Օրվա լրահոսը

Հուլիսի 1

ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր եղեք համբերատար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ամուսնության առաջարկություն կստանաք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս

Վհուկներին արգելել են

Բրիտանացի վհուկները դժգոհ են, որ կաթոլիկներն իրենց թույլ չեն տվել գիշերաժողով հրավիրել եկեղեցուն կից շենքում: Գլխավոր վհուկը գտնում է, որ դա անհարգալից վերաբերմունք է վհուկների նկատմամբ: Բրիտանիայի Սթոքփորթ քաղաքի վհուկների «Եռացող կաթսայի բյուրեղ» ընկերությունը կաթոլիկ թեմին մեղադրել է «կրոնական խտրականության» մեջ՝ Հելոուինի տոնին տեղական եկեղեցուն կից սոցիալական կենտրոնում վհուկների դիմակահանդես անցկացնելու արգելքի համար: «Բյուրեղի» գերագույն

Լեհ կաթոլիկները՝ Մադոննայի դեմ

Լեհ կաթոլիկները դեմ են Մադոննայի համերգին: Նրանք դժգոհ են այն բանից, որ համերգը կազմակերպվում է քրիստոնեական մեծ տոնի օրը: Լեհ կաթոլիկները պատրաստվում են բողոքել ամերիկացի երգչուհի Մադոննայի՝ Վարշավայում կայանալիք համերգի դեմ, որը Վարշավայի Բեմովո օդանավակայանում պլանավորված է օգոստոսի 15-ին, երբ կաթոլիկ եկեղեցին նշում է Սբ. Կույս Մարիամի վերափոխման տոնը: Լեհաստանում այդ օրը պաշտոնապես հանգստյան օր

«Անառակ որդու վերադարձը»՝ Մոսկվայում

Հունիսի 25-26-ը Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնում տեղի ունեցավ կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Անառակ որդու վերադարձը» ֆիլմի պրեմիերան: Հեղինակներին ներկայացրեց ճանաչված կինոգետ Կ. Ռազլոգովը: Ֆիլմն ընդգրկված էր «ԹՏՍՐցչ րՉպՑՈ» արտամրցութային հեղինակավոր ծրագրում, որտեղ ներկայացված էին նաեւ այլ փառատոներում արդեն իսկ գնահատված ֆիլմեր եւ հեղինակներ: «Անառակ որդու վերադարձը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2008-ի

Տրամաբանությո՞ւն, թե՞ զգացմունքներ…

Բնավորության 16 տիպերը Ինչպես հայտնի է նյարդաբանությունից՝ մարդու գլխուղեղի երկու կիսագնդերի միջեւ գոյություն ունի գործառույթների հստակ բաժանում. ձախ կիսագունդը պատասխան է կրում մտքի վերլուծական գործողությունների համար եւ իրականությունն ընկալում է որպես առանձին իմաստային միավորներ, իսկ աջը պատասխանատու է երեւույթների պատկերավոր, ամբողջական եւ զգայական ընկալման համար: Գաղտնիք չէ, որ տղամարդիկ սիրում են առիթից առիթ շեշտել, որ,

«ԿԱՆԱՅՔ ԽԱՄՐՈՒՄ ԵՆ, ՏՂԱՄԱՐԴԻԿ՝ ՀԻՄԱՐԱՆՈՒՄ»

Ռեժիսոր Վիգեն Ստեփանյանի հերթական բեմադրությունը Թատրոնի տնօրեն Ֆ. Դավթյանը՝ թատրոնի տնօրենի դերում: Թատերաշրջանի ավարտին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը պետք է հանդիսատեսի դատին հանձներ միանգամից երկու ներկայացում: Ներկայացումներից մեկը ձախողվել է: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի խոսքերով, ըստ Գաբրիել Առուի ստեղծագործությամբ արված «Լաուրա եւ Ժակի» ներկայացումը, որը պետք է հանձնվեր մոտ մեկ ամիս առաջ,

ԺԱՄԱՆԵԼ ԵՆ 15 ԵՐԿՐՆԵՐ

Հունիսի 29-ից Հայաստանի թենիսի ֆեդերացիայի (ՀԹՖ) եւ «Orange Tennis» ակումբի համատեղ նախաձեռնությամբ վերջինի կորտերում մեկնարկել են թենիսի պատանեկան միջազգային երկու մրցաշարեր՝ մինչեւ 14 եւ մինչեւ 16 տարեկանների համար: Առաջինը արդեն 9-րդ անգամ անցկացվող «Երեւանի գավաթ» մրցաշարն է, որն այսուհետեւ կրելու է թենիսի հայկական դպրոցի կայացման եւ զարգացման գործում անգնահատելի ներդրում ունեցած՝ ճանաչված թենիսիստ, կյանքին անժամանակ

«Ֆորտ Բոյարում» հիացած էին մեր թիմերով

«Արմենիա» հեռուստաընկերության նախաձեռնությամբ օրերս աշխարհի ամենահեղինակավոր հեռուստածրագրերից մեկին՝ հանրահռչակ «Ֆորտ Բոյար»-ին մասնակցած Հայաստանի 30 հոգուց կազմված թիմում իրենց ուրույն տեղն են ունեցել եւ հաջող մասնակցության գործում արժանի ներդրում ունեցել նաեւ մարզաշխարհի ներկայացուցիչները: Արեւիկ Կարապետյանը եւ Լեւոն Ջուլֆալակյանը հանգստանում են պայքարից հետո: Հեռուստաընկերությունում ներկայումս զբաղված են նկարահանված հարուստ նյութի մոնտաժման աշխատանքներով եւ խոստանում են արդեն վերջնական

ՄԵԴԱԼՆԵՐԻ ՌԵԱԼ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՆ

Հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կայանալու է հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Սովորաբար, մրցագորգն առաջինը տրամադրվում է ազատ ոճայիններին, որոնց պայքարի ավարտից հետո հերթը հասնում է հունահռոմեական ըմբիշներին: Բայց այս անգամ կազմակերպիչները որոշել են փոխատեղություն կատարել: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի, որն արդեն մրցավայրում է, ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը հավաքագրել է ամբողջական թիմ, որի

Համագործակցության պտուղները

«Ոսկե ծիրանն» ու դեսպանատները Այս տարի «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ հուլիսի 12-19-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնը: Երեկ «Երեւան» հյուրանոցում հրավիրված ասուլիսին փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց արձանագրված համագործակցությունների մասին տեղեկատվությունը: Փառատոնի շրջանակներում Հայաստան հրավիրվող հյուրերի այցելությունները իրականացվում են նաեւ դեսպանատների միջոցով: Ներկա էին Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչ Կարաժինա Խորնեցկան, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ

«ԱՆԳԱՄ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱ ԿԱՐ»

Վենետիկի բիենալեին մասնակցած հայ արվեստագետների կարծիքով՝ ամեն խելքից դուրս բան արվեստ չէ Հայ արվեստագետները՝ բիենալեում: «Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ Հայաստանը եւս մասնակցում է Վենետիկի 53-րդ բիենալեին՝ առանձին տաղավարով: Վենետիկից օրերս վերադարձած Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման նախագահ, նկարչուհի Աննա Հարությունյանը եւ քանդակագործ Հայկ Թոքմաջյանը բիենալեի հետաքրքիր դրվագների մասին պատմեցին «Առավոտին»: Հիշեցնենք, որ կերպարվեստի

ՕԲԱՄԱՆ՝ ԱՄԵՆԱՎՍՏԱՀԵԼԻՆ

Tert.am-ից տեղեկանում ենք, որ աշխարհում երկրի ամենավստահելի ղեկավար ներկա ժամանակներում հանդիսանում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Փորձագետներն այս եզրակացության են եկել միջազգային հետազոտությունների արդյունքների հիման վրա։ Հետազոտությունն անցկացվել է World Public Opinion հետազոտական ծառայության կողմից: Օբամային վստահում է հարցմանը մասնակցածների 61%-ը: Երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցնում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ Գերմանիայի

13-ՐԴ ԱՌԱՔՅԱԼԸ

Օրերս Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հայտարարել է, որ գիտության ամենաարդիական մեթոդները ծառայել են Քրիստոսի փառքին: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի խոսքերով, այժմ ոչ մի կասկած չկա, որ հինավուրց քարադագաղում, որը հայտնաբերվել է իտալացի հնէաբանների կողմից, գտնվում են Պողոս առաքյալի մասունքները: Քարադագաղը հանելու որոշումը կայացվել է 2000 թվականին, երբ նշվում էր կաթոլիկ եկեղեցու հոբելյանը: Այդ ընթացքում ուխտավորները բողոքում

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԹԱՐԸ

Եմենյան A-310 ինքնաթիռը, որը երեկ առավոտյան վթարի էր ենթարկվել Կոմորյան կղզիների մոտ, տեխզննում է անցել վթարից մեկ ամիս առաջ: Ըստ Եմենի տրանսպորտի նախարարի, զննումն անց է կացել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Աէրոբուսը Եմենի մայրաքաղաք Սանայից ուղեւորվում էր Մարոնի, ընդ որում, ուղեւորներից շատերը մեկնում էին Մարոնի՝ Փարիզից եւ Մարսելից: Ուղեւորների ընդհանուր քանակը 153 էր, նրանց թվում՝

Ալիեւը տապալեց «Նաբուկոն»

Ռուսաստանը գնելու է ադրբեջանական գազը 350 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց ռեկորդային գնով: Ավելի վաղ «Գազպրոմը» նման գներ էր առաջարկում Ուզբեկստանին ու Թուրքմենստանին: 2010-ից ՌԴ-ն Ադրբեջանից գնելու է տարեկան 500 միլիոն խմ, իսկ հետագայում աստիճանաբար մեծացնելու է ծավալները: «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսանդր Միլլերը հայտարարել է, որ գործարքը «առեւտրային տեսակետից» ձեռնտու է Ադրբեջանին: Այդ երկրում գազի

Շքանշանը՝ ակնկալիքների դիմաց

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Հայաստան կատարած այցի վերաբերյալ Ռուսաստանում պաշտոնական հայտարարություններ չեն արվել, իսկ ռուսական քաղաքական շրջանակների արձագանքները կոշտ չէին, հաղորդում է «Նոյյան տապանը»: Հայտնելով այս մասին հունիսի 30-ի ասուլիսում, «Արեւմտահայոց հարցերի ուսումնական կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը ենթադրեց, որ առաջիկայում էլ այդ այցի վերաբերյալ ՌԴ-ն պաշտոնական հայտարարություն չի անի: Ըստ նրա, Մ. Սահակաշվիլուն

Ադրբեջանը շարունակում է խորամանկել

Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում Ադրբեջանը միշտ փորձում է խորամանկել, ընդ որում՝ խորամանկությունը թաքնված է մի շարք երկրների կողմից Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում Ադրբեջանի ճանաչման քաղաքական ակտը որպես իրավաբանական ակտ ներկայացնելու Բաքվի քաղաքական գործիչների ցանկության մեջ: «Արմինֆոյի» թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երեւանի պետհամալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը: «Ուշագրավ է, որ անգամ նախորդ տարվա

ԼԱՎ ԷԼԻ, ԹՈՂԵՔ ԹԵՍՏԸ ՄԵՆՔ ԿԱԶՄԵՆՔ

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Հայոց լեզվի եւ հայ գրականության այս տարվա միասնական քննության թեստը դարձավ 2009 թվականի համահայաստանյան ամենից հրատապ եւ վիճահարույց երեւույթը: Հարցերի հարցն այն է, թե ինչու հատկապես հայերենի քննությունը (ավելի ճիշտ՝ թեստը) դարձավ հախուռն, մերժողական, անխնա քննադատության թիրախ։ Ակնհայտ է, որ պատճառը թեստի

Լավ է քիչ, բայց՝ լավ

Կուսակցությունները խոչընդոտում են քաղաքական համակարգի կայացմանը 2007թ. խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական եւ 2009թ. Երեւանի ավագանու ընտրություններից հետո կարեւոր է համակողմանի ուսումնասիրել այդ ժամանակահատվածում տեղի ունեցած հասարակական-քաղաքական գործընթացները, ըստ այդմ ամփոփել եւ արձանագրել ձեռքբերումներն ու բացթողումները: 2008 թ. ՏԻՄ ընտրություններին չենք անդրադառնում միայն մեկ պատճառով. ընդդիմադիր կուսակցությունները գրեթե չմասնակցեցին այս ընտրություններին: Սա թերեւս մեկ անգամ

Ի ՍԿԶԲԱՆԵ ԳՈՐԾՆ ԷՐ

Երբ Մարդը հավատաց, որ ստեղծվել է Աստծո նմանությամբ, սկսեց հարգանք տածել իր, շրջապատի, բնության ու տիեզերքի հանդեպ, եւ Երջանկություն զգաց, երբ իր արածը սիրեց ու գնահատեց «լավ»։ 1989-91թթ. ամենահաճախ տրվող հարցն այսպիսին էր. «Բա սովետից որ դուրս գանք, ո՞ւմ միանանք… Ամերիկայի՞ն, Ֆրանսիայի՞ն, Պարսկաստանի՞ն…»։ Այս ապշեցուցիչ տգիտության դեմ ռացիոնալ կամ էմոցիոնալ ասելիք չկար։ Մեզ թվում էր,

Գաղափարը՝ մեզնից, մնացածը՝ ձեզնից

ՀՀ Սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է «Ավագների տուն» ծրագիրը, որով նախատեսվում է «Երեւանում, Նորքի բարձունքում՝ Արարատի փառահեղ հայացքի ներքո հայ տարեցների համար վերակառուցել մի շինություն, իր այգիներով եւ օժանդակ կառույցներով եւ այն կոչել «Ավագների տուն»: Այս համալիրը կոչված է լինելու ապահովել Հայրենիք վերադարձող մեր տարեցների հոգեւոր պահանջները, առողջության հետ կապված խնդիրները, մշակութային եւ սոցիալական հարցերը»: Ըստ

«ՓԱՐՈՍԻ» ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Նոյեմբերյանի կարիքավորներին օգնելու կոչված պետական կառույցն ինքը աջակցության կարիք ունի Սամվել Բեգլարյանն արդեն 9 տարի ղեկավարում է Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունը: Ու չնայած հիմնարկության անունը ստեպ-ստեպ փոխվում է (հիմա այն կոչվում է Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործակալություն), գործի բնույթը չի փոխվում: Նոյեմբերյանի տարածաշրջանի 12 500 ընտանիքից ընտանեկան նպաստ է ստանում 920 ընտանիք, եւս 85 ընտանիքի ամեն ամիս

H1N1 ՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՃԱՐԱԿՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իր կողմից հրապարակված վերջին՝ հունիսի 26-ի տեղեկատվության մեջ նշել էր, որ աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի դեպքեր են գրանցվել աշխարհի 106 երկրում: Մարդկանց շրջանում գրանցվել էր գրիպով վարակվածների 55 հազար 867 դեպք՝ 238 մահվան ելքով: Մի քանի օրվա մեջ իրավիճակը բավականին սրվել է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, գրիպի

Մեկուսի վայրում՝ ինտիմ միջավայրում

Ինֆորմացիայի հիմնական աղբյուրը հաճախ տուժողն է ՀՀ գլխավոր դատախազությունը հուլիսի 2-ին կազմակերպելու է քննարկում՝ նվիրված սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով հետաքննության եւ նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողությանը, դատարաններում մեղադրանքի պաշտպանության վիճակին: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության՝ օրեր առաջ կատարած ուսումնասիրությունների, սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ՏԵՐՅԱՆ 107-ՈՒՄ

Երեկ ահազանգ ստանալուն պես հայտնվել ենք մայրաքաղաքի Տերյան 107 հասցեում Ուսանողական նախկին մասնաշենքում 20 տարուց ավելի պատսպարվել են Բաքվից մազապուրծ մեր հայրենակիցները: Տասնյակ ընտանիքներ դեռ այնտեղ են, քանի որ պետությունը չի կարողացել նրանց բնակության հարցը լուծել: Ապրիլի 14-ին Երեւանի քաղաքապետարանը քառահարկ այս շենքի քանդման որոշում է կայացրել: «Ռեգիոն-Ինվեստ» ՍՊԸ-ն ճանաչվել է տարածքի ձեռքբերող, թեեւ բնակիչներն

Ոչինչ չի կարող թանկ լինել սեփական կյանքից

Սրտաբան Սմբատ Ջամալյանը խորհուրդ է տալիս առողջության համար միջոցներ չխնայել «Ըստ վիճակագրական տվյալների՝ 1000 բնակչից 7-ը դիմում է որեւէ առիթմոլոգիական հիվանդությամբ, սակայն նրանցից միայն մեկի դեպքում է պարտադիր վիրահատական միջամտության կարիք լինում»,- հավաստիացնում է ՀՀ առիթմոլոգիական սրտաբանական խմբի տնօրեն Սմբատ Ջամալյանը: Նրա ղեկավարած կենտրոնը գործում է 2002-ից, եւ այս 6-7 տարիների ընթացքում կենտրոնի հաճախորդների թիվը

ԿՈՐԱԾ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ ԳՏՆՎԵՑԻՆ

Վերահսկիչ պալատը հերթական բացահայտումներն է արել Այս անգամ Վերահսկիչ պալատի (ՎՊ) ստուգումների հաշվետվությունը վերաբերում էր մշակույթի նախարարությանը, Արմավիրի մարզպետարանին եւ համայնքներին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Սահմանադրական դատարանին եւ ՀՀ դատախազությանը: Ի տարբերություն բոլոր ուսումնասիրված կառույցների, ՎՊ-ն Սահմանադրական դատարանի փաստաթղթերը որքան էլ փորփրել է՝ ոչ մի խախտում չի արձանագրել: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն անգամ զարմացած եւ

ՇԱՀՈՒՄ ԵՆ ՀԱՏՈՒԿԵՆՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

ՀԴՄ կտրոններով անցկացված հունիսի 5-ի՝ հինգերորդ վիճակահանության արդյունքում 329 շահողի տրամադրվել է ընդհանուր առմամբ 2 մլն 300 հազար դրամ պարգեւավճար: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, երեկվա դրությամբ, 5-հազարական դրամ են շահել 294, 20-հազարական դրամ՝ 29, 50-հազարական դրամ՝ 6 քաղաքացիներ: Տարեսկզբից մինչ հիմա ավելի խոշոր շահում չի գրանցվել:

ԳՆԵՐԻ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հայաստանում շարունակվում է թանկարժեք մետաղների գների անկումը: «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետպահոց» գործակալության տվյալներով, ընթացիկ շաբաթվա ընթացքում ոսկու՝ պաշտոնապես հաստատված մեկ գրամի գինը անցյալ շաբաթվա նկատմամբ իջել է 2,1%-ով, հասնելով մոտ 10 հազար 779 դրամի, արծաթի գինը՝ 3,6%-ով, հասնելով 161,45 դրամի, պլատինի գինը՝ 4,3%-ով, հասնելով 13 հազար 705 դրամի: Այս մասին տեղեկացնում է «Արմինֆոն»:

ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ՝ 10 ԳԻՏՆԱԿԱՆԻ ԵՎ $2 ՄԻԼԻՈՆԻ ՇՆՈՐՀԻՎ

«Հայաստանին պետք են 10 գիտնական եւ 2 միլիոն դոլար, որպեսզի 5 տարի հետո այն դառնա բարգավաճող երկիր»: Հայաստանի համար հակաճգնաժամային նման դեղատոմս է առաջարկել ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Գլազեւը՝ Հայաստանի ԳԱԱ-ում՝ «Հակաճգնաժամային քաղաքականության ռազմավարությունը ԱՊՀ-ում՝ նոր տեխնոլոգիական տնտեսաձեւի անցման շրջանի պայմաններում» թեմայով զեկուցման ժամանակ: Որպես հեռանկարային ուղղություն, ակադեմիկոսը նշել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հիման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031