Օրվա լրահոսը

Սեյմի նախագահը դատի է տվել իր կուսակցական ընկերոջը

Լիտվայի Սեյմի՝ խորհրդարանի խոսնակ Արունաս Վալինսկասը (նկարում՝ ձախից առաջինը) դատի է տվել իր իսկ՝ Վերածննդի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Սախարուկին՝ զրպարտության համար, հաղորդում է lenta.ru-ն: Սախարուկը մեղադրել է խորհրդարանի նախագահին Կաունասի հանցավոր խմբավորման հետ կապերի համար: Վալինսկասի հայտարարության մեջ նշվում է, որ գործընկերոջ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը ու ուղղված են նրան՝ որպես մարդու,

Չավեսը սպառնում է Կոլումբիային

Վենեսուելայի նախագահ Չավեսը չի բացառում Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը: Ինչպես հաղորդում է newsru.com-ը, նա արդեն հրահանգել է արտգործնախարարին դրա համար նախապատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Իր քայլը Չավեսը բացատրել է նրանով, որ «կոլումբիական բուրժուազիան մեզ ատում է»՝ ակնարկելով հարեւան երկրի մամուլը, որը խիստ քննադատաբար է լուսաբանում հարեւան երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Երկու երկրների միջեւ լարվածությունն

Թոշակառուն շահել է $260 միլիոն

Սոլոմոն Ջեքսոնը՝ սեւամորթ թոշակառուն Հարավային Կարոլինայից, որը մեկական դոլարով երկու վիճակագրական տոմս է գնել, տոմսերից մեկով շահել է 260 միլիոն դոլար: Ըստ newsru.com-ի, Powerball վիճակախաղի խաղարկությունը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին: Ջեքսոնի հաղթելու շանսերը կազմել են 1/195՝ միլիոնին: Վիճակախաղի պայմաններով, նա կարող է շահումը ստանալ մաս-մաս՝ տարին մեկ անգամ, կամ ամբողջությամբ, սակայն երկրորդ դեպքում նա

«Ժողը»՝ նոր տեխնոլոգիաներով

Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը նոր ուսումնական տարում նոր ծրագրեր է նախատեսում. երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բուհի ռեկտոր Յուրի Սուվարյանը, հավելելով, որ առաջին հերթին իրենց առաջ կրթության բովանդակությունը հարստացնելու խնդիր են դրել: Բուհի ռեկտորի խոսքով, այդ նպատակով իրենք ժամանակ առ ժամանակ բուհական ուսումնական ու անհատական ծրագրերն են արդիականացնում: Բարեփոխումների շրջանակում, Յ. Սուվարյանի համոզմամբ, անհրաժեշտ

2009-ի ուսանողները

Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի պետական բուհեր ընդունվածների թիվը: Սկիզբը՝ «Առավոտի» երեկվա՝ օգոստոսի 25-ի համարի «10 հազարից ավելի առաջին կուրսեցի 2009-ին» հոդվածում: Երեւանի պետական ագրարային համալսարանում նախատեսված 1109 տեղի համար դիմել է ընդամենը 799 դիմորդ, սակայն բուհ է ընդունվել 987 ուսանող: Այսպիսով, այս բուհում թափուր է մնացել 122 տեղ՝ չնայած այն բանին, որ 188 դիմորդի էլ,

«ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԵՆ»

ԿԳ նախարարը եւ մանկավարժները քննարկում են կրթական ոլորտի ցավոտ կողմերը Մասնակից լինելով ավանդական օգոստոսյան խորհրդակցություններին՝ կարելի է մի քանի ժամում հաղորդակից դառնալ ՀՀ կրթական ոլորտի ողջ համապատկերին: Երեկ Վանաձոր քաղաքի Շարլ Ազնավուրի մշակույթի կենտրոնում մարզի մանկավարժական համակազմը ոլորտի պատասխանատուների հետ քննարկում էր կրթական ներկայիս խնդիրները: Քննարկմանը ներկա էր նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը ելույթից

ԱՐԴՅՈՒՆՔ ՄԻՇՏ ԿԱ

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Արտյուշա Շահբազյանը հայտարարել է, թե «մենք կնախապատրաստենք հանձնաժողովի արդյունքային զեկույցը եւ մեր եզրակացությունների ու առաջարկությունների հետ մեկտեղ կներկայացնենք ԱԺ աշնանային նստաշրջանի հենց առաջին քառօրյայի ընթացքում»: Կարդալով «արդյունքային» բառը, հիշեցի, որ համաձայն ֆիզիկայի օրենքների՝ աշխատանքը կարող է զրոյի հավասար լինել: Բայց զրոն էլ արդյունք է: Ընտրությունները կեղծելն

Հայաստանում բնակվում են այլմոլորակայի՞ն հանցագործներ

Առաջարկվում է բացել բուհեր՝ «օրենքով գողեր» մասնագիտացմամբ 2008 թ. մայիսից ես՝ Մոսկվայի բնակիչ Վաշինգտոն Քիշմիշյանս, 5-6 անգամ դիմեցի ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին եւ հայտնեցի, որ Գյումրիի ոստիկանության 1-ին բաժանմունքի պետ Աշոտ Թափալցյանը, բաժանմունքի որոշ ոստիկաններ եւ Շիրակի մարզի քննչական բաժինը թույլ են տվել պաշտոնի եւ ծառայողական դիրքի կոպիտ խախտումներ եւ չարաշահումներ, որի հետեւանքով մեր

ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության միջազգային-գիտական քննախոսությունը՝ Կանադայի «Զորյան ինստիտուտի» ջանքերով Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումները վերջին տարիներին նոր համաշխարհային ծավալում են ստացել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման, ինչպես նաեւ Թուրքիայի՝ Եվրոպական Միության անդամակցություն ստանալու ձգտումների համատեքստում: Չնայած քննարկումները ծավալվում են ոչ միայն քաղաքական-դիվանագիտական, այլեւ միջազգային-գիտական շրջանակներում, ցավոք, Հայաստանում լսվում են միայն քաղաքական-դիվանագիտական քննարկումների արձագանքները: Մինչդեռ, միջազգային-գիտական քննարկումներում Հայոց

Տարեկան 300 000 եվրո՝ ՀՀ մարզերին

Գումարներն ուղղվում են կայուն զարգացմանը Ֆրանսիայի Ռոհն-Ալպ ռեգիոնի եւ Հայաստանի միջեւ երկու տարի առաջ կնքված համագործակցության պայմանագրով Ռոհն-Ալպը տարեկան 300 000 եվրո է տրամադրում Հայաստանի մարզերում ծրագրեր իրականացնելու համար: Համագործակցության դաշտը շատ լայն է, որեւէ սահմանափակում չկա: Առաջարկվող ծրագիրը պետք է նպատակաուղղված լինի մարզերի կայուն զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, բնապահպանական խնդիրների լուծմանը, ֆրանկոֆոնիայի զարգացմանը: Ծրագրերում պարտադիր պետք

ԱՎԵՐ ՀԱՄԱՅՆՔ, ՕԼԻԳԱՐԽ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ

«Գովեմ, գովեմ, ո՞ւմ գովեմ, գովեմ, մարզպետին գովեմ» Եթե ուզում եք տեսնել նախնադարյան համայնական կարգերում ապրող բնակավայր՝ այցելեք Արագածոտնի մարզի Միրաք գյուղ: Գյուղն այնքան էլ հեռու չէ մայրաքաղաքից: Գտնվում է Ապարան քաղաքից 10-15 կմ հյուսիս-արեւմուտք: Միրաքը լեռների մեջ է՝ մարդկային աչքին անհասանելի, հեռու է նաեւ չինովնիկական «թանկարժեք» աչքից: Բայց այս վերջին աչքը մի անգամ հարկադրաբար տեսել

Հարկադրանքի հետեւանքները

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Հարկադրանքի արժեքը» խորագրով զեկույցը, որի պաշտոնական ներկայացումը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 12-ին՝ Ժնեւում, երեկ ներկայացվեց նաեւ Հայաստանում: Հայաստանի արհեստակցական միությունների դահլիճում տեղի ունեցավ հարկադիր աշխատանքի՝ թրաֆիքինգի վերաբերյալ զեկույցի շնորհանդեսը: Զեկույցը հանրությանը ներկայացվում էր միայն անգլերեն եւ հայերեն: Քննարկմանը հրավիրված միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեին իրենց հարցերն ուղղել ԱՄԿ

«Ցմահ բնակվելու» իրավունքը

Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ սկսվեց Նորքի 9-րդ զանգվածի թիվ 25 շենքի 55-րդ բնակարանի բնակչուհի Վերա Շուկինայի հայցի քննության նախապատրաստական փուլը: Պատասխանողները երեքն էին. Հայաստան Շահնազարյանը, «Անելիք» բանկը եւ նոտար Գայանե Ենգիբարյանը: Վերջինս գրավոր տեղեկացրել էր, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկա գտնվել դատական նիստին եւ «վեճի լուծման

Դսեղ գյուղի եկեղեցին պարզապես տեսարժան վայր է

Լոռվա Դսեղ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեւոր սպասավորներ չկան: Եկեղեցական տոներին հոգեւորականներ ժամանում են Ալավերդի քաղաքից: Եկեղեցին կառուցվել է 5-7-րդ դարերում, վերակառուցվել՝ 1900-ական թվականներին: Ինչպես փաստեց եկեղեցու աշխատակցուհին, եկեղեցի հիմնականում այցելում են Թումանյանի տուն-թանգարան եկած զբոսաշրջիկները: Եկեղեցու բակում են թաղված Հովհաննես Թումանյանի պապն ու հայրը: Վերջինս՝ տեր Թադեւոսը, եղել է եկեղեցու քահանան: Գյուղի բնակիչները

Հատուկ ճամբար՝ ինտերնետ կախվածության դեմ

Չինաստանում ինտերնետ կախվածության մեջ է մոտ 10 մլն դեռահաս: Դա մտահոգում է ոչ միայն ծնողներին, այլ նաեւ Կոմունիստական կուսակցությանը: Դրա համար կախվածություն ունեցող երեխաներին արգելում են օգտվել համակարգիչներից եւ ուղարկում հատուկ ճամբարներ: 15-ամյա Դեն Սենշանը, ինչպես փոխանցում է inopressa.ru-ն, օրինակելի երեխա էր, սակայն երկար ժամանակ էր անցկացնում համակարգչի դիմաց: Դա էր պատճառը, որ ծնողները որոշեցին

ԵՐԿՐԻ ՄԵՋՔԸ

Թուրք վարորդները՝ հայերի գործով «Ո՞վ է պաշտպանելու մեր իրավունքները: Տղաս դարձել է երկրորդ խմբի հաշմանդամ, տունը գրավ ենք դրել: Հանրապետության նախագահն էլ ի պաշտոնե պարտավոր էր լուծել մեր հարցը: Նա գնալու է Թուրքիա՝ ֆուտբոլային խաղ նայելու: Բայց մինչ խաղը դիտելը՝ թող ծանոթանա այն նամակներին, որոնք հասցեագրվում են իրեն, բայց տեղ չեն հասնում: Թող տեսնի նաեւ,

«ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ» ՀԻՎԱՆԴՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Ռուսաստանում «խոզի գրիպով» վարակվածների թիվը հասել է 211-ի: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի գլխավոր համաճարակաբան Գենադի Օնիշենկոն: Իսկ պաշտոնական տվյալներով՝ դեռեւս օգոստոսի 21-ին վարակվածների թիվը 187 էր: Բացի այդ, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության, «խոզի գրիպով» հիվանդ մարդկանց հակացուցված է ասպիրին դեղամիջոցը, այն կարող է բորբոքումների պատճառ դառնալ: Ռուս մասնագետները համոզված են, որ սովորական

ՀԱՏՈՒԿ ՎԱՅՐԷՋՔ՝ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՄԱ՞Ր

Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդանավերն արդեն ըստ իրենց հայեցողության են աշխատում՝ ուղիղ չվերթից շեղվում են եւ մինչեւ Երեւան հասնելը վայրէջք կատարում որեւէ քաղաքում, այն էլ՝ ոչ թե վթարային իրավիճակի կամ լիցքավորվելու պատճառով, այլ ձեռքի հետ մեծահարուստ հայաստանյան ուղեւոր վերցնելու համար: Մեր տեղեկություններով, օգոստոսի 19-ին «Արմավիայի» Մարսել-Երեւան ուղիղ չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆրանսիայի Նիցցա

Իսկ ինչ էին խմում խաչակիրները

Մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք հայկական արտադրության գովազդներին ու դրանցում տեղ գտած, մեղմ ասած, ցածրաճաշակ, անճաշակ ու անգամ վիրավորական լուծումներին: Երբ ձեւով՝ ընդդիմություն, բովանդակությամբ՝ իշխանություն ՀՅԴ-ն հերթական ջահելական ակցիայի պաստառներում օգտագործել էր մեծանուն Տիգրան Մանսուրյանի լուսանկարը, վերջինս ընդվզել էր: Բայց ոչ ոք պատասխանատվություն չկրեց: Իսկ հիմա «Ջերմուկ-Գրուպ» ընկերությունը իր գովազդում օգտագործում է մեծանուն Ալեքսանդր

ՃԻՇՏԸ՝ ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉՈՎ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՆ Է

Անցանկալի հղիությունից «ապօրինի» ազատող բուժհաստատություններն առաջարկում են ընդամենը 1 ժամում հաբերի միջոցով ընդհատել հղիությունը: Անցանկալի հղիությունից ազատվելու համար Հայաստանում մի շատ տարածված միջոց կա, որին դիմում է կանանց զգալի մասը. դեղատնից գնում են հակախոցային դեղեր, ու դրանք ընդունելուց հետո պտուղը վիժում է: Չնայած դա բավականին հին ու փորձված միջոց է, բայց կնոջ կյանքի համար կարող

ՄԵՐ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԿՎՆԱՍԻ ՄԵԶ

«Fitch Ratings»-ի կողմից Հայաստանի վարկանիշի 1% ցածրացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ մասնավոր հատվածի վրա եւ բարդացնել օտարերկրյա ներդրողներից վարկեր ներգրավելու գործընթացը»: Այս մասին երեկ Դիլիջանում լրագրողների հետ հանդիպմանը ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունը իջեցրել է Հայաստանի վարկանիշը՝ այն դարձնելով «կայուն»: «Մեդիամաքսի» տեղեկացմամբ, վարչապետը նաեւ նշել է, որ

«TOYOTA»-ն կրճատում է ավտոարտադրությունը

Ճապոնական ավտոհսկան առաջին անգամ ստիպված է դադարեցնել ավտոմեքենաների արտադրությունը Ճապոնիայում։ Ենթադրվում է, որ հոսքագիծը չի գործի 1 տարուց ավելի։ «Tert..am»-ի տեղեկացմամբ, «Toyota» գործարանի երկու հոսքագծերից մեկը կկանգնեցվի 2010-ի գարնանից մինչեւ 2011-ի երկրորդ կեսը։ Հաղորդագրություններ կան, որ «Toyota»-ն մտադրվում է սառեցնել նաեւ ավտոմեքենաների հավաքման արտադրությունը՝ Մեծ Բրիտանիայի գործարաններից մեկում։ Ավտոկոնցեռնի արտադրական հզորությունը տարեկան 10 մլն մեքենա

Շարունակում են ՀԴՄ կտրոններ չտալ

Չնայած Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի եւ մարզերի վաճառքի կետերում, ստուգելու՝ արդյո՞ք բարեխիղճ կերպով տրամադրվում են ՀԴՄ կտրոններ, միեւնույն է, անգամ մեծ տուգանքները նրանցից ոմանց ետ չեն պահոմ կտրոն չտրամադրելու եւ հարկերից խուսափելու գայթակղությունից: Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող «Արեւ» սուպերմարկետից առեւտուր անելիս, որպես կանոն, ՀԴՄ կտրոն չի տրամադրվում, փոխարենը տալիս են

«ԱրմենՏելը» կվերակնքի պայմանագրերը

«ԱրմենՏել» ընկերությունը որոշել է իջեցնել մեծածախ ինտերնետի սակագները: Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի, նոր սակագները գործող գներից ցածր են 7-15%-ով: Ի. Կլիմկոյի խոսքերով. «Այս քայլը առաջին հերթին ուղղված է Հայաստանի ինտերնետ-ծառայությունների շուկայի հետագա ազատականացմանը եւ կնպաստի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը Հայաստանում»: Ընկերության լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախատեսվում է նոր սակագներով վերակնքել բոլոր գործող պայմանագրերը՝ TCP/IP

«ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ»

«Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ տեղեկացրել է այն մասին, որ «ընկերության հանդեպ կատարվող անօրինականությունները շարունակվում են»: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ «Ընկերությունը բազմիցս դիմել է ԴԱՀԿ ծառայությանը՝ խնդրելով տրամադրել կատարողական վարույթի նյութերը, սակայն առ այսօր ԴԱՀԿ ծառայությունը չի տրամադրում դրանք: Ավելին, ընկերությունն այդ թղթերի պատճենները տրամադրելը պարտավորեցնելու պահանջով դիմել

ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ ՍԵԶՈՆԱՅԻ՞Ն Է

Ըստ Կենտրոնական բանկի, հայկական դրամի արժեզրկումը տարվա այս ժամանակահատվածի համար սովորական երեւույթ է: Նախորդ ամիսների ընթացքում քիչ թե շատ կայունացած դոլարի փոխարժեքը օգոստոսի կեսերից սկսեց նորից բարձրանալ: Եթե ամսվա սկզբին $1-ը 360-361 դրամ էր, ապա նախորդ շաբաթվանից դոլարի փոխարժեքը սկսեց բարձրանալ: Երեկվա դրությամբ, Կենտրոնական բանկի տվյալներով, $1-ը գնահատվում էր 375.39 դրամ, իսկ փոխանակման կետերում այն

Խորհրդավոր ցուցակը

Երեկ «Առավոտի» խնդրանքով «Լույս» հիմնադրամը մեզ ներկայացրեց 2009թ. կրթաթոշակառուների ցանկը Ներկայացնում ենք կրթաթոշակի արժանացած անձանց ցուցակը եւ այն համալսարանները, որտեղ նրանք սովորում են: Ի դեպ, թեեւ նախօրոք ասվում էր, որ հիմնադրամն այս տարի հովանավորելու է միայն նոր ընդունվածներին, սակայն, ի վերջո, որոշել են ֆինանսավորել ոչ միայն նրանց: Ըստ «Լույս» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ

Սեփականության իրենց իրավունքը փորձում են պաշտպանել քաղաքացիներ Կարեն Պողոսյանը, Սուսաննա Բարսեղյանն ու ՀՀ գլխավոր դատախազի ընտանիքը: Երեկ «Առավոտ» այցելած ՀՀ քաղաքացի Կարեն Պողոսյանը պնդում էր, թե ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փորձում է իրենից խլել իր սեփականությունը հանդիսացող 1000 քմ ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը: Գլխավոր դատախազը, ըստ Պողոսյանի, դա փորձում է անել ոչ թե անձամբ,

ԲԱՅՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԼԽԱՐԿԸ ԿՈՒՏՎԻ՞

Պարզվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 14-ին Թուրքիա մեկնել-չմեկնելու դիլեման քննարկում են ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքական, հասարակական շրջանակներն ու փորձագետները, այլեւ ադրբեջանցիները: Երեկ, օրինակ, այս հարցի շուրջ ադրբեջանական Day.az-ի հետ զրուցել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Ալիզադեն կարծիք է հայտնել, թե՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայում կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հավաքականների պատասխան խաղը նայելու

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՏԱՍԸ ՄԻԼԻՈՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԵԼԻՔՆ Է

Օգոստոսի 22-ից ԼՂՀ ուխտագնացության մեկնած ԵԿՄ-ականները երեկ եղել են Հադրութի Տող գյուղում: ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, «Ա1+»-ի մատուցմամբ, տեղացիներին հավաստիացրել է, թե ինքը կգերադասի երեխաների հետ զոհվել, քան դավաճան դառնալ: «Արցախի խնդրի լուծումը չի կարող մի քանի անձի մենաշնորհը լինել, դա աշխարհի տասը միլիոն հայության որոշելիքն է, իսկ հայությունը հավաքական կերպով չի որոշի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031