւավորվել է Ազգային խորհուրդ: Այսպես, հանդիպմանը կմասնակցի 26 կազմակերպություն: Միաժամանակ, Նավասարդյանը նշեց, որ մի քանի կազմակերպություն դժգոհություն են հայտնում հանդիպմանը չմասնակցելու առնչությամբ: Նավասարդյանը նշեց, որ բոլոր մասնակիցները ընտրվել են՝ համաձայն

ՄԵՐ ՀՈՂԸ ՉԲԵՐ Է

Թեեւ կառավարությունը Հայաստանում ցորենի արտադրության ընդլայնման ծրագիր է կազմել, ալյուրի արտադրությամբ եւ հացահատիկի ներկրմամբ զբաղվող «Մանչո Գրուպ» ընկերության նախագահ Իվան Մուսոյանն ասում է, որ ցորենի տեղական արտադրությունն ապագա չունի: «Մեր տեղական ցորենը որակապես բարձր չէ, գյուղացին մելիորացիայի խնդիր ունի, քիմիական միջոցներ չի կիրառում, սերմի որակը բարձր չէ: Ցորենի բերքի մեջ ցորեն ենք փնտրում՝ այնքան խոտաբույսեր

ԵՐԵԿ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԷՐ

Սեպտեմբերի 8-ը նշվում է որպես լրագրողների համերաշխության օր: Այս առթիվ Հայաստանում, կարծես թե, մեծամասշտաբ միջոցառումներ չանցկացվեցին, հաղորդում է panorama.am-ը: Իսկ Մոսկվայում, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, Ռուսաստանի Ժուռնալիստների միությունը անցկացրել է զոհված գործընկերների հիշատակին նվիրված բարեգործական ակցիա: Վերջին տասը տարում այդ երկրում ավելի քան 300 լրագրող է սպանվել, սակայն բացահայտվել է դրանց 1/10 մասը: Տվյալները հաղորդել

Չվախենա՞նք հիվանդություններից

Հանրապետության որոշ շրջաններում աֆրիկյան ժանտախտի նոր բռնկում է սկսվել, սակայն երեւանյան շուկաներում խոզի միսը չի պակասել: «Գումի» շուկայի մսավաճառները վստահեցնում են, որ հիվանդ միս շուկայում չկա: «Մեր շուկայում առանց լաբորատոր ստուգման անցնելու միս չենք ստանում»,- ասում է Ա.-ի հետ զրուցած մսավաճառ Անդրանիկը եւ հավաստում, որ մարդկանց շրջանում խուճապ չկա, բոլորն էլ փող լինելու դեպքում գալիս՝

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 4. Մարդիկ, որոնք սպասում են նորից միասին լինելուն Մեհմետն ու Իսմայիլը Կարինեի փոքր եղբոր՝ Արթուրի հետ: Դիանան կարծում է, որ միայն հասարակական երկխոսությունը կարող է կամուրջներ գցել երկրների միջեւ: սկիզբը՝ «Առավոտ», 25.08.2010, 27.08.2010, 07.09.2010 Մենք շտապ դուրս եկանք Էրեբունիից, որ Դիանային չսպասեցնենք. նրա հետ հանդիպելու էինք ժամը 12:00-ին: Դիանան սպասում էր Դայմոնդում, նա՝ իր շեղ

Էլեկտրոնային առեւտուրը՝ տխուր վիճակում

«Աշխարհում էլեկտրոնային առեւտրի մասնաբաժինը այսօր 50%-ից ավելի է կազմում, մինչդեռ Հայաստանում պատկերը բավականին տխուր է»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) նախագահ, «Սորսիո» ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը: Նրա խոսքով, օրինակ, ԱՄՆ-ում մարդիկ գնում են էլեկտրոնային գրքեր, ինչն ավելի մատչելի է եւ ավելի հեշտ է ձեռք բերել: Մեր զրուցակիցը շեշտում է

ARMENLASED

Սա հայերի անվանումն է՝ էստոներեն Որքան էլ արտերկրում գտնվելը մի տեսակ «թարմ արյուն» է ներարկում ու լայնացնում մտահորիզոնը՝ ինչ-որ պահից սկսում ես գեղարվեստի պատկերասրահի աբստրակտ գեղանկարներից մեկում եռագույնը հայտնաբերել, որոնել հայկական ռեստորաններ եւ ընդհանրապես՝ հայերին կամ հայությանը վերաբերող որեւէ բան: Եվ այդ ժամանակ օրակարգում հայտնվում է նախապես չծրագրված մի հանդիպում՝ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Տալլինն

ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ Ա՞ՅՑՆ Է ՆՊԱՍՏԵԼ

Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, ի տարբերություն անցած օրերի՝ սեպտեմբերի լույս 7-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար կրճատվել են: «Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից 27 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված

ԱԼԻԵՎԸ՝ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱ՞Ն

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցուցադրում է կառուցողական մոտեցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ըստ APA գործակալության, երեկ Բաքվում հայտարարել է Նիդեռլանդների Սենատի նախագահ, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Ռենե վան դեր Լինդենը: «Ինչ վերաբերում է իմ երկրի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ունեցած դիրքորոշմանը, ապա մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հանդես գա այդ

ՊՈՒՏԻՆԻ ԱՐԳԵԼԱՆՔՆ ՈՒ ՀԱՅ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ

Ռուսական երաշտը ազդել է Հայաստանում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի վրա: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը պատրաստվում էր դպրոցական սնունդ ծրագիր սկսել Արագածոտնում եւ Արմավիրում՝ ընդհանուր հաշվով շուրջ 700 դպրոցների տարրական դասարաններում սովորող 50.000 երեխաների համար: Ծրագիրը, «Ա1+»-ի փոխանցմամբ, նախատեսված էր սկսել այս տարվա սեպտեմբերի 1-ից: Ինչպես նշվում է ՊՀԾ մամուլի հաղորդագրության մեջ, «Ռուսաստանում տեղի ունեցած խիստ

ՍԵՄՆԵԲԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

«Կարծում եմ, ադրբեջանական ղեկավարությունը գիտակցում է այն հսկայական ռիսկերը եւ պոտենցիալ կորուստները, որ կապված են ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերի հետ»,- «Ազատություն» ռադիոկայանի մատուցմամբ, հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նա նաեւ նշել է, թե այս ամռանը շփման գծում տեղի են ունեցել ամենալուրջ բախումները վերջին ավելի քան երկու տարվա ընթացքում, եւ

«ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՉ ԹԵ ՄԻՋՆՈՐԴ, ԱՅԼ ԴԱՏԱՎՈՐ Է ՊԵՏՔ»

«Հայաստանը չպետք է վախենա ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւերից, այլ պետք է դրանք օգտագործի ի նպաստ Հայաստանի»,- ըստ news.am-ի՝ երեկ հայտարարել է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցութան (ՀՌԱԿ) ատենապետ Հարություն Առաքելյանը: Նրա կարծիքով, Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին զուգահեռ պետք է գործընթաց սկսի նաեւ ՄԱԿ-ում եւ ներկայացնի, որ 1988-1994 թթ. Ադրբեջանում հայերի նկատմամբ տեղի

Հրամկազմի ջիպերով պատերազմ չես գնա

Երեկ տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանում Ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերի նոր հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ժամանակ քննարկման առարկա են դարձել բանակում վերջին շաբաթների ընթացքում կատարված ողբերգական դեպքերը, հայ-ադրբեջանական սահմանային դիրքերում տեղի ունեցած իրադարձությունները, նաեւ վերջին 2 ամսում Արցախի ու անգամ ՀՀ-ի տարածքով թռչող անօդաչու ադրբեջանական սարքերի առկայությունը: Շարժման

«ՊՐԱԲԻՏԱՅԱ ԿԱՌՏԱ»

 Մարքսիստը մտահոգված է`  Վ. Վ. Պուտինը Հայաստանում ո՞ւմ կնշանակի նախագահ ՌԴ վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը նախորդ օրը պաշտոնապես հայտարարեց ՌԴ նախագահի պաշտոնը վերստին զբաղեցնելու իր հավակնության, մասնավորաբար, 2012-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Այս փաստը հատկապես ոգեւորել է Հայաստանի գլխավոր մարքսիստ, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանին: Երեկ նա իր ոգեւորությունը կիսեց «Առավոտի»

ՀԱԿ-Ը ԿՐԿԻՆ ԴԻՄԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Այս անգամ Հայ ազգային կոնգրեսը Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է սեպտեմբերի 24-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իր նախաձեռնության մասին: Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի անդամ Տիգրան Առաքելյանը, որպես ՀՀՇ-ի լիազոր ներկայացուցիչ, Երեւանի քաղաքապետարանին սեպտեմբերի 24-ին Ազատության հրապարակում հանրահավաք ու ապա նաեւ երթ անցկացնելու հայտ է ներկայացրել: Ի դեպ, այսօր քաղաքապետարանը պետք է քննարկի իրազեկումը, որին այս

ԲԱՑԵՔ ՁԵՐ ԴԵՄՔԵՐԸ, ԲԱՑԵՔ ՁԵՐ ՀՈԳԻՆ…

Երեկ Ֆրանսիայի Սենատը հավանություն տվեց մահմեդական փարաջա կրելն արգելող օրինագծին, տեղեկանում ենք news.am-ից: Արգելքը վերաբերում է, այսպես կոչված, «ամբողջական քողին»` իրանական փարաջային, արաբական նեկաբային եւ աֆղանական բուրկային, որոնք ամբողջությամբ փակում են դեմքը՝ միայն մի նեղ շերտ թողնելով աչքերի համար: Օրենքը խախտողները ստիպված կլինեն 150 եվրո տուգանք վճարել: Բացի այդ, օրենքը 30 հազար եվրո տուգանք եւ

Սեպտեմբերի 8

ԽՈՅ (21.03-20.04)- Դժվար օր է: Տանը եւ աշխատանքում անցանկալի խնդիրներ կունենաք, իսկ դրանց լուծման համար հարկավոր է սթափ լինել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Կանանց հետ շփումներում զգույշ եղեք: Խուսափեք անծանոթուհիներից: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Կազմակերպչական հարցերում հաջողություններ կունենաք: Հարմար օր է ձեր հնարավորությունները ցույց տալու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր դուք կլինեք բոլորի ուշադրության կենտրոնում, ձեր հմայքով կգերեք շրջապատի հակառակ

ԷԼ Ո՛Չ ՄԻ ԴԱՍԱԴՈՒԼ

«Առավոտի» սեպտեմբերի 4-ի համարում տեղեկացրել էինք, որ ճամբարակ գյուղի դպրոցի աշակերտ, Գեղարքունիքի մարզի շախմատի չեմպիոն Գարիկ Մարտիրոսյանը դասադուլ է սկսել՝ ի պաշտպանություն առաջին ուսուցչուհու, որի իրավունքները, Գարիկի հոր փոխանցմամբ, դպրոցի տնօրենի կողմից ոտնահարվել էին: Երեկ տեղեկացանք, որ ուսուցչուհու եւ տնօրենի միջեւ եղած կոնֆլիկտը հարթվել է, Գարիկն էլ դադարեցրել է դասադուլը:

ՍԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՉԱՓԵԼ, ԻՍԿ ԿԻՐՔԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՄԱՐՈՒՄ

Ինչպես հաղորդում է Los Angeles Times գործակալությունը, ուսումնասիրելով սիրո ֆիզիոլոգիան՝ գիտնականները կատարել են զարմանալի հայտնագործություն: Սիրահարվածների ուղեղները ենթարկելով տոմոգրաֆիայի՝ Նյու Յորքից հոգեբան Արթուր Ահարոնը պարզել է, որ սիրահարության սկիզբն ազդում է ուղեղի վրա՝ կոկաինի նման: Երբ հետազոտության մասնակիցները նայում էին իրենց սիրելիների լուսանկարներին, ուղեղի այն մասը, որը «պատասխանատու» է մոտիվացիայի եւ պարգեւատրման համար, լցվում էր

ԻՆՉՊԵ՞Ս ՈՐՈՇԵԼ ՄԵՂՐԻ ԱՆԱՐԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Տնային պայմաններում մեղրի համեմատաբար մաքուր լինելը կարելի է ստուգել մի քանի տարբերակով: 1. Եթե մեղրի մեջ գցած չոր լավաշի կտորը մի քանի ժամ հետո ավելի չորանա, այն մաքուր է: Եթե լավաշի կտորը փափկեց, ուրեմն մեղրը անարատ չէ, այլ պատրաստված է շաքարաջրից: 2. Թղթի վրա բարակ շերտով քսում են մեղր եւ թուղթը այրում ծայրից: Եթե կրակը

Կրոնական համոզմունքներն ազդում են բժիշկների որոշումների վրա

Լոնդոնում սոցիոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ կրոնական համոզմունքներն ազդում են բժիշկների որոշումների վրա, որոնք նրանք ընդունում են հիվանդների կյանքի վերջում: Ըստ նոր հետազոտության տվյալների՝ այն բժիշկները, ովքեր կրոնասեր չեն, առավել հակված են շատ ծանր հիվանդների կյանքի ավարտին ուղղված քայլեր անել, քան այն բժիշկները, ովքեր շատ կրոնասեր են: «Բժշկական էթիկա» ամսագրում հրապարակված հետազոտությունը հիմնված է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031