Օրվա լրահոսը
ՄԱՆՎԵԼԸ՝ ԼԱԳՈՍԻՑ
Կամ՝ ինչպես ինտեգրվել նիգերիական մշակույթին եւ հետն էլ Թաթա լսել Մանոն եւ իր ընկերները՝ նիգերիական ճաշ պատրաստելիս: Բալի գինու եւ հատկապես իկոսի ապուրի հայրենիքը համարվում է Նիգերիան: Իկոսի ապուրը, որ պատրաստվում է չորացրած ձկից ու սնկից, նիգերիական ազգային ճաշատեսակ է, այդպիսին է նաեւ սպիտակ կարտոֆիլից պատրաստվող պանտետիամը: Վերջինիս հետ մատուցում են ոգելից խմիչք՝ կայկայ, որը
ՈՒՂՂՈՒՄ
«Առավոտի» ապրիլի 1-ի համարի 11-րդ էջում հրապարակված «Վալենսային նորից վիրավորել են» լուրի առաջին նախադասությունն ապրիլմեկյան կատակ չէր: Պարզապես թարգմանիչը սխալմամբ է գրել. «Չեխիայի նախկին նախագահ Լեխ Վալենսան…»: Դե, ում հայտնի չէ, որ Վալենսան լեհ է եւ Լեհաստանի նախկին նախագահը: Կարծում ենք, որ պարոն Վալենսան հիմա էլ մեր թերթից չի վիրավորվի, այսուհանդերձ հայցում ենք նրա եւ
ԽՈՍՏԱՑԱՆ ԶԻՆԱԹԱՓՎԵԼ
Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարներ՝ Դմիտրի Մեդվեդեւը եւ Բարաք Օբաման երեկ առաջին անգամ հանդիպեցին Լոնդոնում՝ ֆինանսական ճգնաժամին նվիրված 20 երկրների համաժողովում: Բանակցությունների առաջին արդյունքները հայտնի են, նախագահները խոստանում են մինչեւ տարվա վերջ ավարտել աշխատանքը ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ուղղությամբ: Ըստ ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրների, Մեդվեդեւը եւ Օբաման հանդես կգան 2 համատեղ հայտարարություններով, որոնցից առաջինը նվիրված կլինի հենց
ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԻՐԱՔԻՑ
Մարտի 31-ին Մեծ Բրիտանիան սկսել է իր զորքերի դուրսբերումն Իրաքից: Այդպիսով, Բրիտանիան դա անում է իր հիմնական դաշնակիցներից՝ ամերիկացիներից 1 տարի շուտ: Ըստ որոշ տվյալների՝ ԱՄՆ զորքերն Իրաքից դուրս են բերվելու 2010 թվականի օգոստոսից ոչ շուտ: Բրիտանացի զինվորականներն առանձնապես չեն թաքցնում, որ իրաքյան կամպանիան անհաջողության է մատնվել: Այժմ Իրաքում ծառայում է 4100 բրիտանացի: Նրանց հիմնական
ՌԻՈՅՈՒՄ ԵՏՆԱԽՈՐՇԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՄՆԱՑԱԾ ՔԱՂԱՔԻՑ
Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի կառավարությունը պատրաստվում է 3 մետրանոց քարե ցանկապատ կառուցել քաղաքի ետնախորշերի շուրջ: Իշխանությունները պնդում են, որ այդ միջոցառումն ուղղված է բացառապես բնապահպանական խնդիրների լուծմանը: Այդպիսով, ըստ Ռիոյի քաղաքապետարանի, փրկվելու են քաղաքը շրջապատող անտառները: Ըստ բրազիլացի փորձագետների, 2005-2008 թվականներին անտառները Ռիոյի շուրջը ոչնչացվել են 2 անգամ ավելի արագ, քան նախորդ 3 տարիներին, եւ
Իսրայելում նախարարները շատացել են
Երեքշաբթի երեկոյան տեղի ունեցավ Իսրայելի նոր կառավարության երդմնակալության արարողությունը: 59-ամյա Բենյամին Նեթանյահուի կառավարությունը ծնվեց տարբեր կուսակցությունների հետ բանակցությունների արդյունքում եւ այդ երկրի պատմության մեջ ամենաբազմամարդն է: Այդպիսով, վարչապետ Նեթանյահուն վարձահատույց եղավ իշխող կոալիցիայի իր գործընկերներին՝ աջակցության համար: Այդ նպատակով նա ստիված եղավ ստեղծել նախարարների նոր պաշտոններ: Օրինակ, հետախուզության եւ գաղտնի ծառայությունների նախարար, ազգային փոքրամասնությունների գործերով
«Ջեներալ մոթորսը» կսնանկանա
Երեկ ամերիկյան ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող «Ջեներալ մոթորս» (GM) ընկերության նոր գլխավոր տնօրեն Ֆրեդերիկ Հենդերսոնը հայտարարեց, որ պատրաստ է վերակազմավորել կոնցեռնը՝ վերջինս սնանկացնելու ճանապարհով: Ըստ «Գազետա» թերթի, նա հայտնեց, որ եթե արհմիությունների եւ վարկատուների հետ բանակցությունները հաջող չանցնեն, ապա GM-ը ստիպված կլինի մինչեւ այս տարվա ամառ դիմել սնանկացման մասին հայցով: Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ
Վերջապես հանդիպեցին
Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքը երեկ Հաագայում հանդիպել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Մուհամադ Մեհեդի Աղունզադեի հետ: Ամերիկյան աղբյուրների համաձայն, հանդիպումը կրել է կարճատեւ եւ ջերմ բնույթ: Ամերիկացի եւ իրանցի դիվանագետների այդ առաջին շփումը տեղի է ունեցել Աֆղանստանի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովի ժամանակ: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշեց, որ առաջին հանդիպումը պլանավորված չէր, ավելացնելով, որ
Դուրս մնացածների ճակատագիրն անորոշ է
Լիցենզիաները կասեցված 13 մասնավոր բուհերի ուսանողների մեծ մասը դեռ «հանգրվան» չի գտել Երեկ «Առավոտը» ՀՀ ԿԳ նախարարության «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մհեր Մակիչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է լիցենզիաները կասեցված բուհերի ուսանողների հետագա վերաբաշխման հարցը: Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի հրամանով մարտի 2-ից լիցենզիաները կասեցված այդ բուհերի մոտ 1100 ուսանողներին հնարավորություն էր տրվել մինչեւ
ԷԺԱ՜Ն ԿՈՒՐՍԱՅԻՆ, ԹԱ՜ՐՄ ՌԵՖԵՐԱՏ
Ուսանողները հնարավորություն ունեն կարճ ժամանակում եւ մատչելի գներով ռեֆերատներ, կուրսային, դիպլոմային աշխատանքներ գնել «ֆիրմաներից»: «Մեր կուրսում մեծամասամբ տղաներ էին սովորում: Ես եւ իմ համակուրսեցի աղջիկները ստիպված էինք նրանց փոխարեն գրել ռեֆերատներ, կուրսայիններ եւ այլ աշխատանքներ: Ես ռուսերենից լավ էի, ու միշտ ինձ էին խնդրում ռեֆերատների համար նյութեր թարգմանել: Դե, ես էլ չէի կարողանում մերժել»,- մեզ
ՌՈՒԲՈՆ՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ
Ռուբենի մասին պատմում են նրա ընկերները եւ գործընկերները «Պատկեր» ստուդիայի հիմնադիր, բազմաթիվ մրցանակների եւ միջազգային մամուլում հրատարակված գործերի հեղինակ, տեղական եւ միջազգային մրցանակների արժանացած Ռուբեն Մանգասարյանի ընկերները չեն հավատում, որ նա այլեւս չկա: Ռուբեն Մանգասարյանը ծնվել է 1960 թվականի հունիսի 29-ին, Երեւանում: Մոտ 25-ամյա փորձ ունեցող ֆոտոլրագրողի նկարները պատկերում են Հայաստանի անցած պատմական ճանապարհը, նրա
Ինձ զրպարտում են
Սադրանքներ Տավուշի մարզում՝ «Առավոտի» թղթակցի դեմ Լրագրողական աշխատանքիս 18 տարիների ընթացքում միշտ խուսափել եմ անձիս հետ կապված դեպքերը հանրության սեփականությունը դարձնել: Սակայն հիմա հայտնվել եմ, չգիտեմ ինչպես անվանել՝ զրպարտանքի՞, թե՞ դավադրության թիրախի ոչ հաճելի դերում: Ամեն ինչ սկսվեց այս տարվա հունվարի 21-ին (տարեսկզբից թղթակցում եմ «Առավոտին»), երբ «Առավոտ» օրաթերթի մարզային լուրերի էջի պատասխանատու Արամ Զաքարյանը
ԿԵՍ ՏԱՐԻ ԱՆՑ
Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 2-ին ժողովրդին եւ Ազգային ժողովին ուղղված ուղերձի 6 ամիսը լրանալու կապակցությամբ փորձեցինք պարզել այդ ուղերձի այսօրվա «ճակատագիրը»՝ Ալավերդիում: Սերժ Սարգսյանի ուղերձում տեղ գտած կրթության ոլորտի մասին տեսակետ լսելու փորձերում տխուր իրողության հանդիպեցինք Ալավերդի քաղաքի թիվ 12 միջնակարգ դպրոցում: Մարտի 31-ին դպրոցի միջանցքում հանդիպած առաջին մարդը դպրոցի ուսմասվար Ռաֆիկ
Գեներալը՝ անզորի դեմ
Առանց զգուշացնելու՝ աշխատանքից ազատել են Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 8-ին ավարտվել էր Անզոր Իսախանովի հայցի քննությունը: Վերջինս աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ որպես հյուսն-ապակեգործ: Իր արձակուրդից մնացած 11 օրերն օգտագործելու խնդրանքով դիմել է ինստիտուտի վարչակազմին: Սակայն, երբ վերադարձել է արձակուրդից, տեղեկացել է, որ իրեն աշխատանքից
ԲԱԲԿԵՆՆ ՈՒԶԵԼ Է 6 ՄԼՆ, «ՏՎԵԼ» ԵՆ 20 ՄԼՆ՝ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԴԻՄԱՑ
Վիճարկվում էր գրավադրման պայմանագիրը Ինչպե՞ս եղավ, որ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Հ. Մարգարյանի, վճռեց բավարարել Կարեն Հարությունյանի հայցը. թույլ տվեց, որ վերջինիս կողմից Ռոբերտ Մարտիրոսյանին «հանձնված» 20 մլն դրամի դիմաց բռնագանձում տարածվի Բաբկեն Մելքոնյանի՝ Սարի թաղում գտնվող առանձնատան, հողի վրա եւ վաճառվի հրապարակային սակարկություններով: Բայց Բաբկեն Մելքոնյանը պնդում է, որ Կարենին
Լույսերը չանջատեցին
Աշխարհն էկոլոգիական աղետից փրկելու համար մարտի 28-ին ողջ աշխարհում մեկ ժամով պետք է անջատեին լույսերը: «Միացի՛ր կլիմայի փոփոխության դեմ պայքարին, անջատի՛ր լույսը» կարգախոսով բնապահպանական ակցիան Հայաստանում նախաձեռնել էին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF), ԵՊՀ երիտասարդ էկոլոգների խումբը եւ որոշ բնապահպաններ: Ըստ կազմակերպիչների, ակցիայի նպատակն է կոչ անել խնայել համաշխարհային էներգետիկ ռեսուրսները եւ ջերմոցային գազերի
Միացրել են կոյուղուն
«Երեւան ջուր» ընկերության աշխատակիցները Վարդաշենի 4-րդ փողոցում վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում կոյուղատար խողովակն ամրացրել են խմելու ջրի խողովակին: Այս մասին հայտնում է «Panorama.am»-ը: Խմբագրություն ահազանգած բնակիչները հայտնել են, որ ջուր չեն խմում, իսկ այդ նույն փողոցում գործում է նաեւ մանկապարտեզ. «Չգիտենք ինչ անենք, զանգենք ընկերությո՞ւն, թե՞ սանէպիդկայան: Խոլերայի բուն է»: Լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ «Երեւան ջուր»
Քաղաքապետը՝ Նոր Նորքում
Երեկ նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Երեւանի բոլոր թաղապետերի մասնակցությամբ Նոր Նորք համայնքի թաղապետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Այնուհետեւ պարոն Բեգլարյանը շրջել է այդ համայնքի բոլոր զանգվածներով՝ ծանոթանալու Նոր Նորքում իրականացվող կանաչապատման, սանմաքրման, ասֆալտապատման եւ այլ բարեկարգման աշխատանքներին: Ըստ քաղաքապետարանի պատասխանատուների, մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, պետք է մաքրվեն 4700 բակային տարածքներ, 100-ից ավելի նրբանցքներ ու փողոցներ: Բացի
Վելիչկովը գնում է
Երեկ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն, ազգությամբ բուլղարացի Նեյչո Վելիչկովը որոշել է ազատվել զբաղեցրած պաշտոնից եւ վերադառնալ հայրենիք՝ Բուլղարիա: Նա իր այդ քայլը պատճառաբանել է ընտանեկան խնդիրներով: Մինչ նոր տնօրենի նշանակումը, ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի «ԱրմենՏելի» ֆինանսական գծով փոխտնօրեն Կարեն Շահնազարյանը: Ն. Վելիչկովի հեռանալու մասին տեղեկությունը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
«ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐ ՈՒ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԴԵՄՔԵՐ ԵՆ»
Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը կարծում է, որ Սեւանա լճի ավազանում վերամշակման գործարան կառուցելն ուղղակի «դիվերսիա» է մեր երկրի դեմ: Չնայած այն փաստին, որ «ՀՀ Սեւանա լճի մասին» օրենքն արգելում է լճի ջրհավաք ավազանում հանքարդյունաբերական ձեռնարկությունների կառուցումն ու շահագործումը, Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող ընկերությունները չեն հրաժարվում տեղում հանքաքարի վերամշակման գործարան կառուցելու ծրագրից, ինչը, բնապահպանների
«Հայփոստը» չի ընդառաջում առեւտրականներին
«Հայփոստի» վարչական շենքում բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող 45 տաղավարների աշխատակիցներ կարող են դառնալ գործազուրկ: Բանն այն է, որ «Հայփոստում» հրաժարվում են նրանց հետ պայմանագրեր կնքել, պարտադրելով մարել նախկին պարտքերը, որոնք կուտակվել են մի քանի տարվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը: Նշենք, որ տաղավարների աշխատակիցների պարտքերը տատանվում են 300 հազարից մինչեւ 800 հազարի սահմանում: «Մեզ
Ռուսաստանի վարկը մեզ վրա «էժան չի նստի»
«Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը երեկ տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացրել է, թե ինչ ազդեցություն է ունեցել տնտեսական ճգնաժամը տարածաշրջանի 2 երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Ըստ փորձագետի, Հայաստանի միջազգային արժույթի պահուստը 2008-ի հունիսի 1-ի տվյալներով կազմել է $1 մլրդ 547 մլն, իսկ այս տարվա հունվարին՝ ընդամենը $1 մլրդ 260 մլն:
Մտածում են՝ բարձրացնե՞ն, թե՝ չէ
Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանը ապրիլի կեսերից կտա վերագործարկումից հետո առաջին արտադրանքը: Գործարանի ղեկավարությունը որոշել է ետ կանչել հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցներին: «Նաիրիտի» լրատվական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ պարապուրդում գտնվող 1500 աշխատակիցների մի մասին ետ են կանչել, իսկ 702-ը դեռեւս հարկադիր պարապուրդի մեջ է. «Քանի որ արտադրամասերը աստիճանաբար են վերագործարկվում, հետեւաբար աշխատակիցներին էլ մաս-մաս ենք ետ
ՀԱՐԿԱՅԻՆԻ ՀՈՒՅՍԸ «ԳՈՐԾ ՏՎՈՂՆԵՐՆ» ԵՆ
Պետեկամուտների կոմիտեում հույս ունեն, որ հարեւան-բարեկամների միջոցով կհայտնաբերեն բոլոր այն մարդկանց, որոնք տան պայմաններում հարկայինից թաքուն փող են աշխատում: Եթե մեր քաղաքացիներից ոմանք կարծում են, որ տանը նստած կարող են փող աշխատել, ասենք՝ գաթա կամ «բուլկի» թխել ու վաճառել, կամ էլ վարսավիրությամբ զբաղվել ու հանգիստ խղճով գումարը ծախսել, ապա նրանց խորը հիասթափություն է սպասվում: Պարզվում
Ինչո՞ւ անուն չեն տալիս
Տիգրան Կարապետիչը զարմանում է, թե ինչո՞ւ են կեղծիքների մասին ընդդիմադիրների ահազանգերն անանուն: Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Ժողովրդական կուսակցության» ցուցակը կազմված է 20 մարդուց: Նրանցից երեքը թոշակառուներ են, 8-ը չեն աշխատում: Կուսակցության ցուցակը ղեկավարող ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանից «Առավոտը» երեկ հետաքրքրվեց՝ կուսակցական գործազուրկ ընկերներին աշխատանքի տեղավորելու խնդի՞ր կա: Պարոն Կարապետյանն ասաց.
ԵԽ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ Է
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները, որոնք ԵՄԱ նախագահն անվանել էր «բորշչի համով պաղպաղակ», դուր են եկել ԵԽ փորձագետին: ԱԺ նախագահը երեկ ստացել է Եվրոպայի խորհրդի իրավական եւ մարդու իրավունքների ներուժի ամրապնդման դեպարտամենտի փորձագետի եզրակացությունը Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրության մեջ մի քանի պատգամավորների նախաձեռնած փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Այս մասին մեզ հայտնեց այդ փաթեթի
Ազատամարտիկը՝ կոնյակի գո՞ղ
Այժմ էլ իրավապահները ՀԱԿ-ի ներկայացուցիչներին կասկածում են խանութ թալանելու ու գողոնը թաքցնելու մեջ: Երեկ, առավոտյան ժամը 8-ին, Շիրակի մարզի մի խումբ ոստիկաններ լցվել են գյումրեցի ազատամարտիկ Սերիկ Տոնոյանի բնակարանը՝ քնից արթնացնելով ու լեղապատառ անելով ընտանիքի անդամներին: Ոստիկանները փնտրել են Գյումրիի Անի թաղամասի սննդի խանութներից մեկում դեռեւս անցած տարի կատարված գողության գողոնը: Իսկ թե ինչպես է
«ՅՈԹԻ» ԳՈՐԾԸ ԿԱԶՄԱՔԱՆԴԵՑԻՆ
Կազմաքանդողն էլ այս անգամ ոչ թե ընդդիմությունն էր, այլ մեղադրողներն ու դատավորը ՀՀ ԱԺ-ում ընդունված ու արդեն օրենքի ուժ ստացած ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխություններից հետո շատ քչերը կարող էին պատրանքներ տածել, թե այդ փոփոխությունների համատեքստում կփոխվեն, մասնավորապես, «Յոթի» գործով անցնող քաղբանտարկյալների խափանման միջոցները, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվեր, եւ նրանք հենց
«ՄԵՆՔ ՊԻՆԴ ԿՊԱԾ ԵՆՔ ՄԵՐ ՀՈՂԻՆ»
Ապրիլի 2-ին նշվում է Հանրապետական կուսակցության հիմնադրման օրը: 19 տարի առաջ այս օրը Աշոտ Նավասարդյանի եւ նրա համախոհների նախաձեռնությամբ հիմնադրվեց մի կուսակցություն, որն առայժմ ավելի երկար իշխանության մաս է եղել, քան ընդդիմություն: Հանրապետականի հոբելյանի կապակցությամբ «Առավոտին» հարցազրույց տվեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա ներկայացմամբ՝ «Հանրապետականը ունեցել է եւ ունի
40 ՏՈԿՈՍԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑՆԵԼ ՀԱԿ-Ը ԵՎ ՀՀԿ-Ն
Սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը երեկ ՄԱԱ-ում հայտարարեց, թե Երեւանի ավագանու ընտրություններում երկու քաղաքական ուժ կարող է հաղթահարել 40 տոկոսանոց շեմը՝ ՀՀԿ-ն ու Հայ ազգային կոնգրեսը. «Եվ հիմնական պայքարն ընթանալու է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Բեգլարյանի միջեւ»: Հարցին՝ «Արդյոք 2008թ.-ի նախագահական ընտրություններում քվեների 22%-ը ստացած Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը ներկայումս աճե՞լ է»՝ Գեւորգ Պողոսյանը պատասխանեց. «Դուք


















































