Օրվա լրահոսը
ԵՐԲ ՁԱՅՆՆ ԱՐԴԵՆ ՀՆՉԵԼ Է
Ինձ միշտ հիացրել է գետի անվախճանական հավատարմությունը իր ափերին, չնայած որ ջրերը շարունակ հեռանում են, որ ծով հասնելով՝ նորից ետ վերադառնան, երբեք չլքած իրենց ափերը, որը հայրենիքն է իրենց, քանի որ ափերը կենդանի են, ինչքանով կա անվերջ հեռացող, բայց միշտ հաստատուն գետը: Եվ եթե ջրերի կյանքը մեզ անհասու է, քանի որ գտնվում է Աստծո գաղտնի
«Մենթական» պատասխան
«Մարտի 1»-ի հանձնաժողովի նամակներին փոխոստիկանապետ Գ. Մհերյանի անհարգալից պատասխանը վրդովեցրել է հանձնաժողովականներին: Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկ կայացած հերթական նիստին հրավիրվել էին ոստիկանապետի տեղակալներ Հովհաննես Հունանյանը, Արմեն Երիցյանը եւ ընդդիմության ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Դավիթ Շահնազարյանը: Վերջիններս չէին եկել. նույն օրը, նույն ժամին, պարոն Զուրաբյանը
ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՐԺԱՆԻՈՐԵՆ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱՎ
«Սթար» ֆուտբոլային առաջնությունում Հայաստանի չեմպիոնի կոչումը 11-րդ անգամ նվաճելուց հետո Երեւանի «Փյունիկ» ակումբը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել, որը մրցաշրջանի յուրատեսակ ամփոփում եղավ: Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողներին նախապես խնդրեց նախորդ օրը կայացած «Փյունիկ»-«Արարատ» ոսկե խաղի մրցավարության մասին իրեն հարցեր չտալ: «Ես երբեք մրցավարների աշխատանքին գնահատական չեմ տալիս,- ասաց նա:- Դրա համար կա հանդիպման
Բողոքի ակցիաներ
Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիային մասնակցում էին քաղբանտարկյալների կանայք: Նրանց պահանջը նույնն է՝ ազատ արձակել իրենց ամուսիններին: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կնոջ՝ Մելիսա Բրաունի կա րծիքով, բոլոր հանցագործները նրանք են՝ «ովքեր կառավարության շենքի ներսում են հիմա գտնվում»: Չնայած անձրեւոտ եղանակին՝ կանայք, անձրեւանոցների տակ պատսպարվելով, բռունցքները վեր պարզած հնչեցնում էին իրենց մշտական պահանջը՝ «Ազատ, անկախ
«ՇՏԱՊԵ՛ՆՔ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ»
Ըստ «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի, Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի ու Ղարաբաղի նկատմամբ ցուցաբերում են փափուկ դիրքորոշում՝ պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով: «Հայաստանի արտաքին քաղաքականության զարգացման միտումները՝ ազգային անվտանգության տեսանկյունից» թեմայով Քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտն (ՔՀՏԱԻ) ու Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը «կլոր սեղան» էին կազմակերպել: Մասնակցում էին ՔՀՏԱԻ ծրագրերի համակարգող Շուշան Խաթլամաջյանը, «Նորավանք» հիմնադրամի տնօրեն
Դրամահավաքության պարադոքսը
Անձերին պատժելով ու հրամաններ արձակելով՝ երեւույթը չի վերանա Վերջերս ԱԺ ամբիոնից՝ կրթական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների, Երեւանի քաղաքապետարանի եւ դպրոցի տնօրենների կողմից հաճախ է հնչում դպրոցներում տիրող դրամահավաքություն երեւույթի մասին: Հետեւելով ելույթներին եւ կազմակերպվող միջոցառումներին («թեժ գիծ» եւ այլն), հետզհետե համոզվում եմ, որ ոչ ոք հստակ չի պատկերացնում, թե ինչ է դրամահավաքությունը: Ո՞վ է որոշում, որ
ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Դիակ է գտնվել Նոյեմբերի 19-ին Երեւանի Մանթաշյան փողոցի թիվ 12 շենքի 12-րդ բնակարանում հայտնաբերվել է 59-ամյա Լիանա Գրիգորյանի դիակը: Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության՝ երեկ մեկ այլ դիակ էլ (40 տարեկան, անձը չպարզված) հայտնաբերվել է Երեւանի Նուբարաշեն համայնքի 11-րդ փողոցի թիվ 22 շենքի 4-րդ բնակարանում: Բնակարանում հրդեհ էր բռնկվել: Այրվել էր գույքը: Ոստիկանությունից պահանջում է Երեկ
«Հենց տեսնես կառուցում են՝ խաբար արա»
Թաղապետարանի պաշտոնյան բնակչին հորդորում է տանը նստել եւ հետեւել, երբ բակի ապօրինի շինարարությունը շարունակվի՝ զանգի իրենց: Այն բանից հետո, երբ կառավարությունը որոշում ընդունեց մինչեւ 2001-ը կառուցված 300 քմ-ից ոչ ավելի ապօրինի շինություններին սեփականաշնորհելու իրավունք տալ, բազմաթիվ քաղաքացիներ հուսադրվեցին, որ նմանատիպ որոշումներ ապագայում եւս կընդունվեն: Շատերը մինչ այսօր էլ շարունակում են առանց թույլտվության զբաղվել կառուցապատմամբ եւ
«ՀԱՇՄԱՆԴԱՄԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ԻՆՉՊԵՍ՝ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ»
Կարծում է հաշմանդամ Արման Մուշեղյանը «Երբ մտա ընդունելության քննության՝ հանձնաժողովի անդամներից մեկն ասաց. տեսնենք էս քյոռը ո՞նց պիտի պատասխանի: Ես շատ հուզվեցի, ու քանի որ բանավոր պետք է հանձնեի քննությունը, խառնվել էի իրար ու մի բառ էլ սխալ թարգմանեցի: Իսկ երբ արդեն բալերն էին նշանակում, ես դրանց հետ համաձայն չէի ու բողոքարկեցի: Այն ժամանակվա կրթության
ՆՅՈՒԹԵՐ ԷԻՆ ՊԱՏՐԱՍՏԵԼ, ՈՐ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵՆ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
Հանրահայտ փաստ է այն, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը դեռ այս տարվա փետրվարի 24-ին է քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պետական իշխանությունը յուրացնելը»: Հենց այդ մեղադրանքով էր, որ հետագայում՝ «Մարտի 1»-ի դեպքերից հետո մարդիկ կալանավորվեցին, դատապարտվեցին եւ դեռ կդատապարտվեն: Բայց այս քրգործի հարուցման եւ հետագա կալանավորումների ամբողջ անհեթեթությունն այն է,
Կամաց-կամաց խոստովանում են
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը կատարեց ընդամենը երկու օր առաջ տված իր խոստումը եւ երեկ սենսացիոն բացահայտում արեց, որն ուղղակիորեն առնչվում է «Մարտի 1»-ի դեպքերին: Սակայն դա բացահայտում է միայն մեր հասարակության համար, որովհետեւ Լ. Զուրաբյանի հրապարակած տեղեկությունը, ինչպես ավելի ուշ պարզվեց, իրենց գզրոցներում, գոնե մինչեւ երեկ, խնամքով թաքցնում էին հե՛նց ժամանակավոր հանձնաժողովի նախագահ
ԼՂՀ հարցը պետք է հիմա լուծվի
Այս համոզմանն է նաեւ ՀԿԿ-ն 47 կուսակցությունների մասնակցությամբ երեկ ՄՀՀ-ում Սերժ Սարգսյանի հրավերով կայացած ԼՂՀ հարցի քննարկումների մասին իր տպավորություններն «Առավոտի» հետ կիսեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Դրանք, ընդհանուր առմամբ, դրական էին, մանավանդ որ՝ «յուրաքանչյուր կուսակցության հնարավորություն ընձեռվեց բարձրաձայնելու սեփական մոտեցումները»: Քննարկման հիմնական առարկա երեք հարցերի շուրջ, մեր զրուցակցի մատուցմամբ, 47 կուսակցությունների ղեկավարներն
ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԿՈՇՏ ԿԼԻՆԵՆ
Ենթադրում է Քաղկալանավորների իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում Քաղկալանավորների իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը, որը «Յոթի» գործում ներգրավված պաշտպանների հետ միասին երեկ հանդիպել է եռօրյա հատուկ այցով Հայաստանում գտնվող ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին, ընդհանուր առմամբ գոհ էր հանդիպումից: Նրա ասելով՝ փաստաբանների խումբը, բացի «Յոթի» գործից, հանձնակատարին է ներկայացրել
«ՊԱՐՏԱԿՏԻՎԸ» ՈՂՋՈՒՆԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Շուրջ 50 հայտնի եւ անհայտ կուսակցություններ հաստատեցին իրենց անզիջում դիրքորոշումը Ղարաբաղի հարցում Հանդիպումը տեւեց շուրջ հինգ ժամ, լրատվամիջոցները մասնակցեցին միայն առաջին 10 րոպեներին, երբ ողջույնի խոսք ասաց Սերժ Սարգսյանը: Հանդիպումից հետո կուսակցությունների ղեկավարները հիմնականում արտահայտում էին իրենց գոհունակությունը, բոլորն աննախադեպ էին որակում նախաձեռնությունը եւ հույս էին հայտնում, որ նման հանդիպումներ կլինեն նաեւ այլ առիթներով: Նախկին
ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԵՐԵԿ ՍԿՍԵԼ Է ԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Եռօրյա հատուկ այցով Հայաստանում գտնվող ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, «Մարտի 1»-ի գործով «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը» յուրացնելու մեջ մեղադրվող «Յոթի»-ի գործում ներգրավված փաստաբանների խմբի անդամների, «Փորձագետների փաստահավաք խմբի» ներկայացուցիչների, նաեւ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն
Ֆելիքս Շտուրմ. «Աբրահամն ինձ մրցակից չէ»
Միջին քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմը քննադատել է իր հավանական մրցակից IBF-ի չեմպիոն Արթուր Աբրահամին: Գերմանիայում բնակվող եւ այդ երկրում սիրված այս երկու բռնցքամարտիկների միջեւ գոտիների միավորման մենամարտի մասին խոսակցությունները վաղուց են ընթանում եւ նոր թափ են ստացել Արթուրի վերջին հաղթանակից հետո: Սակայն, Շտուրմի կարծիքով, Աբրահամն իրեն զգալիորեն զիջում է կարգով: «Ի
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՊԵՏՔ Է ԸՆԹԱՆԱ
Բաց նամակ լրագրող Էդիկ Բաղդասարյանին Սիրելի Էդիկ. Քեզ հետ, կավելացնեի՝ մեզ հետ պատահած գազանային ոտնձգության առնչությամբ, իբրեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ վերաբերմունքն արտահայտելու համար այս ձեւն ընտրեցի: Նամակ գրել անմիջապես քեզ, որովհետեւ ես քննիչ չեմ եւ ինձ անհայտ են այն բոլոր հնարավոր հասցեները, որոնցից մեկնումեկից, վստահորեն, պատվիրվել է այս «փառապանծ» գործողությունը: Մեզանում մարդիկ ավելի ուշադրությամբ
«Ախալցխա»՝ եւս մեկ գրական հուշարձան
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի նոր գիրքը Լույս է տեսել Սամվել Կարապետյանի թվով 11-րդ՝ «Ախալցխա» գիրքը: Այն ներկայացնում է Վրաստանի Սամցխե տարածաշրջանի միայն հայերին ու հայկական մշակույթին վերաբերող նյութը, քանի որ, ինչպես գրքի հեղինակն է բացատրում, Ախալցխան պատմական Հայաստանի սահմաններից դուրս է, մեր բնօրրանի մաս չի կազմում, ուղղակի պատմական գաղթավայր է: Ինչպես պարզ է դառնում գրքից, քաղաքի
ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Մուշեղյանի «Մովսես Խորենացու դարը» «Նա իր ճակատագրի տերն է»,- այսպես արտահայտվեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը՝ գրականագետ, թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանի մասին: Օրերս Գրողների միությունում տեղի ունեցավ Ալբերտ Մուշեղյանի նոր՝ «Մովսես Խորենացու դարը» գրքի շնորհանդեսը: «Սա մի մենագրություն է: Այս աշխատության մեջ պատմական համոզիչ փաստերով հիմնավորապես հերքում եմ 19-րդ դարի վերջին տասնամյակներում հրապարակ իջած հակագիտական
«Գիտնականները չարացած են»
Քիմիական գիտությունների դոկտոր Առնոս Հովհաննիսյանը՝ ԳԱԱ-ում տիրող վիճակի եւ գործընկերոջ տեսության մասին: «Առավոտը» քանիցս գրել է քիմիկոս Ալեքսանդր Գեւորգյանի խնդրի մասին: Նա դիմել էր ՀՀ նախագահին, կառավարություն՝ դժգոհելով, թե իր նոր տեսությանը պատշաճ ուշադրություն չի դարձվում: Ժամանակին ներկայացրել ենք նաեւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի տեսակետը: Մեր թերթի նոյեմբերի 8-ի համարում էլ («Քիմիկոսին մերժում են») անդրադարձել
ԻՐԱԿԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ
Սույն նամակը «Առավոտին» է ուղարկե լ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Մհեր Ենոքյանը: Հիշեցնենք, որ նա մեկն է այն 42 նախկինում մահապատժի դատապարտվածներից, որոնց վճիռը նախագահական ներման հրամանագրով 2003-ին փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ, որի համար նրանք բողոքում են արդեն 5 տարի: Դատապարտյալը նույնաբովանդակ նամակով դիմել է ՀՀ նախագահին: «Վերջերս թե մամուլում, թե համապատասխան կառավարական
Պահանջում են պատժել գյուղապետին
Արզականցիների ներկայացմամբ, իրենց գյուղապետը թալանում է գյուղը, սակայն պաշտոնյաներից ոչ ոք այդ խնդրին ուշադրություն չի դարձնում: Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչների հավաստմամբ, իրենց գյուղապետ Նորիկ Մովսիսյանը գյուղացիներին հասանելիք հումանիտար օգնությունը տրամադրում է միայն իր մոտիկներին: Բացի այդ, ըստ արզականցիների, գյուղապետը հարյուրավոր ապօրինություններ է թույլ տվել: Մասնավորապես, նա վաճառել էր համայնքին պատկանող ջրագծի 1500 մետր խողովակաշարը
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՍԱԴՐԱՆՔՆԵ՞Ր Է ՀՐԱՀՐՈՒՄ
Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Վարդան Ղուկասյանին մեղադրում է իրեն վարկաբեկելու ու սադրանքներ հրահրելու մեջ: Ինչպես արդեն գրել ենք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին «գահընկեց» անելու նպատակով ստորագրահավաք է սկսել նրա դեմ: Ու չնայած քաղաքապետը մեր օրաթերթին ասել էր, որ դա իր ձեռագիրը չէ, գուցե ժողովուրդն է
ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԱՅՍՕՐ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը նոյեմբերի 20-22-ը հատուկ այցով կգտնվի Հայաստանում՝ մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով ազատությունից զրկված անձանց հետ կապված իրավիճակը եւ այդ դեպքերի առնչությամբ իրականացվող հետաքննությունը գնահատելու նպատակով: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Համմարբերգը ասել է, թե Հայաստան գալով՝ ինքը նպատակ ունի «գնահատել ազատազրկված անձանց իրավիճակը եւ այն առաջընթացը, որը գրանցվել է մարտյան իրադարձությունների համար
Երկու տարվա ազատազրկում
Սա Սմբատ Այվազյանի համար կայացված դատավճիռն է Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, ապացուցված եւ հիմնավորված համարելով «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար, ՀՀ պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանին առաջադրված մեղադրանքը՝ վերջինիս դատապարտեց երկու տարվա ազատազրկման եւ սահմանեց տուգանք՝ 300 հազար դրամի չափով: Հիշեցնենք, որ
ՆՊԱՍՏԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ԴՐԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ
Այսպես է իր գործունեությունը պատկերացնում ընդդիմությունը՝ միաժամանակ իմիտացիոն համարելով հարցի վերաբերյալ նախագահի նախաձեռնած այսօրվա քննարկումը: Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մտավորականների ֆորումի ավագանու, համակարգող խորհրդի, «Հայրենիք ու պատիվ» եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության ակտիվի հետ: «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ: «Քննարկման հիմնական հարցը
«ԿՌՎԻՑ ՄԵԾ ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍՏԱՑԵԼ»
ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը հաճույքով մասնակցել է Երուսաղեմում տեղի ունեցած հայ եւ հույն հոգեւորականների կռվին: Պարոն Գրիգորյանի ներկայացմամբ՝ մինչ հոգեւոր տոնի անցկացումն արդեն նկատելի էր, որ ինչ-որ բան է կազմակերպվում հայերի դեմ: Հույները հերթական անգամ պնդել են, որ պետք է անպայման մասնակցեն հայկական հոգեւոր տոնին, իսկ մերոնք չեն համաձայնել. «Մենք թափորով մոտեցանք տաճարի տարածքում
ՕՐԵՆՔԸ ԼԱ՞Վ ԳԻՏԻ
Վերջերս Վանաձոր քաղաքի մատույցներում ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցներ կանգնեցրին լրագրողներին տեղափոխող տաքսի մեքենան՝ օրենքի բոլոր հնարավոր նորմերի խախտումներով: Նախ, 284 ՈՍ 02 համարանիշով ոստիկանության այս մեքենան երեք մեքենայի վազանցեց երթեւեկության կանոնների խախտմամբ՝ երթեւեկության հանդիպակաց գիծ մտնելով (տես՝ առաջին լուսանկարում), մեր մեքենան կանգնեցրեց առանց բարձրախոսով զգուշացնելու, ինչն, ըստ օրենքի, պարտավոր էր անել, եւ առանց մեքենայից դուրս
«ԼՐՋԱԳՈՒՅՆ ԽՈՉԸՆԴՈՏ»
Երեկ ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հրապարակել է ՀԱԿ հայտարարությունը, ըստ որի՝ «նախագահական ընտրությունների կեղծման եւ մարտիմեկյան սպանդի հետեւանքով Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամը լրջագույն խոչընդոտներ է ստեղծում» ԼՂ հարցի կարգավորման գործընթացի համար: ՀԱԿ-ը ՀՀ իշխանություններից պահանջել է «անհապաղ կարճել անազատության մեջ գտնվող բոլոր 75 քաղբանտարկյալների նկատմամբ հարուցված շինծու գործերը, վերացնել ապօրինի դատավճիռները եւ նրանց ազատ արձակել,
ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԽՏԱՎՈՐԻՆ
Լույս է տեսել Գոհարիկ Կարապետյանի մենագրությունը՝ նվիրված Հայաստանի վաստակավոր ուսուցիչ, 1967-2003 թվականներին՝ Սայաթ-Նովայի անվան դպրոցի տնօրեն Պետրոս Հայկազյանին: Գիրքը պատմում է նշանավոր մանկավարժի եւ փայլուն մտավորականի ստեղծագործական ուղու մասին, պարունակում է նրա հոդվածներն ու հարցազրույցները, ինչպես նաեւ հրապարակումներ նրա մասին եւ նամականի: Նրանք, ովքեր այսօր անպատեհ ինքնավստահությամբ պնդում են, որ մինչեւ 2003 թվականը դպրոցում ամեն


















































